19:26 11.12.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի իր բացման խոսքում հանդես է եկել Կովկասում խաղաղության հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ: Կովկասում հաստատված նոր իրավիճակից ելնելով՝ նախագահը կարևոր է համարել, որ Վրաստանը վերադարձնի իր պատմական դերը որպես Կովկասի շարժիչ ու միավորող ուժ: «Կարող ենք մտածել «Կովկասյան խաղաղության հարթակի» գաղափարի մասին, որը կմիավորի կովկասյան երկրներին, արտաքին դերակատարներին […]
19:05 11.12.2020
«Ընդդիմությունը շուտով կլինի Վրաստանի խորհրդարանում՝ որպես վրաց ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն, և դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան որևէ մեկը պատկերացնում է»,- գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: «Ի լուր այն մարդկանց, ովքեր ասում են, որ ընդդիմությունը պետք է լինի խորհրդարանում, այլ ոչ թե փողոցում, այս ընդդիմությունը շուտով լինելու […]
18:51 11.12.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր բացել է նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը, որը Վրաստանի պատմության մեջ ամենաանսովորներից է: Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստին ընտրությունների շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել: Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններից հետո խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները մեղադրել էին իշխանություններին քվեարկությունը կեղծելու մեջ և պահանջել էին նոր ընտրություններ: Խորհրդարանի առաջին նիստն ընթացել է […]
18:42 11.12.2020
Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն` Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Mehrnews կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանում Թուրքիայի […]
18:27 11.12.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական աղբյուրները, Մակրոնը հայտարարել է. «Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների դեմ ընդունված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԵՄ-ի համար այլևս ապակայունացնող գործողությունները […]
16:42 11.12.2020
ԱՄՆ-ն ծրագրում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Այս մասին Bloomberg-ին հայտնել է երկու աղբյուր, փոխանցում է Ermenihaber-ը։ Աղբյուրների հաղորդած տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջարկված և «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Անկարայի դեմ պատժամիջոցներ […]
16:37 11.12.2020
Ադրբեջանի Միլի մեջլիսը դեկտեմբերի 12-ից երկրում ռազմական դրության չեղարկման մասին որոշում է ընդունել, հայտնում է ТАСС-ը։ «Հաստատել «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱՀ նախագահի հրամանագիրը»,- նշված է օրենսդիր մարմնի որոշման մեջ: Փաստաթղթի համաձայն` ռազմական դրությունը չեղյալ կհայտարարվի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ից: ԼՂ-ում ռազմական գործողությունների կապակցությամբ սեպտեմբերի 28-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարվել:
16:24 11.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ […]
16:03 11.12.2020
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Դրանցից 50-ի առթիվ […]
15:37 11.12.2020
Վրաստանի կառավարությունը` վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, հրաժարական է տվել` տասներորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ճանաչելուց անմիջապես հետո, ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից: Այս պահից կառավարության ղեկավարը և նախարարական կաբինետը համարվում են պարտականությունները կատարող, խորհրդարանը երկու շաբաթ ժամանակ ունի նոր կառավարության կազմը հաստատելու համար: Նախնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր […]
15:05 11.12.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է […]
14:45 11.12.2020
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մուտքի արգելքի վերացման հարցը: «ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները […]
13:00 11.12.2020
Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Բաքվում երեկ կայացած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին․ Ջավադ Զարիֆը Twitter-ում մտահոգություն է հայտնել՝ ասելով. «Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում իր հայտարարությունը վերաբերում է Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներն Իրանից բռնի անջատելուն։ Մի՞թե նա չի հասկանում, որ խաթարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող խոսել […]
12:49 11.12.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ն ԱԱԾ էր դիմել՝ պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, և ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են: ԱԱԾ-ից հայտնեցին հետևյալը. «Ապօրինի […]
12:33 11.12.2020
«Հայրենիք» կուսակցություն խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժինները ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում: Ոստիկանության հարգարժան ծառայողներ, ձեր զեկուցագրերը չընդունելու իրավունք որևէ մեկը չունի: Եթե այս ընթացքում կունենաք իրավական աջակցության անհրաժեշտություն, հանգիստ կարող […]
