16:55 13.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի եւ «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին եւ այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Ալեն Սիմոնյանին մանրամասն ներկայացվել են «Ինժեներական քաղաքի» տեսլականը, իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:
15:38 13.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ու Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Կատարի Պետության պատվիրակության անդամ Ալ Մանայի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայ պատվիրակները կատարցի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները եւ […]
14:18 13.09.2024
Ղրիմի կարգավիճակի հարցը մնում է Մոսկվայի և Անկարայի տարաձայնությունների թվում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները։ «Այս թեման պատկանում է մեր և մեր թուրք ընկերների միջև առկա տարաձայնությունների կատեգորիային», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել գործընկերային […]
14:10 13.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:
13:00 13.09.2024
Վրաստանի իշխանությունները տեղյակ են հանրապետության գործերին արտաքին միջամտության փաստերին, հատկապես նախընտրական շրջանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Որպես օրինակ՝ խորհրդարանի նախագահը բերել է Դանիայի կառավարության կողմից վրացական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման դեպքը։ Վրաստանի իշխանությունները սա գնահատեցին նախընտրական շրջանում որպես միջամտություն։ «Մենք ունենք մեր սեփական հետախուզությունը և մեր սեփական ուղեղը՝ եզրակացություններ […]
10:52 13.09.2024
Սեպտեմբերի 13-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ և անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ճապոնիա երկկողմ […]
10:03 13.09.2024
Երեւանում շարունակվում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:
22:44 12.09.2024
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
22:02 12.09.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա ATACMS հրթիռների կիրառումը՝ ռուսական տարածքի խորքեր հարվածներ հասցնելու համար, սակայն հավանաբար չի առարկի բրիտանական և ֆրանսիական հեռահար Storm Shadow և Scalp հրթիռների կիրառմանը: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ Բայդենը չի խանգարի բրիտանական և ֆրանսիական հրթիռների կիրառմանը Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին […]
21:49 12.09.2024
ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես կփոխի հակամարտության էությունը, բնույթը։ Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Պուտինը։ Հիմա, ըստ ՌԴ ղեկավարի, տեղի է ունենում […]
21:42 12.09.2024
Ադրբեջանը բարեգործական ծրագրերի քողի ներքո սկսել է ֆինանսական ներդրումներ անել Վատիկանում: Մեկնաբանները կարծում են, որ այդ ֆինանսավորումը կարող է քաղաքական ազդեցություն ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը։ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Այսօր հայտնի դարձավ, որ Վատիկանի կառավարությունը և «Հեյդար Ալիևի հիմնադրամը» համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմն իր վրա կվերցնի Վատիկանի Սուրբ […]
21:22 12.09.2024
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցությանը: Երկուստեք ընդգծվել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև սերտ […]
20:59 12.09.2024
Աջակողմյան «Ազգային միասնություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը առաջատար է 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում քվեարկության վերաբերյալ հարցումներում։ Հարցումներն անցկացրել է Ifop-ը՝ «Figaro Magazine»-ի և «Sud Radio»-ի համար։ «Հարցվածների 34-35%-ը առաջին փուլում պատրաստ է քվեարկել Լե Պենի օգտին։ Նա շատ առաջ է ձախերից, և նրա հիմնական մրցակիցներն են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախկին […]
20:36 12.09.2024
Ադրբեջանն այժմ բանակցում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանը այլընտրանքային տարբերակներ ունի։ Դրանցից մեկը Իրանի տարածքով հաղորդակցությունների անցկացումն է։ Այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում»,-ասել է Հաջիզադեն։
19:03 12.09.2024
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր, հայտնում է ՌԴ-ում Իրանի դեսպանությունը։ «Պուտինն ու Ահմադիանը խորհրդակցություններ են անցկացրել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի տարբեր թեմաների շուրջ»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Բանակցությունների սկզբում Պուտինը Ահմադիանին ասել է, որ սպասում է Իրանի նախագահին՝ հոկտեմբերին […]
