TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ. սպորտի տեսլականը Հայաստանի՝ մինչև 2050թ. ռազմավարությունում

19:25 21.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս անդրադարձել է նաև սպորտի ոլորտին: ՀՀ վարչապետը մասնավորապես ասել է. «Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասել է Փաշինյանը:

̰
Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է «Ռոսատոմ»-ի տնօրենի հետ

19:20 21.09.2020

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին: […]

̰
Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզիչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում

19:05 21.09.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզիչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչի պատվավոր կոչում։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր […]

̰
Գեղամ Ստեփանյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար

15:46 21.09.2020

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրամանով՝ Գեղամ Գարիի Ստեփանյանը նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկացրին Արցախի ՄԻՊ աշխատակազմից։ Գեղամ Ստեփանյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում: 1998-2008 թթ.սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2008-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային […]

̰
Բայդենը «թաղել» է ԱՄՆ բնակիչների մեծ մասին

15:33 21.09.2020

ԱՄՆ-ի դեմոկրատների նախագահի թեկնածու Ջո Բայդենը սխալ արտահայտություն է արել ընտրողներին ուղղված իր ուղերձի ժամանակ: Նա իր երկրում կորոնավիրուսից զոհվածների թիվը սխալ է նշել, հայտնում է Fox News-ը: «Եթե Դոնալդ Թրամփը հասնի իր ուզածին, ապա կորոնավիրուսի հետևանքները կգերազանցեն ընդունելիի սահմանը: Ըստ մասնագետների՝ 200 միլիոն մարդ կմահանա այս հիվանդությունից, հավանաբար հենց այն ժամանակ, երբ ես ավարտեմ […]

̰
Մինչև 2050 թվականը մեկ շնչի հաշվով ունենում ենք աշխարհի ամենամարտունակ բանակը. Փաշինյան

15:23 21.09.2020

Մինչև 2050 թվականը մեկ շնչի հաշվով ունենում ենք աշխարհի ամենամարտունակ բանակը: Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների և աշակերտների ներկայությամբ, ներկայացնելով Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ մեր մի զինվորն իր սպառազինությամբ, տեխնիկայի մակարդակով, անհատական պատրաստվածությամբ պետք է լինի ամենամարտունակը՝ մեկ շնչի հաշվով»,- ասաց Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ պետք […]

̰
Բարեկեցություն և առաջընթաց. Ուկրաինայի դեսպանության ջերմ շնորհավորանքը Հայաստանին

14:48 21.09.2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում շնորհավորանք է տեղադրվել ՀՀ Անկախության տոնի առթիվ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության 29-ամյակի կապակցությամբ:

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

14:40 21.09.2020

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: *** Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, որում ասված է. «Ձերդ Գերազանցություն   Բուլղարիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս և լավագույն […]

̰
Վարչապետը հետևել է ՀՀ զինված ուժերի օդուժի տոնական թռիչքին

14:06 21.09.2020

Անկախության տոնի առիթով ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերը տոնական թռիչք են կատարել Երևանի երկնքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թռիչքին հետևել է «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից։ Վարչապետը ծաղիկներ է խոնարհել նաև զբոսայգու անմար կրակի մոտ:

̰
ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6196 նոր դեպք

14:03 21.09.2020

Վերջին օրվա ընթացքում ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6196 նոր դեպք, հաղորդել է օպերատիվ շտաբը: Դեպքերի ամենամեծ  թիվը գրանցվել է Մոսկվայում ՝ 915, երկրորդ  տեղում Սանկտ Պետերբուրգն է՝ 209: Գրանցվել է 71 մահ: Առողջացել է  2616 մարդ: Ընդհանուր առմամբ ՌԴ-ի 85 շրջանում հայտնաբերվել է 1 109 595 կորոնավիրուսի դեպք, մահացել է 19 489 հիվանդ, առողջացել է […]

̰
ՀՀ նախագահը ՀՀ պետական պարգևներ է շնորհել բուժաշխատողներին

13:53 21.09.2020

ՀՀ նախագահը ՀՀ պետական պարգևներ է շնորհել բուժաշխատողներին. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել. «Հայրենիքին մատուցած […]

̰
ՀՀ նախագահը Անկախության տոնի առթիվ մեդալներ է շնորհել մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար

13:35 21.09.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Անկախության տոնի առթիվ մեդալներ է շնորհել մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել. Մովսես Խորենացու մեդալով՝ Սամվել Գևորգի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ […]

