TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևը

20:00 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը: Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական […]

̰
Հայտնի է ՌԴ սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեի օրը

19:28 01.06.2020

Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացում», ինչը նրան հնարավորություն կտա 2024 թ.-ին և 2030 թ.-ին առաջադրել իր թեկնածությունը:

̰
Ադրբեջանի ավարները համերաշխություն են հայտնել արցախահայերին

19:26 01.06.2020

Հարավային Կովկասի ավարների միությունը դիմել է ՀՀ և Արցախի բնակչությանը՝ իր համերաշխությունը հայտնելով հայերին: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. վարչապետ

19:13 01.06.2020

Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ասեմ, որ ռեյդերը շարունակվում են այս պահի դրությամբ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց […]

̰
ՀՀ բուհերում արցախցի դիմորդների համար հատկացվել է 60 անվճար նպատակային տեղ

19:02 01.06.2020

ՀՀ բուհերում Արցախի դիմորդների համար հատկացվել է 60 անվճար նպատակային տեղ: Այդ մասին ասել է Արցախի  կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ ներկայացնելով ընդունելության կարգը, որը տեղադրված է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության կայքում: Նա նշել է, որ Արցախի բուհեր դիմումների գրանցումը առցանց է, սակայն ներբուհական քննությունները անցկացվելու են անմիջական շփմամբ՝ պահպանելով պարետատան […]

̰
Սեպտեմբերի 1-ին Արցախում չի լինի առցանց ուսուցման գործիքակազմին չտիրապետող որևէ ուսուցիչ. Լուսինե Ղարախանյան

18:56 01.06.2020

Սեպտեմբերի 1-ին Արցախում չի լինի առցանց ուսուցման գործիքակազմին չտիրապետող որևէ ուսուցիչ: Այդ մասին ասել է Արցախի  կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա նաև նշել է, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկել ուսուցիչներին և աշակերտներին տեխնիկական միջոցներով ապահովելու համար, չնայած դեռ հստակ չէ՝ արդյո՞ք սեպտեմբերին ուսուցումը վերսկսվելու է առցանց տարբերակով, թե՞ ոչ: Հատկապես գյուղաբնակ վայրերի […]

̰
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են

18:50 01.06.2020

Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և  նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի […]

̰
Պատժամիջոցներ Իվանիշվիլիի համար. ևս մեկ կոնգրեսական է միանում գործընթացին

18:44 01.06.2020

Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմի ազդեցիկ անդամների դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը ԱՄՆ Կոնգրեսում նոր աջակիցներ ունի: Պատժամիջոցների փաթեթն արդեն ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների աջակցությունը: Հանրապետականներից հետո օրինագծին միացել է Տեխասի դեմոկրատ կոնգրեսական Լիզ Ֆլետչերը: Նախաձեռնությունը մշակվել է 2019 թվականին, Մարքվեյն Մալինի կողմից: Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել օլիգարխ Իվանիշվիլիի և նրա թիմի՝ «Վրացական երազանք»-ի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

18:40 01.06.2020

Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու […]

̰
Նախագահական կայք երեխաների համար

18:17 01.06.2020

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը: Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ Հանրապետության նախագահի գործառույթներին: Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը […]

̰
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը

18:16 01.06.2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝  գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 […]

̰
Սիրելի ծնողներ, պաշտպանե՛ք ձեր երեխաներին, կրե՛ք դիմակներ. Զարուհի Բաթոյանի հորդորը

18:12 01.06.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ով կյանքում գոնե մեկ անգամ ճամփորդել է ինքնաթիռով, անվտանգության կանոնների ներկայացման ժամանակ հաստատ լսել է ցուցումը՝ խնդրի դեպքում նախ ինքներդ դրեք դիմակը, ապա այն հագցրեք երեխային։ Թերևս սա ամենակարևոր սկզբունքն է, որ ծնողները պետք է հիշեն ոչ միայն ինքնաթիռում, այլև կյանքի բոլոր […]

̰
ԱԻՆ-ը համավարակի կանխարգելման քարոզչական շրջայցեր է իրականացնում հանրապետությունում

18:07 01.06.2020

ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերի կտրուկ աճով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով ծառայության ստորաբաժանումների 20 տրանսպորտային միջոց՝ մարզերից 11 և Երևանից 9-ը միավոր տեխնիկա՝ կահավորված բարձրախոսով, ներգրավվել է ՀՀ բնակչության շրջանում վարքագծի կանոնների քարոզչության իրականացմանն ուղղված շրջայցին:

̰
Երկու պետություններն ունեն կայացած ավանդույթներ. ՀՀ և ԱՀ ԱԺ նախագահները հանդիպել են

17:55 01.06.2020

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, և այդ առումով՝ երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է: Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ […]

̰
Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում ցույցեր են կազմակերպվել Ֆլոյդի սպանության դեմ

17:45 01.06.2020

Ցուցարարները հավաքվել են Թրաֆալգարյան հրապարակում և Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան շենքի առջև:

̰
Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

17:42 01.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության […]

̰
Վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ

17:39 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր […]

̰
Իրանի քաղաքացիները սովորական անձնագրերով կարող են առանց արտոնագրերի ձևակերպման գալ Հայաստան

17:35 01.06.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միաժամանակ ՀՀ […]

̰
Սկսվում է Հայրենական պատերազմի վետերաններին միանվագ գումարի վճարումը

17:22 01.06.2020

Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունիսի 1-ից կսկսվի Հայրենական մեծ պատերազմում (այսուհետ՝ ՀՄՊ) տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ գումարի վճարումը (300000 դրամ պարգևատրում): ՀՄՊ միանվագ պարգևատրման վճարումն իրականացվելու է շահառուի կենսաթոշակի (պատվովճարի) վճարման եղանակին համապատասխան (կանխիկ՝ «Հայփոստ» կամ անկանխիկ՝ շահառուի ընտրած վճարող կազմակերպության միջոցով): Միանվագ պարգևատրումը կանխիկ եղանակով […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է շուրջ 1.7 մլրդ դրամ. ՊԵԿ

16:52 01.06.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեի կողմից կազմվել են վճարման հանձնարարականներ (գումարով` […]

̰
Մենք թույլ չենք տա մեր երկրում իրավիճակի ապակայունացում. Լուկաշենկո

16:51 01.06.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի ներկա դրությունը չհամեմատել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների հետ: Այս մասին նշում է ԲԵԼՏԱ գործակալությունը: «Հարևան երկրի թերթը վերջերս գրում էր, թե մեզ մոտ հայտնվել են նոր «Փաշինյաններ», նոր «Զելենսկիներ», ու իբր մեզ մոտ իրավիճակը Հայաստանի կամ Ուկրաինայի նման է: Պետք է ասեմ, որ իրավիճակը […]

̰
Շնորհակալություն միայն նրա համար, որ դուք կաք. Արարատ Միրզոյանը շնորհավորել է փոքրիկների տոնը

16:44 01.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է փոքրիկների տոնը: «Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավորություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։ Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն […]

̰
Մարմարաշենի 17-ամյա բնակիչը կալանավորվել է 21-ամյա երիտասարդի սպանության համար

16:39 01.06.2020

2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 21:15-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակչի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմարաշեն […]

̰
Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում

16:28 01.06.2020

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այսօր՝ հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են […]

̰
Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են երեխաների նկատմամբ ուշադիր լինելու մասին

16:20 01.06.2020

Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են, որ այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ «Համավարակի պայմաններում նրանք առավել շատ ունեն մեծահասակների պաշտպանության կարիքը»,- ասված է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

̰
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար

16:18 01.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ N զորամասի հրամանատարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով, 2018թ. ապրիլից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

16:03 01.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ: Նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք:

̰
Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

16:01 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ուղերձում ասված է. «Թանկագին Նիկոլ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում: Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված […]

̰
Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված հայկական եկեղեցի

15:53 01.06.2020

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրայի խաչը։ […]

̰
Չէինք կարող անտեսել ամենապայծառ տոներից մեկը. Դիանա Գասպարյան

15:47 01.06.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Շնորհավորում ենք մանուկների պաշտպանության միջազգային օրը: Կարանտինային պայմանները մեզ թույլ չտվեցին հավուր պատշաճի կազմակերպել ամենապայծառ տոներից մեկը, բայց, անտեսել այն, մենք չէին կարող։ Մեր ուրախ ավտոբուսը շրջել է քաղաքի թաղամասերով, շնորհավորել փոքրիկների տոնը և հանդիպող երեխաներին նվիրել խաղալիքներ։ Իհարկե, պահվել են անվտանգության բոլոր […]

̰
BACK_TO_TOP