TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ»-ի ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին

17:58 06.09.2019

ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին […]

̰
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատավարությունն այսօր չի կայացել

17:53 06.09.2019

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Առաջին դատական նիստը չի կայացել։ Դատարանի աշխատակազմից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ դատական նիստը հետաձգվում է, իսկ պատճառների մասին տեղեկատվություն խոստացան հրապարակել ավելի ուշ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Հետաձգման մասին նախօրոք տեղյակ եղել էին դատավարության կողմերը, դրա […]

̰
Այսուհետև ավելի շատ ջրօգտագործման համար սահմանվել է վնասի փոխհատուցման վճար. Էրիկ Գրիգորյան

17:47 06.09.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսուհետև ավելի շատ ջրօգտագործման համար սահմանվել է վնասի փոխհատուցման վճար. «Այսուհետև ավելի շատ ջրօգտագործման համար սահմանվել է վնասի փոխհատուցման վճար: Օրինակ՝ ՀԷԿ-ը տարեկան 1 խոր. մետր ավելի շատ ջրօգտագործման համար կվճարի մոտ 64 000 000 դրամ»:

̰
Ինչո՞վ են պայմանավորված Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում կուտակումները. պարզաբանում

17:43 06.09.2019

Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում (Սադախլո) կրկին մեքենաների կուտակումներ են: SHANTNEWS.am-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունից փորձեց ճշտել՝ ի՞նչ վիճակ է այժմ, ինչո՞վ են պայմանավորված այս կուտակումները: Դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը տեղեկացրեց, որ կուտակումները պայմանավորված են հանգստի սեզոնով և կրկնաարտահանվող մեքենաների մեծ քանակությամբ։ Սեպտեմբերի այս օրերին Վրաստանից վերադառնում են այնտեղ հանգստի մեկնած […]

̰
Ստյոպա Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17:39 06.09.2019

ՄԱՀՀԻ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով: «Ս․թ․ սեպտեմբերի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Արթուր Ղազարյան» անվանումով օգտատերը, որն իր բնակության վայր է նշում Մոսկվան՝ Ռուսաստանը, հեռախոսահամար՝ +79158604818, նաև դրանից առաջ սոցիալական ցանցերի տարբեր քննարկումներում ու իր էջում հայհոյանքներ, սպառնալիքներ ու […]

̰
Վարչապետը Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հետ կապված իրավիճակը

17:32 06.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին: Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող […]

̰
Վրացական «Ռուսթավի-2» ընդդիմադիր ՀԸ նախկին տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվել

17:29 06.09.2019

Վրաստանի դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել «Ռուսթավի-2» ՀԸ նախկին տնօրեն Նիկա Գվարամիային: «Գվարամիան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ հեռուստաընկերության մեծ քանակությամբ գույքի յուրացման մեջ»,- այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է դատախազության ներկայացուցիչը: Դատախազությունը նույնպիսի մեղադրանք է առաջադրել նաև հեռուստաընկերության նախկին ֆինանսական տնօրեն Կախա Դամենիային: Նրանց այսօր հրավիրել էին դատախազություն՝ պաշտոնական մեղադրանքը ներկայացնելու: Ավելի վաղ, Վրաստանի գլխավոր […]

̰
Ի՞նչ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. պատմում է Անի Սամսոնյանը

17:22 06.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում երեկ լարված իրավիճակ էր ծագել` կապված «օրենքով գողերի» սանձմանն ուղղված օրենքի նոր օրինագծի հետ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը թեմայի մասին պարզաբանում է տվել ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա հայտնել է, որ իր գործընկեր, նույն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ իրենց տեղեկացրել […]

̰
Մակրոնի կնոջը Բրազիլիայում կրկին վիրավորել են

17:07 06.09.2019

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի կինը` Բրիջիթ Մակրոնը, կրկին դարձել է բրազիլացի քաղաքական գործչի «կատակի թիրախը»: Այս անգամ նրա արտաքինի վերաբերյալ հեգնական մեկնաբանություններ է արել Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլո Գեդեսը, ով, սակայն, շտապել է ներողություն խնդրել իր արարքի համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Նախագահը չի ստում, նա իսկապես տգեղ է, սա ճշմարիտ է»,- ասել […]

̰
Գագիկ Խաչատրյանը հետազոտվում է «Աստղիկ» ԲԿ-ում

16:41 06.09.2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Խաչատրյանը բուժկենտրոնում հերթական հետազոտումն է անցնում: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 30-ին կալանավորվեց: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

̰
Հարավային Օսիայի նախագահը հանձնարարել է ուսումնասիրել «Վրաստանից եկող սպառնալիքները»

