TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հստակ ժամկետ կա. ԻԻՀ դեսպանը ՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին

15:08 06.09.2024

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա, նոր հանդիպման օրը որոշված է։  Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,-ասել է դեսպանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը կայանալու է արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպման վայրն այս անգամ […]

̰
Իրանը դեմ է, որ Սյունիքի ճանապարհի վերահսկողությունն իրականացնեն այլ երկրներ. ՀՀ-ում Իրանի դեսպան

15:02 06.09.2024

Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է հանձնվել մասնավոր ընկերությանը, բայց դեսպանի տեղեկություններով` խոսքը անվտանգության ապահովման մասին չէ։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան: Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով հարցին, թե […]

̰
Մոտ ենք խաղաղության պայմանագրին և պետք է գնանք այդ ճանապարհով. Անդրանիկ Քոչարյան

14:48 06.09.2024

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, խոսելով խաղաղության պայմանագրի մասին, ասել է՝ «մոտ ենք խաղաղության պայմանագրին և պետք է գնանք այդ ճանապարհով»: «Ինչքան շուտ լինի այդ պայմանագիրը, այնքան լավ: Իհարկե, շատերը կասեն՝ այս պայմանագիրը հարց չի լուծում։ Այդ պայմանագիրը տալիս է խաղաղության հասնելու հեռանկար»,- ասել է Քոչարյանը։ Հիշեցնենք՝  Ալիևը հայտարարել է Երևանի […]

̰
Ալիևը հայտարարել է Երևանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80 տոկոսի հաստատման մասին

13:56 06.09.2024

Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Իտալիայի Չեռնոբբիո քաղաքում անցկացվող միջազգային ֆորումում։ «Մենք կկարողանանք խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, դա են վկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային ուղու վերջին իրադարձությունները, և խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ն արդեն համաձայնեցված է»,- «ԱզերԹաջ » […]

̰
Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

11:55 06.09.2024

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվիի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը, այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ «Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման […]

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

11:09 06.09.2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,-գրել է Արարատ Միրզոյանը։

̰
Կանադայի հետ մեր մշտական երկխոսությունը շարունակում է ամրապնդվել․ ՀՀ դեսպան

10:50 06.09.2024

Սեպտեմբերի 4-ին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ «Մեր մշտական երկխոսությունը շարունակում է ամրապնդել մեր երկրների միջև կապերը: Անհամբեր սպասում ենք հետագա առաջընթացին»,-սոցցանցի իր էջում գրել է Կանադայում ՀՀ դեսպանը:

̰
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով

10:02 06.09.2024

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Տերերի փնտրտուքը տանելու է անդադար կորուստների. Էդմոն Մարուքյան

21:53 05.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Անդրադարձ է եղել վարչապետի վերջին ասուլիսում հնչած այն հայտարարությանը, որ նա հետ չի կանչելու ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Էդմոն Մարուքյանը պնդում է, որ պետք է հետ կանչել ստորագրոթյունը, այլապես կլինի նոր էսկալացիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը խոսել է նաև Եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու թեմայից, […]

̰
Եվրոպական խորհրդի ղեկավարը ողջունել է Բարնիեի նշանակումը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում

21:35 05.09.2024

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է Եվրահանձնաժողովի նախկին պաշտոնյա Միշել Բարնիեի նշանակումը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում՝ նշելով նրա՝ որպես բանակցողի որակները, որոնք նա ցուցադրել է Բրյուսելում։ «Նա մեծ օգուտ է բերել Եվրոպային՝ լսելու իր կարողության, բանակցություններում թափանցիկության շնորհիվ: Ես նրան հաջողություն եմ մաղթում այսօր, երբ նա կարող է կրկին օգտագործել իր որակները ի շահ Ֆրանսիայի»,-գրել […]

̰
Արցախի հավատարիմ բարեկամը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ․ ի՞նչ է հայտնի Միշել Բարնիեի մասին

21:02 05.09.2024

Գրեթե 3 ամիս տևած անորոշությունից հետո Ֆրասիան վերջապես ունեցավ նոր վարչապետ: Նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «73-ամյա Միշել Բարնիեն նաև եղել է գյուղատնտեսության նախարար, եվրահանձնակատար, և հենց նա էր Եվրամիությունը ներկայացնում Բրիտանիայի Brexit-ի բանակցությունների ժամանակ: Շատ հեղինակավոր […]

̰
Ռադան նոր արտգործնախարար է նշանակել

15:41 05.09.2024

Գերագույն Ռադան այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար է նշանակել։ Խոսքն Անդրեյ Սիբիգայի մասին է։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին հղումով։ Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 258 խորհրդարանական։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան սեպտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է գրել։

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Սեուլ և Տոկիո

15:30 05.09.2024

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ, այնուհետև, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո: «Այցի ընթացքում ունենալու եմ մի շարք աշխատանքային հանդիպումներ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը:

̰
Նախատեսվում է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունը

15:14 05.09.2024

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական […]

̰
Հայաստանի դեսպանը  Փարիզի փոխքաղաքապետին հանձնեց նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»

14:42 05.09.2024

Սեպտեմբերի 4-ին, Փարիզի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչային հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Շնորհավորելով Առնո Նգաչային Հայաստանի […]

̰
Զելենսկին նշել է Կուլեբայի հրաժարականի պատճառը

14:34 05.09.2024

«Слуга народа» խմբակցության նիստում Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը բացատրել է Կիևի ռեժիմի շահերի առաջմղման անբավարար ակտիվությամբ։ Այս մասին գրում է ուկրաինական «Общественное» հրատարակությունը։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կուլեբան «զենքի մատակարարումը խթանելու համար էներգիա չունի»։ Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է Եվրոպայի և Եվրատլանտյան ինտեգրման հարցերով […]