17:33 12.09.2024
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանան կարիերան կշարունակի Հունաստանում: 21-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ տեղափոխվում է Աթենքի ԱԵԿ, գրում է BBC-ն: ԱԵԿ-ը հնարավորություն կունենա 20 միլիոն ֆունտ ստերլինգով գնել կոտդիվուարցու ամբողջական տրանսֆերը: 2022 թվականին Ֆոֆանան 12 միլիոն եվրոյի դիմաց նորվեգական «Մոլդեից» է տեղափոխվել «Չելսի», բայց այս ընթացքում ընդամենը 4 խաղ է անցկացրել անգլիական ակումբի կազմում: Հարձակվողը վարձակալությամբ […]
15:56 12.09.2024
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրման առաջարկությանը: Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը` ԵՄ անդամ […]
15:52 12.09.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 925 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Գումարը կհատկացվի 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Վարչապետը ներկայացրել է […]
15:43 12.09.2024
Սեպտեմբերի 11-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին։ Այս հանատեքստում կարևորվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից տրամադրվող փարձագիտական աջակցությունը։ Կողմերը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, […]
15:21 12.09.2024
Մեծ Բրիտանիան Ուկրաինային պաշտպանվելու համար 600 միլիոն ստերլինգի լրացուցիչ օգնություն կհատկացնի: Կիևում նման հայտարարություն է արել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ: Նշված գումարից մոտ 242 միլիոնը կհատկացվի մարդասիրական, էներգետիկ եւ կայունացման կարիքների, ինչպես նաեւ բարեփոխումների, վերակառուցման համար, հայտնել է Դեյվիդ Լեմինը։ Ի դեպ երեկ երեկոյան Բրիտանիայի կառավարությունը որոշել է թույլատրել Ուկրաինային օգտագործել […]
14:39 12.09.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Կոնստանտինովսկի պալատում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Ավելի վաղ պՊուտինն ընդունել է անվտանգության հարցերով զբաղվող BRICS երկրների բարձրագույն խմբի մի խումբ ներկայացուցիչների, որոնց թվում է եղել չինացի նախարարը։ Պուտինի և Վան Իի վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին։
14:30 12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը, ինչպես նաեւ Սերբիայի Ազգային Սկուպշչինայի պատգամավոր, Միջխորհրդարանական միությունում Սերբիայի Հանրապետության մշտական պատվիրակության անդամ […]
13:55 12.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ, չպետք է անտարբեր լինի կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։ «Կարծում եմ` պարեկային ոստիկանությունը մեր առաջնային աչքն է ընդհանրապես ամեն ինչի վերաբերյալ։ Շատ կարևոր է, որ պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի […]
13:27 12.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կիև է ժամանել Էստոնիայի ղեկավար Ալար Կարիսը։ Նախագահը հայտարարել է հանդիպումների և քննարկումների շարք։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ Էստոնիայի նախագահի թվիթերյան էջին հղումով։ «Ես ժամանել եմ Կիև, անհամբեր սպասում եմ բոլոր հանդիպումներին և քննարկումներին»,- գրել է նա։ Հավելենք, որ Էստոնիայի նախագահի՝ Ուկրաինա այցի մասին նախկինում հայտարարված չէր։
13:17 12.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ «44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Նաև անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվել է։ Ես ներքին գործերի նախարարին […]
11:54 12.09.2024
ՄՄ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում:
11:38 12.09.2024
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։ Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների […]
11:33 12.09.2024
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Ցինդաոյում ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց ֆորումի լիագումար նիստի շրջանակում, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Չինաստանի Ցինդաո քաղաքում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:08 12.09.2024
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Արհեստական բանականություն. նոր զարկ զարգացող շուկաների համար» թեմայով պանելային քննարկմանը՝ կարևորելով արհեստական բանականության թեմայով քննարկումները: «Արհեստական բանականության մասին խոսելիս ներկաներին հիշեցրել եմ հայտնի ասույթը՝ մեդալը երկու կողմ ունի: Մի կողմից ԱԲ-ն մեզ կարող է առաջարկել նորարար հնարավորություններ և […]