Էրդողանը պայման է դրել Եվրամիության առաջ և սպառնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+37.09 oC

Էրդողանը պայման է դրել Եվրամիության առաջ և սպառնացել

14:04 06.09.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Այս պահին Թուրքիայում 3 մլն 650․000 սիրիացի կա։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։ Եթե աջակցելու եք մեզ՝ աջակցեք, եթե ոչ՝  դե կներեք, մենք էլ տիպված կլինենք բացել դարպասները։ Այս բեռը  միայն մենք չենք կրելու։ Ոչ Եվրամիությունը, ոչ ողջ աշխարհը մեզ որևէ կերպ չի աջակցում»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքական կողմի առաջարկի համաձայն՝ Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով պետք է կառուցվեն բնակարաններ՝ Թուրքիայում գործող փախստականների ճամբարների ժամանակավոր կացարանների նմանությամբ, որտեղ կարող է ապաստանել առնվազն 1 մլն գաղթական։

Էրդողանի  խոսքերով՝  դրա շնորհիվ Թուրքիայի բեռը բավականին կթեթևանա, քանի որ երկիրն արդեն բազմաթիվ սիրիացի ու աֆղանստանցի գաղթականներ է ընդունել։ Իսկ այս օրերին դարձյալ գաղթականների մեծ հոսք է սպասվում՝ պայմանավորված Իդլիբում ընթացող զարգացումներով։

Ուստի Էրդողանը շեշտել է․ եթե անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը աջակցություն չգտնի, ապա Թուրքիան հարկադրված կլինի փախստականների առաջ բացել դարպասները դեպի եվրոպական երկրներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն

18:12 16.07.2025

Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն

Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հանդիպում է կազմակերպվել։ Հանդիպումը վարում է ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։ Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

18:07 16.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին օդանավակայանում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հուլիսի 18-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր վայրի բնության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

18:00 16.07.2025

SHANTNEWS

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներ

17:54 16.07.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N33 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված […] ...

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

17:46 16.07.2025

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը

17:40 16.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը

Բացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ […] ...

BACK_TO_TOP