̰
«Ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի գործադրած շարունակական ջանքերը». Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Մայք Պոմպեոն

13:25 21.09.2020

Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Խորհրդային միությունից ձեր անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Միացյալ Նահանգները հանձնառու է զարգացնել մեր երկկողմ գործընկերությունը՝ դրանով իսկ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների կապերը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարգավաճման ցանկության […]

̰
Հայկ Մարությանի թումանյանական գրառումը՝ Անկախության 29-ամյակի առթիվ

12:41 21.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տողերով գրառմամբ է շնորհավորել Անկախության 29-ամյակը։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/658526924790946

̰
Հայաստանը և Արցախն ամբողջովին ի զորու են պաշտպանել իրենց սահմանները. Զոհրաբ Մնացականյան

12:23 21.09.2020

ՀՀ Անկախության տոնի 29 -րդ տարեդարձի առթիվ առավոտյան Եռաբլուր են այցելել ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները:  Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է անկախության ձեռբերումների և արցախյան հարցի շուրջ բանակցային գործընթացի հետագա զարգացումների մասին: Նախարարն ասել է, որ Հայաստանը հետևողական է եղել խնդրի կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումներում։ «Մենք հստակ ընդգծել ենք, որ խաղաղ […]

̰
Բոլորս քաջ գիտակցում ենք, որ անկախությունը հեշտ չի տրվել մեր ժողովրդին. Գեղարքունիքի մարզպետի շնորհավորանքը

12:20 21.09.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես շնորհավորել է Անկախության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս համազգային տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ 29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21- ին, իրականություն դարձավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը. մենք այլևս սկսեցինք ապրել և արարել ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն […]

̰
Արայիկ Հարությունյանը` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

12:13 21.09.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և գրել. «Հարգելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ ավարտվեց իմ առանձնազրույցը ՀՀ վարչապետի հետ: Այն բովանդակային էր և ծավալվեց Արցախի և Հայաստանի անվտանգության, տնտեսության, ներքին ու արտաքին առկա մարտահրավերների շուրջ: Համոզված եմ՝ միասնական ջանքերով մեզ հաջողվելու է իրագործել բոլոր […]

̰
Այսօր կարևոր է յուրաքանչյուրիս գիտակցումը, որ ազգային իղձերի իրականացման երաշխիքը ՀՀ-ի, Արցախի և ողջ սփյուռքի միասնականությունն է․ Իրանում ՀՀ դեսպան

11:41 21.09.2020

ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներին միացել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը. «Սիրելի´ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում բոլորիդ առողջություն և երջանկություն: Ներկա բարդ պայմաններում Հայաստանը կարողացել է ապահովել իր անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական կայունությունը, մյուս կողմից՝ հանդես գալ տարածաշրջանում և աշխարհում որպես […]

̰
Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում

11:32 21.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով ցուցադրել է օդուժի տոնական թռիչքը Երևանի երկնքում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 29-ամյակը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/883064712223716

̰
Անկախության օրն առանձնահատուկ պատգամ է ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր պատմությունը, մեր ներուժը․ Աննա Հակոբյան

11:07 21.09.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել անկախության 29-րդ տարեդարձի առթիվ: «Անկախության օրն առանձնահատուկ պատգամ է ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր երկիրը, մեր ինքնությունը, պատմությունը, հնարավորություններն ու մեր ներուժը: Երկրի անկախությունն ու ազատությունը սկսվում է անհատի անկախությունից ու ազատությունից: Երկիրը անկախ, ազատ և ուժեղ է միայն այն դեպքում, երբ նրա յուրաքանչյուր […]

̰
Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

10:08 21.09.2020

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար […]

̰
Եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը․ Արայիկ Հարությունյան

08:28 21.09.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ, Շնորհավորում եմ հայ ժողովրդի պետական և ազգային կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը […]

̰
Լուկաշենկոյի նստավայրի տանիքին 3 դիպուկահար է նկատվել

23:38 20.09.2020

Մինսկում անկախության պալատի տանիքին, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատանքային նստավայրն է, նկատել են առնվազն երեք դիպուկահարների: Այս մասին հաղորդում է Военный обозреватель-ի Telegram-ալիքը։ Պարբերականի փոխանցմամբ ՝ այդ մասնագետները մտնում են Լուկաշենկոյի անվտանգության ծառայության կազմի մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկի կենտրոնում հայտնվել է զրահատեխնիկա։ Այն կենտրոնացած է եղել այն վայրում, որտեղ նախատեսված էր […]

