TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով

11:46 21.09.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բանլյանն ընդունել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնող պատվիրակությանը և ամփոփել քառօրյա աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հանդիպման շրջանակներում նախարարի տեղակալը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այցի համար և ընդգծել համագործակցության կարևորությունը։ UNODC-ի […]

̰
Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի հայերեն ուղերձը

10:43 21.09.2024

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին սոցցանցի իր էջում հայերեն շնորհավորական ուղերձ է հղել։ «Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»։

̰
Ինչո՞ւ և ինչո՞վ է այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը․ Նիկոլ Փաշինյան

10:14 21.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ Անկախության տոնի առիթով դիմելով ժողովրդին․ «Ինչո՞ւ և ինչո՞վ է այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը»,-տեսանյութին կից գրել է վարչապետը։  

̰
Հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ. Վահագն Խաչատուրյան

10:02 21.09.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին գրեթե միաժամանակ: Բայց մենք կարողացանք որպես ժողովուրդ, […]

̰
Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար․ Ալեն Սիմոնյան

09:57 21.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական […]

̰
Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր. Նիկոլ Փաշինյան

09:43 21.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ […]

̰
Մյուռոնօրհնեք և Մայր Տաճարի վերաօծում. Հայ առաքելական Եկեղեցու Սրբազան արարողությունները

21:16 20.09.2024

Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար հաջորդ շաբաթը կնշանավորվի երկու կարեւոր իրադարձությամբ՝ Մայր Աթոռի վերաօծմամբ եւ Մյուռոնօրհնության արարողությամբ։ Թե ինչով  են դրանք առանձնահատուկ պատմել է Մայր Աթոռի Գեւորգյան ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` «Հորիզոնում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Իրանը խոստացել է Իսրայելին արագ պատասխան տալ Իսմայիլ Հանիեի վրա հարձակման համար

20:32 20.09.2024

Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեի վրա հարձակումն անպատասխան չի մնա, և դա տեղի կունենա շուտով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակի ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Գոլպայեգանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։ «Ակնկալվում է, որ Սիոնիստական ​​ռեժիմի այս քայլին շուտով պատասխան կտրվի»,- ասել է նա։ Մինչ այս Իսլամական […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

20:22 20.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: «Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

18:05 20.09.2024

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։

̰
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

17:18 20.09.2024

Սեպտեմբերի 20-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ և սերտ համագործակցությունը։ Նախարարը կարևորել է միգրացիոն ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերը: Նա մատնանշել է քաղաքացիների հետընդունման […]

̰
Աֆղանստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Իրանի օրհներգի ժամանակ ոտքի չկանգնելու պատճառով

17:05 20.09.2024

Իրանի ԱԳ նախարարությունը կանչել է Աֆղանստանի դեսպանին այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչը հրաժարվել է ոտքի կանգնել Թեհրանում Իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովում Իրանի օրհներգի ժամանակ։ Այս մասին հայտնում է Jamaran գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի երկրորդ վարչության ղեկավարը կանչել է Աֆղանստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին և դատապարտել տեղի ունեցածը՝ նշելով, […]

̰
ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը

15:56 20.09.2024

Եվրամիությունը դիտարկում է նաև Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը, եթե երկիրը չվերադառնա «Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին»։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Եվրամիությունը, նախագահների և վարչապետերի ամենաբարձր մակարդակով, մտահոգություն հայտնեց Վրաստանում զարգացող իրադարձությունների հետագծերի վերաբերյալ: Բարեփոխումների փոխարեն, որոնք Վրաստանը կմոտեցնեին Եվրամիությանը, ցավոք, վերջին ամիսներին մի քանի […]

̰
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ

14:20 20.09.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

̰
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն և կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր

10:25 20.09.2024

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

21:50 19.09.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․ «Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։ Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի […]

̰
Ադրբեջանը չի կարող հարձակվել միայն մի պատճառով, որ անզեն դիտորդները կանգնած են մեր սահմանին. Ստեփան Գրիգորյան

