10:09 10.10.2024
Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր։
22:27 09.10.2024
Բաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […]
21:50 09.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին: Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ […]
17:00 09.10.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ հաղթանակներ է մաղթել։ «Ձեզ առաջին հերթին, ռուսաստանցիներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր մեծ հաղթանակներ»,- ասել է նա։ Չորեքշաբթի օրը Պուտինը Լուկաշենկոյին է հանձնել «Սուրբ Անդրեաս առաքյալի» շքանշանը, Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն։ Այդ շքանշանը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական պարգևն է: Այն շնորհվում […]
16:21 09.10.2024
Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Մարդասիրական օգնության հիմնադրամին լրացուցիչ 13 միլիոն եվրոյի հատկացմանը։ Այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի վերականգնման ծրագրերի ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Լիտվայի կառավարության մամուլի ծառայությանը։ Ֆինանսների նախարար Գինտարե Սկայիստեն ընդգծել է, որ Լիտվան շարունակում է ակտիվորեն աջակցել Ուկրաինային կրթության, էներգետիկայի և այլ կարևոր ոլորտներում։ Նա նաև կոչ է […]
15:24 09.10.2024
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ցրել է Ներկայացուցիչների պալատը՝ ճանապարհ հարթելով հոկտեմբերի 27-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների համար։ Իշիբան այս որոշումը կայացրել է պաշտոնը ստանձնելուց ութ օր անց։ Այս մասին հայտնում է Kyodo-ն։ Պաշտոնապես նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հոկտեմբերի 15-ին։ Ընդդիմության առաջնորդ Յոսիհիկո Նոդան Իշիբային մեղադրել է կոռուպցիոն սկանդալից ուշադրությունը շեղելու մեջ: Սակայն Իշիբան ընդգծել է, որ […]
13:15 09.10.2024
Եվրամիությունը պետք է փոխի իր ռազմավարությունը Ուկրաինայի հարցում, եթե չի ցանկանում, որ Կիևը պարտություն կրի հակամարտությունում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ «Եվրամիությունը սխալ քաղաքականություն է վարում այս պատերազմի վերաբերյալ: Եթե մենք ուզում ենք հաղթել, ապա պետք է փոխենք այս ձախողված ռազմավարությունը», – ասել է նա: Օրբանը կոչ է արել […]
12:48 09.10.2024
Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 9-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ղեկավարները կքննարկեն Իրանին Իսրայելի հավանական հարվածների նրբությունները։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Հեռուստաալիքին զրույցի մասին տեղեկություն են հայտնել երեք ամերիկացի պաշտոնյաներ։ «Մենք ցանկանում ենք օգտագործել այս հեռախոսազրույցը, որպեսզի փորձենք սահմանել իսրայելական պատասխան գործողությունների սահմանները»,- ասել է պաշտոնյաներից մեկը։
22:49 08.10.2024
Ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում 2020-ին, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում: Տարածաշրջանի երկրների առանձնահատկությունները ներկայացված են «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքում: Այս գրքի և տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը:
21:06 08.10.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի վարչակազմին՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան: Ի՞նչ են կոնկրետ առաջարկում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ադրբեջանի մեջլիսի 43 պատգամավորներ նամակով դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի մի շարք համաձայնագրեր, հիմնականում՝ ռազմական ոլորտին […]
19:50 08.10.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հունգարիայի վարչապետը Եվրախորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ մատնանշել է նաև հրադադարի անհրաժեշտությունը՝ մարդկային կյանքեր փրկելու համար։ Ըստ Index առցանց հրատարակության՝ Օրբանը քննադատել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԵՄ ռազմավարությունը՝ այն անվանելով սխալ։ Հունգարիայի նախարարների կաբինետի ղեկավարը դժգոհել է, […]
19:20 08.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպում: Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։ Առաջին […]
19:12 08.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ […]
18:32 08.10.2024
Foxconn-ը Մեքսիկայում սկսել է Nvidia GB200 սուպերչիպերի արտադրության համար աշխարհի ամենամեծ գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ այս չիպերը Nvidia-ի Blackwell գրաֆիկական պրոցեսորի հիմնական բաղադրիչներն են, որը ներկայացվել է 2024 թվականի մարտին։ Reuters-ը նաև նշում է, որ Foxconn-ն արդեն ունի արտադրական օբյեկտներ Մեքսիկայում, կորպորացիայի ներդրումներն այս երկրում այժմ գնահատվում են ավելի քան […]
18:30 08.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
18:17 08.10.2024
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում […]