11:31 11.12.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-18-ը կմեկնի Բելգիայի Թագավորություն` մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 16-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել […]
10:12 11.12.2020
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` «Օլիմպավան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան […]
09:56 11.12.2020
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ 09:45-ի դրությամբ աշխատանքները վերսկսվել են։ Ավելի վաղ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել։
08:57 11.12.2020
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Թուրքիայի նկատմամբ առկա անհատական պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը՝ Միջերկրական ծովի արևելքում հորատման ապօրինի գործունեության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԵՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկումների արդյունքում ընդունված փաստաթղթին։ ԵՄ առաջնորդները հանձնարարել են Եվրոպական խորհրդին համաձայնեցնել հավելյալ ցուցակները՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման հիման վրա։ Ավելի վաղ՝ նոյեմբերի […]
23:54 10.12.2020
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 13-15-ը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, […]
23:04 10.12.2020
«Ադրբեջանի դեսպանությունից մեզ՝ ինձ և պատգամավոր Ջոն Ինյառիտուին, փորձում են լռեցնել , քանի որ մենք խորհրդարանում ներկայացրել ենք նրանց ագրեսիան և ջարդերը հայ ժողովրդի դեմ։ Մեզ չեն կարող ո´չ վախեցնել, ո´չ լռեցնել, մշտապես լինելու ենք հայ ժողովրդի կողքին»,- գրել է Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան և հրապարակել ադրբեջանցի խորհրդարանականներից ստացված նամակը։ Des de l’ambaixada […]
19:11 10.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:
18:06 10.12.2020
«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, սիրելի բարեկամներ, 72 տարի առաջ այս օրն ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը միջազգային հանրությանը լիազորեց կանխել և պատժել այն, ինչ նախկինում եղել է «հանցագործություն առանց անվանման», և որը բնորոշվեց որպես գործողություններ՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: […]
17:16 10.12.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես անդրադարձել է ՊՍԺ-«Իստանբուլ Բաշաքշեհիր» խաղում արձանագրված դրվագին. Էրդողանին թվացել է, թե ֆրանսիացի մրցավարն է ռասիստական վիրավորանք հասցրել Պիեռ Վեբոյին, մինչդեռ հանդիպման 4-րդ պաշտոնյան, որ ռումինացի է, ֆուտբոլիստներից մեկին «սև» է անվանել: «Այսպիսի պահվածքն աններելի է: Մեր հստակ վերաբերմունքն այս հարցի շուրջ չի փոխվելու: Ֆրանսիայում ռասիստական միտում կա, այն մի […]
16:45 10.12.2020
Մոլդովայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատել է հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել է Մայա Սանդուն: Ամփոփելով դեկտեմբերի 10-ին կայացած նիստի արդյունքները՝ այդ մասին հայտնել է ՍԴ-ի նախագահ Դոմինիկա Մանոլեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Հաստատվում են Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրության արդյունքները, որոնք տեղի ունեցան 2020 թվականի նոյեմբերի 15-ին: Հաստատվում է Մայա Սանդուի ընտրվելը Մոլդովայի Հանրապետության նախագահ: Այս […]
15:59 10.12.2020
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները Վարդաշենի 6-րդ փողոցից, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Նոր Արմավիր գյուղի 18-ամյա մի բնակչի։ Ոստիկանությունում երիտասարդը խոստովանեց, որ 2019-2020 թվականներին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 6 տներից, տան բակից և խանութից գողություններ է արել։ Հափշտակել էր կենցաղային իրեր, գունավոր մետաղներ, խանութի ապրանքներ և […]
15:56 10.12.2020
Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն օբյեկտների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական […]
15:16 10.12.2020
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է իրաքյան եզդի գրող, իրավապաշտպան ակտիվիստ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայի հետ: Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունները և ընդգծել, որ չնայած աղաղակող վայրագություններին և իր բոլոր կոչերին՝ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան համայնքը պատշաճ չի արձագանքել մարդկության […]
13:40 10.12.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Մուհամեդ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը կարող է ավելի շատ պատճառներ ներկայացնել Ռուսաստանին այլ պետությունների գործերին միջամտելու մեջ մեղադրելու համար: «Վերջերս մեզ մեղադրում են Բելառուսին միջամտելու, Լեռնային Ղարաբաղին միջամտելու մեջ՝ բացառապես Արևմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իբր Թուրքիայի հետ […]