09:34 25.09.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցնեն արդար: «Փոստով քվեարկության կարգի հետ կապված զգուշություն է անհրաժեշտ: Սա մեծ խարդախություն է: Մենք պետք է վստահ լինենք, որ ընտրությունները կանցնեն արդար: Ես համոզված չեմ, որ այդպես կլինի», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ ՔեյլՄաքինենը հայտարարել է, […]
08:09 25.09.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 3, 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր, Թոթովենցի փ. 3/1,3/2, 3, 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Ավան՝ Սայաթ -Նովա թաղ․ 1/2 շենք, թիվ 76 դպրոց […]
00:00 25.09.2020
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլի երեկ տարածած ապատեղեկատվության խմբագրմանը։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի […]
23:58 24.09.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանը․ «Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հանդիպման համակազմակերպիչներ Դանիային, Կոստա Ռիկային և Կատարին՝ տասներկու նախարարներին թեկուզ հեռավար միավորելու նախաձեռնության համար: Իմ առանձնահատուկ գնահատականն ու երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ բարեկամ դոկտոր Սայմոն Ադամսին՝ համաշխարհային մակարդակով կանխարգելման […]
23:32 24.09.2020
Վրասատնի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին այդ երկրում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ առաջին հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների միջև սահմանագծման հարցերին: Մասնավորապես` Դավիթ Գարեջի վանական համալիրի սահմանագծման խնդրին: Զալկալիանիի հայտաարրությամբ՝ Վրաստանի կողմից հայտնաբերված նոր քարտեզագրական նյութերը կարող են փոփոխություններ մտցնել սահմանային հարցերի վերաբերյալ 2006-2007 թվականների վրաց-ադրբեջանական համաձայնագրում: Պետական սահմանի չհամաձայնեցված հատվածները լարվածություն են առաջացրել 6-րդ դարի […]
23:15 24.09.2020
Վարկային տարբեր կազմակերպությունների կողմից սահմանված տոկոսագումարների նկատմամբ պետք է լինի պատշաճ վերահսկողություն, այս կարծիքին են «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներն, ովքեր այսօր խորհրդարանում այս մասին հարցերն ուղղել են Կենտրոնական բանկի փոխնախագահին: Վերջինիս պատասխանը չի գոհացրել նրանց, տեղի է ունեցել բանավեճ: Հիշեցնենք, որ նրանք, ի թիվս հասարակական սեկտորի բազմաթիվ անդամների, ԱԺ-ում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ […]
22:44 24.09.2020
Վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է Թրամփին, թե ինչ է մտածում Մարքլի և արքայազն Հարրի մասին, որոնք խրախուսում են ամերիկացիներին քվեարկել գալիք ընտրություններում: Լրագրողը նշել է, որ զույգը «էապես խրախուսում է մարդկանց քվեարկել դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի օգտին»: «Ես նրա երկրպագուն չեմ», – ասել է Թրամփը մամուլի ասուլիսում: «Եվ նա, հավանաբար, դա […]
22:27 24.09.2020
Ինչու որոշ պետությունների ղեկավարներ Լուկաշենկոյին ճանաչեցին որպես նախագահ, իսկ եվրոպական երկրների առաջնորդների մի մեծ խումբ ֆարս է համարում Լուկաշենկոյի երդմնակալությունը, ինչով է վտանգավոր իշխանափոխությունը Բելառուսում՝ Ռուսաստանի համար, « Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը այս թեմաների շուրջ զրուցել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:16 24.09.2020
Ռուսաստանի հարկային ծառայությունը պատրաստվում է Թուրքիային ավելացնել այն երկրների ցանկում, որոնց հետ հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակներում հարկային տեղեկատվության փոխանակում է իրականացնում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Նշվում է, որ Ռուսաստանը 2018թ-ից սկսած այլ երկրների հարկային մարմիններին հարկատուների մասին ռուսական ֆինանսական կառույցներից վերցված որոշակի տեղեկություն է տրամադրում: Դրա դիմաց ՌԴ հարկային ծառայությունն իրավունք է ստանում […]
22:14 24.09.2020
Սահմանադրական դատարանում այսօր էլ չի հաջողվել նախագահ ընտրել: ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու առաջադրում է եղել: Հորիզոնի նկարահանող խումբը ինչպես երեկ, այնպես էլ այսօր ողջ օրվա ընթացքում աշխատել է ՍԴ շենքի մոտ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:10 24.09.2020
Վլադիմիր Պուտինը պաշտոնապես առաջադրվել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ: Փորձագետները նրա շանսերը բարձր չեն գնահատում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:15 24.09.2020
Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը չվճարի, ապա այդ ընկերությունները հնարավոր է կասեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Դեսպանը նշել է, որ օտարերկրյա դեղագործական ընկերութուններին մնացած Թուրքիայի պետական հիվանդանոցների պարտքը մեկ տարվա ընթացքում 230մլն դոլարից հասել է 2․3 մլրդ դոլարի։ […]
20:13 24.09.2020
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայի Վնուկովա օդանավակայնում իրանական լրատվամիջոցներին տված ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և Սիրիայի հարցին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ նախօրեին Զարիֆը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զարիֆն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես սիրիական խնդրի կապակցությամբ նա նշել է, որ այն […]
17:05 24.09.2020
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Twitter-ում գրել է իր հեռախոսահամարը, որպեսզի երկրի բնակիչները զանգահարեն և ասեն, թե ում օգտին են քվեարկելու նախագահական ընտրությունների ժամանակ: Երկրի նախկին ղեկավարը նաև կոչ է արել ամերիկացիներին՝ պատմել իրենց կյանքի մասին: «Եկեք փորձենք նոր բան: Եթե դուք ԱՄՆ-ում եք, ուղարկեք ինձ հաղորդագրություն 773-365-9687 համարին: Ես ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս եք […]
16:15 24.09.2020
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում իր ժողովրդականությամբ 10 տոկոսով զիջում է հիմնական թեկնածուին՝ Ջոզեֆ Բայդենին: Այս տվյալները ստացել են Մարկետտայի համալսարանի հետազոտողները: Երկու թեկնածուների ժողովրդականության տվյալներն այսպիսին են՝ 30 և 40 տոկոս: Ըստ նույն հետազոտության՝ ընտրողների 94 տոկոսը կողմնորոշվել է, թե ում է ընտրելու: Հարցվածների կեսը հայտնել է, որ քվեարկելու է նույն օրը՝ […]
14:34 24.09.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրումը, ասել է, որ եթե նման որոշում կայացվի, հիանալի կլինի, եթե ոչ, ապա սարսափելի ոչինչ չի լինի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը Պուտինի առաջադրման դիմում է ուղարկել Նոբելյան միջազգային կոմիտե: «Գիտեք, որ այս […]
14:23 24.09.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերով՝ միջազգային շփման պրակտիկան չի պահանջում շնորհավորանքներ երդմնակալության կապակցությամբ։ «Ոչ, նման բան պարտադիր չէ։ Ըստ էության, շնորհավորանքն արդեն եղել է»,- ասել է Պեսկովը և հիշեցրել, որ Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի ընտրություններում […]
14:03 24.09.2020
Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել:
13:38 24.09.2020
Նախագահի երդմնակալության արարողությունը միայն Բելառուսի ներքին գործն է, և պարտադիր չէ նախազգուշացնել արտասահմանյան տերություններին: Այս մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստանի դեսպան Ցույ Ցիմինի հետ հանդիպմանը: Ըստ Լուկաշենկոյի՝ քննադատության համար եղել է միայն մեկ պատճառ. արարողությունը դարձրել են «գաղտնիք», հայտնում է BelTA-ն: «Գիտեք, շուրջ 2 հազար մարդ հրավիրվել է երդմնակալությանը՝ զինվորականների […]
08:53 24.09.2020
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության հարուցած բարդություններից մահացել է Պետդումայի 67-ամյա պատգամավոր Վախա Ագաևը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Կոմունիստական կուսակցության փոխնախագահ Յուրի Աֆոնինը։ Ռուսաստանում մինչ օրս կորոնավիրուսից մահացել է մոտ 20 հազար պացիենտ, որից 150-ը՝ վերջին մեկ օրում։
