17:50 14.10.2024
Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեա տանող ճանապարհները. օրեր առաջ Փհենյանը խոստացել էր վերացնել երկու Կորեաներն իրար միացնող ճանապարհները և երկաթգծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալները։ Հոկտեմբերի 9-ին Փհենյանը հայտարարել էր, որ «լիովին կանջատի» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Փհենյանը […]
16:17 14.10.2024
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի շենքի մոտ տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության պաշտոնական դիմավորման արարողությունը՝ պատվո պահակախմբի վաշտի և նվագախմբի մասնակցությամբ։ Չինաստանի պաշտպանության նախարար ծովակալ Դուն Ցզյունը ողջունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին։ Անդրեյ Բելոուսովը Պեկինի Տյանանմենի հրապարակում ծաղկեպսակ […]
15:32 14.10.2024
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի […]
14:54 14.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կայցելի Գերմանիա՝ Ռամշտայնի գագաթնաժողովին իր այցի չեղարկումից հետո, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը։ «Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ նախագահը կփոխհատուցի իր բաց թողնված այցը Գերմանիա այս շաբաթվա վերջին»,- ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ Բայդենը որոշել էր հետաձգել պետության ղեկավարի պաշտոնում իր վերջին այցերից մեկը Գերմանիա և Անգոլա՝ […]
13:45 14.10.2024
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։
12:06 14.10.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը․ Էկոպարեկային ծառայությունում․ Կովկասի բնության հիմանդրամի (CNF) կողմից նվիրաբերվել է 12 բարձրակարգ հեռադիտակ՝ ծառայության մարզային կառույցներում իրականացվող պահպանության աշխատանքներում կիրառելու նպատակով։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվել են կենդանական աշխարհի մշտադիտարկման և ֆոտոթակարդների հիշողության քարտերի փոխարինման աշխատանքներ: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում․ […]
11:26 14.10.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրան օգնել նվազեցնելու Մերձավոր Արևելքում էսկալացիան՝ օգտագործելով Իրանի ազդեցությունը հակամարտության ներկա կողմերի վրա։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ կապված՝ նախագահն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը՝ աջակցելու համընդհանուր դեէսկալացիային և օգտագործելու ազդեցությունը իր աջակցությունը վայելող այն […]
10:23 14.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները․ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում https://src.am/am/getNews/695 Կառավարության որոշմամբ ևս 600 էլեկտրոմոբիլով ավելացվել է 2024 թվականի համար նախատեսված սակագնային քվոտան https://src.am/am/getNews/694 Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման համակարգն ապահովում է ապրանքի հետագծելիություն https://src.am/am/getNews/696 Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ […]
23:28 13.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նախարարական կաբինետի վերադասավորումներ կատարել, այդ թվում՝ փոխել Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների ղեկավարներին, գրում է թուրքական ընդդիմադիր Sözçü թերթը։ Նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավորության մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի ղեկավարը, բալկանյան շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ ոլորտների ու նախարարների մասին է խոսքը։ […]
23:16 13.10.2024
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նախագահ Ջո Բայդենի հրամանով, Իսրայել կուղարկի THAAD հակաօդային պաշտպանության մարտկոց ԱՄՆ զինված ուժերի հետ միասին՝ դրա պահպանման և օգտագործման համար, հայտնել են Պենտագոնից։ «Նախագահի հանձնարարությամբ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լիազորել է THAAD մարտկոցը և ԱՄՆ ռազմական թիմը տեղակայել Իսրայելում՝ օգնելու ամրապնդել հակաօդային պաշտպանությունը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Պենտագոնը նշել է, […]
22:30 13.10.2024
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) պատրաստ են կոշտ պատասխան տալ Իրանի թշնամիներին, եթե նրանք ինչ-որ սխալ թույլ տան, ասել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն: Հաջիզադեի հայտարարությունը հնչել է հոկտեմբերի սկզբին Իսրայելի տարածքի վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի […]
19:00 13.10.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել խաղաղապահ ուժերը դուրս բերել Լիբանանի հարավում գտնվող մարտական գոտուց՝ իրենց անվտանգության համար։ «Ուզում եմ ուղղակիորեն դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. եկել է ժամանակը հանել ՅՈՒՆԻՖԻԼ-ը (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահները) «Հեզբոլլահ»-ի հենակետերից և մարտական շրջաններից: Հեռացնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի ուժերը վտանգից. սա պետք է արվի հենց […]
17:40 13.10.2024
Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Իրանի կառավարության Telegram-յան ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության, […]
13:23 13.10.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իր Telegram-յան ալիքում հայտարարել է, որ բախվել է իսրայելական զորքերի հետ, որոնք փորձել են մտնել Լիբանանի տարածք, մարտերը շարունակվում են մինչ օրս։ «Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր տոկուն պաղեստինցի ժողովրդին, նրանց խիզախ և ազնիվ դիմադրությանը և ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի, Իսլամական Դիմադրության մարտիկները կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 04.45-ին, պայթուցիկ սարք […]
21:49 12.10.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավոր է համարում, որ մինչև տարեվերջ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ ՀՀ նախագահն այս մասին ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Վահագն Խաչատուրյանի դիտարկմամբ՝ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացված քայլերը երկարաժամկետ և մանրակրկիտ աշխատանքի արդյունք են: «Կա հաղորդակցություններն ապաշրջափակելու խնդիր, այսինքն՝ բոլորին հնարավորություն տալ օգտվել կոմունիկացիաներից, որոնք կան այսօր, և որոնց […]
18:32 12.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից իրականացվող գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը: Շրջայցին ներկա են եղել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ղեկավարները: Վարչապետը եղել է մեկնման և ժամանման սրահներում, որտեղ սահմանապահ զորքերի ծառայողներն իրականացնում […]
14:44 12.10.2024
Իսրայելական բանակը արձանագրել է 30 հրթիռի արձակում Լիբանանից դեպի հրեական պետության տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մի քանիսը չեզոքացվել է: «Հրթիռների անկումներ» գրանցվել են Վերին Գալիլեայի շրջանում, նշել է մամուլի ծառայությունը։
14:35 12.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։ «Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար: Ուստի, հաշվի առնելով Իսրայելի ջանքերը՝ մի կողմից ամբողջ տարածաշրջանում […]
12:14 12.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:
10:28 12.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակներում հակիրճ զրույցներ է ունեցել Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ […]
22:28 11.10.2024
Օկուպացված Ստեփանակերտում սկսվել է հայերին պատկանող տների զանգվածային ապամոնտաժումը: Հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Ի՞նչ են քանդել և արդյո՞ք ադրբեջանցիները սկսել են Արցախի զանգվածային բնակեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Սերգեյ Շահվերդյանը, ով նաև Արցախի մշակույթի նախկին նախարարն է, իր […]
21:28 11.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում: Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, […]
20:46 11.10.2024
Տասնամյակներ տևած դատական նիստերից հետո Երուսաղեմի հայոց պատրիարքությանը հաջողվել է վերականգնել սեփականության իրավունքը Թուրքիայում գտնվող անշարժ գույքի մի շարք օբյեկտների նկատմամբ: Անկարայի դատարանը, ի վերջո, բավարարել է պատրիարքության հայցը, իսկ ի՞նչ օբյեկտների մասին է խոսքը և որն է հաջորդ քայլը լինելու․ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ « Դեռևս 2012 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը […]
20:19 11.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանի Հանրապետությունում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով: Իմ ելույթը Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի առիթով»։
19:49 11.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ միտված ՀՀ և ՄԹ միջև հաստատված ռազմավարական երկխոսության հետագա խորացմանը: Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում […]
18:58 11.10.2024
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
16:46 11.10.2024
Հայաստան-Հունգարիա կապերի ամրապնդումը կարևոր տեղ ունի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա որեւէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Մեր երկու ժողովուրդներին միավորում են քրիստոնեական արժեքների վրա հիմնված մշակույթն ու քաղաքակրթությունը: Հայկական կողմը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և բարեկամական խմբերի գործունեությունը: Արժեքավոր են եղել […]
15:26 11.10.2024
ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում հանդես է եկել ելույթով։ «Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա՝ սերտորեն կապված վստահության, հարգանքի եւ փոխադարձ աջակցության կապերով:Խորհրդարանների միջոցով ուղղակի երկխոսության ակտիվացումը շատ լավ հնարավորություններ է բացում մեր համագործակցությունը խորացնելու եւ համատեղ գործունեության նոր հեռանկարային ուղղությունների միջոցով ընդլայնելու համար»,-ասել […]
14:45 11.10.2024
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, […]
14:39 11.10.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ իսրայելական կողմը խախտում է «բոլոր հնարավոր միջազգային պայմանագրերը»։ «Կցանկանայի Իսրայելին ասել՝ դադարեք, վերջ տվեք անմեղ մարդկանց սպանելը, դադարեցրեք ռմբակոծել բնակելի շենքերը։ Իսրայելը խախտել է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային պայմանավորվածությունները։ Նա դա անում է, քանի որ գիտի, որ իր […]