19:52 16.08.2019
«Ղրիմը վերադարձնելու ուկրաինական նոր ռազմավարությունը ուտոպիա է և հարկատուների փողերը քամուն տալու անիմաստ փորձ»,- կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Բախարևը: Նշենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել էր, որ մշակվում է ռազմավարություն Լուգանսկն ու Դոնբասը վերադարձնելու ուղղությամբ: 2020 թվականին ռազմավարության առաջին փաթեթը պատրաստ կլինի: «Ուկրաինան Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է, և փոխարեն նախագահ Զելենսկին ու […]
19:41 16.08.2019
ՀՀ կառավարությունը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով արվեստասերներին սպասող անակնկալի մասին: «Իրենց դռներն են բացել Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչության թանգարանը և Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, իսկ Կարմիր բլուրն այցելուներին շուտով նորովի կդիմավորի»,- տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։
19:35 16.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի թիմը Բելառուսում մասնակցել է մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 13-րդ միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Բրեստ քաղաքում անցկացված մինի-ֆուտբոլին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Սլովակիայի մաքսային ծառայությունների թիմերը: Հայաստանի մաքսային ծառայության թիմին համառ մրցապայքարում հաջողվել է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: ՊԵԿ-ի թիմը ևս մեկ մրցանակ է ստացել վստահելի […]
19:11 16.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մտադիր է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածության Թեհրանին մղում են Վաշինգտոնի պատժամիջոցները: «Պատժամիջոցներն Իրանին բարիք չեն բերում»,- նշել է Թրամփը: Նշվում է, որ ավելի վաղ ամերիկացի նախագահը հայտարարել էր Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության […]
18:54 16.08.2019
Ամուլսարի շահագործման դեմ հանրահավաքն ավարտվեց: Ջերմուկում ընթացող այս հանրահավաքի մասնակիցները նշում էին՝ երկիրն ընդերքի հաշվին չէ, որ պետք է հարստանա, դա նույնն է: «Մենք չենք ուզում այսօր Ղարսեր կորցնել, մի Ղարս էլ Ամուլսարն է»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը: Ջերմուկցիները հիշեցրին՝ ինչ նպատակ ուներ այս հանրահավաքը: Նրանց խոսքերով՝ խելամիտ հայությունը հավաքվել էր՝ վերահաստատելու իր դիրքորոշումը Ամուլսարի […]
18:50 16.08.2019
Airbus А321 ինքնաթիռի անձնակազմի անդամները, որպես պատվավոր հյուրեր, հրավիրվել են Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ երեկ ինքնաթիռի անձնակազմը կարողացել է արտակարգ վայրէջք կատարել այն բանից հետո, երբ երկու շարժիչի մեջ թռչուններ են հայտնվել: Օդաչուների գործողությունների հետևանքով փրկվել է 230 մարդ: ⚡️⚡️⚡️ экипаж […]
18:41 16.08.2019
«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի` արտակարգ վայրէջք կատարած անձնակազմը աշխատանքի կվերադառնա 2-3 շաբաթ անց: Այս մասին լրագրողներին հայտնել է ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սկուրատովը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ անձնակազմը որոշ ժամանակով ազատված է աշխատանքից: «Կան հստակ տեխնոլոգիաներ: Ես կարծում եմ, որ բորտուղեկցորդները աշխատանքի կվերադառնան ավելի շուտ, իսկ երկրորդ օդաչուն իր ղեկավարի հետ աշխատանքի կանցնի ավելի […]
18:20 16.08.2019
Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Այսօր նախարարը այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Ինչպես տեղեկացնում են Մատենադարանից, տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ռոդոլֆո Նին Նովան և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Վահան Տեր-Ղևոնդյանը և Ռոդոլֆո Նին Նովան զրուցել են […]
18:19 16.08.2019
Ջերմուկում ընթանում է հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ջերմուկցիները նշում են՝ պետք է պայքարել, կառավարությանը համոզել՝ հետ կանգնել Ամուլսարի հանքը շահագործելու մտքից: Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձան Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությանը, նշեցին՝ որևէ գիտնական չի եկել, տեղում ուսումնասիրություն չի արել, փորձաքննությունը արվել է միայն թղթերով: «Ո´չ ներդրողներն են ապրելու այստեղ, ո´չ թույլտվություն տվողները, մենք ենք ապրելու, մեր […]
