15:52 12.09.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 925 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Գումարը կհատկացվի 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը:
Վարչապետը ներկայացրել է այդ սուբվենցիոն ծրագրերը: Արարատի մարզ՝ Վեդի համայնքի Վեդի քաղաքային, Եղեգնավան, Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերի փողոցների գազաֆիկացում, Արմավիր համայնքի Արաքս բնակավայրի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում, Արաքս բնակավայրում պոմպակայանի կառուցում, Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցի ասֆալտապատում:
Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում խելացի ոռոգման համակարգի կառուցում, Դպրաբակ, Այգուտ, Գետիկ, Մարտունի, Կալավան, Բարեպատ Շողակաթ բնակավայրերի փողոցների, Դրախտիկ Շողակաթ խաչմերուկի ու Ճամբարակ բնակավայրի Թումանյան փողոցի լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքներ, Ճամբարակ բնակավայրի Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում, Վարդենիս համայնքի Մաքենիս բնակավայրում ոռոգման ջրագծերի կառուցում/վերակառուցում, Վարդենիսի Բանդեր թաղամասի կոյուղագծի և դրենաժային համակարգի կառուցում: Լոռու մարզ՝ Տաշիր համայնքի Տաշիր, Սարատովկա, Լեռնահովիտ, Մեծավան, Ձորամուտ, Գոգավան, Պաղաղբյուր, Կաթնառատ, Ապավեն, Արծնի բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում՝ նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով, Բլագոդարնոյե և Ապավեն բնակավայրերի գազիֆիկացում, Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի ֆուտբոլային դաշտի վերակառուցում, Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի 3-րդ փողոցի շարունակելի հատվածի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ:
Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգում, ջեռուցման համակարգի տեղադրում, Առափի բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ, Արթիկ համայնքի Գեղանիստ, Հոռոմ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում: Սյունիքի մարզ՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի թիվ 9 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում, Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Թումանյան փողոցի կապիտալ նորոգում, Գորիս համայնքի Պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգում:
Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի ճանապարհի հիմնանորոգում, Այգեհովիտ բնակավայրի ճանապարհների և բակերի հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ, Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցի ջրամբարից սեփական տներ տանող հատվածի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, ջրամատակարարման համակարգի արդիականացում, Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում, Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում ջրագծի կառուցում:
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...