̰
Բելառուսում հանրահավաքի ժամանակ ուժայինների ջրցան մեքենան կոտրվել է․ այսօր ավելի քան 140 ցուցարար է ձերբակալվել

23:11 20.09.2020

Բելառուսում հանրահավաքի ժամանակ ուժայինների մոտ ջրցան մեքենա է կոտրվել: Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 142 մարդ։ Նրանց մի մասը ներկայումս ազատ է արձակվել, վկայում են «Весна» իրավապաշտպան կենտրոնի տվյալները: Իրավապաշտպանների տեղեկություններով ՝ սեպտեմբերի 20-ին Մինսկում ձերբակալվել է 91 ցուցարար, շրջաններում ՝ 51 ։ Ձերբակալվածների թվում է նաև Ռուսաստանի մեկ քաղաքացի։ Բացի այդ, ուժայինները բաժանմունք […]

̰
Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

21:15 20.09.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար տեսաելույթ է ձայնագրել։ Այս մասին է հայտնել «Ռոսիա 1» հեռուստաալիքը: Ելույթը կցուցադրվի սեպտեմբերի 22-ին ՝ Գլխավոր ասամբլեայի քննարկումների առաջին օրը: ՄԱԿ-ում բարձր մակարդակի հանդիպումների շաբաթը  կանցկացվի վիրտուալ ձևաչափով: Ենթադրվում է, որ դահլիճում յուրաքանչյուր երկրից ներկա կլինի միայն մեկ ներկայացուցիչ։ Պետությունների ղեկավարներն ու Գլխավոր ասամբլեայի նախարարներն առաջարկել են […]

̰
Լոնդոնում բացվել է  աշխարհի ամենաէքստերմալ հյուրանոցը

20:25 20.09.2020

Jeep ընկերությունը Լոնդոնում բացել է աշխարհի ամենաէքստրեմալ հյուրանոցը:  Հյուրանոցը ունի միայն մեկ համար, որը գտնվում է 70  մետր բարձրության վրա։  Հյուրանոցի  այդ  համարը ոչ այլ ինչ է, քան վրան ՝ամրացրած սյուների վրա։ Նորույթը գտնվում է Լոնդոնի հարավ արելքում՝ Գրինվիչ թերակղզու վրա։  Հյուրանոցի հյուրերը կարող  են զբոսնել Тhe O2 ի տանիքին։ Նրանց տրվում է  նաև  երկու […]

̰
Մատենադարանի տնօրենի հետ պայմանավորվել ենք Արցախում ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ ․ԱՀ նախագահ 

19:21 20.09.2020

  Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մատենադարան ։ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մատենադարանի տնօրենի հետ օրերս ձեռք բերած պայմանավորվածություններին․ «Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նրա հրավերով […]

̰
Մինսկում , կիրակի օրը, շարունակվել են ցուցարարների ձերբակալությունները

17:33 20.09.2020

Այսօր , կեսօրին, Բելառուսի մայրաքաղաքում սկսվել է  «Արդարության երթ» կոչվող բողոքի ակցիան: Տասնյակ հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի Լուկաշենկայի նստավայր։ Հաղորդում է Ren.tv-ին։ Մինսկի Օրլովսկայա փողոցում, Սվիսլոչ գետի կամրջի ետևում, անվտանգության ուժերը  վահաններով պատ են կազմել , տարածք են տեղափոխվել հատուկ զրահատեխնիկա, ջրցան մեքենաներ և փակել են ճանապարհը դեպի Անկախության պալատ:Առայժմ  բողոքի ակցիան  դա տեղի […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները

17:05 20.09.2020

Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են,-ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մենկաբանությունում։ «Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեմ որևէ գործողության, որը կհանգեցնի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման․ՌԴ ԱԳՆ

15:45 20.09.2020

«ԱՄՆ-ը շարունակում է  շահարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին նկրտումերը»,-  հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը։ Դիվանագիտական ​​գերատեսչությունը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել որևէ գործողություն, որը կհանգեցնի հակաիրանական պատժամիջոցների վերսկսմանը: Ինչպես նշվում է, եվրոպական երեք երկրներ ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան  հակառակ Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, հրաժարվում  են […]

̰
BACK_TO_TOP