TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ

11:41 25.09.2024

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի ու Կիպրոսի միջև համագործակցության ներկայիս ընթացքին, ինչպես նաև այն առավել զարգացնելուն վերաբերող […]

̰
Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցել է ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերության ընդունելությանը

10:57 25.09.2024

Ամերիկյան խոշորագույն ServiceNow տեխնոլոգիական ընկերության հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքի AXIOS House-ում մասնակցել է ընկերության կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Միջոցառման շրջանակում ներկայացվել են ServiceNow ընկերության աշխատուժի վերապատրաստման նորարարական լուծումները, որոնց միջոցով կառավարությունները և կազմակերպությունները հնարավորություն են ունենում արդյունավետ կերպով կառավարել աշխատակիցների ուսուցման և […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

10:52 25.09.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրը, Զբաղվածության հարցերով ավագ մասնագետ Կազուտոշի Չատանին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ԱՄԿ-ի նոր նախաձեռնությունը, որի նպատակն է կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ […]

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

10:42 25.09.2024

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին

10:37 25.09.2024

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։ Այս մասին հայտնումե ն ՀՀ ՊՆ-ից։ «ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ

10:29 25.09.2024

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման քննարկումների կենտրոնում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

23:40 24.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է տեղադրել։

̰
Նավթի համաշխարհային պահանջարկը 2050 թվականին կարող է հասնել օրական 120,1 միլիոն բարելի

22:30 24.09.2024

Նավթի համաշխարհային պահանջարկը մինչև 2050 թվականը կարող է աճել օրական գրեթե 18 միլիոն բարելով 2023 թվականի մակարդակի համեմատ և կազմել օրական 120,1 միլիոն բարել։ Նման գնահատական է տվել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։ Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2029 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 112,3 միլիոն բարել, ինչը 10,1 միլիոն բարելով ավելի է 2023 թվականի համեմատ։ Միաժամանակ […]

̰
Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

22:17 24.09.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […]

̰
Ժամանակն է, որ Գազայի հատվածում հակամարտող կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն․ Բայդեն

22:07 24.09.2024

Հիմա եկել է ժամանակը, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կողմերը խաղաղության համաձայնություն ձեռք բերեն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում։ «Հիմա ժամանակն է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերը վերջնական տեսքի բերեն խաղաղության համաձայնագրի պայմանները, պատանդներին տուն վերադարձնեն, ապահովեն Իսրայելի և Գազայի անվտանգությունը և […]

̰
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս

22:02 24.09.2024

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից, – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Հաղորդում է «Ազատությունը» հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել […]

̰
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

21:11 24.09.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել […]

̰
Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

21:03 24.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Քննարկվել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ

20:56 24.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է քայլերն այդ ուղղությամբ: Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` […]

̰
Աշխարհն Ալիևից պահանջում է խաղաղություն.  Լևոն Շիրինյան

20:48 24.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Քաղաքագետն անդրադարձել է Նյու-Յորքում Ապագայի գագաթնաժողովում վարչապետի ելույթին, մեկնաբանել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի և Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ-ում հնչեցրած խոսքերը: Իսկ ի՞նչ սպասել Փաշինյան-Էրդողան հանդիպումից, որի մասին հայտնել է թուրքական «Սաբահ» թերթը: «Աշխարհը Ալիևից պահանջում է խաղաղություն և տարածքային ամբողջականության հաստատում: Հիմա ավելի լավ միջնորդ, քան […]

̰
ՌԴ-ի դեմ Storm Shadow-ի և SCALP-ի կիրառման որոշում չկա․ Երմակ

20:10 24.09.2024

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեռ չեն հաստատել իրենց հեռահար Storm Shadow և SCALP հրթիռների կիրառումը Ռուսաստանում թիրախների դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։ «Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Թայմս» թերթը սեպտեմբերի 12-ին գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խանգարի […]

̰
Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել «Հըզբոլլահին»․ Նեթանյահու

19:51 24.09.2024

Իսրայելը կշարունակի հարձակումները լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման թիրախների վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակի հետախուզական ստորաբաժանում կատարած այցի ժամանակ։ «Մենք կշարունակենք հարվածներ հասցնել «Հըզբոլլահին», – ասել է նախարարի կաբինետի ղեկավարի հայտարարությունները:

̰
Իսրայել-Լիբանան հակամարտության դիվանագիտական ​​լուծումը հնարավոր է․ Բայդեն

19:35 24.09.2024

ԱՄՆ-ը հնարավոր է համարում Իսրայելի և Լիբանանի միջև սրվող հակամարտության դիվանագիտական ​​լուծումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում։ «Իսրայելա-լիբանանյան սահմանի երկու կողմերում էլ կան տեղահանվածներ, լայնամասշտաբ պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից: Նույնիսկ եթե իրավիճակը սրվել է, դիվանագիտական ​​լուծումը դեռ […]

̰
Կիպրոսի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

19:29 24.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի […]

̰
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգևատրման հավելյալ ֆոնդ նախատեսել

15:53 24.09.2024

Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության […]

̰
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում

15:37 24.09.2024

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Պատգամավորի խոսքով Լեւոն Սահակյանը 2022 թվականի մարտին Ազգային […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

14:56 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման […]

̰
Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. Փեզեշքիան

13:28 24.09.2024

Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը։ «Մենք պատերազմ չենք ուզում:  Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ: Մենք բոլորից ավելի լավ գիտենք, որ եթե Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ սկսվի, դա ոչ ոքի օգուտ չի բերի: Իսրայելն է, որ ձգտում է ավելի մեծ […]

̰
Բորելը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

13:23 24.09.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ «Մենք պետք է բաց պահենք հաղորդակցության ուղիները», – Բորելի խոսքերն է մեջբերում Euractiv-ը: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը լրագրողներին ասել է, որ այս շաբաթ կարող է հանդիպում անցկացնել Իրանի նախագահի հետ։ «Իրանը […]

̰
Մհեր Գրիգորյանը Գերմանիայի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները

12:40 24.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի […]

̰
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը

12:30 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև զարգացող քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված համագործակցության խթանման, տարբեր ձևաչափերում փոխգործակցության նոր հնարավորություններին։ Արարատ Միրզոյանը և […]

̰
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն

11:52 24.09.2024

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։ Այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։ «Կազմակերպված պաշտոնական ընդունելությունը լուսաբանվել է երկրում ամենադիտվող լրատվականներից մեկի՝ Canal 10-ի Subrayado հաղորդման կողմից։ Ռեպորտաժում ներառված է նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հարցազրույցը, որտեղ վերջինս կարևորում է ՀՀ դեսպանության բացումը, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի դերը […]

̰
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը 15 տարեկան է

11:22 24.09.2024

Ճիշտ 15 տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնվեց Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը: Նպատակը հստակ էր՝ կադրեր պատրաստել Արտաքին գործերի նախարարության համակարգի համար: Տարիների ընթացքում ձևավորվեց մի միջավայր, որը հնարավորություն տվեց ընդլայնել ծրագրերը և կարևոր ներդրում ունենալ Հայաստանի դիվանագիտական ոլորտում: Ինչո՞վ է առանձնահատուկ դպրոցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը՝ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ

11:17 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Հարավային Կովկասում […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ

10:54 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքներին, առկա հեռանկարներին։ «ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, […]

̰
BACK_TO_TOP