16:40 06.09.2019

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հանձնարարել է Պետական անվտանգության ծառայության նախագահ Օլեգ Շիրանին ուսումնասիրել Վրաստանի կողմից հանրապետության քաղաքացիներին սպառնացող հնարավոր վտանգները: Տեղեկատվությունը տարածել է «Рес» գործակալությունը: «Ես կխնդրեի, որ ապագայում ջանքեր գործադրեք հնարավոր ռիսկերը կանխելու ուղղությամբ: Բնակիչները պետք է իրենց ապահով զգան` անկախ նրանից, թե հանրապետության որ բնակավայրում են նրանք ապրում»,- ասել է Բիբիլովը: Անատոլի […]

̰
Լուկաշենկոն պահանջել է, որ Ռուսաստանը Բելառուսին չճնշի

16:34 06.09.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է այն մեղադրանքները, թե ներքաղաքական հարցերում Բելառուսը թեքվել է դեպի Արևմուտք, հաղորդում է «БелТА»-ն: Նա ընդգծել է Ռուսաստանի հետ եղբայրական մոտեցումը, ընդ որում, Ռուսաստանին անվանել է «մեծ եղբայր». «Ինչո՞ւ մենք պետք է նրանց վատ վերաբերվենք, շրջվենք ինչ-որ մեկի կողմը, դավաճանենք նրանց, ինչպես ոմանք են ասում… Բելառուսները թույլ չեն տա դավաճանել […]

̰
Մի քանի օր՝ Հայաստանը բացահայտելու համար. ֆրանսիական պարբերականը պատմել է հյուրընկալությամբ հայտնի երկրի մասին

16:24 06.09.2019

Ֆրանսիական 20minutes.fr կայքը պատմել է զբոսաշրջային Հայաստանի գրավչությունների մասին: Հոդվածի հեղինակը նշում է՝ Հայաստանը ոչ շատ ճանաչված, պահպանողական երկիր է՝ իր հրաշալի բնապատկերներով ու լեգենդար հյուրընկալությամբ: «Այս ամենը մեզ ստիպեց ճամպրուկները հավաքել ու ուղևորվել դեպի Հայաստան: Մեր ուղևորությունը սկսվում է գիշերը, մայրաքաղաք Երևանում: Ժամանելու հաջորդ օրը մենք էքսկուրսիա անցկացրինք քաղաքով մեկ: Այսպիսով՝ մենք հնարավորություն ունենք […]

̰
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցնելիս հաշվի են առնվել առաջարկությունները

16:12 06.09.2019

«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է կառավարություն, հայտնում է արդարադատության նախարարությունը: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ […]

̰
Վրաստանի խորհրդարանի խոսնակն առաջիկայում կայցելի Հայաստան

16:08 06.09.2019

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն իր առաջին պաշտոնական այցով մեկնելու է Հայաստան: Այս մասին «Սպուտնիկ-Արմենիայի» հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Ինչպես հայտնել է պատգամավորը, Վրաստանի խորհրդարանի խոսնակի այցը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո երկրում զարգացած իրադարձությունների պատճառով այն հետաձգվեց:  

̰
ԱՄՆ-ն մտադիր չէ հետապնդել Ջիբրալթարում կալանքից ազատված իրանական նավը․ ՊՆ

16:06 06.09.2019

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը մտադիր չէ հետապնդել ու կալանքի տակ վերցնել իրանական «Adrian Darya 1» նավթատար նավը։ Խոսքը Ջիբրալթարում կալանքից ազատված տանկերի մասին է։ Մինչ այս, իրանական այդ նավը կալանքի տակ էր վերցվել Ջիբրալթարում՝ Սիրիա նավթ տեղափոխելու, ինչպես նաև Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները խախտելու համար։ Ավելի ուշ, Իրանի […]

̰
Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը կհանգրվանի «Կումայրի արգելոց թանգարան»-ում

15:52 06.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը՝ գույքը և տեխնիկան, կհանգրվանեն «Կումայրի արգելոց թանգարան»-ում. «Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը՝ գույքը և տեխնիկան, կհանգրվանեն «Կումայրի արգելոց թանգարան»-ում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կանխել ենք պատմամշակութային արժեք հանդիսացող գույքի վաճառքը մասնավոր թանգարանին, […]

̰
Ես ձեր վերջը տալու եմ. Գախարիան` «Միացյալ ազգային շարժմանը»

15:26 06.09.2019

«Մի բան եմ ուզում ասել. ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, ես ձեր վերջը տալու եմ: Ձեր վերջը տալու են Վրաստանի բնակչությունը և ընտրողները: Փողոցի ընդդիմություն եք և 2020 թվականին կմնաք փողոցում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ «Միացյալ ազգային շարժում» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Վարչապետի թեկնածուի խոսքերով՝ այն […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը ոչ մի բանով անհանգստացած չէ. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի որոշման մասին

15:10 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ արդյոք անդրադարձ եղե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին ու ՍԴ-ի որոշմանը: Հարցին՝ խմբակցությունում անհանգստացած չե՞ն, Սիմոնյանը պատասխանեց. «Խմբակցությունում ոչ ոք ոչ մի բանով անհանգստացած չէ, մենք անհանգստացած ենք միայն մեր ճիշտ աշխատանքով, մեր գործով»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անհայտ անձը գիշերն էլեկտրաշոկերով հարձակվել է Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարի վրա

15:00 06.09.2019

Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Իստրա բնակավայրում՝ սեփական տան տարածքում, հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարարությունը։ Դեպքը եղել է կեսգիշերն անց՝ 1։30-ի հատվածում։ Անհայտ անձը ցատկել է տան պարսպի վրայով ու պատուհանով ներս մտել տուն։ Այնտեղ նա մի քանի անգամ էլեկտրաշոկերով հոսանքահարել է Պամֆիլովային ու […]

̰
Չի բացառվում, որ Ամուլսարի հանքը շահագործվի, չի բացառվում նաև, որ չշահագործվի. Ալեն Սիմոնյան

14:48 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը: «Լսվել են կարծիքներ, ներկայացվել է առկա իրավիճակը: Սրություն չկա, ավելի համերաշխ է անցել: Եզրահանգում չկա: Որ եզրահանգում լինի, հանրությունն այդ մասին կիմանա»,- ասաց Սիմոնյանը: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞ւ հենց այսօր քննարկվեց Ամուլսարի հարցը, Սիմոնյանը նշեց, որ հատուկ պատճառներ […]

̰
Ռուսաստանի մեծահարուստ հայերը ասոցիացիա են ստեղծել՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ

14:45 06.09.2019

Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարար մեծահարուստներ, որոնց թվում է նաև «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Ասոցիացիան հիմնվել է այս շաբաթվա ընթացքում, Մոսկվայում։ Այն գլխավորում է հենց Սամվել Կարապետյանը։ Իսկ նրանից բացի, ի թիվս այլ գործարարների, ասոցիացիայի հիմնադիր-անդամ են դարձել․ «Ֆորա-բանկի» նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy […]

̰
Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին

14:30 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվեց: Լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին վարչապետին: Փաշինյանը, սակայն, հեռացավ՝ չպատասխանելով հարցերին:

̰
«Լուսավոր Հայաստան»-ն ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը վայր կդնի մանդատը

14:27 06.09.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու մասին հայտարարությանն արձագանքելով: ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,- […]

̰
Ունենք ֆինանսական անկարողություն, իսկ 6 մեքենա ՊԵԿ-ի տուգանային հրապարակում է. «Սանիթեք»

14:26 06.09.2019

«Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վերջին օրերին ընկերությունն աղբահանություն չի իրականացնում: Պատճառաբանությունն այն է, որ ֆինանսական անկարողություն է առաջացել, բացի դրանից՝ աղբատար 6 մեքենա գտնվում է ՊԵԿ-ի տուգանային հրապարակում:

̰
2019-ի հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա ներդրումներն ավելացել են 26%-ով. Ավինյան

14:25 06.09.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2019-ի հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա ներդրումները ավելացել են 26%-ով. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով։ Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԿ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-հուլիսին»:

̰
Էրդողանը պայման է դրել Եվրամիության առաջ և սպառնացել

14:04 06.09.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Այս պահին Թուրքիայում 3 մլն 650․000 սիրիացի կա։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։ Եթե աջակցելու եք […]

̰
Վանո Մերաբիշվիլին փետրվարին ազատ կարձակվի

14:02 06.09.2019

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին քրեակատարողական հիմնարկը կլքի փետրվարի 20-ին, տեղեկացնում է «Ալիք Մեդիան»: Նախկին վարչապետ և նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվեց 2013 թվականի մայիսին: Նա պատիժ է կրում մի քանի գործով, այդ թվում՝ 2011 թվականի մայիսի 26-ի ակցիան ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով ապացույցներ թաքցնելու, ընտրողներին կաշառելու գործերով: Մերաբիշվիլին դատապարտված է 6 տարի […]

̰
Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը

13:51 06.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ լքում է խորհրդարանական իր խմբակցությունը: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը՝ հրապարակելով պատգամավորի հայտարարությունը՝ «Ի պետս նոր Հայաստանի» վերտառությամբ:

̰
Հայտնի է Գյումրիի ավտոմաքսատան բացման օրը

13:40 06.09.2019

ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ շինարարական աշխատանքների հետ կապված: Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Դավիթ Անանյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել […]

̰
BACK_TO_TOP