TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր․ Միրզոյանը՝ Իտալիայի գործընկերոջը

10:16 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ […]

̰
Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի նոր կառավարության 3 հայազգի նախարարների մասին, և ի՞նչ կտա Հայաստանին նրանց նշանակումը

21:40 23.09.2024

Ֆրանսիայում շարունակում են քննարկել երեկ հրապարակված նոր կառավարության կազմը: Երկրի Ազգային ժողովում խոշորագույն խմբակցություն ունեցող ձախերը համարում են, որ խորհրդարանական փոքրամասնության ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարություն ձևավորելը նման է պետական հեղաշրջման: Դե իսկ Ֆրանսիայի հայերը նոր կառավարությունից գոհ են: Մի քանի հայ է նախարարական պորտֆել ստացել: Ի՞նչ է հայտնի նրանց մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է. վարչապետի ելույթը Ապագայի գագաթնաժողովին

21:22 23.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Գլխավոր վեհաժողովի նախագահ, Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար առանձնահատուկ է հանդես գալ «Ապագայի գագաթնաժողում», որովհետև Հայաստանի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ

20:47 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը շարունակել համատեղ քայլերով երկկողմ օրակարգը հարստացնել նոր ոլորտներով: Այս համատեքստում […]

̰
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:19 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Գերմանիայի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային, ակտիվ փոխայցելություններին և […]

̰
Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

18:24 23.09.2024

«Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը սկսվեց մայրաքաղաքի սրտից: Նախաձեռնողները նախ հավաքվեցին Առնո Բաբաջանյանի արձանի տարածքում տեղադրված տեղեկատվական վրանի մոտ: Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեով լուծելու համար ստորագրահավաքի առաջարկ է արել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ ԿԸՀ-ն էլ օրեր առաջ բավարարել է 51 քաղաքացու դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության […]

̰
Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»

15:53 23.09.2024

Արևմտյան որոշ երկրներ փորձում են Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի Մեջլիսի (խորհրդարան) նիստում։ «Արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը լիովին ակնհայտ են», – Ալիևի խոսքերն է մեջբերում ադրբեջանական պետական ​​«ԱզերԹաջ» գործակալությունը։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Արևմուտքը «հետաքրքրված չէ» հայ ժողովրդով։ «Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք […]

̰
Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ

15:45 23.09.2024

Երևանում այսօր մեկնարկել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավը: Կենտրոնում, ապա նաև Նոր Նորքում քարոզչական զբոսանք-քայլերթի ընթացքում քաղաքացիներին բաժանվել են թռուցիկներ: Հիշեցնենք՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Անդորրայի խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին

15:33 23.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին: Ողջունելով վերջինիս Հայաստանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար ու կարեւորել նման այցերը՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Ալեն Սիմոնյանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, […]

̰
Սահիբա Գաֆարովան վերընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ

15:20 23.09.2024

Ադրբեջանի յոթերորդ գումարման Միլլի Մեջլիսը առաջին նիստում նախագահ է ընտրել Սահիբա Գաֆարովային։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։  Նախկինում Գաֆարովան գլխավորել է վեցերորդ գումարման Միլի Մեջլիսը, ինչպես նաև ընտրվել է չորրորդ և հինգերորդ գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Նա եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ։  

̰
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է Բելգիայի նորանշանակ դեսպանին

14:50 23.09.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարեւոր առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով հայ-բելգիական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, […]

̰
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:44 23.09.2024

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Կառլես Էնսենյատ Ռեիգը […]

̰
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության նախաքննությունը, նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է

12:54 23.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Սեյեդ Ալի Խամենեին և Մասուդ Փեզեշքիանին

11:02 23.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ […]

̰
Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածու

10:41 23.09.2024

2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրվել է երկու թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը և Թեմուր Թոռունի Քյալաշյանը։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Գրանցումն իրականացվելու է սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ԿԸՀ-ն սեպտեմբերի 20-ի նիստում սահմանել է տեղամասային ընտրական […]

