18:58 11.10.2024
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
16:46 11.10.2024
Հայաստան-Հունգարիա կապերի ամրապնդումը կարևոր տեղ ունի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա որեւէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Մեր երկու ժողովուրդներին միավորում են քրիստոնեական արժեքների վրա հիմնված մշակույթն ու քաղաքակրթությունը: Հայկական կողմը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և բարեկամական խմբերի գործունեությունը: Արժեքավոր են եղել […]
15:26 11.10.2024
ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում հանդես է եկել ելույթով։ «Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա՝ սերտորեն կապված վստահության, հարգանքի եւ փոխադարձ աջակցության կապերով:Խորհրդարանների միջոցով ուղղակի երկխոսության ակտիվացումը շատ լավ հնարավորություններ է բացում մեր համագործակցությունը խորացնելու եւ համատեղ գործունեության նոր հեռանկարային ուղղությունների միջոցով ընդլայնելու համար»,-ասել […]
14:45 11.10.2024
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, […]
14:39 11.10.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ իսրայելական կողմը խախտում է «բոլոր հնարավոր միջազգային պայմանագրերը»։ «Կցանկանայի Իսրայելին ասել՝ դադարեք, վերջ տվեք անմեղ մարդկանց սպանելը, դադարեցրեք ռմբակոծել բնակելի շենքերը։ Իսրայելը խախտել է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային պայմանավորվածությունները։ Նա դա անում է, քանի որ գիտի, որ իր […]
14:18 11.10.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաջորդ շաբաթվա վերջին կայցելի Թուրքիա, իսկ հոկտեմբերի 19-ին Ստամբուլում բանակցություններ կվարի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին լրագրողներին ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։ «Հաջորդ շաբաթվա վերջին կանցլերը կմեկնի Թուրքիա, իսկ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Ստամբուլում կհանդիպի նախագահ Էրդողանի հետ»,- ասել է նա։ Բանակցություններից հետո նախատեսվում է մամուլի […]
14:00 11.10.2024
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝ 1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր […]
13:37 11.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Հանրապետության նախագահին դիմավորել է Թուրքմենստանի տրանսպորտի և կոմունիկացիաների գործակալության գլխավոր տնօրեն, փոխվարչապետ Մամմետհան Չակիև Բերդիմուրադին։
13:24 11.10.2024
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը […]
12:17 11.10.2024
Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կարգավորման ոլորտում առկա որոշ խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքների նախագծերում: Առաջարկը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում: Ներկայումս ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների մեծ մասը ՀՀ […]
11:58 11.10.2024
Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց միևնույն ժամանակ պետք է ապահովի խաղաղ բնակիչների անվտանգությունը «Հըզբոլլահ» կազմակերպության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների շրջաններում։ Այս դիրքորոշման անփոփոխ լինելը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի տարեկան գագաթնաժողովի ժամանակ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու «Հըզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումներից։ […]
20:25 10.10.2024
«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունների ղեկավարների կազմում Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, որին հաջորդել է Տաջիկստանի Օլի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամի Էմոմալիի անունից տրված պաշտոնական ընթրիքը, որտեղ Հայաստանի ԱԺ նախագահը շփումներ է […]
18:40 10.10.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկկողմ հարաբերությունների հարցերը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առաջին հերթին՝ երկկողմ ռուս-իրանական հարաբերությունները»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի նախագահի հետ Պուտինի առաջիկա բանակցությունների թեմաներին վերաբերող հարցին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շատ […]
17:24 10.10.2024
ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր շտաբը հարավային Լիբանանում (ՅՈՒՆԻՖԻԼ) և խաղաղապահ հենակետերը ենթարկվել են իսրայելական բազմակի հրետակոծությունների, ասվում է ՅՈՒՆԻՖԻԼ-ի հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ՅՈՒՆԻՖԻԼ-ի գլխավոր շտաբը և մոտակա հենակետերը հրետակոծվել են»,- ասվում է հայտարարության մեջ։ Համաձայն հաղորդագրության՝ երկու խաղաղապահ վիրավորվել է, երբ իսրայելական տանկը կրակ է բացել ՄԱԿ-ի դիտակետի վրա։ […]
16:26 10.10.2024