18:00 16.08.2019
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությանը և ներկայացրել իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ընկերության դիրքորոշումը՝ ստորև. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը փորձաքննության եզրակացության վերաբերյալ
17:55 16.08.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը հուսով է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Սուբոտինը հայտնեց օգոստոսի 16-ին տեղի ունեցած տեսակամուրջի ընթացքում: «Բոլոր բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Շատ բարդ այդ ամենը […]
17:51 16.08.2019
Ջիբրալթարի ղեկավարության կողմից կալանված` իրանական նավթով բեռնված Grace 1 բեռնատար նավը Միջերկրական ծովով ուրիշ անվանման ներքո այլ ուղղությամբ է շարժվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ նավի սեփականատերը հարցում է ուղարկել, որպեսզի թույլտվություն ստանա նավարկել Իրանի դրոշի ներքո և նոր` Adrian Darya անվանումով: Թեհրանը կարողացել է պաշտոնապես հավաստիացնել Ջիբրալթարին, որ իր նավը […]
17:35 16.08.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է այն օդաչուներին, որոնք «Airbus A321» ինքնաթիռով վայրէջք են կատարել եգիպտացորենի դաշտում: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ պետության ղեկավարն ասել է, որ ինքը հրամանագիր է ստորագրել օդանավի անձնակազմին պարգևատրելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Օդանավի հրամանատարին և օդաչուին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում, անձնակազմի բոլոր անդամներին շնորհվել […]
17:30 16.08.2019
Երկրորդ օրն է՝ Վրաստանում քննարկման լուրջ թեմա է դարձել Վերին Լարս տանող Կոբի-Գուդաուրի արագընթաց մայրուղու շինարարությունը մինչև տարեվերջ սկսելու մասին Վրաստանի կառավարության հայտարարությունը: Կտրուկ հայտարարություններ են հնչում նոր նախագծի հետ կապված ակնկալվող ռիսկերի վերաբերյալ: Մի շարք փորձագետներ համոզված են, որ Կոբի-Գուդաուրի մայրուղու ներկայացրած ռազմական սպառնալիքը կգերակայի ֆինանսական, տնտեսական կամ առևտրային օգուտները: Նախօրեին նախագծի վերաբերյալ բացասական […]
17:21 16.08.2019
Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարի) շրջանակներում ընթանում են Մ7 – Մեծ Պարնի – Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Լոռու մարզի բնակավայրերով անցնող այս ճանապարհահատվածում կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման վաքերի և մետաղական խողովակների տեղադրման, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի կառուցման, երեք կամուրջների մուտքերի և ելքերի […]
16:50 16.08.2019
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու մինչ օրս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը չի մակագրվել առաջին ատյանի դատարանում: «Դատական օրենսգրքի համաձայն` դատական համակարգչային ծրագիրը բաշխում է գործերը: Այս պահին առաջին ատյանի դատարանում առկա չէ Քոչարյանի գործը, որպեսզի մակագրվի: Այո՛, դատավորի լիազորությունները կասեցվել են և […]
16:45 16.08.2019
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում կփոխարինի Տատյանա Վալովայային: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Գլազևի թեկնածությունը հաստատել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, այժմ թեկնածությունը պիտի հաստատեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: «Երևանում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստ, որի ժամանակ […]
16:30 16.08.2019
Այսօր՝ օգոստոսի 16-ին, նախատեսված դատավորների արտահերթ ժողովը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին ներկայացել էր 79 դատավոր: «Նախագահողը հայտնել է ներկայացած դատավորների թիվը: Նախապես տվյալներ են հավաքագրվել դատավորների վերաբերյալ. նրանցիցի 96-ն այսօր բացակայում են՝ արձակուրդում են, մնացածները դատարաններում ունեն հերթապահություններ, չեն կարող փակել ու գալ, իսկ մյուսներն այստեղ ներկա են»,- պարզաբանել է դատական դեպարտամենտի ղեկավար […]