̰
ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում

10:16 23.09.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուընկալել է ԵՄ երկրների դեսպաններին։ Կոմիտեի նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։ Հյուրերը շրջել են Մարգարայի անցակետի սպասարկման սրահում, ծանոթացել են կառուցված խորը զննման […]

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:59 23.09.2024

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

̰
Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը․ ԱԳՆ

09:45 23.09.2024

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում, «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում առկա մարտահրավերները՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել դաշնագրում այնպիսի հանձնառությունների արտացոլման գործում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ցեզասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելությանը վերջ դնելը, ինչպես նաև ատելության […]

̰
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

22:04 22.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ «Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»։  

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

19:18 22.09.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարարին․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ժան Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ աշխատել նրա հետ՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը և շարունակելու համատեղ ջանքերը մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»։  

̰
Էլեկտրաէներգիայի խափանումների խնդրի վերաբերյալ ՔՊ-ն կազմակերպել է աշխատանքային քննարկում

15:38 22.09.2024

Մեր երկրում հատկապես վերջին ամիսներին հաճախակի են դարձել էլեկտրական էներգիայի խափանումներն ու դրանց հետ կապված խնդիրները։ Քաղաքացիները դժգոհում են, իսկ տնտեսավարողները՝ ունենում ահռելի կորուստներ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Նշված խնդրին լուծում տալու նպատակով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպել էր աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին խմբակցության պատգամավորներ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու […]

̰
ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները

14:18 22.09.2024

Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները քննարկվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձեւաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ծաղկաձորում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին եւ առաջարկվող […]

̰
Սեպտեմբերի 22-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

12:08 22.09.2024

Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարը մասնակցելու միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, […]

̰
Միխայել Ռոթի հետ հանդիպումների ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի համար կարեւոր է ԵՄ-ի հետ գործընկերությունը

10:25 22.09.2024

Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Հանդիպումների ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշվել, որ Հայաստանի համար կարեւոր է ԵՄ-ի հետ գործընկերությունը: Հյուրերին ներկայացվել է նաեւ տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը: Խոսվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին»,-նշված է […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

09:38 22.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ […]

̰
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ԱՄՆ

19:00 21.09.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում է Իրանի ԱԳ նախարարությունը: «Այս ուղևորության ընթացքում Աբբաս Արաղչիին ուղեկցում են ԱԳ նախարարի քաղաքական հարցերով և ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով օգնականները»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 10-ին […]

̰
Դե եկեք, եղբայրներ, մենք միանանք… Պարույր Հայրիկյանը երգել է «Հեռանկարի» տաղավարում

18:21 21.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, նաև գրող և երգահան Պարույր Հայրիկյանին։ Զրույցի թեման անկախության 33-րդ տարեդարձն էր: Ի՞նչ է տվել մեզ անկախությունը, ինչո՞ւ այն ոչ բոլորն են իրական համարում, ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում անկախության մասին ընկալումների և […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ

15:25 21.09.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել սիրիացի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ և սպասում է սիրիական կողմից համապատասխան առաջարկի պատասխանին։ «Մենք արդեն հայտարարել ենք Բաշար ալ Ասադի հետ հանդիպելու մեր ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք սպասում ենք սիրիական կողմից պատասխանին: Մենք պատրաստ ենք դրան: Հավատում […]

̰
Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 31-ի

13:16 21.09.2024

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը: «Զոհերի թիվը հասել է 31-ի»,- ասել է նա լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է, որ մահացածների թվում կա երեք երեխա և յոթ կին։ Նշվում է նաև, որ ավիահարվածի հետևանքով տուժել է 68 […]

̰
Թալիբները ցանկանում են մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

12:29 21.09.2024

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբները գրավոր հարցում են ուղարկել Մոսկվա՝ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նամակն ուղղված է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: «Մենք շահագրգռվածություն ենք հայտնում գագաթնաժողովին բարձր մակարդակի պատվիրակության մասնակցության համար…»,- ասվում է Ուշակովին ուղղված նամակում։ Նամակի մասին տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է նաև Աֆղանստանում ռուսական բիզնես […]

̰
BACK_TO_TOP