TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+12.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա

10:48 17.12.2020

Դեկտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։  

̰
ԱՀԿ-ն խոսել է սննդի միջոցով կորոնավիրուսով վարակելու հավանականության մասին

23:37 16.12.2020

«Սննդի կամ փաթեթավորման միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է, վարակի տարածումը չի կարող հիմք հանդիսանալ առևտրային սահմանափակումների համար»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի սննդամթերքի անվտանգության և անասնապահական հիվանդությունների տեխնիկական մասնագետ Պիտեր Հոյսկովը: Ըստ նրա՝ կարևոր է ընդգծել, որ խոսքը չպետք է գնա առևտրային սահմանափակումների կամ առևտրային սահմանափակումների հիմնավորման մասին. «Դա շատ […]

̰
ՌԴ ՊՆ-ն հերքել է Ղարաբաղում խաղաղապահների շրջափակման մասին լուրերը

21:55 16.12.2020

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Լեռնային Ղարաբաղում կողմերից որևէ մեկի կողմից ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների իբր շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում կատարում են առաջադրանքներ սովորական ռեժիմով, ինչպես դիտորդական դիրքերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի […]

̰
Միջերկրական ծովի ավազանը` դարձյալ կռվախնձոր․ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

21:26 16.12.2020

ԱՄՆ -ն ու Ռուսաստանն իրար նկատմամբ մեղադրանքներ են հնչեցնում Միջերկրական ծովում որոշակի գործողությունների համար: Նախ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարությունն է արել, ապա՝ ԱՄՆ պետքարտուղարը: Այսօր դարձյալ Ռուսաստանից են պատասխանել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ընդդիմության հերթական ակցիայի  մասնակիցները պահանջել են  իրավապահներից մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին

20:27 16.12.2020

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի և նրանց սատարող քաղաքացիների բողոքի երթն այսօր մեկնարկել է Երևանի կրկեսի հարակից տարածքից: Մասնակիցները վանկարկումներով քայլել են դեպի գլխավոր դատախազության շենք: Երթի կազմակերպիչները դատախազություն են հանձնել մի քանի հարցերից բաղկացած նամակ: Օրինակ՝ հետաքրքրվել են, թե արդյոք Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտնած որոշ […]

̰
Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններից 5-ը հրաժարվել են խորհրդարանական մանդատներից

19:27 16.12.2020

Լեյբորիստական ​​կուսակցությունից և «Միացյալ Ազգային շարժում» դաշինքից հետո  ևս   3 կուսակցության  ներկայացուցիչները  այսօր պաշտնապես հրաժարվել են  իրենց խորհրդարանական մանդատներից: «Մանդատների բաշխումը չի արտացոլում վրաց ժողովրդի կամքը, և, հետևաբար, այս ընտրությունները չէին կարող կատարել իրենց գործառույթը: Դրանից ելնելով ՝ մենք շարունակում ենք պահանջել նոր, արդար ընտրություններ: Մենք հրաժարվում ենք մանդատներից, շարունակում ենք պայքարել », – լրագրողներին […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել “Le monde” օրաթերթին

18:29 16.12.2020

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը ներկայացրել է ԱԳ նախարարի հարցազրույցը “Le monde” օրաթերթին. Հարց. Դուք ստանձնեցիք Ձեր պաշտոնը պարտության՝ հետպատերազմյան պայմաններում: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները: Պատասխան. Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. ​​կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70%-ը ստիպված […]

̰
ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

18:25 16.12.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել եմ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին և Գագիկ Մարգարյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման և ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին»։

̰
«Իրանը ԼՂ-ից հետո դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից». թուրք պրոֆեսոր

16:54 16.12.2020

Թուրքիայի Բողազիչի համալսարանի պրոֆեսոր Գյուրքան Քյումբարօղլուն «Yeni Şafak» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Գյուրքան Քյումբարօղլուն համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից հետո Իրանը դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից։ Թուրք պրոֆեսորը նշել է, որ կովկասյան տարածաշրջանում «նոր էջ […]

