11:16 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս […]
10:20 26.07.2024
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քվինի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը, այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ « Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,-ասված […]
21:45 25.07.2024
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է Լիբանանի հետ սահմանին շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորության մասին, եթե զինված արմատականները չնահանջեն Լիտանի գետից այն կողմ սահմանային գոտուց: Նա համապատասխան հայտարարություն է արել Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Մեծ հավանականություն կա, որ ավելի լայն հակամարտություն կլինի Լիբանանի հետ։ Մենք (Իսրայել) չենք ընդունի «լռություն լռության դիմաց» բանաձեւը […]
20:30 25.07.2024
Հնդկաստանը ընտրության ազատություն ունի աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ԱՄՆ-ը պետք է դա գիտակցի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ մեկնաբանելով Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի հայտարարությունը, թե Վաշինգտոնը հիասթափված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա կատարած այցից։ «Պետք է հասկանալ, […]
17:46 25.07.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը […]
17:25 25.07.2024
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը հայտարարել է, որ Հայաստանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում, որ դրանով վատանում են Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Յուրի Քիմը հայտարարել է՝ որպես խոսնակ ելույթ ունենալով «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։ Հաղորդվում է, որ բացի Քիմից՝ […]
17:07 25.07.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսին, ցրելով Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ նշանակելով, երկիրը տարավ պառակտման, Tribune de Geneve թերթին տված հարցազրույցում ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ «Ֆրանսիական հասարակությունը պառակտված է, քաոսի ինժեներները հանգեցրել են պառակտումների։ Էմանուել Մակրոնը հսկայական դաշտ է թողել ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի համար, պոպուլիստների համար՝ թույլ տալով աջերին ու ձախերին […]
16:49 25.07.2024
Արգենտինան ներգրավված չէ հակառուսական պատժամիջոցների մեջ և որևէ խնդիր չի տեսնում Մոսկվայի հետ բանակցություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Հանրապետության դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան։ «Մենք չենք մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Իհարկե, մենք աջակցում ենք Ուկրաինայի դիրքորոշմանը, մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց մենք չենք մասնակցում պատժամիջոցներին»,-ասել է դիվանագետը: Գործակալության զրուցակիցը նշել է, որ խնդիրներ […]
16:27 25.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ հուլիսի 13-ին իր դեմ մահափորձի պատճառ են հանդիսացել Դեմոկրատական կուսակցության անդամների մեկնաբանությունները, թե ինքը «սպառնալիք է ժողովրդավարության համար»: Այս մասին հայտնում է Politico թերթը։ «Մենք ապրում ենք հիվանդ աշխարհում, դուք գիտեք, թե ինչ կարող է պատահել, երբ ձեզ անվանում են սպառնալիք ժողովրդավարության համար։ Ես սպառնալիք եմ նրանց […]
16:00 25.07.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու իր մտադրության մասին։ «Ես Քամալա Հարիսն եմ և առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար», – գրել է նա X-ում (նախկին Twitter): Քաղաքական գործիչը հրապարակել է նաև քարոզարշավի տեսանյութ և կոչ արել համաքաղաքացիներին ֆինանսավորել իր քարոզարշավը։
15:52 25.07.2024
Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններն առանց Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության իմաստ չունեն, հինգշաբթի CTK գործակալությանը տված հարցազրույցում ասել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ «Առանց բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի ներկայության, իսկապես անհնար կլինի անցկացնել որևէ խաղաղ բանակցություն», – ասել է Պավելը։ Չեխիայի ղեկավարի խոսքով՝ Չինաստանը պետք է կատարի այն դերը, որին ձգտում է։ «Սա նշանակում […]
15:15 25.07.2024
Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը վստահեցրեց, որ չգիտի, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու Գեղարքունիքի մարզում։ «Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվի, իրենք (Ադրբեջանը-խմբ․) 2021-22 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզից տարածքներ ունեն օկուպացրած, այդ տարածքներից դուրս պետք է գան։ […]
14:53 25.07.2024
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խայտառակություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ամերիկյան Կոնգրեսի առաջ։ «Գազայի հատվածում և Արևմտյան ափում պաղեստինցիների բնական իրավունքները, ներառյալ կյանքի, անվտանգության, ջրի, սննդի, դեղորայքի, բժշկական օգնության հասանելիության իրավունքները, ոտնահարվում են ամենասարսափելի ձևով ողջ համաշխարհային հանրության աչքի առաջ։ Ամեն օր Թել Ավիվի մսավաճառը կոտորում է պաղեստինցի երեխաներին, և այս բոլոր […]
14:24 25.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի (բացառությամբ Արևային թաղամասի), Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Պրիվոլնոյե բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
14:14 25.07.2024
Ուկրաինայում ներկայումս գործում է Ռուսաստանի հետ շփումների իրավական արգելք, հնարավոր բանակցությունների հարցում դեռ շատ բան կա պարզելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բացի Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հետ կապված ընդհանուր խնդրից, խնդիր կա նաև ռուսական կողմի հետ ցանկացած շփումների և բանակցությունների փաստացի օրենսդրական արգելքի հետ կապված, այդ արգելքները գործում են, հետևաբար […]
