TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մելքումյանն առաջարկում է երաշխավորել ոչ թե մինչև 10 մլն, այլ մինչև 16 մլն դրամ ավանդները

12:55 02.06.2020

Հայաստանում գործող համակարգի համաձայն, եթե բանկը սնանկանում է, ապա այնտեղ դրված ավանդները վերադարձվում են դրանց տերերին, եթե չեն գերազանցում 10 միլիոն դրամը։ Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 16 միլիոն դրամ։ Ֆոնդը, որտեղից վճարվում են ավանդատուների գումարները, ձևավորվում է հենց բանկերից վերցվող տոկոսներից։ Մելքումյանը վստահեցնում է, […]

̰
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչությունը նոր պետ ունի

12:51 02.06.2020

Վարչապետը որոշում է ստորագրել Գոռ Ալեքսանյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Գոռ Ալեքսանյանի դիմումը՝ 1. […]

̰
ԱԺ-ն քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» հարցը

12:46 02.06.2020

ԱԺ-ում այսօր շարունակվել է լիագումար նիստը: Տեղի են ունեցել երեկ քննարկված նախագծերի քվեարկությունները, ընդունվել են երեք նախագծեր, ինչից հետո ԱԺ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է՝ այսօր աշխատանքները շարունակվեն նաև ժամը 18.00-ից հետո: Տեղի կունենա քվերակություն, և խորհրդարանը կորոշի նիստը շարունակելու հարցը: Օրակարգը հագեցած է, և չեն կարող սպառել մինչև հինգշաբթի: Այնուհետև տեղի է ունեցել […]

̰
ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է ոստիկանական շարքերի մեջ

12:44 02.06.2020

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բաֆալո քաղաքում մեքենան մխրճվել է ոստիկանական ուժերի մոջ՝ սևամորթ ամերիկացիների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին Twitter-ում հայտնել է Էրի շրջանի ղեկավար գործադիր տնօրեն Մարկ Փոլոնքարցը: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանք ստացել են լուրջ վնասվածքներ, բայց նրանց վիճակը կայուն է: Մեքենայի վարորդն ու ուղևորները ձերբակալված են: — Sophia Narwitz […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

12:36 02.06.2020

Վարչապետը որոշում է ստորագրել Կարինե Գևորգյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Կարինե Գևորգյանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

12:20 02.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ: Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել […]

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

11:51 02.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական սերտ առնչությունների վրա հիմնված մեր ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ Անցած տարիներին […]

̰
Երթևեկության վերակազմակերպում Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում

11:47 02.06.2020

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի հունիսի 3-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մամիկոնյանց փողոցի կողմից Գրիբոյեդովի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել ուղիղ […]

̰
Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով տուժել են հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ

11:38 02.06.2020

Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով տուժել են հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ: SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացրել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանում ասֆալտի նոր գործարաններ են բացվել, նորոգվելու է 500 կմ ճանապարհ

11:14 02.06.2020

Կոտայքի մարզում ասֆալտի գործարաններ են բացվել։ Կապիտալ ճանապարհաշինարարության համար հատկացվել է 22 մլրդ դրամ, նորոգվելու է 500 կմ ճանապարհ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

̰
ԱՆ-ը տեղեկություններ է հայտնել մահացած պացիենտների վերաբերյալ

11:09 02.06.2020

Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Չի բացառվում է, որ նիստն ավարտելուց հետո քվեարկենք ևս մեկ նիստ անելու համար. Միրզոյանը կոչ արեց տրամադրվել երկար աշխատելու

10:56 02.06.2020

ԱԺ-ն շարունակում է լիագումար նիստի աշխատանքները, նախ ընդունվել են երեկ քննարկված երեք նախագծերը, որից հետո Արարատ Միրզոյանը հայտարարել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր լավ կլինի՝ տրամադրվենք երկար աշխատանքի, որովհետև չի բացառվում է, որ ժամը 6-ին նիստն ավարտելուց հետո քվեարկենք ևս մեկ նիստ անելու համար, քանի որ օրակարգը մեծ է, և չենք հասցնի մինչև հինգշաբթի […]

̰
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը

10:04 02.06.2020

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն «Սպառողական […]

̰
Գյումրեցի երիտասարդը պատրաստում է երեխայի տրամաբանությունը զարգացնող փայտյա խաղալիքներ

23:33 01.06.2020

Երեխաների մանկությունն առանց խաղերի պատկերացնել հնարավոր չէ: Իսկ ինչ խաղերով ու խաղալիքներով են հետաքրքրված երեխաները 21-րդ դարում, որքանով են փոխվել նրանց հետաքրքրություններն ու նախասիրությունները, երբ համակարգչային ժամանակակից խաղերը գրավել են բակային սիրված խաղերի տեղը: Հետաքրքրությունները պակասել են շատ խաղերի հանդեպ, նորերը ստեղծելու գաղափարներ շատ կան, բայց դրանք դժվար են մտնում իրականություն։ Գյումրեցի 24-ամյա Գևորգ Հովսեփյանը […]

̰
Չինաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ ԱՄՆ-ին Հոնկոնգի հետ կապված երկրի ներքին գործերին միջամտելու համար