21:28 19.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին: «Մեր անվտանգային միակ ճանապահը, […]

̰
Ինչո՞ւ է «Բրիթիշ փետրոլիումը» վաճառում իր ակտիվները Ադրբեջանում

20:38 19.09.2024

Բրիտանական «Բրիթիշ փետրոլիում» նավթային ընկերությունը սկսել է վաճառել Ադրբեջանում ունեցած իր ակտիվները: Ընկերության մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ բաժնետոմսերի մեծ փաթեթի վաճառքի գործարքը ավարտին է հասցվել: Ի՞նչ գործարքի մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բրիտանական այդ «էներգո գիգանտ»-ի դուստր ընկերությունը՝ «Բրիթիշ փետրոլիում Ադրբեջան» ընկերությունը, վաճառել է «Տրանս […]

̰
Լավագույն արդյունքը ջանքերի համատեղումն է. ինչպե՞ս ներգրավել սփյուռքի ներուժը

20:18 19.09.2024

Երևանում շարունակվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Այսօրվա պանելային քննարկումներին մասնակցել են նաև նախարարներ՝ ներկայացնելով հանրային կյանքի կարևոր ոլորտներում իրականացված բարեփոխումները: Օրվա առաջին հատվածում, Հայաստանի ու սփյուռքի խոշորագույն տարբեր ընկերությունների, հիմնադրամների ղեկավարների ու ներկայացուցիչների պանելային քննարկումների միջոցով հատկապես կարևորվեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի ներգրավումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը

20:08 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական […]

̰
Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

19:40 19.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: Միխայել Ռոթը շեշտել […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների նորանշանակ դեսպանին

18:34 19.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններում մեծ ներուժը: […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպանին

17:32 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Շինտային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամություն են […]

̰
Նախագահն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպանին

15:36 19.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն […]

̰
Նիդերլանդների կառավարությունը մեղադրում է Ադրբեջանին Արցախը գրավելու մեջ

12:30 19.09.2024

Դիվանագիտական նոր լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Նիդերլանդների միջև: Պատճառը պաշտոնական Ամստերդամի հստակ դիրքորոշումն է Արցախի դեմ Բաքվի իրականացրած ագրեսիայի հարցում: Ադրբեջանի արտգործնախարարությունը հոլանդացիներին հայամետության մեջ մեղադրող հերթական հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչն է նոր լարվածության պատճառ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Անցյալ շաբաթ Նիդերլանդների կառավարությունը հրապարակել է ՝ 138 էջի վրա […]

̰
Կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19–ի հերթական նիստը

11:00 19.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից 23-ը չի զեկուցվում:

̰
Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ԼՂ ամբողջ բնիկ բնակչությունը ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը․ ԱԳՆ

10:15 19.09.2024

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը […]

̰
Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ. Աննա Հակոբյան

21:37 18.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել մատենադարանում շրջայցից և գրել․ «Շրջայց մատենադարանում` «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած մեր հյուրերի հետ»։  

̰
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:55 18.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ առկա է հայ-ղազախական լավ համագործակցություն եւ հույս հայտնել, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի և կզարգացնի երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։ […]

̰
Հունգարիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին

20:36 18.09.2024

Սեպտեմբերի 17-ին Բուդապեշտի «Հունգարիայի երաժշտության տուն» համերգասրահում Հունգարիայում ՀՀ դեսպանությունը Հունգարիայի Հայ ինքնավարության աջակցությամբ կազմակերպել էր համերգ-երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին և Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Այս մասին տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ «Միջոցառմանը ներկա էին Հունգարիայի Ազգային ժողովի առաջին փոխխոսնակ Մարթա Մատրային, Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հունգարիայի խորհրդարանականներ, Հունգարիայի արտաքին գործերի և […]

̰
BACK_TO_TOP