12:05 16.09.2024
Ֆրանսիան Հայաստանին աջակցելու է նաև եվրոպական շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: «Կարող եք վստահ լինել, որ մենք աջակցելու ենք ձեզ նաև եվրոպական շրջանակներում»,-շեշտեց նախարարը: Նա հավելեց՝ Եվրոպան ու Հայաստանը ցանկանում են սուվերեն կերպով շարունակել իրենց հարաբերությունները: «Ֆրանսիան ամեն ինչ […]
11:52 16.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում: «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս […]
11:50 16.09.2024
Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, ինչը էական ներդրումներ է պահանջում: Հարկ է նշել, որ Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մաշտոցի պողոտայի շենքերը նախատեսվում է ապահովել գեղարվեստական լուսավորությամբ. իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Երևանի […]
11:36 16.09.2024
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: «Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Հայաստանը շատ կարևոր դեր կարող է խաղալ Ասիայի և Եվրոպայի հաղորդակցության համար՝ հարգելով յուրաքանչյուրի սուվերենությունը»,-ասաց նա:
11:19 16.09.2024
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգ, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։
10:18 16.09.2024
Սեպտեմբերի 11-ին և 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Միչիգան նահանգի Դետրոիտ, Էնն Արբոր և Դիըրբորն քաղաքներում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից; «Դեսպանը քաղաքավարության հանդիպում է ունեցել Դետրոիտի քաղաքապետ Մայք Դագընի հետ, հանդիպել է Օքլանդի գործադիր Դեյվիդ Քաուլթերին և Օքլանդի տնտեսական զարգացման տնօրեն Ջեան Բրոդին։ Վերջիններս դեսպանին ներկայացրել են […]
10:11 16.09.2024
Այսօր շարունակվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ «ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:05 16.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե մեխանիզմ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի […]
10:00 16.09.2024
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
21:50 15.09.2024
Պեկինում Սյանշանի անվտանգության գագաթնաժողովին մասնակցող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի զինված ուժերի շտաբի պետ ու փոխհամակարգող ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հանդիպման ընթացքում քննարկել են ծովային ոլորտում (հյուսիսում և հարավում) համագործակցության զարգացումը՝ համատեղ ծովային պարեկությունը և մասնագիտացված վարժանքները: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության փոխնախարարն ընդգծել է Կասպից ծովի սահմանակից երկրների ջանքերի […]
19:20 15.09.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Եմենից բալիստիկ հրթիռի արձակումը, ասել է, որ Իսրայել պետության վրա ցանկացած հարձակվող ստիպված կլինի ծանր գին վճարել։ «Մենք բազմաթիվ ճակատներում կռվում ենք Իրանի չարի առանցքի դեմ, որը փորձում է ոչնչացնել մեզ: Այսօր առավոտյան հութիները Եմենից «երկիր-երկիր» հրթիռ են արձակել մեր տարածք: Նրանք արդեն պետք է իմանային, որ մեզ վնասելու ցանկացած […]
18:42 15.09.2024
Իրանցի տնտեսական և քաղաքական վերլուծաբան Ռուհոլլա Մոդաբերը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Եմենի «Անսար Ալլահ» շարժման կողմից Իսրայելի վրա կիրակի օրը բալիստիկ հրթիռային հարձակումը ուղերձ է Թել Ավիվին և արևմտյան երկրներին՝ համոզելու Իսրայելին դուրս գալ Գազայի հատվածից և կնքել լիակատար զինադադար։ Ավելի վաղ Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել էր, որ գերձայնային բալիստիկ հրթիռով […]
15:17 15.09.2024
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի Յաֆֆա քաղաքում գտնվող ռազմական օբյեկտին, որը գտնվում է Թել Ավիվի մոտ: «Հարվածն իրականացվել է նոր բալիստիկ գերձայնային հրթիռով, որը հաջողությամբ հասել է թիրախին՝ 11 րոպեում հաղթահարելով հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը և 2040 կիլոմետր հեռավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Շարժումը նշել է, որ […]
12:50 15.09.2024
Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար, Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշման վրա, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Երեքշաբթի օրը Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել են Իրանին նոր պատժամիջոցներով, […]
20:44 14.09.2024
Կրթական նոր միջավայրը բարելավում է նաև ուսման որակը. ոլորտի մի քանի բարեփոխումների մասին հարցազրույց՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։
18:49 14.09.2024
Fastex Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլում «Գանձասարն» ընդունել է «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվել է հյուրերի վստահ հաղթանակով՝ 3։0։ «Արարատ-Արմենիայի» կազմում գոլով աչքի են ընկել Ալեքսիս Ռոդրիգեսը, Արմեն Համբարձումյանը և Էրիկ Օկանսին։ Առաջին խաղակեսում տանտերերը չեն կարողացել իրացնել 2 նշանակված 11 մետրանոց: Սարգիս Շահինյանի հարվածից հետո գնդակը ետ է մղել Դանիլո Կուչերը, իսկ Բերտրան Մանիի հարվածից հետո գնդակը […]
16:10 14.09.2024
Ավելի քան 20 պետությունների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, և նրանց թիվը շարունակում է աճել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Մենք արդեն ունենք մոտ 20 հաստատված հրավեր, այսինքն՝ մոտ 20 երկիր հաստատել է իր մասնակցությունը Կազանի գագաթնաժողովին՝ առաջնորդների մակարդակով: Այս ցանկը շարունակում է ընդլայնվել, կոնկրետ անձանց […]
14:10 14.09.2024
Գերմանական երկու նավերի անցումը Թայվանի նեղուցով մեծացրել է անվտանգության ռիսկերը և «սխալ ազդանշաններ է ուղարկում»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի բանակի ներկայացուցիչ Լի Սին։ «Սեպտեմբերի 13-ին գերմանական Baden-Württemberg ֆրեգատը և Frankfurt am Main նավը անցել են Թայվանի նեղուցով՝ դառնալով հանրային շահարկումների առարկա», – ասվում է նրա հայտարարության մեջ: Լի Սին պարզաբանել է, որ չինական կողմը […]
13:56 14.09.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ պահի» վերջ դնելու համար անհրաժեշտ է վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը։ «Ես դեռ հավատում եմ Ռուսաստանի հետ պաշտպանության և զսպման հետ կապված երկխոսությանը: Մենք պետք է ուժեղ լինենք բովանդակալից երկխոսություն ունենալու համար»,- ասել է Ստոլտենբերգը Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Միևնույն […]
12:48 14.09.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […]
12:27 14.09.2024
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ այսօր ոչ ոքի պետք չէ միջուկային հակամարտություն: «Իսկապես միջուկային հակամարտությունը ոչ ոքի պետք չէ: Սա շատ վատ պատմություն է՝ շատ վատ ելքով։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ միջուկային զենք (ոչ ռազմավարական կամ առավել ևս ռազմավարական) օգտագործելու որոշում չի կայացվել»,- գրել է Մեդվեդևը։
11:42 14.09.2024
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին ժամը 08:30-ին, որին կհետևի Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը` ժամը 09:15-ին»,-նշված է հաղորդագրության […]
11:38 14.09.2024
Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և […]
21:50 13.09.2024
Երուսաղեմում շարունակվում է անորոշությունը Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերահսկողության շուրջ: Կասկածելի գործարքի արդյունքում հայոց պատրիարքությունը կարող է զրկվել թաղամասի գրեթե մեկ քառորդը կազմող տարածքից: Արդյունքում ոչ միայն վտանգված կլինի Երուսաղեմի հայկական հարուստ ժառանգությունը, այլ նաև հարցականի տակ կարող է դրվել Սուրբ հողում հայկական ներկայության հեռանկարը: Ստեղծված իրավիճակը քննարկելու համար Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել […]
21:27 13.09.2024
Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Այս մասին նշված է Վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության մեջ։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
21:00 13.09.2024
ՆԱՏՕ-ի երկրները ուղիղ պատերազմ կսկսեն Ռուսաստանի հետ, եթե թույլ տան Ուկրաինային օգտագործել հեռահար զենքեր՝ ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում։ «Եթե սահմանափակումների վերացման որոշումն իրականում կայացված է կամ կայացվի, դա կնշանակի, որ այդ պահից ՆԱՏՕ-ի երկրները ուղղակի պատերազմ են սկսում Ռուսաստանի […]
20:52 13.09.2024
Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել […]
20:34 13.09.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մեքսիկայի Սենատի եւ Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ: Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի անդամներին […]
18:47 13.09.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նախարարն անդրադարձել է 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: