22:35 06.10.2019
Twitter-ում մեծ տարածում է գտել մի լուսանկար, որում օգտատերերը փորձում են գտնել քարերի արանքում ճարպկորեն քողարկված ընձառյուծին, հայտնում է Звезда հեռուստաալիքը: Կադրն արվել է Հնդկաստանից լուսանկարչի ֆոտոխցիկով: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում այն հազարավոր հավանումներ է հավաքել: «Ինչ-որ մեկը հենց նոր այն ինձ ուղարկեց և հարցրեց, թե արդյո՞ք կարող եմ ընձառյուծին գտնել: Ես համոզված էի, […]
20:48 06.10.2019
Աշխարհի ամենից բարձր վարձատրվող մոդելը դարձել է Reserved հագուստի բրենդի նոր հավաքածուի դեմքը: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, ում հաճախ անվանում են «Քարդաշյան» ընտանիքի ամենից գեղեցիկ ներկայացուցիչը, կիսամերկ լուսանկարվել է լեհական Reserved բրենդի գովազդի համար: Սուպերմոդելի կիսամերկ լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են Reserved-ի ինստագրամյան պաշտոնական էջում: Հրապարակված կադրերում Ջեները կիսամերկ է՝ […]
20:30 06.10.2019
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդին երիտասարդությունն օգնում է պահպանել սաունան: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Ամեն առավոտ 53-ամյա մոդելը ժամանակ է անցկացնում իր տան սաունայում, ինչն օգնում է կանխել կնճիռների առաջացումը: Քրոուֆորդն ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել սաունայից: Դրանցից մեկում Քրոուֆորդը նստած է՝ սպիտակ սրբիչով փաթաթված, փակ աչքերով և առանց դիմահարդարման, մյուսում՝ հեռախոսը ձեռքին է […]
00:00 06.10.2019
«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի-շոուի մասնակից և գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը լուսանկարվել է իրեն պատկանող Skims ապրանքանիշի շտկող ներքնազգեստով: Հրապարակումը հայտնվել է Քարդաշյանի Instagram-ի էջում: Գովազդային լուսանկարում Քիմ Քարդաշյանը ֆոտոխցիկին դեմքով կանգնած ներկայանում է սև տոպով և Fits Everyone հավաքածուի անդրավարտիքով: Հեռուստաաստղի երկրպագուներին ուրախացրել է Քարդաշյանի ֆոտոշարքը: «Որքան գեղեցիկ ես, Քիմ: Ես քեզ շատ եմ սիրում», «Իսկական թագուհի», […]
16:56 05.10.2019
Комсомольская правда պարբերականը իր ինստագրամյան էջում անդրադարձել է Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: Պարբերականը ներկայացրել է աղջկա հաջողության պատմությունը՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ Արմինեն սովորական երևանցի աղջիկ է: Օգտատերը դրական մեկնաբանություններ են գրել Արմինեի հասցեին՝ նշելով, որ նա ունի գեղեցիկ, ոչ երկրային արտաքին: Հիշեցնենք, որ Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի […]
19:28 02.10.2019
«Հումորի լիգա» նախագիծը վերադառնում է: Այս հինգշաբթի «Շանթ» հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել «Հումորի լիգայի» 3-րդ եթերաշրջանի 1/8 եզրափակչի ետնաբեմի անցուդարձը: Ովքե՞ր են լինելու ժյուրիի անդամները, ի՞նչ թիմեր են մասնակցում: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները կգտնեք հոկտեմբերի 3-ին` ժամը 23:10-ին: SHANTNEWS.am-ը ներկայացնում է «Հումորի լիգայի» ետնաբեմում արված լուսանկարներ:
20:10 30.09.2019
Դաղստանի Դերբենտ քաղաքում 30 ամուսնական զույգերն ամուսնացել են լայնամասշտաբ արարողության ժամանակ: Տոնակատարությանը մասնակցել է ավելի քան 10 հազար հյուր: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Նորապսակները հանրապետության հիմնական տասնվեց ազգությունների ներկայացուցիչներ են եղել: Հարսանիքը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենաբազմազգ հարսանիք և հարսանիք՝ հյուրերի ամենամեծ քանակով: Երկու ռեկորդներն էլ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:
11:56 30.09.2019
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլիի հետ ամուսնության տարեդարձի առթիվ հանդես է եկել ֆեյբուքյան գրառմամբ։ Նա կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել իր էջում և խոստովանել, որ Արիանան իր կյանքի ամենամեծ պարգևն է: Նշենք, որ զույգն իր հարաբերություններն օրինականացրել է 2017 թվականին։
23:58 29.09.2019
Շուտով աշունն իրեն «զգացնել» կտա: Նորաձևության աշնանային թրենդների շարքում ուշադրության կենտրոնում են տաբատները կյանքի բոլոր առիթների համար՝ համարձակ կաշվե, նրբագեղ թավշյա, զվարճալի վանդակավոր… Մոռացեք ջինսերի մասին և կրեք ոճային նորույթները: Համարձակ կաշի Եկեք սկսենք այս աշնան առավել տպավորիչ կաշվե տաբատի թրենդից: Կարծում ենք, որ սա կդառնա սեզոնի հիմնական գնումը, քանի որ նորաձևության ազդեցիկ դեմքերը բոլորին […]
15:52 29.09.2019
Աշունը ֆիլմեր դիտելու համար լավագույն ժամանակն է: Հոկտեմբերը մեզ խոստանում է վառ պրեմիերաներ: «Ջոկեր» (Joker) Ֆիլմի պրեմիերան կլինի հոկտեմբերի 3-ին: Այն ամերիկյան հոգեբանական թրիլլեր է, որում ներկայացվում է լեգենդար չարագործ Ջոկերը: Մեկ ամիս առաջ ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին՝ էլ ավելի գրավելով կինոմաններին: Նշենք, որ ժապավենը ներկայացնում է, թե ինչպես է ամաչկոտ և անհաջողակ […]
15:10 29.09.2019
Weibo հանրահայտ չինական սոցիալական հարթակում բլոգեր Lisa Li-ն ունի 1,1 միլիոն հետևորդ: Աղջիկը երկրպագուներին ցուցադրում էր իր շքեղ կյանքի լուսանկարները, բայց պարզվել է, որ արտաքին փայլի ետևում շատ տհաճ պատկեր է: Չեն անունով տանտիրուհին, ում՝ Չինաստանի Սիան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալել էր Lisa Li-ն, բացահայտել է հանրաճանաչ բլոգերի գաղտնի կյանքը: Աղջիկը դադարել էր պատասխանել տանտիրուհու […]
12:15 29.09.2019
Maserati-ն առաջիկա տարիների համար հայտարարել է ավտոմոբիլային մոդելների զարգացման և էլեկտրաֆիկացման պլան: Շարքի առաջնեկը կլինի «Ghibli» հիբրիդային սեդանը, որը ցուցադրվելու է հաջորդ տարի: Ինչպես նախկինում, Maserati-ի բոլոր մոդելները կարտադրվեն Իտալիայում: Հիբրիդ «Ghibli»-ի արտադրությունը կկազմակերպվի իտալական Մոդենայում: Այն գործարանի հավաքման գծում կլինի 2020 թվականին: 2020-ին ձեռնարկության հավաքման գիծը լրջորեն թարմացված կլինի էլեկտրական մեքենաների արտադրության համար: «Ghibli»-ի […]
20:00 28.09.2019
Կատուները իրենց տերերի հետ կապվում են ոչ պակաս, քան շները և պահպանում են սերը մարդկանց նկատմամբ մինչև կյանքի վերջ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանի գիտնականները: Այդ մասին հայտնում է Current Biology -ն: Մասնագետները գիտափորձ են անցկացրել 3-8 ամսական 79 կատուների հետ, ինչպես նաև նրանց տերերի: Կենդանու կապվածության աստիճանը որոշելու համար նրան տեղափոխել են […]
18:45 28.09.2019
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Փարիզի նորաձևության շաբաթի ընթացքում Off-White բրենդի ցուցադրությանը ներկայացել է առանց ներքնազգեստի, գրում է Daily Mail-ը: 49-ամյա բրիտանուհին հանրությանը ներկայացել է սպիտակ պիջակով, որը կրել է մերկ մարմնի վրա, դրանից բացի, Նաոմին հագել է մետաքսե կիսաշրջազգեստ, որի վրա ծաղիկներ են պատկերված եղել: Նրա կերպարը լրացրել են երկնագույն պայուսակը և արևային ակնոցը:
18:00 28.09.2019
Աշխարհում ամենատարածված ու ամենամեծ պահանջարկ ունեցող ըմպելիքներից մեկը՝ սուրճը, հին պատմություն ունի: Սուրճի հայրենիքն ընդունված է համարել Եթովպիան: Դրա հայտնաբերումը թվագրվում է Ք.ծ. 850 թվականին: Հում սուրճի հատիկներն օգտագործվում էին որպես առույգացնող միջոց: Ավելի ուշ Եմենում սկսեցին օգտագործել հասած չորացրած պտղով պատրաստված խմիչք: Միայն որոշ ժամանակ անց սկսեցին պատրաստել այսօր բոլորիս հայտնի եղանակով: Սրճենու պտուղները […]
23:59 27.09.2019
24-ամյա բրիտանացի մոդել Դեմի Ռոուզը գիտի, թե ինչպես ուշադրություն գրավել իր անձի վրա: Նա հրապարակել է լուսանկար, որը իրարանցում է առաջացրել իր երկրպագուների մոտ: Դեմին Ինդոնեզիայից լուսանկար է հրապարակել, որտեղ նա մերկ պառկած է լոգարանում, իսկ նրա փարթամ մարմինը ծածկում են ծաղիկները: Որպես լուսանկարի ֆոն՝ ծառայել են կանաչ խոտերը և լազուրային երկինքը: Լուսանկարը հավաքել է […]
17:16 27.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»,- գրել է Հակոբյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է մոդել Արմինե Հարությունյանի հետ:
13:40 27.09.2019
Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին. «Մի աղջիկ՝ fashion scout, ինձ տեսավ և ասաց, որ իմ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, և նրանք ցանկանում են ինձ տեսնել իրենց քասթինգում: Ասաց` կարո՞ղ ես վաղը գալ, ասացի, որ չեմ կարող, քանի […]
23:10 25.09.2019
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը: Բացման հիմնական իրադարձություններից մեկը դարձել է Dior նորաձևության տան գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունը: Միջոցառմանը մասնակցել են ապրանքանիշի շատ աստղային երկրպագուհիներ: Ցուցադրման ժամանակ առաջին շարքերում աչքի է ընկել Ջուլիանա Մուրը: Նա կրել է կավագույն թեթև զգեստ: Աստղը կերպարը լրացրել է անսովոր սև սանդալներով և սև քրոս-բոդի պայուսակով: Դիմահարդարման մեջ դերասանուհին օգտագործել […]
19:15 25.09.2019
Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերակատարմամբ, խոստովանել է, որ չի դիտել նախագծի վերջին սեզոնը, հայտնում է The Independent-ը: Նա հայտարարել է, որ հատուկ չի դիտել սերիալի վերջին սեզոնը երկրպագուների քննադատության պատճառով: Հարինգթոնը հավելել է, որ եզրափակիչ սեզոնի նկարահանումները դժվար են եղել, և դերասանները, որոնք հասցրել են կապվել իրենց […]
19:00 25.09.2019
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հիացրել է երկրպագուներին իր լուսանկարով: Քիմի Instagram-ի էջում հայտնված լուսանկարում աստղն ընդամենը 18 տարեկան է: Նկարում Քարդաշյանը նստած է մեքենայում: Նա նայում է տեսախցիկին և ժպտում` դեմքից հեռացնելով մազերը: Նկարում երևում է, որ Քարդաշյանը սպիտակ շապիկով է, ձեռքին կրում է բազմաթիվ ապարանջաններ և մուգ շագանակագույն մազեր ունի: Լուսանկարին վերաբերող […]
12:43 25.09.2019
Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ռուս մոդել Ալենա Բուդովիչը, որը որպես մոդել նախօրեին Միլանում` Նորաձևության շաբաթվա շրջանակներում, հանդես է եկել աշխարհահռչակ նորաձևության ապրանքանիշի` Gucci-ի 2020թ. գարուն-ամառ ցուցադրությանը, խոսել է իր տպավորությունների մասին: Ալենա Բուդովիչն ասել է, որ բացի իրենից, ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ ռուսախոս մոդելներ ԱՊՀ երկրներից, այդ թվում` հայուհի Անուշ Սահակյանը, Արմինե Հարությունյանը: […]
23:53 24.09.2019
Անգլիական Նորթումբերլենդ քաղաքում անցկացվել է անսովոր բարեգործական ակցիա ի աջակցություն Mind հոգեկան առողջության պաշտպանության բարեգործական հիմնադրամի: ВВС-ն հայտնում է, որ Անգլիայում ամբողջովին մերկ ավելի քան 700 մարդ լողացել է Հյուսիսային ծովի սառցե ջրերում: Մարդիկ լողացել են անգամ հաշմանդամի սայլակներով: Բացի այդ, բոլոր մասնակիցները նվիրատվություններ են կատարել: Միջոցառման կազմակերպիչ Ջեքս Հիգգինսոնն ասել է, որ ակցիայի էությունը […]
23:30 24.09.2019
30-ամյա շվեդ հանրաճանաչ մոդել Էլզա Հոսկը մասնակցել է Միլանում անցկացվող Green Carpet Fashion Awards-ի արարողությանը թափանցիկ, բաց զգեստով: Աստղը Instagram-ում տեղադրել է իր բաց հանդերձանքով լուսանկարներն ու տեսանյութերը: Քայլելիս մոդելն անընդհատ բարձրացրել է կիսաշրջազգեստը՝ ի ցույց դնելով գեղեցիկ ոտքերը: Հոսկը լրացրել է իր տեսքը բարձրակրունկ ոսկեգույն սանդալներով, ապարանջանով և արձակած գանգուր մազերով: View this […]
22:40 24.09.2019
33-ամյա երգչուհի Գլյուկոզան (Նատալյա Չիստյակովա-Իոնովա) երկրպագուներին սադրել է՝ ի ցույց դնելով ջրային պրոցեդուրաների լուսանկար: Երգչուհին որոշել է իր օրինակով պատմել գեղեցկության գաղտնիքների մասին: Լուսանկարում նա ծաղիկների թերթիկներով լցված վաննայում թափանցիկ սպիտակ զգեստով և ձեռքերը վեր բարձրացրած պառկած է եղել: Երգչուհին գրառման մեջ նշել է, թե ինչն է իրեն օգնում լավ տեսք ունենալ: Առաջին հերթին, նա […]
23:52 23.09.2019
Թուրքական հյուրանոցներից մեկն իր հյուրերին թույլ է տալիս կոտրել սպասքը, հեռուստացույցները, համակարգիչները և կահույքը: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում: Ալանիայում գտնվող հյուրանոցն ունի հատուկ «ցասման» սենյակներ, որտեղ պաշտպանիչ հագուստ կրող հյուրերը կարող են ոչնչացնել իրենց ուզածը` շշերից մինչև կահույք, կենցաղային և համակարգչային տեխնիկա: Այսպիսով, հյուրերը կարող են լիցքաթափվել կամ պարզապես իրենց հանգիստը […]
23:37 23.09.2019
Daily Mail պարբերականը ներկայացրել է օրեր առաջ կայացած «Էմմի»-ի մրցանակաբաշխությանը ներկայացած լավագույն զգեստները և կերպարները: «Էմմի»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը կայացել է Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում: Դրան ներկա են եղել հաշխարհային աստղեր՝ Քիմ Քարդաշյան, Էմիլիա Քլարկ, Զենդայա, Մենդի Մուր, Գվինեթ Փելթրոու և այլք: Աստղերը ներկայացել են հետաքրքիր և գեղեցիկ զգեստներով:
18:51 23.09.2019
Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները կենդանական պրինտով անսովոր հանդերձով սելֆի է արել, ինչը բուռն արձագանք է առաջացրել համացանցում: Սուպերմոդելին, որին համարում են Քարդաշյան ընտանիքի միակ գեղեցկուհին, համեմատել են կենդանու հետ: Նման մեկնաբանություն է հայտնվել Instagram-ում աստղի էջում տեղադրված նոր լուսանկարի տակ: Քենդալ Ջենները լուսանկարել է իրեն վերելակի հայելու մեջ: Նա ներկայացել է զեբրի պրինտով կիպ կոմբինիզոնով: […]
17:30 23.09.2019
Հայտնի լիբանանցի դիզայներ, ծագումով հայ Գրիգոր Ջաբոտյանը (Krikor Jabotian) հրապարակել է Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի կնոջ` Ռանիայի լուսանկարը, որը կրում է նրա բրենդի հագուստը: «Թագավորական ընտանիքի անդամներն էապես տարբերվում են աստղերից, նրանք ունեն իրենց սեփական կախարդանքը»,- գրել է դիզայներն իր ֆեյսբուքյան էջում: Գրիգոր Ջաբոտյանը ծնվել է 1986թ.՝ Բեյրութում: Նա սովորել է Esmod Beirut հեղինակավոր հաստատությունում, […]