21:37 01.06.2020

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքել է Միացյալ Նահանգների դեմ Հոնկոնգի հետ կապված երկրի ներքին գործերին միջամտելու պատճառով: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից: Այսօր ճեպազրույցի ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանը բողոքում է ԱՄՆ-ի դեմ՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հոնկոնգում ազգային անվտանգության օրինագծի պատասխան գործողությունների հետ […]

̰
Հայաստանի օդային հաղորդակցությունը նախնական նախատեսվում է վերաբացել հուլիսի կեսերից

21:32 01.06.2020

Հայաստանի օդային հաղորդակցությունը նախնական ժամկետով նախատեսվում է վերաբացել հուլիսի կեսերից: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Մոտակա նիստերին կքննարկվի զբոաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումը և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն՝ հուլիսի կեսերից»,- ասաց […]

̰
Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում

21:16 01.06.2020

Այսօր Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Ստուգայցերի ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Թերություններ եղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։

̰
Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

20:17 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր ղեկավարությամբ Հայաստանը հաջող իրականացնում է սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ, որոնք լիովին նպաստում են կայուն աճի ապահովմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը: Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր […]

̰
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևը

20:00 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը: Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական […]

̰
Հայտնի է ՌԴ սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեի օրը

19:28 01.06.2020

Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացում», ինչը նրան հնարավորություն կտա 2024 թ.-ին և 2030 թ.-ին առաջադրել իր թեկնածությունը:

̰
Ադրբեջանի ավարները համերաշխություն են հայտնել արցախահայերին

19:26 01.06.2020

Հարավային Կովկասի ավարների միությունը դիմել է ՀՀ և Արցախի բնակչությանը՝ իր համերաշխությունը հայտնելով հայերին: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. վարչապետ

19:13 01.06.2020

Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ասեմ, որ ռեյդերը շարունակվում են այս պահի դրությամբ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց […]

̰
ՀՀ բուհերում արցախցի դիմորդների համար հատկացվել է 60 անվճար նպատակային տեղ

19:02 01.06.2020

ՀՀ բուհերում Արցախի դիմորդների համար հատկացվել է 60 անվճար նպատակային տեղ: Այդ մասին ասել է Արցախի  կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ ներկայացնելով ընդունելության կարգը, որը տեղադրված է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության կայքում: Նա նշել է, որ Արցախի բուհեր դիմումների գրանցումը առցանց է, սակայն ներբուհական քննությունները անցկացվելու են անմիջական շփմամբ՝ պահպանելով պարետատան […]

̰
Սեպտեմբերի 1-ին Արցախում չի լինի առցանց ուսուցման գործիքակազմին չտիրապետող որևէ ուսուցիչ. Լուսինե Ղարախանյան

18:56 01.06.2020

Սեպտեմբերի 1-ին Արցախում չի լինի առցանց ուսուցման գործիքակազմին չտիրապետող որևէ ուսուցիչ: Այդ մասին ասել է Արցախի  կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա նաև նշել է, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկել ուսուցիչներին և աշակերտներին տեխնիկական միջոցներով ապահովելու համար, չնայած դեռ հստակ չէ՝ արդյո՞ք սեպտեմբերին ուսուցումը վերսկսվելու է առցանց տարբերակով, թե՞ ոչ: Հատկապես գյուղաբնակ վայրերի […]

̰
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են

18:50 01.06.2020

Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և  նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի […]

̰
Պատժամիջոցներ Իվանիշվիլիի համար. ևս մեկ կոնգրեսական է միանում գործընթացին

18:44 01.06.2020

Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմի ազդեցիկ անդամների դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը ԱՄՆ Կոնգրեսում նոր աջակիցներ ունի: Պատժամիջոցների փաթեթն արդեն ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների աջակցությունը: Հանրապետականներից հետո օրինագծին միացել է Տեխասի դեմոկրատ կոնգրեսական Լիզ Ֆլետչերը: Նախաձեռնությունը մշակվել է 2019 թվականին, Մարքվեյն Մալինի կողմից: Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել օլիգարխ Իվանիշվիլիի և նրա թիմի՝ «Վրացական երազանք»-ի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

18:40 01.06.2020

Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու […]

̰
Նախագահական կայք երեխաների համար

18:17 01.06.2020

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը: Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ Հանրապետության նախագահի գործառույթներին: Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը […]

̰
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը

18:16 01.06.2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝  գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 […]

̰
Սիրելի ծնողներ, պաշտպանե՛ք ձեր երեխաներին, կրե՛ք դիմակներ. Զարուհի Բաթոյանի հորդորը

18:12 01.06.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ով կյանքում գոնե մեկ անգամ ճամփորդել է ինքնաթիռով, անվտանգության կանոնների ներկայացման ժամանակ հաստատ լսել է ցուցումը՝ խնդրի դեպքում նախ ինքներդ դրեք դիմակը, ապա այն հագցրեք երեխային։ Թերևս սա ամենակարևոր սկզբունքն է, որ ծնողները պետք է հիշեն ոչ միայն ինքնաթիռում, այլև կյանքի բոլոր […]

̰
BACK_TO_TOP