̰
ԿԸՀ-ն ստացել է քաղաքացիական նախաձեռնության գրանցման վերաբերյալ որոշում

14:03 05.09.2024

Այսօր՝ 2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ «Հանրաքվեի մասին» ՀՀ […]

̰
Ագրարային ուղղվածություն ընտրած ուսանողները կրթաթոշակ կստանան

13:54 05.09.2024

Այս ուսումնական տարվանից մասնագիտական կրթաթոշակ կհատկացվի նաև ագրարային ուղղվածություն ընտրած ուսանողներին: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում: «Առաջարկում ենք այս ցանկում ներառել մի շարք այնպիսի մասնագիտություններ, ինչպես պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտություններն են՝ անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիայի, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, […]

̰
Մակրոնը նոր վարչապետի անունը կարող է հայտնել այսօր․ ԶԼՄ

13:45 05.09.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է հինգշաբթի օրը որոշում կայացնել նոր վարչապետի նշանակման հարցում։ Այս տվյալները ներկայացնում է LCI հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պետության ղեկավարը շարունակում է դիտարկել կառավարության ղեկավարի պաշտոնի համար տարբեր թեկնածուների։ Պոտենցիալ թեկնածուների թվում հայտնվել է նախկին եվրահանձնակատար Միշել Բարնիեի անունը։ Մակրոնի հիմնական չափանիշներից մեկը հիմնական քաղաքական ուժերի կոնսենսուսն է։ Եվ եթե ձախ […]

̰
Չինաստանը պատրաստ է ՄԱԿ-ի հետ օգնել Աֆրիկայի ​​զարգացմանը․ Սի Ծինփին

12:52 05.09.2024

Չինաստանը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ Աֆրիկայում կայունության և զարգացման համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։ «Չինաստանը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ համատեղ օգնելու Աֆրիկային հասնել խաղաղության, կայունության, զարգացման և վերածննդի», – մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը նրա խոսքերը: Չինաստանի ղեկավարի […]

̰
Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր․ Նիկոլ Փաշինյան

12:23 05.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դիրքորոշում է հայտնել, որ կառավարությունը ներդրումային ծրագրերի շնորհիվ Հայաստանը դուրս է բերել զարգացման նոր ուղեծիր: «Ինձ համար ակնհայտ և ուրախալի է, որ այն ներդրումային պետական ռազմավարությունը, որ մտածել ենք, ճիշտ ու արդարացված է: Ինչքան մարզային այցելությունների շրջանակն ընդլայնվում է, այնքան ավելի եմ համոզվում, որ մենք կարող ենք ասել, որ […]

̰
Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը. այն կուղարկվի ՍԴ

11:13 05.09.2024

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Ըստ […]

̰
Վաչե Տերտերյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) մանրամասները

10:46 05.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Ռանու Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) մանրամասները: «Ծրագիրը մշակվել է դեռևս 2022թ․ Համաշխարհային բանկի կողմից առաջարկված Արդյունքների ծրագրի (PfR) ֆինանսավորման գործիքի […]

̰
Արենիում շուրջ 2 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը հատկացրել է մոտ 500 մլն դրամ․ Փաշինյան

10:33 05.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Արենիում շուրջ 2 կիլոմետր ճանապարհ է հիմնանորոգվում, ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքը, գյուղի զբոսաշրջային միջավայրը ընդգծելու տրամաբանությամբ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է մոտ 500 մլն դրամ»:

̰
Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Վայոց ձորի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

10:10 05.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ջերմուկ քաղաքը, որտեղ ծանոթացել է Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 232 մլն դրամ: Արդյունքում՝ կլինի 1,6 կմ բարեկարգ ճանապարհ, […]

̰
Ելփին բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ

10:00 05.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ելփին բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ: Ծրագրի արժեքը 343,4 մլն դրամ է, որի 80 %-ը՝ 274,7 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը»:

̰
Բաքվում մտադիր են ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»․ մեջլիսը նախաձեռնությանը պատրաստ է ընթացք տալ

21:55 04.09.2024

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունն այսօր սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Այդ խամաճիկային կառույցը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվում ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»: Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը: Ինչպե՞ս է պետք այս ամենը հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընթերցեմ այդ կազմակերպության […]

̰
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Բերբոք

21:35 04.09.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ռազմական լուծում չունի, և բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն մարդասիրական հրադադարի հաստատմանը։ Այս կարծիքը նա հայտնել է Մերձավոր Արևելք մեկնելուց առաջ։ Նախարարը պնդել է, որ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ոչնչի առաջ կանգ չեն առնելու»։ «Այդ պատճառով, որքան էլ դժվար լինի, բոլոր ջանքերը պետք է ուղղված […]

̰
Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է. Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

15:29 04.09.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային կետերը համաձայնեցված են, ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է, և Բաքուն պետք է պաշտոնապես արձագանքի Հայաստանի կողմից ուղարկված խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությանը»,-ասել է նա։ Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը […]

̰
ՀՀ-ին ևս մտահոգում է Բաքվի զինվելը. Խանդանյանը հիշեցրեց սպառազինության փոխադարձ վերահսկման Հայաստանի առաջարկը

15:17 04.09.2024

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։ «Իր պաշտպանական կարիքները բավարարելու և խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են, և երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել զինամթերք, սպառազինություն ձեռք չբերել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Խանդանյանը: Նա […]

̰
BACK_TO_TOP