16:22 16.08.2019
Ղրղըզստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ՝ Ռաիսա Աթամբաևայի դեմ: «Իմ նկատմամբ այժմ քրեական գործ են հարուցում»,- տեղեկացրել է նա լրագրողներին: Ղրղըզստանի նախկին առաջին տիկինը դեռևս չգիտի, թե որ հոդվածով են իրավապահներն իր դեմ գործ հարուցում: Հիշեցնենք` օգոստոսի 8-ին Ալմազբեկ Աթամբաևին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Նրան մեղադրանքներ են առաջադրվել […]
16:06 16.08.2019
2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: 2019 թվականի օգոստոսի 14-ին գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։ Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է․ […]
15:58 16.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, […]
15:52 16.08.2019
«Ես դատավորի թեկնածու դարձել եմ 24 տարեկանում, նշանակվել 25-ում: Դատավորների տարիքային շեմը իջեցնելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում և գտնում եմ, որ վերջնական արդյունքը, դատավորի հատկանիշներին տիրապետելու առումով, պետք է գնահատի ԲԴԽ-ն»,- օգոստոսի 16-ին` լրագրողների հետ հանդիպմանն, ասաց դատավորների ժողովին ներկայացած երիտասարդ դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, որով առաջարկվում է դատավորների […]
15:30 16.08.2019
Բիշքեքի քաղաքային դատարանը Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին որոշել է թողնել կալանքի տակ մինչև օգոստոսի 26-ը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, մայրաքաղաքի շրջանային դատարանը երկրի նախկին նախագահի նկատմամբ կալանավորման վճիռ էր կայացրել: Աթամբաևի փաստաբանը բողոքարկել էր որոշումը, սակայն նրա խափանման միջոցը թողել էին նույնը:
15:21 16.08.2019
Եգիպտոսում ավելի քան 5000 հայերից կազմված համայնքի հանդեպ բացառիկ համակրանք ու բարեկամական տրամադրվածություն կա, և հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ: Ինչպես հաղորդում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ներկայացրել են հայ համայնքի ներկայիս վիճակը: Զարեհ Սինանյանը […]
15:00 16.08.2019
ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Դիլիջան կատարած այցից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով հետևյալը. «Գտնվում ենք Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը, այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Բաբաջանյանի ռոյալի վրա կատարում է նրա ստեղծագործություններից: Մթնոլորտը հիասքանչ է»:
14:55 16.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. սեպտեմբերի 15-ին հնչեցրած ելույթից մի հատված, որ վերաբերում է Ամուլսարին. «Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ, ըստ էության, մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան […]
14:47 16.08.2019
Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով զոհվել է մարդասիրական առաքելության 5 աշխատակից: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքերով՝ Իդլիբի արվարձաններից մեկում շտապօգնության մեքենա է ոչնչացվել: «Համապատասխան միջազգային հումանիտար օրենքի՝ ՄԱԿ-ը շարունակում է հակամարտության բոլոր կողմերին հորդորել հարգանք դրսևորել բժշկական և հումանիտար անձնակազմի, նրանց գույքի և տրանսպորտային միջոցների, ինչպես […]
13:55 16.08.2019
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Կարո Փայլանն ու Էբրու Գյունեյը ելույթ են ունեցել Արգենտինայի Կոնգրեսում: Այս մասին հայտնում է prensaarmenia.com.ar կայքը: «105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը կարող է կրկնվել նաև քրդերի դեմ»,- իր ելույթում ասել է Փայլանը: «Ես շատ երախտապարտ եմ Արգենտինային հայերի ցեղասպանության ճանաչման համար: Շատ երկրներ են ընդունել, բայց […]
13:20 16.08.2019
Սպիտակ տունը մտադիր է ԱՄՆ-ի օգնության ծախսերը կրճատել ավելի քան 4 միլիարդ դոլարով, գրում է Politico-ն: Ըստ ԱՄՆ վարչակազմի աղբյուրների` համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջեի գրասենյակը: Ըստ այդ փաստաթղթի` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2․3 միլիարդ դոլարով, իսկ Պետդեպարտամենտի կողմից իրականացվող միջազգային օգնության ծրագրերը չեն գերազանցի երկու միլիարդ դոլարը: Բյուջեի փոփոխությունները […]