TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը. օրինագիծը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում

14:42 04.09.2024

ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում: Կսահմանվիև կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից […]

̰
Բաքուն կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին

14:36 04.09.2024

Բաքուն ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին, երեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն քննադատել էր Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նրա խոսքով, ընտրությունները զուրկ են եղել մրցակցությունից և անցել են զսպող քաղաքական միջավայրում։ «Ադրբեջանում […]

̰
ԱԺ հանձնաժողովը քննարկել է ԱՊՀ շրջանակում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցմանը վերաբերող համաձայնագրի վավերացման հարցը

14:17 04.09.2024

2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության նպատակն է ԱՊՀ իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Հարցը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում: Կողմերն արձանագրում են փաստաթղթի առաջին հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու եւ հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության երկրորդ հավելվածում թվարկված պայմանագրերն […]

̰
Որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի 5 տարվա աշխատանքային փորձի շեմն առաջարկվում է դարձնել 2 տարի

14:10 04.09.2024

Սեպտեմբերի 4-ի ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի՝ նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն […]

̰
Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

13:40 04.09.2024

Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, պատասխանելով գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին, հաստատել է Հայաստանի մասնակցությունը հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։  

̰
Երևանը չի բացառում Ադրբեջանի հետ հնարավոր հաղորդակցությունների անվտանգության ապահովումը մասնավոր գործակալություններին պատվիրակելու տարբերակը

13:31 04.09.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը չի բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը կարող է պատվիրակվել անվտանգության մասնավոր գործակալությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացական Սաֆարյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հնչեցրած հայտարարությանը։ Մնացական Սաֆարյանն ընդգծել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն […]

̰
Վայոց ձորի մարզ այցը սկսեցինք Ջերմուկի եւ ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով․ Փաշինյան

12:10 04.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Վայոց ձորի մարզ այցը սկսեցինք Ջերմուկի եւ ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով»:

̰
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով

10:45 04.09.2024

2024թ․ սեպտեմբերի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։ Այս մասին հայտնում են Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից։ «Հանդիպմանը քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում Երևանի և Աստանայի միջև համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, դիտարկվել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝ 2024թ․ ապրիլի […]

̰
Կբավարարի՞ արդյոք Հայաստանը բելառուս այլախոհի քաղաքական ապաստանի խնդրանքը

22:13 03.09.2024

 Երեկ հայ-վրացական սահմանին պաշտոնական Մինսկի պահանջով կալանավորված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն արդեն ազատ է արձակվել: Նրա հետագա ճակատագիրը առայժմ հայտնի չէ: Ինչի՞ համար էր կալանավորվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ այդ երիտասարդ տիկնոջ դեմ իր հայրենիքում՝ Բելառուսում քրեական գործ է հարուցված և իրավապաշտպաններն այդ գործը համարում են քաղաքական և […]

̰
Մեծապես հետաքրքրված եմ Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով․ Չու Դոնգյուն՝ Խաչատուրյանին

21:43 03.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Չու Դոնգյուի այցն ավելի կխորացնի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև համագործակցությունը: «Հայաստանը բարձր է գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը և մենք հանձնառու […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է նոր ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային

21:25 03.09.2024

ԱՄՆ վարչակազմը մտադիր է առաջիկա շաբաթներին նոր ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Ինչպես նախագահ Ջո Բայդենը հստակ ասել է, մեր աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան, և մենք կշարունակենք կենտրոնանալ նրանց ռազմական և հակաօդային պաշտպանության ամրապնդման վրա: Ինչպես […]

̰
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Արցախի ՄԻՊ

21:02 03.09.2024

Արցախի ու արցախցիների հարցը տարբեր համատեքստերում գրեթե ամենօրյա լրահոսում է: Այդ մասին խոսելու առիթ նաև սեպտեմբերի 2-ն էր. 1991թ-ի այդ օրն էր, որ Արցախն անկախություն հռչակեց: Ներկա պայմանները, սակայն, ստիպել են հարցերն այլ կերպ քննարկել: Ինչպե՞ս, ի՞նչ առաջնահերթություններ են դրված:  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պատասխանել է «Հեռանկարի» հարցերին: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Շվեյցարիան հայտարարել է Իրաքում դիվանագիտական ​​առաքելության աշխատանքը վերսկսելու մասին

20:18 03.09.2024

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բաղդադում երկրի ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը՝ փակվելուց ավելի քան 30 տարի անց։ «Այսօր Շվեյցարիան կրկին դիվանագիտական ​​առաքելություն ունի Իրաքում։ Նախորդ դեսպանատունը փակվել է 1991 թվականին՝ Պարսից ծոցում պատերազմի ֆոնին»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում։ Նշվում է, որ Բեռնը նպատակ ունի ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բաղդադի հետ և խորացնել համագործակցությունը […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

19:50 03.09.2024

Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, […]

̰
Հայաստանում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը

18:46 03.09.2024

Սեպտեմբերի 1-ից 2-ը Հայաստանում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը․ այն կայացել է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ, կազմակերպման հարցում գործընկեր է հանդիսացել «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ «Հասանելիության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, հաայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Միջոցառման […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

18:09 03.09.2024

Սեպտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղարի հետ

15:46 03.09.2024

Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Կարևորվել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում համագործակցության ամրապնդումը և հետագա խորացումը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը […]

̰
ՆԱՏՕ-ի երկրները բախվել են հակաօդային պաշտպանության համակարգերի պակասի հետ․ Էստոնիայի պաշտպանության նախարար

15:07 03.09.2024

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները չեն կարող ամբողջությամբ պաշտպանվել բալիստիկ հրթիռներից, քանի որ բախվում են հակաօդային պաշտպանության համակարգերի պակասի հետ, ERR հեռուստաալիքին ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։ Պևկուրը մասնավորապես նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների համար հակաօդային պաշտպանության կարողությունների ամրապնդումը չափազանց կարևոր է։ «Դեֆիցիտը, որն իրականում մեծ խնդիր է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար, բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու […]

̰
Չինաստանն աջակցել է Թուրքիայի մասնակցությանը BRICS-ին

14:43 03.09.2024

Չինաստանը աջակցում է ավելի շատ համախոհ գործընկերների մասնակցությանը BRICS-ին, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը՝ մեկնաբանելով ասոցիացիային միանալու Թուրքիայի ծրագրերի մասին ԶԼՄ-ների հարցումները։ Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ «Չինաստանը պատրաստ է մյուս անդամ երկրների հետ միասին պահպանել BRICS-ի ներառականության […]

̰
Նախագիծ՝ միտված պետության և հասարակության համար արժեքավոր նշանակություն ունեցող գույքերի՝ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի նվազեցմանը

13:58 03.09.2024

Մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով, այս պահի դրությամբ գոնե որոշակիորեն կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը՝ նախեւառաջ հանրությանը հասանելի դարձնելու եղանակով: Այսինքն՝ քաղաքացին չպետք է մամուլից տեղեկանա, որ իր բակում գտնվող մանկապարտեզը, դպրոցը կամ սպորտդպրոցն օտարվում է եւ տեղում կառուցվելու է մեկ այլ քաղաքացու առանձնատուն կամ բիզնես կենտրոն: Այս մասին ասել է ԱԺ […]

̰
Վարչապետն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

13:51 03.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի բնագավառներում համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի դերը

12:47 03.09.2024

Անկարան ողջունել է Թուրքիայի և սիրիական վարչակազմի միջև փոխգործակցության հաստատմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը և շարունակելու է սեփական ջանքերը՝ առանց նախապայմանների Դամասկոսի հետ հարաբերությունները կարգավորելու համար հող նախապատրաստելու գործողությունները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 31-ին ասել է, որ տեսանելի ապագայում տեղի կունենա հանդիպում Ռուսաստան-Իրան-Թուրքիա-Սիրիա ձևաչափով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Նա հիշեցրել […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանին

10:10 03.09.2024

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպմանը կայացել է Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների և երկու երկրների ԱԳ նախարարների կողմից «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ հղած ուղերձների փոխանակում։ Ընդգծվել է, […]

̰
Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում չի լինի գեթ մեկ ընդդիմադիր․ Իլհամ Ալիևը ամբողջությամբ կվերահսկի մեջլիսը

21:39 02.09.2024

Ադրբեջանում երեկ կայացան խորհրդարանական արտահերթ ընտությունները: Ինչպես և սպասվում էր, համոզիչ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևի ղեկավարած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Քանի՞ ձայն է հավաքել Ալիևի կուսակցությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, եթե զուտ թվերին հետևենք, կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ այս խորհրդարանը ոչ այդքան բարենպաստ է […]

̰
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը շուտով Գազայում հրադադարի նոր ծրագիր կներկայացնի

21:05 02.09.2024

Միացյալ Նահանգները մոտ է այս շաբաթ Գազայի հատվածում հրադադարի նոր վերջնական համաձայնագիր ներկայացնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք շատ մոտ ենք դրան», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների այն հարցին, թե արդյոք նա նախատեսում է Գազայի հատվածի նոր վերջնական հրադադարի ծրագիրն այս շաբաթ հանձնել Իսրայելին և արմատական ​​պաղեստինյան […]

̰
Հունգարիան չի գոյատևի առանց Ռուսաստանից նավթի մատակարարումների․ Սիյարտո

20:57 02.09.2024

Հունգարիան չի գոյատևի, եթե դադարեն ռուսական նավթի մատակարարումները երկիր։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ «Եթե Հունգարիան դադարեցնի նավթի մատակարարումը Ռուսաստանից, մենք պարզապես չենք գոյատևի, մենք չենք կարողանա կերակրել երկիրը լայն իմաստով կամ ապահովել վառելիքի պահանջարկը»,-ասել է նա RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սիյարտոն նշել է, որ Հունգարիան չունի բավարար ենթակառուցվածք՝ այլընտրանքային ուղիներով մատակարարումներ […]

̰
Շվեյցարիան զորավարժություններ կանցկացնի Ֆրանսիայի հետ

20:09 02.09.2024

Շվեյցարիան, որը չեզոք կարգավիճակ ունի, սեպտեմբերի 3-4-ը ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ կանցկացնի զորվարժություններ։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը՝ բացատրելով, որ խոսքը երկու երկրների օդային տարածքում շվեյցարական չորս F/A-18 կործանիչների և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Rafale կործանիչների համատեղ թռիչքների մասին է։ «Շվեյցարիայի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն սեպտեմբերի 3-ին և 4-ին»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Գեղամ Ստեփանյանը՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին

19:39 02.09.2024

Այսօր` Արցախի Անկախության օրը, Երևանում՝ Արցախի մշտական ներկայացուցչության բակում, հավաքվել են հանրային, ընդդիմադիր գործիչներ և լրագրողների հետ ունեցել ճեպազրույցներ: Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ «Վերադարձի իրավունքը՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է»: Գեղամ Ստեփանյանն ասել է, որ այս պահին որպես առաջնահերթություն են հռչակում Արցախ վերադարձի իրավունքի […]

̰
Ռուսները միշտ ուզել են փոխել Նիկոլ Փաշինյանին. Արամ Սարգսյան

19:17 02.09.2024

33 տարի առաջ՝ սեպտեմբերի երկուսին, Արցախը հռչակեց իր անկախությունը: Այսօր, սակայն, արցախահայությունը Ադրբեջանի կողմից ենթարկված է բռնի տեղահանության: Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում անդրադարձավ նաև Արցախի հարցին, հայ-ադրբեջանական բանակցություններին ու Բաքվից հնչող պահանջներին: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեին

14:36 02.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական […]

̰
BACK_TO_TOP