13:58 25.07.2024
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։ Լուիս Մորենո Օկամպոն թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Օկամպոն նշում […]
13:13 25.07.2024
Հյուսիսատլանտյան դաշինքը, լինելով տարաձայնությունների աղբյուր, պատերազմներ սկսեց Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանգը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կոմյունիկեն։ «ՆԱՏՕ-ն մեքենա է, որը ավերածություններ է գործում, այն պատերազմի և աղետի կրակ է բերել Ուկրաինայի և Աֆղանստանի, Իրաքի և Լիբիայի շրջանների և նրանց բնակիչների համար», – ասել […]
12:38 25.07.2024
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսով քննարկել է գործընկեր երկրների տարածքում ուկրաինացի զինվորների ուսումնական առաքելությունների ընդլայնումը, Կիևին հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մատակարարումը։ Ըստ Ուկրաինայի նախագահի կայքի՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման հարցերը և Ուկրաինայի ռազմական կարիքները։ Բացի այդ, Երմակը Սալիվանին պատմել է […]
12:16 25.07.2024
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին: ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ […]
11:04 25.07.2024
ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 25-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից չի զեկուցվում 32-ը: Եվս 2 հարց գաղտնի է:
22:45 24.07.2024
Աշխատանքային այցով Հայաստանում է ֆրանսիական «Framatome» ընկերության պատվիրակությունը: Ընկերությունը մասնագիտացած է միջուկային էներգետիկայի բնագավառում առաջատար տեխնոլոգիաների մշակման գործում: Պատվիրակության անդամները Երևանում մի շարք հանդիպումներ են ունեցել: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
22:17 24.07.2024
Ռուսաստանն իր նպատակները համարում է անվիճելի ու պատրաստ է դրանց հասնել ինչպես վերջին միջոցի՝ հատուկ ռազմական գործողության, այնպես էլ բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայում խաղաղ գործընթացից։ «Մենք խնդիր ունենք ապահովելու մեր շահերը, ապահովելու մեր անվտանգությունը թե՛ մեր, թե՛ ապագա սերունդների համար, […]
21:42 24.07.2024
ԵՄ դեսպանները պայմանավորվել են ԵՄ-ից Կիևին հատկացնել 4,2 միլիարդ եվրո բյուջետային օգնություն: Այս տրանշը մոտ ապագայում կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ասվում է ԵՄ խորհրդի Հունգարիայի նախագահության հայտարարության մեջ։ «Եվրամիության դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի աջակցության հիմնադրամից մոտավորապես 4,2 միլիարդ եվրոյի չափով տրանշի վճարմանը։ Հաջորդ քայլը կլինի այս որոշման հաստատումը ԵՄ խորհրդի կողմից գրավոր ընթացակարգով», – […]
21:17 24.07.2024
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, բացման խոսքով հանդես գալով Գուանչժոուում չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցություններից առաջ, հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի մտադրության մասին։ «Վերջերս Ուկրաինան սկսեց բանակցությունները Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ: Այս որոշումն անշրջելի է և՛ Ուկրաինայի, և՛ Եվրամիության համար, և ես այսօր առաջարկում եմ խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին, այդ թվում՝ ԵՄ-ին Ուկրաինայի […]
20:42 24.07.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է բարձրացնել ուկրաինական ճգնաժամի թեման Լաոսի մայրաքաղաքում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ ծրագրված հանդիպման ժամանակ։ Դա հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը։ Բացի այդ, նա նշել է, որ Վան Իի հետ առաջարկվող հանդիպմանը Էնթոնի Բլինքենը կցանկանար անդրադառնալ նաև Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Քրիտենբրինկն […]
20:30 24.07.2024
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ոստիկանության գլխավոր ու ավագ պաշտոն զբաղեցնող որոշ անձինք իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի: Իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պահպանվող մի շարք տնտեսվարողների հետ նրանք կնքել են սահմանվածից ցածր արժեքով պայմանագրեր և ստորաբաժանման նախկին ծառայողներից […]
16:52 24.07.2024
Հունաստանը պատմական է անվանել Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի ընդունած որոշումները։ Հունաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում գրառման մեջ նշված է, որ ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը։ «Հունաստանը ողջունում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի […]
16:37 24.07.2024
Կիևը չի տեսնում Մոսկվայի բանակցելու պատրաստակամությունը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Չորեքշաբթի օրը Կուլեբան Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ զրույցում ասել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ։ Միևնույն ժամանակ, Կիևը ավելի վաղ օրենսդրական մակարդակով արգելք էր մտցրել այս հարցով։ «Դմիտրի Կուլեբան փոխանցել է Ուկրաինայի հետևողական դիրքորոշումը, այն է՝ ռուսական կողմի […]
16:00 24.07.2024
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է Երևանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալու լուրին։ «Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին», – գրել է Դըկոտինյին։
15:22 24.07.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ 2025 թվականի ընտրություններում կրկին առաջադրվելու է Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար։ Նա հավելել է, որ սոցիալ-դեմոկրատները մտադիր են հաղթել 2025 թվականի դաշնային ընտրություններում։ «Եվ ես կպայքարեմ կանցլերի պաշտոնի համար, որպեսզի նորից դառնամ կանցլեր», – ասել է Շոլցը: