TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աստրախանում մեկնարկում է «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլը

18:39 05.09.2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին: «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը նախորդող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Ա. Վարդանյանը:

̰
Մասիս Մայիլյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

18:34 05.09.2019

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։ Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ […]

̰
Բեսլանի ողբերգության մասին Յուրի Դուդի ֆիլմը 3 օրում 9 մլն դիտում է հավաքել

18:24 05.09.2019

Բեսլանի ողբերգությունից 15 տարի անց զոհերի հարազատները փորձում են Ռուսաստանի իշխանություններից ճշմարտությունը պահանջել ահաբեկչության և հետաքննության ընթացքի մասին:

̰
Վրաստանի բոլոր հիվանդանոցներում կգործեն նույն սակագները. փոխվում է ֆինանսավորման մեխանիզմը

18:21 05.09.2019

Վրաստանի  առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փոխել ֆինանսավորման մեխանիզմը: Վրաստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Թիկարաձեի հայտարարությամբ` երկրի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում նախատեսվում է երկրի  բոլոր բուժհիմնարկներում հավասարեցնել սակագները: Դեռևս պարզ չէ, սակայն, թե երբ են կլինիկաներն անցնելու նոր մեխանիզմով ֆինանսավորման: Նա նաև հայտնել է, որ մոտ ապագայում առողջապահության նախարարությունը կներգրավվի հոսպիտալների կառավարման պրոցեսում, որպեսզի […]

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վիրավորել են թագուհուն

18:20 05.09.2019

Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նեղացրել են թագուհի Եղիսաբեթ II-ին` չընդունելով վերջինիս հրավերը` այցելել Բալմորալի դղյակ, գրում է The Sun-ը: Նշվում է, որ թագուհին իր երկամսյա հանգստի ժամանակ միշտ հրավիրում է իր ընտանիքի անդամներին շոտլանդական դղյակ: Այս տարի Հարրին և Մեգանը հրաժարվել են, քանի որ իրենց երեխան՝ Արչին, ընդամենը 4 ամսական է: Ընդ որում՝ […]

̰
Հոնկոնգի ղեկավարը չեղարկել է արտահանձնման վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը

18:14 05.09.2019

Արտահանձնման մասին օրենքում փոփոխությունները վերջին երեք ամիսների ընթացքում Հոնկոնգում բողոքի հսկայական ալիք են բարձրացրել:

̰
Մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին. Փաշինյան

18:09 05.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար. «Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դրանից՝ կանայք են […]

̰
Արարատ Միրզոյանը պատասխանել է ՍԴ որոշման մասին SHANTNEWS.am-ի հարցին

18:06 05.09.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին։ «Ամբողջության չի հրապարակվել, չէ՞։ Կարծեմ՝ 3 օրվա ընթացքում պետք է եզրակացությունը հրապարակեն։ Կհրապարակվի, կխոսենք։ Դա իրավական ակտ է, այն պետք է դիտարկել, վերլուծել ամբողջության մեջ։ Երբ կհրապարակվի ամբողջությամբ, կվերլուծվի և գնահատական կտրվի ամբողջությամբ»,- ասել է […]

̰
Նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը

18:04 05.09.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը. «Մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր գիծն է. Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը»: Մանրամասները տեսանյութում:

̰
Էրդողանը Եվրոպային սպառնում է փախստականների նոր ալիքով

17:59 05.09.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է բացել երկրի արևմտյան դարպասները սիրիացի փախստականների համար և թույլ տալ նրանց արտագաղթել Եվրոպա։ Էրդողանը սպառնացել է նման քայլի դիմել, եթե Արևմուտքը թույլ չտա Սիրիայի հյուսիսում թուրքական վերահսկողության գոտի ստեղծել, և եթե Արևմուտքը Թուրքիային չտրամադրի խոստացված օգնությունը։ «Մեզ մոտ ապաստան է գտել 4 միլիոն փախստական։ Մինչև ինչ-որ պահ մենք […]

̰
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան

17:57 05.09.2019

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, արտահերթ չվերթով Հայաստան է ժամանել շուրջ 40 ընտանիք՝ 100 հոգի: Ինքնաթիռը ժամանել է Համբուրգից: Երևանում այն վայրէջք կատարեց նախատեսվածից մի փոքր ուշ՝ ժ. 17:47:

̰
Պուտինը կատակել է քաղաքականության մեջ սահմանային տարիքի մասին

17:55 05.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր համաժողովի է մասնակցել, որի ընթացքում Մալայզիայի վարչապետ, 94-ամյա Մահաթհիր Մոհամադը ասել է, որ իրենց երկրում քաղաքական գործունեության սահմանային տարիքը 95 տարեկանն է։ Համաժողովի մոդերատորը Պուտինին հարցրել է, թե որքան է այդ տարիքը Ռուսաստանում։ ՌԴ նախագահը կատակել է․ «Դեռ չեմ հասնում այդ տարիքին»։ Հոկտեմբերին Ռուսաստանի գործող նախագահը կդառնա 67 տարեկան։ Նա […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին

17:49 05.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է այսօր Երևան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։ Քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Այսօր ՀՀ վարչապետը և Ալեքսանդր Չեֆերինը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ կայքից:

̰
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան

17:42 05.09.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն ներկայացնել՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: «Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։ Նախաքննության մարմնի և դատախազության կողմից […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է ինքնաթիռում կանգնած ուղևորների մասին տեղեկությունները

17:34 05.09.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով իրենց հասցեին հնչող որոշ քննադատությունների, թե ինքնաթիռում ուղևորները կանգնած են մնում: «Հարգելի քաղաքացիներ Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները: Տեղեկացնում ենք նաև, […]

̰
Չի բացառվում, որ շոու բիզնեսի 9 ներկայացուցիչ քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվի. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

17:24 05.09.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, թե ինչ նորություն կա շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելու մասով: «Մի առիթով ես ձեզ ասել եմ, որ շոու բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են, երևի թե եկամուտ են ստացել: Մեր տեղեկատվական բազայում […]

̰
Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովները լսել են Վախթանգ Գոմելաուրիի առաջարկները

17:21 05.09.2019

«Մեզ համար գերակա է քննչական բարեփոխումների հաջող իրականացումը, ինչը կապահովի հետաքննության որակի բարձրացումը»,- խորհրդարանական չորս հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին: Ըստ նրա` քննչական համակարգի բարեփոխման ամենակարևոր բաղադրիչը քննչական և դատախազական գործառույթների տարանջատումն է: Վրաստանի ՆԳՆ թեկնածուի խոսքով` վերոհիշյալ փոփոխություններին զուգահեռ պետք է բարելավվի քննիչների որակավորումը: Համակարգում ինտենսիվ կերպով […]

̰
Open Democracy-ն տվյալներ է հրապարակել, որոնք ապացուցում են «Լիդիանի» կապը Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ

17:17 05.09.2019

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանականների կողմից Հայաստանում վիճահարույց Ամուլսարի հանքավայրի շահագործմանն աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը՝ հղում անելով Open Democracy-ին: Պարբերականը, համաձայն տեղեկատվության ազատության մասին արձանագրության, հրապարակել է տեղեկատվություն, որոնք ցույց են տալիս հաճախակի շփումները Բրիտանիայի ԱԳՆ-ի և Lydian International ընկերության միջև: Այս տեղեկատվությունը լույս է սփռում ավելի վաղ […]

̰
Բորիս Ջոնսոնի եղբայրը հեռանում է քաղաքականությունից ընտանիքի դեմ դուրս չգալու համար

17:15 05.09.2019

Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայր Ջո Ջոնսոնն այսօր հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Նա թողելու է և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում ունեցած պաշտոնները։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառումով։ «Վերջին շաբաթներին ես երկու քարի արանքում էի՝ սեփական ընտանիքին հավատարիմ լինելու և պետական շահերը պաշտպանելու միջև։ Սա անլուծելի խնդիր է, և ժամանակն է, որ այլ […]

̰
Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովը կարող է նիստեր գումարել նաև Հայաստանի սահմաններից դուրս. Անդրանիկ Քոչարյան

17:02 05.09.2019

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն է անցկացրել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նիստից մանրամասներ չհաղորդեց, սակայն նշեց՝ հանձնաժողով հրավիրվել և հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց տված տեղեկություններով հարստացնել իրենց աշխատանքները: Քոչարյանը նշեց՝ այսօր հանձնաժողովում եղել են ՊՆ աշխատակիցներ: Հանձնաժողովի նախագահը չբացառեց, որ կարող է նիստեր […]

̰
18-50 տարեկան տղամարդիկ Վրաստանում կհամարվեն պահեստային

17:00 05.09.2019

Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ, որ երկրի 18-50 տարեկան բոլոր տղամարդիկ պարտադիր նախապատրաստություն անցնեն՝ որպես պահեստային, հայտնում է «Ալիք Մեդիան»:  Ղարիբաշվիլին կլինի նախարարների կաբինետի երկու նոր անդամներից մեկը, երբ խորհրդարանը վստահություն տա վարչապետ Գիորգի Գախարիային ու նրա կառավարական ծրագրին: «Վրաստանում կա 18-50 տարեկան 785 հազար տղամարդ, ու եթե 10 տարվա ընթացքում […]

