TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ

13:51 01.06.2020

Մայիսի 31-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշել է, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի և […]

̰
Աշնանը ծառեր տնկելու համար բյուջեով նախատեսված է ավելի քան 400 մլն դրամ. փոխնախարար

13:50 01.06.2020

Հունիսի 5-ը կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման վերջնաժամկետն է: Այնուհետև մինչև հուլիսի 31-ը ցանկապատման աշխատանքներն են իրականացվելու: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա նաև նշել է, որ աշնանը ևս նախատեսվում է ծառատունկ, ինչպես նախորդ տարի են իրականացրել: Ակնկալում են, որ մինչև տարեվերջ կտնկեն 2,5-3 մլն ծառ: Մանրամասները՝ […]

̰
Աննա Հակոբյանի եղբայրը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, կթեստավորվի

13:44 01.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն այսօր կորոնավիրուսի թեստ կհանձնի: Այս մասին նա ասել է խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք՝ պատգամավորը վարչապետի տիկնոջ հարազատ եղբայրն է, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ընտանիքով վարակված են կորոնավիրուսով: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:

̰
Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

13:41 01.06.2020

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի Նիկոլ Վովայի Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են […]

̰
Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

13:37 01.06.2020

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է  հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ:   «Հարգելի Նիկոլ Վովայի   Ընդունեք, խնդրում եմ, ջերմ և անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:   Որպես երկրի վարչապետ՝ Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման  ու միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման […]

̰
ԱԺ-ն միաձայն և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Թունյանի նախագիծը

13:32 01.06.2020

Ազգային ժողովն այսօր միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին իմ նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մինչև այս տարվա վերջ կատարվող ներդրումների համար օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից։ Հարգելի՛ գործարարներ, եթե պլանավորել էիք ներդրումներ անել՝ սարքավորումներ ձեռք […]

̰
Հայաստանում ծառերի կպչողականության ընդունված նորման 65 տոկոս է. փոխնախարար

13:24 01.06.2020

Հայաստանում ծառերի կպչողականության ընդունված նորման 65 տոկոսն է, բայց այս դեպքում, մասնագետների նախնական գնահատմամբ, հնարավոր է՝ այն ավելի բարձր լինի: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալը: Այդ նպատակով էլ ընտրվել են այնպիսի տարածքներ, որտեղ ջուրը առկա է ամբողջ տարի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս են 8 ժամ անընդմեջ դիմակ կրում, դիմակով աշխատում ու սոցիալական հեռավորությունը պահպանում ԱԺ պատգամավորները

13:20 01.06.2020

ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Դիմակով աշխատելը դժվար է, բայցևայնպես, պատգամավորների մեծ մասը հետևում է կանոններին: Ներկայացնում ենք ֆոտոշարք, թե ինչպես են պատգամավորները կորոնավիրուսի պայմաններում աշխատում մի դահլիճում, որտեղ միաժամանակ ավելի քան 120 մարդ է գտնվում:

̰
Ինչի՞ն ձեռնպահ մնալ, մարդկանց անվտանգության հարցերի՞ն. կառավարությունը դեմ է ընդդիմության օրինագծին, «Իմ քայլը»՝ կողմ

13:16 01.06.2020

ԱԺ-ն այսօր քննարկել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նախագծին դեմ է արտահայտվել կառավարության ներկայացուցիչը, որին հաջորդել են հեղինակների՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթները, որոնք ընդգծել են, որ հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչն այլ դիրքորոշում է արտահայտում, բայց գալիս, լիագումար նիստերի դահլիճում կոչ է անում ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց: «Իմ քայլը» դրական […]

̰
Ինչո՞ւ ընտրվեց ուռենին. փոխնախարարը մանրամասնում է

13:12 01.06.2020

Ծառատնկման տարածքները ընտրվել են սեզոնի հետ պայմանավորված, այսինքն՝ այն հատվածներում են կատարվել տնկումները, որտեղ վեգետացիան դեռ չէր սկսվել: Տեսակի ընտրությունը ևս դրանով է եղել պայմանավորված: Այդ մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ մանրամասնելով, որ չկային բավարար քանակությամբ տնկիներ, իսկ ուռենին կարելի է տնկել կտրոնի միջոցով և այն աճում է հիմնականում գետերի ափերին, […]

̰
1 մլն 950 հազար կտրոն արդեն տնկված է. հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը մոտենում է ավարտին