23:30 23.09.2020
Կանադայում Բելառուսի ընտրությունները կեղծված են անվանել, իսկ Լեհաստանում ասում են, որ Լուկաշենկոն ընտրվել է ոչ ժողովրդավարական քվեարկությամբ: Կանադան և Լեհաստանը Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն ճանաչում Բելառուսի լեգիտիմ նախագահ։ Այս մասին հայտարարել Է երկրի ԱԳՆ-ն սեպտեմբերի 23-ին։ «Կանադան դատապարտում է կեղծված ընտրություններից հետո Լուկաշենկոյի չհայտարարված երդմնակալությունը։ Նրան, որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի, պակասում է լեգիտիմությունը»,-Twitter-ում գրել է […]
23:11 23.09.2020
ԱՄՆ-ն պաշտոնապես Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի- ն։ «Օգոստոսի 9-ի ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ ազնիվ։ Հայտարարված արդյունքները շինծու էին և լեգիտիմությունը չէին արտացոլում։ Միացյալ Նահանգները չի կարող Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել երկրի օրինական ընտրված առաջնորդ», – ասել է նա ՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։ Սեպտեմբերի […]
23:08 23.09.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Մասնավորաբար, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը […]
21:33 23.09.2020
Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Մինսկի կենտրոնում ցույցեր են։ Հատուկջոկատայինները պղպեղի գազ են կիրառել Մինսկի «Գալերեա» առևտրի կենտրոնի մոտ, երբ բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են ազատել ձերբակալված ցուցարարին: Այս պահի դրությամբ՝ ձերբակալվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Մինսկի քաղգործկոմի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը: Ինչպես նշվում է, ցուցարարների նկատմամբ նաև […]
20:39 23.09.2020
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպմանը, որը նախագահում էր Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, մասնակցում […]
20:32 23.09.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է անում հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, ոչ թե ադրբեջանական լրատվակայքերի մեկնաբանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվական կայքերը տեղեկություն են տարածել, թե իբր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Ռուսաստանը […]
19:08 23.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեությամբ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և նշել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը […]
16:58 23.09.2020
5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողները սեպտեմբերի 22-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Տանկերի անձնակազմները բարդ տեղանքում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները: Զինծառայողների մասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները գնահատվել են բարձր:
16:57 23.09.2020
Բելառուսում պետական հեռուստաընկերությունները ցուցադրել են Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության կադրերը, որն, ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել այսօր: Երդմնակալության ընթացքում ուղիղ հեռարձակում չի եղել: Հեռուստաալիքների եթերում արարողության ընթացքում սերիալներ են ցուցադրվել: Երդմնակալության մասին լուրն ավելի ուշ հաղորդվել է լրատվության հաղորդման ժամանակ: Առաջին ալիքի պաշտոնական Telegram ալիքը հերքում է, որ արարողությունն անցկացվել է գաղտնի: «Տարօրինակ է […]
16:44 23.09.2020
Այսօր կայացած երդմնակալության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն իրավունք չունի լքել բելառուսներին, երբ երկիրը պաշտպանում է իր անկախությունը, հայտնում է БелТА-ն: «Նախագահի պաշտոնի ստանձնման օրը մեր և ձեր համոզիչ ու ճակատագրական հաղթանակի օրն է: Մենք պարզապես չենք ընտրել երկրի նախագահ. մենք պաշտպանել ենք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, ինքնիշխանությունն ու անկախությունը: […]