24 երկիր հաստատել է մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին պետությունների ղեկավարների մակարդակով, ևս ութը կներկայանա երկրորդ կամ երրորդ դեմքով, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ցանկանում եմ նշել, որ այս 32 երկրից 24 երկիր հաստատել է Կազանի գագաթնաժողովին առաջնորդների մասնակցությունը, 8 երկիր, ըստ մինչ օրս եղած տվյալների, կներկայանա երկրորդ կամ երրորդ դեմքով։ Ընդհանուր առմամբ կա […]
16:00 10.10.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է առանց վիզայի ռեժիմի պայմանները Վրաստանի բոլոր քաղաքացիների համար։ Իրավական ակտերի պորտալում հրապարակված հրամանագրի նոր տարբերակն այլևս չի պարունակում բացառություններ, որոնց համար նախկինում վիզա էր պահանջվում։ Մասնավորապես, այժմ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն «աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով», խոսքը վերաբերում է […]
15:55 10.10.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում վարչապետ Քիր Սթարմերին է ներկայացրել իր «հաղթանակի ծրագրի» մանրամասները։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ «Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ ես նրան ներկայացրել եմ հաղթանակի ծրագրի մանրամասները։ Մենք պայմանավորվեցինք աշխատել դրա վրա մեր դաշնակիցների հետ միասին»,- գրել է […]
15:42 10.10.2024
Նոյեմբերին ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ, էլեկտրամոբիլ ներմուծելիս քաղաքացիներն ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:29 10.10.2024
Գերմանիայի իշխանությունները կշարունակեն զենք մատակարարել Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչների մեղադրանքների, որոնք կշտամբում էին հանրապետության կառավարությանը՝ Իսրայելին աջակցության բացակայության համար։ «Հաճելի է, որ ես հնարավորություն ունեմ խոսելու որպես պատգամավոր, մենք զենք չմատակարարելու որոշում չենք կայացրել, և դա Գերմանիայի կառավարության դիրքորոշումն է Բունդեսթագում՝ նվիրված պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման՝ […]
15:10 10.10.2024
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է ավարտել Բուլղարիային և Ռումինիային Շենգեն գոտի ընդունելու գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լյուքսեմբուրգ ԵՄ խորհրդի նիստին։ «Ինչ վերաբերում է Ռումինիային և Բուլղարիային, ապա մենք ունեցել ենք օդային տրանսպորտի բնագավառում սահմանային հսկողության վերացման շատ լավ փորձ, այժմ եկել է ժամանակը վերացնելու սահմանային հսկողությունը նրանց […]
14:51 10.10.2024
Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին կազդի Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի գաղափարաքաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Ռասուլ Սանայ Ռադը։ «Այսօր խոսվում է սիոնիստների արձագանքի մասին (Իսրայել), նույնիսկ նրանց տերերը, ներառյալ ԱՄՆ-ը, խորհուրդ են տալիս խուսափել միջուկային կենտրոնների և նավթագազային օբյեկտների վրա հարձակումներից»,- Իրանի ռազմական հրամանատարի խոսքերն է մեջբերում […]
12:35 10.10.2024
Իրանը շփումներ է պահպանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ուղիներով երրորդ երկրների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ուղիները բաց են այլ երկրների միջոցով»,- ասել է Արաղչին Al Jazeera- ին տված հարցազրույցում։ Նա պարզաբանել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը «կարծիքներ են փոխանակում անուղղակիորեն»։
12:11 10.10.2024
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։ «Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- «Արմենպրես»-ի […]
12:04 10.10.2024
Իրանը անհրաժեշտ աջակցությունը կտրամադրի Իսրայելին ընդդիմացող դիմադրության ուժերին՝ չսահմանափակվելով քաղաքական ու դիվանագիտական քայլերով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Մեր աջակցությունը չի սահմանափակվի քաղաքական և դիվանագիտական միջոցառումներով, մենք նրանց կտրամադրենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է, անկախ նրանից, թե ինչ է դա», – ասել է Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում:
22:27 09.10.2024
Բաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […]
21:50 09.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին: Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ […]
17:00 09.10.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ հաղթանակներ է մաղթել։ «Ձեզ առաջին հերթին, ռուսաստանցիներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր մեծ հաղթանակներ»,- ասել է նա։ Չորեքշաբթի օրը Պուտինը Լուկաշենկոյին է հանձնել «Սուրբ Անդրեաս առաքյալի» շքանշանը, Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն։ Այդ շքանշանը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական պարգևն է: Այն շնորհվում […]