12:58 01.06.2020

Մայիսի 21-ից մինչև այսօր տնկվել է 1 մլն 950 հազար կտրոն: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա նշել է, որ նախատեսված ցուցանիշը ավարտին մոտ է, իսկ աշխատանքներին ներգրավված են եղել մոտ 1000 քաղաքացի: Աշխատանքներն իրականցվել են Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, ինչպես նախապես էր հայտարարվել, […]

̰
Արցախում նոր նախարարներ են նշանակվել

12:53 01.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հարությունյանի հրամանագրով՝ Լևոն Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։ Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։ Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել […]

̰
Արցախի նախագահը ևս կորոնավիրուսի թեստ է հանձնել

12:34 01.06.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել, նա սպասում է PCR թեսստի պատասխանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պատասխանը լինելուն պես այդ մասին կտեղեկացնի ֆեյսբուքյան էջի միջոցով: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, […]

̰
Կորոնավիրուսով վարակված վարչապետն անցած շաբաթ ԱԺ-ում է եղել. պատգամավորները կթեստավորվե՞ն

12:33 01.06.2020

Քանի որ անցած շաբաթ վարչապետը եղել է նաև խորհրդարանում, լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից հետաքրքրվել են՝ արդյո”ք պատգամավորների շրջանում թեստավորումներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնում են: Լիլիթ Մակունցն ասել է, որ այդ օրն իրենք դիմակներով են եղել և կարծում է՝ որևէ խնդիր չի առաջանա: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Երեխաները մեր ներկան ու ապագան են. Տիգրան Ավինյան

12:25 01.06.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով փոքրիկների տոնի առթիվ: «Երեխաները մեր ներկան ու ապագան են: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ»,- գրել է նա:

̰
Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գևորգյանը մանրամասներ է հայտնել

12:18 01.06.2020

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսային դրական թեստին: «Ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի […]

̰
Փոքրիկ ոստիկանը միացավ ոստիկանության արտակարգ ծառայությանը

12:12 01.06.2020

Ոստիկանության արտակարգ ծառայությանը միացավ նաև փոքրիկ ոստիկանը: Այս մասին նշված է Ոստիկանության ֆեյսբուքյան էջում. «Շնորհավորում ենք բոլոր մանուկներին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ»:

̰
Կենսաթոշակները բացառապես բանկոմատների միջոցով վճարելու մասին նախագիծը վերադարձվեց առաջարկությունների ընդունման փուլ

11:58 01.06.2020

«Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հնչեցրել է հեղինակի առաջարկը՝ քվեարկել դեմ, քանի որ կորոնավիրուսի հետ կապված ժամկետներ երկարաձգելու հարց կա: Նախագիծը չի ընդունվել։ Հեղինակի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի առաջարկով վերադարձել է առաջարկությունների […]

̰
Մենք կարող ենք ամեն օր աշխարհն ավելի լավը դարձնել բոլոր ձագուկների համար. Աննա Հակոբյան

11:53 01.06.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով երեխաների տոնը: «Սիրելի՛ փոքրիկներ, Շնորհավորում եմ ձեզ տոնացույցի ամենագեղեցիկ ու ամենապարտավորեցնող տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։ Աշխարհի բոլոր մանուկները պետք է ունենան անհոգ, երջանիկ, խաղաղ մանկություն։ Պատերազմներից, սովից, անարդարությունից, բռնությունից տառապող յուրաքանչյուր երեխա մեր՝ մեծերիս պարտությունն ու ամոթն է։ Մենք կարող ենք ամեն […]

̰
Կորոնավիրուս է հաստատվել արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության երեք քաղաքացու մոտ

11:50 01.06.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում: Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր […]

̰
Վարչապետն անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ սուրճ էր խմում. ԱԺ պատգամավորները մտահոգ են

11:49 01.06.2020

«Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետը և իր ընտանիքը վարակված են կորոնավիրուսով, դա նշանակում է, որ վարչապետն ընդամենն օրեր առաջ վարակակիր է եղել, օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ սուրճ էր խմում, ձեզանից շատերը կոնտակտի մեջ են եղել, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- հարցն ԱԺ-ում այսօր բարձրացրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: […]

̰
Հոլիվուդյան փառքի ճեմուղում կոտրել են Դոնալդ Թրամփի աստղը

11:34 01.06.2020

Լոս-Անջելեսում անհայտ անձինք կոտրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հոլիվուդյան փառքի ճեմուղում գտնվող աստղը: Համացանցում հրապարակվել են կադրեր ճեմուղու այդ հատվածից: Այս միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան մի շարք նահանգներում բռնկված բողոքի ակցիաների ֆոնին: Այդ ակցիաները սկսվել են Մինեապոլսում ոստիկանների կողմից ձերբակալման ընթացքում դաժան վերաբերմունքի արժանացած 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Donald Trumps star. pic.twitter.com/2mKjXt7PTj […]