̰
ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

16:51 05.09.2019

Սեպտեմբերի 4-6-ը Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն ՌՔԿՊ և էկոլոգիայի անվտանգության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:

̰
10 նիստ, 4 նստաշրջան, 143 օրենքի ընդունում․ Լենա Նազարյանը ներկայացրել է ԱԺ հաշվետվությունը

16:30 05.09.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խորհրդարանի՝ այս տարի կատարած աշխատանքի հաշվետվությունը։ Դրանից հայտնի է դառնում, որ խորհրդարանն անցկացրել է 6 հերթական ու 4 արտահերթ նիստ, 4 արտահերթ նստաշրջան։ Ընդունվել է 143 օրենք, որոնցից․ 6 մայր օրենք, 126 օրենքի փոփոխություն 11 համաձայնագրի վավերացման օրենք Ընդունված օրենքների գերագույն մեծամասնությունը առաջարկվել է կառավարության […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը

16:04 05.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էին ընկերության ռազմավարության և գործընկերության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին և նույնականացման ու բիոմետրիկ լուծումների բիզնես ուղղության ոլորտային մարկետինգի և վաճառքի հարցերով ընկերության փոխնախագահ Ժերոմ Սիոնը։ THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և […]

̰
Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

16:00 05.09.2019

Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Նախապատրաստություններին ծանոթանալու նպատակով նախօրեին կղզի են այցելել Վանի փոխնահանգապետ Ֆերհաթ Աթարը, Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը, Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը և այլք: Թեմայի […]

̰
ՀԱՊԿ-ում Հայաստանի ամենապարզ լծակը «ոչ» ասելն է. Շավարշ Քոչարյան

15:41 05.09.2019

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ի պատասխան պատգամավորների այն մտահոգությունների, թե Ադրբեջանի ազդեցությունը կառույցի վրա բարձր է, պնդել է, որ ՀՀ դիրքերը ՀԱՊԿ-ում ամուր են:  

̰
Արքայադուստր Շարլոտը գնացել է դպրոց

15:39 05.09.2019

Արքայադուստր Շարլոտը «շատ ոգևորված է» դպրոցը սկսելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Քեմբրիջի դուքսը, տեղեկացնում է BBC-ն: Արքայադուստր Շարլոտը, որը ծնողների և եղբոր հետ միասին շրջել է խաղահրապարակով, ժպտացել է, երբ հանդիպել է տարրական դպրոցի ղեկավարին՝ Թոմասի Բաթերսիին: Արքայազն Ջորջը Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող մասնավոր դպրոց է հաճախում 2017 թվականից: Վերջինիս համար սա տարրական դպրոցում վերջին […]

̰
Այսօր ևեթ պետք է սկսենք բոլոր տեսակի զենքերի արտադրությունը. Իրակլի Ղարիբաշվիլի

15:30 05.09.2019

Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր երազանքը Վրաստանում ռազմարդյունաբերության վերածնունդն ու զարգացումն է: Այս մասին Ղարիբաշվիլին ասել է խորհրդարանական 4 հանձնաժողովների միացյալ նիստում ելույթ ունենալիս: Միաժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին հավաստիացրել է, որ դեռևս վարչապետ լինելու ժամանակ է ցանկացել փամփուշտների արտադրության գործարան կառուցել: «Պետք է սկսենք հենց այսօրվանից: Պետք է […]

̰
58 տարվա ազատազրկում 5 մլն դոլարի յուրացման համար․ դատապարտվել է Հոնդուրասի նախկին 1-ին տիկինը

15:24 05.09.2019

Հոնդուրասի նախկին նախագահի տիկին Ռոսա Էլենա Բոնիլյա դե Լոբոն 58 տարվա ազատազրկման է դատապարտվել մի քանի դրվագով յուրացումների և խարդախությունների համար։ 10+48 տարվա երկու պատիժներից բացի, նախկին 1-ին տիկինը նաև նյութական պատժի կարժանանա՝ յուրացումների ամբողջ չափը և 10 տոկոս տուգանք։ Նրա ամբողջ ունեցվածքը կալանքի տակ կդրվի։ Այս բոլոր պատիժները սահմանվել են երեք խումբ հանցագործությունների համար․ […]

̰
Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստի» տնօրենին

15:00 05.09.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում […]

̰
BACK_TO_TOP