TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծովակում ակցիա իրականացնող քաղաքացիները բացել են ճանապարհը, սպասում են հուզող հարցերի պատասխաններին

12:26 16.08.2019

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներն այսօր ճանապարհ էին փակել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը նշեց, որ պատճառն իրենց համագյուղացու ձերբակալությունն է: «Ազգային պարկի հետ կապված ինչ-որ խնդիր է: Ճանապարհը փակել էին, պահանջում էին ղեկավարությանը: Այս պահին ճանապարհը բացել են՝ ակնկալիքով, որ կհանդիպեն, իրենց հուզող հարցերին պատասխան կտան»,- ասաց նա: Գյուղապետը հայտնեց, որ իր՝ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Տաթևիկ Ռևազյանի հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

11:38 16.08.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին քննարկմանը մասնակցել են նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականներ Արմեն Մինասյանը, Արամ Բաբաջանյանը և ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը:

̰
«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Գյումրի

11:01 16.08.2019

«Զվարթնոց» օդանավակայանը ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Գյումրի: «Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է»,- հայտնում է օդանավակայանը:

̰
Թուրք և ամերիկացի զինվորականները համաձայնության են հասել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցում

10:47 16.08.2019

Անվտանգության գոտու ստեղծման հարցը ԱՄՆ զինվորականները քննարկել են Թուրքիայի իրենց գործընկերների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային սահմանի մերձակա մի տարածքում: Ըստ հաղորդագրությունների՝ ամերիկացի և թուրք զինվորականները համաձայնության են եկել բուֆերային գոտի ստեղծելու հարցում, որը փակ կլինի ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական ուժերի համար: Հենց սրան էր ձգտում Թուրքիան, որպեսզի այդ տարածքը հնարավոր լինի […]

̰
Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են, ընդ որում՝ մարզերի, ոչ թե Երևանի հաշվին. Փաշինյան

10:42 16.08.2019

2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ 10.3 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով, […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

10:33 16.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավե­րա­ծությունների կապակցությամբ: Նա իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարա­զատ­ներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում:

̰
ԱՄՆ-ն իրանական նավի անձնակազմին սպառնում է պատժամիջոցներով

10:23 16.08.2019

ԱՄՆ պետդեպարտամենտը սպառնում է պատժամիջոցներ կիրառել իրանական «Գրեյս-1» լցանավի հետ կապ ունեցող բոլոր անձանց նկատմամբ: Խոսքն այն լցանավի մասին է, որ բռնագրավվել էր Ջիբրալթարում, իսկ երեկ բաց է թողնվել: Պատժամիջոցներն առաջին հերթին վերաբերում են նավի անձնակազմին: Ըստ պետդեպարտամենտի տեղեկությունների՝ այդ նավն օգնել է Իրանի պահապանների կորպուսին նավթ տեղափոխել Սիրիա: Առայժմ պատժամիջոցները կարող են սահմանափակվել անձնակազմի […]

̰
Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա. Բաբկեն Թունյան

09:12 16.08.2019

Որոշ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա, չհասկացան, որ իրենց բաց թողած կիքսերից ու իրենց ծիծաղի առարկա դարձրած հիմար արդարացումներից հետո պիտի ինքնակամ հեռանային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որոշ մարդիկ էդպես […]

̰
Financial Times-ը բացահայտել է Թուրքիայի կրած ռազմական վնասները

21:24 15.08.2019

Ամերիկյան Financial Times պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել ռուս-թուրքական ռազմական համագործակցությանը՝ նշելով, որ թեև ԱՄՆ նախագահ Թրամփը մի քանի հակասական հայտարարություններ է արել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, սակայն կա մի օրենք, որը կատարելու պարտավորությունից ԱՄՆ նախագահը չի կարող խուսափել: Թեև ԱՄՆ նախագահը մի քանի անգամ սպառնաց տնտեսական, քաղաքական ու ռազմական պատժամիջոցներ կիրառել, արդեն ավելի […]

̰
Նոր Հայաստան․ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

20:14 15.08.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Արարատ Միրզոյանի, Տիգրրան Ավինյանի, Ռուբեն Ռուբինյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Սարգիս Ալեքսանյանի, Արմեն Փամբուխչյանի, Արման Բոշյանի, Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի, Գարիկ Սարգսյանի և Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նոր Հայաստան»։  

̰
Գյումրիի Գերցեն փողոցում շինաշխատանքները հասել են ասֆալտապատմանը

19:20 15.08.2019

Գյումրիում փողոցաշինական լայնածավալ աշխատանքները Գերցենի փողոցում հասել են արդեն ասֆալտապատմանը: Մոտ մեկ կիլոմետր երկարության և 7 մ լայնության փողոցը համարվում է երկրորդական, բայց քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է: Գերցենն էլ անմասն չմնաց նախագծային թերություններից ու աշխատանքային սխալներից: Հիմա էլ փողոցում նախագծային փոփոխություններ են կատարվում, դրանք առնչվում են […]

̰
Լարսի ուղղությամբ Կոբի-Գուդաուրի արագընթաց մայրուղու շինարարությունը Սաակաշվիլին վտանգավոր է համարում

19:11 15.08.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սպառնալիքներ է տեսնում Կոբի-Գուդաուրի ավտոմայրուղու  շինարարության մեջ: Նրա կարծիքով` Կոբի-Գուդաուրի մայրուղու կառուցման դեպքում Ռուսաստանի համար ռազմական ճանապարհը Թբիլիսին արագ գրավելու հնարավորություն է ստեղծում: «2008թ. հրաման տվեցի նահանջել Գորիից այն բանից հետո, երբ տեղեկություն ստացա Լարսում ռուսական զրահապատ մեքենաների կենտրոնացման մասին: Եթե ​​ հետ չնահանջեինք, խմբավորումը մեզ շրջափակման մեջ կառներ ու […]

̰
Բանակում կատարված սպանությունների գործերով որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Զոհրաբյան

19:05 15.08.2019

ՀՀ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է ցմահ ազատազրկվածների խնդրին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողականում էի: Ինչպես միշտ, հանդիպում ու երկար զրույցներ դատապարտյալների և կալանավորների հետ: Ինչպես միշտ` բողոքներ պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովից ու նոր ներմուծված բալային համակարգից, որը դեռ կքննակենք նոր նախարարի հետ: […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

18:49 15.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքը և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգենտինան բարեկամ երկիր է Հայաստանի համար, որի հետ առկա է […]

̰
ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա քրգործ է հարուցվել

18:13 15.08.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ: Քրեական գործն […]

̰
Նախագահը շնորհավորել է Կորեայի նախագահին

18:10 15.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կխորանան ու կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

̰
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». մեկնարկում է զբոսաշրջային նոր արշավ

18:04 15.08.2019

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նիդեռլանդներից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց է կատարել Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։ Երկու տասնյակից ավելի […]

̰
Զելենսկին Ուկրաինայի ամենաազդեցիկ գործիչն է

18:00 15.08.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համարվում է երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Այդ տվյալները հրապարակել է Ուկրաինայի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը գնահատող կազմակերպությունը: Երկրորդ տեղում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանն է: Երրորդ տեղում է գտնվում Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ահմեդովը, որը գլխավորում  է System Capital Managment ընկերությունը:

̰
Վարչապետը մնացել է առանց գլխավոր խորհրդականների

17:51 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր պաշտոնից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանն ու Արամ Ղարիբյանը: Ներկա դրությամբ՝ վարչապետը գլխավոր խորհրդական չունի: Արամ Ղարիբյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել 2018թ. հունիսի 8-ին: Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվել էր 2018թ. հուլիսի 30-ին: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ այսօր պաշտոնից ազատվել է նաև վարչապետի […]

̰
Վլադիմիր Կարապետյանը տեղյակ չէ՝ ինչու են պաշտոնից ազատվել վարչապետի գլխավոր խորհրդականները

17:42 15.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի գլխավոր խորհրդականների՝ պաշտոնից ազատմանը, նշեց. «Չեմ կարողանում ճշտել: Երբ ճշտեմ՝ կխոսեմ ձեզ հետ»: Հարցին՝ տեղեկություններ ունի՞՝ վարչապետը դժգո՞հ էր նրանց աշխատանքից, Կարապետյանն ասաց. «Ես պատասխանեցի արդեն»:

̰
Մարությանն Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության համաձայնագրի կնքմանը վերաբերող հարցեր

17:40 15.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է խորացնել կապերը երկու երկրների մայրաքաղաքների միջև: Հայկ Մարությանի խոսքերով՝ Երևանը և Մոնտեվիդեոն կարող են համագործակցել և փոխանակել փորձառությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններում։ Իր հերթին Ռոդոլֆո […]

̰
Նախագահը շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանը

17:00 15.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխան Հանս Ադամ Երկրորդին՝ Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Լիխտենշտայնի միջև առկա երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ ի նպաստ ժողովուրդների բարօրության։ Իշխան Հանս Ադամ Երկրորդին նա ամենայն բարիք է մաղթել, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ հետագա բարգավաճում:

̰
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը. նախագահ  

16:44 15.08.2019

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվել են STARMUS-ի հաջորդ՝ 6-րդ փառատոնը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունները։ STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հնչեցրած կեղծ մեղադրանքներին

16:32 15.08.2019

ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է օգոստոսի 11-ին Պյատիգորսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացրած անհիմն քննադատություններին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը SHANTNEWS.am-ին ասել է. «ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այցելել է Պյատիգորսկում բացված «Մաշուկ-2019» երիտասարդական ֆորումի ճամբար, այցելել ազգային տաղավարներ, ինչպես նաև ծանոթացել ֆորումի մասնակիցների կամավորական ծրագրերին: Օգոստոսի 11-ին Վարդան Տողանյանը 10-րդ երիտասարդական […]

̰
ՌԴ ԱԽ քարտուղարի և դեսպանի հետ այցելել էինք Հաղթանակի զբոսայգի. Արմեն Գրիգորյան

16:04 15.08.2019

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղարի ու դեսպանի հետ այցելել է Հաղթանակի զբոսայգի: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանի հրավերով պաշտոնական այցով այստեղ է ՌԴ ԱԽ քարտուղարը: Գրիգորյանը կից հրապարակել է լուսանկար նաև այցից: https://www.facebook.com/armengrigoryanSC/photos/a.799439286928210/1067875553417914/?type=3&theater  

̰
Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

15:37 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

̰
Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա

15:35 15.08.2019

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։ Ներկայումս գազատարի շինարարական աշխատանքները շարունակվում են Թրակիայի՝ Սև ծովի ափամերձ Քըյըքյոյ բնակավայրում։ Նշվում է, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։ Քըյըքյոյ բնակավայրում գազի տերմինալի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այդ տերմինալն ապահովելու է […]

̰
Մհեր Սահակյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

15:22 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մհեր Սահակյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի:

̰
ԱԱԾ-ն զորակոչիկների` կաշառքի միջոցով պարտադիր զինծառայությունից խուսափելու դեպք է բացահայտել

15:18 15.08.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխա­տա­­կիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացա­հայտ­վել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում […]

̰
А321 ինքնաթիռի օդաչուներին Կրեմլում հերոս են համարում

15:16 15.08.2019

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի հաջող վայրէջքն ապահովող օդաչուներին Կրեմլում հերոս են համարում: Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմի անդամները ողջ են: Արագ ապաքինում ենք մաղթում նրանց, ովքեր տուժել են, շնորհավորում ենք հերոս օդաչուներին, ովքեր փրկել են մարդկային կյանքերը և ապահովել ինքնաթիռի […]

̰
BACK_TO_TOP