̰
Անհոգ մանկություն եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների տոնը

11:26 01.06.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների հունիսմեկյան տոնը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Սիրելի երեխաներ, Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք Ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար: Վստահ […]

̰
Նույն տրամաբանությամբ եկեք չեղարկենք հունիս ամիսը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրինագիծը

11:17 01.06.2020

«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց, իսկ «Բարգավաճ Հայաստանը» դեմ քվեարկեց, այնուամենայնիվ, նախագիծն ընդունվեց 83 կողմ, 16 դեմ ձայներով: Հիշեցնենք, որ սրանով նախատեսվում էր հանրաքվեն չեղարկելու հնարավորություն ստեղծել, իսկ օրենքը պետք  է ընդունվեր պատգամավորների 3/5-րդի ձայներով, որն «Իմ Քայլին» հաջողվեց ապահովել: Վարման կարգով ելույթ ունենալով՝ Նաիրա Զոհրաբյանը […]

̰
Հունիսմեկյան տոնին կառավարությունը հիշեցնում է՝ պետք է ապահովել երեխաների առողջության պահպանման իրավունքը

11:12 01.06.2020

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այս առթիվ ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է. «Համավարակի պայմաններում նրանք առավել շատ ունեն մեծահասակների պաշտպանության կարիքը։ Կրելով դիմակ և պահպանելով կանոնները՝ մենք կկարողանանք ապահովել երեխաների ամենակարևոր՝ առողջության պահպանման և ամրապնդման իրավունքը»։

̰
Առողջություն և անհետևանք ապաքինում վարչապետին և նրա ընտանիքին․ Մարուքյան

10:47 01.06.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Առողջություն և անհետևանք ապաքինում վարչապետին և նրա ընտանիքին»: https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3863747137030318?__xts__[0]=68.ARDQk8urzdYKK8nPoRyamzizsjeL7uOMH2_OLbbqxsxhv5zxfLomULS8uKSfmLg_AbaODXc94sEJWQmliS1zSHS2UHnbjgAfO0Nz3R_iUaR92rDJ3f1JBg20s-OKsYqia4OQkbIWCp6aBq-tger5iJSKUqqyB7pBpJwjWDDRyHVvLrXA-0HCvwt3Xp1MC_ukOnVRhMqISlRgQf9FWIcjW62yQNhJPnAs0dONuJrFr8ummUaIfkkpvAKB0oWqsrozRU0CK-QbYilmMCH9yQj1oAR4SK2K4rW1E3t9wav7PrFx7S-SYAmaz8GTwHuYocKzn6zBuUy874251RskuLBkcQ&__tn__=-R

̰
Կես ժամում երկրորդ ընդմիջումն ԱԺ-ում. Հնարավոր է՝ հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծը չընդունվի

10:39 01.06.2020

20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ-ն վերադարձավ քվեարկություններին: Քվեարկության դրվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, այն ընդունվեց 111 կողմ ձայներով։ Որոշվեց այն քննարկել 24-ժամյա ռեժիմով: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը պետք է ընդունվեր պատգամավորների ձայների 3/5-րդով: Վարման կարգի վերաբեյալ ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն […]

̰
Փլուզում Հաղարծին գյուղում

10:18 01.06.2020

Մայիսի 31-ին՝ ժամը 16։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին գտնվող կամրջի երկաթբետոնե հենապատը փլուզվել է (մոտ 30 քմ): Փրկարարները սահմանազատել են […]

̰
ԱԺ-ում քվեարկություններն ընդհատվեցին ընդմիջմամբ

10:17 01.06.2020

ԱԺ-ն շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Օրն սկսվեց քվեարկություններով, որոնք ընդհատվեցին ընդմիջմամբ: «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

̰
Արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում

09:42 01.06.2020

Վաղ առավոտյան Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում՝ ՀՀ ոստիկանության տարբեր ծառայության ստորաբաժանումների ղեկավարների, ոստիկանանության ծառայողների և ՀՀ կառավարությանն ենթակա Տեսչական մարմնի աշխատակիցներ մասնակցությամբ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել։ Երևանում նախատեսվող վերահսկողության և մշտադիտարկման պատշաճ իրականացման վերաբերյալ հրահանգավորումներ են տրվել վերահսկվող բոլոր ոլորտներում՝ Պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու, բարեխղճորեն ծառայելու, մշտադիտարկումներ իրականացնելու և հասարակական կարգի անվտանգությունն […]

̰
BACK_TO_TOP