̰
Սաակաշվիլիի կուսակցությունը հրաժարվեց Վրաստանի խորհրդարանի մանդատներից

16:41 16.12.2020

Բարձրագույն օրենսդիր մարմնին անցած «Միացյալ ազգային շարժում` ուժ միասնության մեջ» ընտրական բլոկի բոլոր 36 ներկայացուցիչները գրություններ են գրել խորհրդարանի նախագահին` իրենց ինքնաբացարկ հայտնելու մասին: «Այսօր «Միավորված ազգային շարժման ուժը միասնության մեջ» ընտրական դաշինքի անդամները, որոնք ստիպողաբար ճանաչվեցին պատգմավորներ, արդեն անձնական հայտարարություններով դիմում են խորհրդարանին: Ըստ այդմ՝ կավարտի միակուսակցական խորհրդարանի ձևավորումը, և այժմ խորհրդարանը պետք է […]

̰
Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են դեպի հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ճանապարհը

16:33 16.12.2020

Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են դեպի հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ճանապարհը՝ Քեթի գյուղի հատվածում: Փակ է նաև Գյումրի-Երևան ավտոճանապարհը` Լանջիկ, ինչպես նաև Ազատան գյուղերի հատվածներում։ Նրանք պահանջում են հստակ տեղեկություններ հայտնել Արցախում ծառայության մեջ գտնվող իրենց հարազատներից։ Նրանք պնդում են, որ զինվորները գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։ Առավոտյան ազատանցիները հավաքվել էին Շիրակի […]

̰
Լավրովն ԱՄՆ-ի քաղաքականությունն Արևելյան Միջերկրական ծովում ապակառուցողական է համարում

16:23 16.12.2020

Մոսկվան առաջվա պես կարծում է, որ ԱՄՆ քաղաքականությունը Արևելյան Միջերկրական ծովում ապակառուցողական է, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրական ծովում ԱՄՆ քաղաքականությանը, մենք դեռ կարծում ենք, որ այն ոչ կառուցողական է»,- ասել է նա Խորվաթիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում: Այդպես է մեկնաբանել Լավրովը ԱՄՆ պետքարտուղար […]

̰
Խումբը գողացել է մոտ 30 մեքենայի կողային հայելիներ․ ոստիկանները բերման են ենթարկել խմբի անդամներին

16:09 16.12.2020

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ գիշերը գողացել են Բուզանդի փողոցում կայանված իր մեքենայի կողային հայելիները։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրում արձանագրեցին տեղի ունեցածն ու անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներին զուգահեռ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրականացնում էին նաև գիշերային շրջիկ ծառայություն։ Դեկտեմբերի 11-ի ծառայության ընթացքում ոստիկանները […]

̰
Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

15:50 16.12.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

̰
Ի՞նչ նպատակներ պետք է իրագործի Արցախը. Արայիկ Հարությունյանը խոսել է առաջիկա քայլերի մասին

15:12 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձում անդրադարձել է այն խնդիրներին, որոնց առջև կանգնած է Արցախը, և նպատակներին, որոնք պետք է իրագործվեն։ Նա առանձնացրել է սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունը, ինչի շնորհիվ պետք է միջազգային մեկուսացումը վերացվի նաև տնտեսական առումով: Հարությունյանը նկատել է, որ Արցախը վիրավոր է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստների, […]

̰
Ռոհանին ասել է, թե Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտության համար

15:10 16.12.2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ է անվանել և նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար: «Ոմանք ասում են, որ մեզ խրախուսում է Ջոզեֆ Բայդենի՝ ԱՄՆ-ում իշխանության գալը: Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացավ»,- ասել է նա: «Այս մարդը, որը հանցագործություններ գործեց, մարդկանց սպանեց, […]

̰
Արցախի նախագահը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը

15:00 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձում առանձնացրել է արտաքին քաղաքականության ոլորտում Արցախի ուղղություններն ու առաջնահերթությունները՝  նշելով, որ, ընդհանուր առմամբ, դրանք չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: «Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի […]

̰
Արայիկ Հարությունյանը նշել է, թե որ դեպքում հրաժարական կտա նախագահի պաշտոնից

14:38 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձում անդրադարձել է իր հրաժարականի հարցին և նշել, թե երբ կգնա այդ քայլին։ «Պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի […]

̰
Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից. Արայիկ Հարությունյան

14:28 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է թողնել կուսակցության ղեկավարի դերը և դուրս գալ կուսակցությունից՝ նախագահի պաշտոնում վերկուսակցական գործունեություն ծավալելու համար։ «Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային […]

̰
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը

14:05 16.12.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ: Հ.Գ. Բնականաբար, […]

̰
ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Մովսես Հակոբյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ

13:56 16.12.2020

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ: «Նախօրեին «Փաստինֆո» լրատվական կայքում հրապարակվեց տեղեկատվություն, թե ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ վարույթն իրականացնող մարմնին տրամադրվել են Նիկոլ […]

̰
ԵՄ 27 երկրների դեսպանները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների վեցամսյա երկարացման շուրջ

13:42 16.12.2020

Եվրամիության 27 անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը երկարացնել վեց ամսով, որի ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարի 31-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ԵՄ խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության անդամ աղբյուրը: «Այո, դեսպանները հենց նոր պայմանավորվել են երկարաձգել սահմանափակող միջոցները մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը»,- ասել է նա:

̰
ՌԴ նախկին նախագահները կարող են ցմահ դառնալ սենատոր․ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց օրենքին

12:58 16.12.2020

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր հավանություն է տվել խորհրդարանի վերին պալատի ձևավորման նորացված կարգի մասին օրենքին, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է ցմահ սենատորների ընդգրկում վերին պալատի կազմում: Դաշնային խորհրդի կազմում, բացի ՌԴ սուբյեկտի իշխանության օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներից, այսուհետ կկարողանան ներառվել ՌԴ նախկին նախագահները՝ ցմահ դառնալով սենատորներ։ Կազմում կընդգրկվեն նաև ՌԴ 30 ներկայացուցիչներ, […]

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողները պատնեշներ հաղթահարելով մտել են ՊՆ բակ

11:49 16.12.2020

Այսօր էլ ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների մեկ այլ խումբ: Նրանք ցանկանում են անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարին: Ծնողները շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացվել են, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նշում են, որ ողջ գիշեր չեն կարողացել հանգիստ լինել և այսօր կմնան նախարարությունում այնքան, մինչև չձեռնարկվեն գործուն […]

̰
Արա Այվազյանը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը

20:53 15.12.2020

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ հանդիպումը՝ առցանց ձևաչափով: Հանդիպմանը, որը նախագահում էր Պերուն, մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի և Իրաքի ներկայացուցիչները: Լիիրավ անդամի կարգավիճակով հանդիպմանն առաջին անգամ մասնակցում էր նաև Մեքսիկայի ներկայացուցիչը: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ֆորումի դերը՝ որպես պատմական հարուստ ժառանգություն ունեցող ազգերին […]

̰
Ընդդեմ բռնության առաջ մղել խաղաղության մշակույթը. ԱԳ նախարարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին

20:40 15.12.2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը. «Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի ընկերներ, Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Պերուի կառավարությանը նախարարական 4-րդ հանդիպումն անցկացնելու համար։ Ցանկանում եմ նաև ողջունել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին նոր անդամի կարգավիճակով։ Մեզ այսօր միավորում է այստեղ գտնվող յուրաքանչյուր ժողովրդի դարավոր պատմությունն […]

̰
Թուրքիան S-400 համակարգերը պետք է վերադարձնի Ռուսաստանին․ Կարո Փայլան

19:59 15.12.2020

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Փայլանի կարծիքով՝ փորձարկման փուլում գտնվող և մոտ ժամանակներում գործարկվելիք S-400 համակարգերը պետք է վերադարձվեն  Ռուսաստանին։ «Այս S-400-ները […]

̰
Անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին․ ՄԻՊ

19:55 15.12.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Հանդիպմանը պաշտպանը ներկայացրել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումներն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց […]

̰
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն լքել է կուսակցությունը

19:40 15.12.2020

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն լքել է կուսակցությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Վաշաձեն գրել է, որ նման քայլը բարդ է իր համար, սակայն այլ ելք չի գտնում: Հաղորդում է aliq.ge-ն։ «2017 թվականից ի վեր ես օգտագործել եմ իմ ողջ ներուժը՝ վերադարձնելու մեր իշխանությունը մանդատների տեսքով, իհարկե շատ […]

̰
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

17:35 15.12.2020

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խոր ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խոր ճգնաժամ, ինչ ավելի պետք է լինի: Կարծում եմ, այն կառավարությունը, որի կառավարման օրոք և արդյունքում առաջացել […]

̰
BACK_TO_TOP