16:46 15.12.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Որպես այս քայլերի հաջողության կարևորագույն գրավական՝ կողմերն ընդգծել են երկրում կայունության պահպանումը: Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ:
14:48 15.12.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
14:37 15.12.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրացրել են դեկտեմբերի 14-ի իրենց հայտարարությունը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարության նոր տարբերակը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Ընդգծելով վերջին դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են զոհերի, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար՝ իրենց […]
14:19 15.12.2020
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան ՕՀանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով այսօր ևս չկայացավ: Պատերազմի ավարտից հետո արդեն երրորդ նիստն է՝ հետաձգվում է: Այս անգամ նիստին չներկայանալու մասին դատարանին տեղեկացրել էր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Ներկա չէին նաև ամբաստանյալները: Պետական մեղադրողները դատարանում խոսեցին այն մասին, որ […]
12:30 15.12.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքների համաձայն՝ դեմոկրատ Բայդենը ստացել է 306 ձայն, իսկ Սպիտակ տան ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 232։ Հունվարի 6-ին արդյունքները պետք է հաստատվեն Կոնգրեսի կողմից: Պուտինը Բայդենին հաջողություն է մաղթել և համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, չնայած […]
23:54 14.12.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել։ Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեկտեմբերի 12-ին և 13-ին այցելել են Բաքու, և դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ Երևան: Բաքվում նրանց ընդունել է նախագահ Ալիևը, և հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ։ Երևանում նրանց ընդունել […]
22:42 14.12.2020
Այսօր գերմանական «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գևորգյանի հետ հեռավար ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Հուշագրի հիման վրա հաջորդ ուսումնական տարում հիմնադրամի ֆինանսավորմամբ կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության» առցանց հարթակ: Հարթակի գործունեության նպատակն է՝ բարձրացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտների […]
21:51 14.12.2020
Սիրիայի ԱԳՆ-ն նամակներ է հղել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կապված Թուրքիայի այն գործողությունների հետ, ըստ որոնց՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Հասակե նահանգի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ զրկվել են քաղցրահամ ջրից: «Թուրքիան արգելափակել է էլ Հասաքեի ավելի քան մեկ միլիոն բնակիչների ջրամատակարարումը: Դա անթաքույց ռազմական հանցագործություն է՝ ի լրումն օկուպացիայի և ագրեսիայի»,- ասված է Սիրիայի […]
20:46 14.12.2020
Այսօր Հայաստանում էին Մինսկի խմբի համանախագահներից երկուսն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք հանդիպել են ՀՀ վարչապետի ու ԱԳ նախարարի հետ: Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպում չի կայացել: Մանրամասները՝ տեսանյութում։
20:06 14.12.2020
Դեկտեմբերի 11-13-ը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են։ Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում․ «2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության […]
19:45 14.12.2020
«Վրացական երազանքը» երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Համապատասխան նամակը ստորագրել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Նոր խորհրդարանի լիազորություններն ընդունելուց հետո նախարարների կաբինետը հրաժարական է տվել, բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Գախարիան մինչև կիրակի ժամանակ ունի կառավարության կազմը հայտնելու համար: Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Գախարիան […]
19:35 14.12.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները: Երկուստեք կարևորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար:
17:52 14.12.2020
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր առավոտվանից հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ վերջին 3 օրերին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ ենթադրաբար գտնվում են հայ զինծառայողները։ Ակցիայի մասնակիցները հանդիպել են ՌԴ դեսպանի օգնականի հետ: Ապա դեսպանատուն են հրավիրվել 3 ծնող, որոնք վերջին օրերին […]
17:20 14.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար […]
17:02 14.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Վարչապետը կարևորել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ՄԽ […]
16:32 14.12.2020
Դեկտեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ԵՄ ու նրա անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Նա հավելել է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից […]
15:59 14.12.2020
Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, […]
15:59 14.12.2020
«Գերմանիան դեկտեմբերի 16-ից ներդնում է երկրի պատմության մեջ ամենակոշտ լոքդաունը. կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը ծայրաստիճան լուրջ է»,- հեռուստատեսային ուղերձում ասել է երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Հարգելի քաղաքացիներ, մենք բոլորս հետագա առաջընթացի հույս ունեինք: Բայց վիրուսը մեզ դեռ հետ է պահում: Հետևաբար չորեքշաբթի օրվանից մեր հասարակական և անձնական կյանքը կսահմանափակվի ավելի քան երբևէ Գերմանիայի Դաշնային […]
15:53 14.12.2020
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարության վրա հաքերային հարձակումների մասին լուրերը, ասել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի դրա հետ և հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է համագործակցել կիբերանվտանգության ոլորտում, բայց ամերիկյան կողմից պատասխան չի ստացել: «Եվս մեկ անգամ ես կարող եմ հերքել այդ մեղադրանքները: Եվ ևս մեկ […]
15:23 14.12.2020
Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման […]
15:02 14.12.2020
Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ իրավիճակ էր, բայց այն շատ օպերատիվ կերպով կանխվել է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը հետևում է իրավիճակին, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»: «Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել. իրոք, տագնապալի իրավիճակ կար, […]
14:36 14.12.2020
Առևտրային բանակցությունները կարող են տևել ամբողջ ամիս, քանի որ երկու կողմերը մոտենում են «հավասար մրցակցային դաշտ» ստեղծելուն։ Բրիտանիան և ԵՄ-ը երեկ խոստացել են լրացուցիչ ժամանակ վերցնել՝ փորձելով ապահովել Brexit-ից հետո առևտրային գործարքը։ The Times-ին հայտնի է դարձել, որ կողմերի միջև մեկշաբաթյա «թշնամանքից» հետո տեղի են ունեցել դրական քննարկումներ Brexit-ից հետո տնտեսական «հավասար պայմաններ» ապահովելու վերաբերյալ:
13:00 14.12.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է, հայտնում է News.am-ը։ Ըստ շրջանառվող լուրերի` հնարավոր է Հարությունյանի հանդիպումը տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շեֆերի հետ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն այցին չի մասնակցում հիվանդության պատճառով: Ավելի վաղ միջնորդներն այցելել էին Բաքու, որտեղ […]
12:00 14.12.2020
Մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
22:46 13.12.2020
Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ Այս մասին գրել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ «ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից: Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա:
20:54 13.12.2020
Ըստ «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալների՝ դեկտեմբերի 13-ին Բելառուսում բողոքի հերթական գործողությունների ժամանակ ուժայինները բերման են ենթարկել 139 մարդու։ Ձերբակալությունների մեծ մասը տեղի է ունեցել Մինսկում: Օգոստոսի սկզբին հանրապետության նախագահի ընտրությունից ի վեր Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարել: Քաղաքացիները համաձայն չեն Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի հետ: Ավանդաբար, հիմնական գործողություններն անցկացվում են կիրակի օրը: Գործողությունների նախօրեին Մինսկ են […]
20:37 13.12.2020
Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր՝ արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ,Փամբակ,Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը […]
18:50 13.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար […]