TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը

07:55 28.09.2020

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ և կոչ եմ անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, վերականգնել հրադադարի պահպանման ռեժիմը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները»,- ասված է […]

̰
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական էսկալացիան

01:54 28.09.2020

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած ռազմական էսկալացիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Փալոնը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել ագրեսոր երկու պետություններին պատասխանատվության ենթարկելու համար: «Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելացրել են Արցախի և Հայաստանի նկատմամբ իրենց մարտական հռետորաբանությունը […]

̰
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների առնչությամբ

01:50 28.09.2020

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց հետևանքով զգալի զոհեր կան, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության սրումը։ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը կոչ է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը պարբերական կապի մեջ է գտնվում իր միջազգային գործընկերների հետ

01:22 28.09.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պարբերական կապի մեջ է գտնվում իր միջազգային գործընկերների հետ՝ նրանց իրազեկելով շփման գծում տիրող իրադրության վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Սեպտեմբերի 27-ին նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Վրաստանի ԱԳ […]

̰
Թուրքիայի ներգրավվածությունն այս ամբողջի մեջ շատ վտանգավոր տարրեր է պարունակում. Արցախի ԱԳ նախարար

00:48 28.09.2020

«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի ներգրավվածությունն այս ամբողջի մեջ շատ վտանգավոր տարրեր է պարունակում»,-ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Նախարարը նշեց՝ պատահական չեն կոչերը, որ միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանին պետք է զսպի իր ագրեսիվ քաղաքականությունը և գործողությունները կանգնեցնելու համար, այլև Թուրքիային պետք է հեռու պահի ամբողջ գործընթացից, որովհետև դա կարող է էականորեն […]

̰
3 խմբակցություններն, ըստ էության, Գերագույն գլխավոր հրամանատարին լիազորեցին գնալ մինչև վերջ․Ռուբեն Ռուբինյան

00:39 28.09.2020

«Այսօրվա ԱԺ նիստում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ, որը պիտի անպայման արձանագրվի։ Բոլոր 3 խմբակցություններն, ըստ էության, գերագույն գլխավոր հրամանատարին լիազորեցին գնալ մինչև վերջ։ Կա լիակատար կոնսենսուսային գիտակցում, որ սա հայրենական պատերազմ է, ու մենք հաղթելու ենք» ,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ։   […]

̰
Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու. Մասիս Մայիլյան

00:33 28.09.2020

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ճեպազրույցի ժամանակ նշեց. «Մենք առավոտից արդեն կապի մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Այս ագրեսիայի մասին տեղեկացված են նաև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները։ Համանախագահները այս թեմայով հանդեն են եկել հայտարարությամբ»։ Նա հիշեցրեց, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է ընդունել, որտեղ նշվել է, որ ագրեսիայի հեղինակն ադրբեջանական կողմն […]

̰
Գուտերեշը կոչ է անում անհապաղ վերսկսել բովանդակալից բանակցությունները

23:50 27.09.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հայտարարությունը տեղադրված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է խաղաղ բնակչության կյանքի կորուստների և զոհերի համար: Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը, թուլացնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ բովանդակալից […]

̰
Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան. Արայիկ Հարությունյան

23:18 27.09.2020

Արցախի դեմ, բացի Ադրբեջանից, կռվում է նաև Թուրքիայի Հանրապետությունը; Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը; «Ոչ միայն անօդաչուներ, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են թուրքական զորամիավորներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է՝ միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը, և իհարկե, […]

̰
Այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին

22:14 27.09.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին։ Ալ Ջազիրա. Դուք շատ հստակ լսեցիք Ադրբեջանի հայտարարությունն առ այն, որ իրենք կանգ չեն առնելու, «քանի դեռ չեն ազատագրել այս տարածքը». իրենք խոսում են լայնամասշտաբ պատերազմի մասին: Դուք համարու՞մ եք, որ գտնվում եք լայնամասշտաբ պատերազմի մեջ: Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ մենք լսում ենք Ադրբեջանի կողմից, պատերազմի […]

̰ ̰
Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը

21:20 27.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի նետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորպես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական […]

̰
Մոտ 200 մարդկային կորուստ, մոտ 3 տասնյակ խոցված զրահատեխնիկա և մոտ 2 տասնյակ խոցված ԱԹՍ ադրբեջանական կողմից. վերջին տվյալները մարտադաշտից

21:18 27.09.2020

Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է  վերջին նորությունները մարտական գործողությունների մասին՝հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ: Հայկական կողմից կորուստները ճշտվում են: 10 վիրավոր տեղափոխվել է Երևան: Մյուսները տեղի բժշկական կենտրոններում են:

̰
Եկեք անենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որ հակամարտությունը չվերածվի շարունակական պատերազմի. Տուսկ

21:07 27.09.2020

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարություն է արել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տուսկն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով: Եկեք անենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չվերածվի  շարունակական պատերազմի: Մենք կոչ ենք անում կողմերին՝ պահպանել երկխոսությունը: Երկխոսության միակ այլընտրանքը […]

̰
Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի կողմից մարդկանց կյանքից զրկելու, գույքը ոչնչացնելու հանցագործությունների մասին

20:52 27.09.2020

2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ: Օգտագործելով հրետանային, հրթիռային միջոցներ, ծանր զրահատեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ նրանց կողմից թիրախավորվել են ինչպես ԱՀ ՊԲ առաջապահ հենակետերը, ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ ԱՀ բնակավայրերը, խաղաղ քաղաքացիական  բնակչությանը, քաղաքացիական […]

̰
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում

20:41 27.09.2020

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը լիովին անտեսում է հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու ՄԱԿ-ի կոչերը։ Նա բանակցային գործընթացի վերսկսման կոչ է արել։ «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես այն գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: Կազմակերպության գլխավոր քարտուղարությունը կրկին հայտարարում է  […]

̰
Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը

19:33 27.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը: Վլադիմիր Պուտինը […]

̰
Ադրբեջանի խորհրդարանը բանաձև է ընդունել մի շարք շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին

19:01 27.09.2020

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) այսօր կայացած արտակարգ նիստում բանաձև է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ, հայտնում է APA գործակալությունը։ «Խորհրդարանը բանաձև է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին», – ասված է հայտարարության մեջ: Որոշումը պետք է նախագահի կողմից հաստատվի 48 ժամվա ընթացքում: Պատգամավոր Հիքմեթ […]

̰
«Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 16 զոհ և 100-ից ավելի վիրավոր»․ ԱՀ պաշտպանության փոխնախարար

18:14 27.09.2020

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 16 զոհ և 100-ից ավելի վիրավոր։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3277268568975947

̰
Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այսպիսին՝ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, կա՛մ ստանում ենք պատերազմ. Փաշինյան

18:02 27.09.2020

ԱԺ-ն սկսել է հատուկ նիստի աշխատանքները: 115 պատգամավոր է գրանցվել, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի գործողությունների ժամանակ նախ գործի է դրվել հրետանին, հրթիռային հարձակումից հետո գործի է դրվել ծանր տեխնիկան և հարձակման թիրախ են դարձել ՊԲ բոլոր դիրքերը շփման գծի ողջ երկայնքով: «Սա, ըստ […]

̰
ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի մեջ լինել իր օտարերկրյա գործընկերների հետ

18:00 27.09.2020

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի մեջ լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի […]

̰
Ինչպես պետք է կազմակերպվեն քաղպաշտպանության միջոցառումները ռազմական դրության պայմաններում

17:58 27.09.2020

Հրապարակվել է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Իք 1586 – Ն որոշման հավելված՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ։ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցաոումսերի և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում […]

̰
Հրապարակումների սահմանափակումները՝ ռազմական դրության պայմաններում

17:52 27.09.2020

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ․ Հրապարակվել է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Իք 1586 – Ն որոշման հավելված՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ոպղություների, մարտական տեխնիկայի շարժի, […]

̰
ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումն ու անցկացումը

17:50 27.09.2020

Հրապարակվել է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Իք 1586 – Ն որոշման հավելված՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրոթյան ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

̰
Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու․ Ադրբեջանն օգտագործում է ռեակտիվ համազարկի իր բոլոր կայանքները․ Հովհաննիսյան

17:42 27.09.2020

«Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ «ադրբեջանական բանակն օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները՝ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։

̰
Տեղեկություն ՏԻՄ գործունեության՝ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխագրման վերաբերյալ

17:38 27.09.2020

Հրապարակվել է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Իք 1586 – Ն որոշման հավելված՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրոթյան ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ։ Կետերից մեկը վերաբերում է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության փոխագրմանը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի։ Պետական և […]

̰
ԱԺ հատուկ նիստ

17:35 27.09.2020

̰
Լեհաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

17:16 27.09.2020

Լեհաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին ասված է Լեհաստանի ԱԳՆ թվիթերյան էջում․ «Լեհաստանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական բախումների մասին հաղորդագրություններով: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, լիցքաթափել իրավիճակը և վերսկսել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ բանակցությունները»։ Poland ?? is deeply concerned with the […]

̰
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ

17:01 27.09.2020

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ; «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դրության կտրուկ սրումը: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության շարունակական սրմամբ, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ռուսական կողմն ընդծել է […]

̰
Այս պահին բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու. Արթուր Ալեքսանյան

16:46 27.09.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ինստագրամի իր էջում նկար է հրապարակել՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ «Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ.  բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»,-գրել է Արթուր Ալեքսանյանը:   View this post on Instagram   Հայաստանի և Արցախի […]

̰
BACK_TO_TOP