17:43 08.10.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն անվանել է առանց առաջնորդի խումբ՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ ոչնչացվել է նաև նախկինում սպանված Հասան Նասրալլայի իրավահաջորդը։ «Երբ ես նայում եմ իրավիճակին, տեսնում եմ, որ «Հեզբոլլահը» առանց առաջնորդի կազմակերպություն է: Նասրալլան չեզոքացվել է, նրա իրավահաջորդը, ըստ երևույթին, նույնպես ոչնչացվել է», – ասել է Գալանտը: Նրա խոսքով՝ «Հեզբոլլահում» […]
16:52 08.10.2024
Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության շուրջ և կորոշեն ԱՊՀ-ում 2025 թվականի նախագահողին։ Գագաթնաժողովում նախատեսվում է նաև քննարկել և ընդունել համագործակցության երկրների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված ուղերձ՝ կապված 1941-1945 թթ․-ի Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի հետ, քննարկել […]
15:50 08.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի […]
15:44 08.10.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին, որը կարող է ռեկորդ սահմանել 2024 թվականին։ «Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը […]
15:08 08.10.2024
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ: «Իսլամական դիմադրության մարտիկները զանգվածային հրթիռային հարձակումներ են իրականացրել Հայֆա և Կրայոտ քաղաքների վրա», – ասվում է երեքշաբթի շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Իսրայելական ավիացիան, իր հերթին, գրոհել է Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի մի քանի բնակավայրեր:
15:05 08.10.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը։ «Նիկոլ Վովաևիչ, ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր»,- ասել է Պուտինը: «Շատ շնորհակալ եմ»,- նշել է Փաշինյանը։ […]
14:30 08.10.2024
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը՝ «հիբրիդային գործողությունների» և արտասահմանում ընտրություններին միջամտելու համար։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի բանաձեւում։ «ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել արգելող միջոցների նոր մեխանիզմին»,- ասվում է փաստաթղթում։ Այն պարզաբանում է, որ այս մեխանիզմն ուղղված է արտերկրում Ռուսաստանի Դաշնության որոշակի «ապակայունացնող գործողությունների» դեմ։ Սահմանափակումներ են մտցվելու «հիբրիդային գործողությունների» […]
14:24 08.10.2024
Իրաքի իսլամական դիմադրության շրջանակներում իրաքյան զինված շիա խմբավորումները հայտարարել են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են հինգ թիրախների վրա Իսրայելի հյուսիսում և կենտրոնում: «Շարունակելով մեր մոտեցումը՝ դիմակայելու օկուպացիային և աջակցելու մեր ժողովրդին Պաղեստինում և Լիբանանում, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկները գրոհել են օկուպացված տարածքների կենտրոնում և հյուսիսում թիրախները՝ օգտագործելով առաջադեմ «Ալ-Արքաբ» թեւավոր հրթիռներ և անօդաչու […]
13:42 08.10.2024
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ծննդյան նվեր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Ինչպես ասել է Ուշակովը, Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել երկու ղեկավարների երեկվա զրույցից առաջ։ Պուտինի օգնականը չի մանրամասնել, սակայն նշել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։ Նաև, […]
13:30 08.10.2024
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին։ Նման գաղափար կար, բայց մեկի կողմից չաջակցվեց»,-ասել է նա։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի […]
13:15 08.10.2024
Պաղեստինի կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Ռամալլահ քաղաքում, հայտարարել է Գազայի հատվածի վերականգնման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս մասին հայտարարել է վարչապետ Մուհամմեդ Մուստաֆան։ Ելույթ ունենալով կաբինետի նիստում՝ նա ասել է, որ «կառավարությունը կազմավորել է Գազայի հատվածի վերականգնման ազգային թիմ»։ Ինչպես նշել է Մուստաֆան, որին մեջբերում է WAFA-ն, այս խումբը «կգլխավորի Պլանավորման […]
12:49 08.10.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Կրեմլ, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
12:31 08.10.2024
Ռուսաստանի հետ հակամարտության լուծումը Վրաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է առաջիկա տարիների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը։ «Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևոր առաջնահերթություններից են»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
11:20 08.10.2024
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին անհրաժեշտ է համարում կանխել հարձակումները Լիբանանի վրա և աջակցել նրա պետական կառույցների գործառույթների իրականացմանը: Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարն այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։ Ինչպես նշված է բանակցություններից հետո արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ, Աբդել Աթին մատնանշել է, որ Կահիրեն մերժում է Լիբանանի ինքնիշխանության […]