11:18 09.09.2024
Սեպտեմբերի 9-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը, հայտնում են Ազգային ժողովից։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ նախորդ նստաշրջանի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին ԱԺ որոշումները չեն ընդունվել: Ուստի, ԿԿՀ երկու անդամի ընտրության […]
11:13 09.09.2024
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է արդյոք Հայաստանի և Արցախի ազգային ժողովների հանձնաժողովի նիստ գումարել։ «Ես անձամբ կարծում եմ, որ այդ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ […]
10:52 09.09.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է․ «Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները»:
10:27 09.09.2024
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
10:20 09.09.2024
Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին: Երդման արարողությունը […]
10:07 09.09.2024
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված է 44 հարց:
10:02 09.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. իմ խնդրանքը բնակավայրերի բնակիչներին»։
09:59 09.09.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը: «Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական […]
22:27 08.09.2024
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Ուկրաինան իր աշխատանքի վերջին ամիսներին առաջնահերթություն է մնալու, և նա ակնկալում է կրկին այցելել Կիև՝ նախքան իր լիազորությունները Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին փոխանցելը։ «Ուկրաինան եղել է իմ մանդատի գլխավոր առաջնահերթությունը: Այժմ, երբ իմ պաշտոնավարումը մոտենում է ավարտին, ես կձգտեմ օգտագործել վերջին ամիսները՝ զարգացնելու համագործակցությունը և մեծացնելու […]
20:21 08.09.2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Սաուդյան Արաբիա, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Սեպտեմբերի 9-ին Լավրովը կմասնակցի Ռուսաստան- Պարսից ծոցի տերությունների ռազմավարական երկխոսության խորհրդի նախարարական հանդիպմանը։ Միջոցառման շրջանակում նախատեսված են ՌԴ ԱԳ նախարարի երկկողմ հանդիպումներ։ Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, ներառյալ Պարսից ծոցի տարածքում անվտանգության ամրապնդումը, ճգնաժամի կարգավորումը:
19:44 08.09.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF-ին տված հարցազրույցում ասել է, որ եկել է քննարկելու պահը, թե ինչպես արագացնել Ուկրաինայում զինված հակամարտության ավարտը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես կարծում եմ, որ այժմ եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես պատերազմի ներկա իրավիճակից անցնել խաղաղության: Ամեն դեպքում, հաջորդը խաղաղության համաժողովը կլինի։ […]
15:42 08.09.2024
Անկարան շահագրգռված է Կիպրոսի խնդրի լուծմամբ՝ հիմնվելով կղզում երկու պետությունների գոյության ճանաչման վրա, և բոլոր անհրաժեշտ աջակցությունը կտրամադրի Կիպրոսի թուրքական իշխանություններին, եթե նրանք հետևեն այս քաղաքական գծին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարին՝ ծննդյան 64-ամյակի կապակցությամբ իր շնորհավորանքում։ «Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ […]
15:07 08.09.2024
Այն երկիրը, որը պաշտպանում է իրեն ագրեսիայից, չի կարող սահմանափակվել իր պաշտպանության հարցում, Ուկրաինան կոչ է անում իր գործընկերներին վերացնել Ռուսաստանի դեմ հարվածների սահմանափակումները։ Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ «Այն երկիրը, որն իրեն պաշտպանում է ագրեսիայից՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, չի կարող սահմանափակվել իր պաշտպանությամբ»,- նշել է նա։ Սիբիգան […]
14:44 08.09.2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը և այդ ուղղությամբ երկու երկրների երկարաժամկետ ծրագրերը։ «Ուկրաինայում իրավիճակը գնալով սրվում է, ինչպես և իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ես մի քանի զրույց եմ ունեցել դեմ առ դեմ և հեռախոսով նախագահ Բայդենի, ինչպես […]
11:39 08.09.2024
Իսրայելը չի ձգտում ընդլայնվել և նվաճել Մերձավոր Արևելքի հարևան պետությունների տարածքը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, ով ենթադրում էր, որ Իսրայելը ձգտում է ընդարձակվել մինչև Տիգրիս և Եփրատ։ «Էրդողանը շարունակում է թուրք ժողովրդին գցել ատելության և բռնության կրակի մեջ՝ հանուն ՀԱՄԱՍ-ի իր ընկերների, այսօր նա […]
11:21 08.09.2024
ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Ջանեթ Յելենն ակնկալում է, որ Չինաստանի ֆինանսների նախարար Լան Ֆոանը այց կկատարի ԱՄՆ, ինչպես նաև չի բացառում իր նոր այցը Չինաստան։ «Իհարկե, ես կարող եմ նորից գնալ այնտեղ, ես նույնպես կողջունեմ իմ չինացի գործընկերոջ այցը, ենթադրում եմ, որ այս կամ այն կերպ նոր այց կկայանա», – ասել է նա՝ ելույթ ունենալով […]
20:11 07.09.2024
Ֆրանսիայի նոր վարչապետ Միշել Բարնիեն հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերի սկզբին Ազգային ժողովին (խորհրդարանի ստորին պալատ) ներկայացնել իր քաղաքական ծրագիրը։ «Ինձ մի հարցրեք, թե ինչ եմ պատրաստվում հայտարարել, երբ հոկտեմբերի սկզբին խորհրդարանում ընդհանուր քաղաքական հայտարարություն անեմ», – ասել է Բարնիեն լրագրողներին Փարիզի Նեկորի հիվանդանոց այցելելուց հետո, երբ նրան հարցրել են հիվանդանոցների ֆինանսավորումը բարելավելու ծրագրերի […]
19:08 07.09.2024
Այս շաբաթ թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից հայտարարեցին, թե խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասը համաձայնեցված է։ Օրեր առաջ ստորագրվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգը։ Այս և այլ թեմաների անդրադարձել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
12:36 07.09.2024
Վաշինգտոնի և Բաղդադի միջև նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրաքից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի դուրսբերման վերաբերյալ։ Դա պետք է տեղի ունենա մի քանի փուլով, իսկ վերջնականապես՝ մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Արևմտյան լրատվական գործակալությունների աղբյուրների համաձայն՝ ծրագիրը նախատեսում է հարյուրավոր ամերիկացի զինվորականների դուրսբերում առաջին տարում, իսկ մնացած ուժերը դուրս կբերվեն մինչև 2026 […]
11:55 07.09.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը։ «Այցի շրջանակներում Աստանայում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև երկրորդ հանդիպումը «Կենտրոնական Ասիա գումարած Գերմանիա» ձևաչափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը նշել էր , որ Շոլցը Կենտրոնական […]
11:30 07.09.2024
Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք […]
11:07 07.09.2024
Սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Առանձին անդրադարձ է […]
10:54 07.09.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Նրանք քննարկել են ապագա երկկողմ շփումները դիվանագիտական մակարդակով», – ասվում է գրավոր հայտարարության մեջ։ Բլինքենը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, […]
21:44 06.09.2024
Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ […]
20:29 06.09.2024
Ուկրաինայի իշխանությունները պետք է մեծացնեն սեփական ռազմական արտադրությունը, այլ ոչ թե հույսը դնեն բացառապես արևմտյան դաշնակիցների պաշտպանական օգնության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայի «Ռամշտեյն» ամերիկյան ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։ «Խոշոր պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ մենք բազա ենք ստեղծում՝ բավարարելու Ուկրաինայի կարիքները և աջակցելու նրան ապագայում, սակայն երկարաժամկետ […]
20:09 06.09.2024
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային լրացուցիչ 40 մլն եվրո է հատկացրել Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների համար։ Այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Ջերմաստիճանը կնվազի, ուստի մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը կարիքավոր ուկրաինացիներին 40 միլիոն եվրոյի նոր փաթեթով՝ էլեկտրաէներգիայի, ջեռուցման և բնակարանների համար», – գրել է նա X-ում (նախկին Twitter):
17:00 06.09.2024
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները: Առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում: Հիմնական զեկուցող […]
16:51 06.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ խորհուրդը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհուրդը հաստատել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց: Խորհրդի որոշմամբ հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական […]
15:43 06.09.2024
Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]