15:05 15.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում «Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա վերանայման» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ քաղաքացիներ, Ի պաշտպանություն որսով զբաղվող քաղաքացիների իրավունքների, երկու օր առաջ՝ օգոստոսի 13-ին, դիմել եմ ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Իմ կողմից բազմակողմանիորեն հիմնավորվել է որսի թույլտվության տրամադրման […]
14:43 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Ղարիբյանն ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։
14:34 15.08.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտարարել է «քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում»։ Իր գրառմամբ պատգամավորն ակնկալում է նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ կամ առնվազն կեսը՝ […]
14:04 15.08.2019
Երեկ` օգոստոսի 14-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել են «Տաք-տաք պիցցա» օպերացիան։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Աշոտ Կարապետյանն իր կողմից […]
14:00 15.08.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ամառային լուսանկար է տեղադրել: Ծաղկավոր զգեստով Զոհրաբյանը իր շան հետ զբոսնում է Սարյան փողոցում: «Մարսը Երևանում հատկապես սիրում է Սարյան փողոցը»,- գրել է պատգամավորը: https://www.facebook.com/photo.php?fbid=505068856980177&set=a.102014030618997&type=3&theater
13:56 15.08.2019
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողներին հայտնել են, որ այսօր վարչապետի գրաֆիկն ծանրաբեռնված է և բնապահպաններին չի կարող ընդունել: Բայց կառավարությունից խոստացել են, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի: «Մենք հիմա սպասում ենք մոտակա օրերի այդ հանդիպմանը, քանի որ հարցն, իրոք, հրատապ է: Էսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի, բայց սպասում ենք՝ մոտակա էս […]
13:55 15.08.2019
Հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանի աճյունը տեղափոխվելու է Հայաստան։ Այս մասին հայտարարություն է կատարել ՀՀ ԱԳՆ-ն։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. «Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար` իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Այս ուղղությամբ […]
13:50 15.08.2019
Ի՞նչ նպատակով են սահմանադրական փոփոխությունները: Կառավարության նիստից հետո այս հարցը տվեցին լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: «Պետք է ապահովենք, օրինակ, որ ԲԴԽ-ի ակտերի բողոքարկման իրավունքի ապահովումն իրականացնենք: Այսինքն՝ այսօրվա կարգավորումներով դա հնարավոր չէ: Առաջիկայում կհրապարակենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որտեղ սահմանված կլինի, թե որ հարցերին պետք է անդրադառնամ»,- ասաց Բադասյանը: […]
13:42 15.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դպրոցական դասագրքերն արդեն երկու փուլով հրատարակվել են: Նա տեղեկացրեց՝ այժմ քննարկվում է Հայոց պատմության դասագրքի բովանդակությունը: «Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ: Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բան են գրում: Դա քննարկվում է, մնացած բովանդակային հարցերի հետ կապված՝ […]
13:34 15.08.2019
Կառավարությունն այսօր 5 տարի ժամկետով շահագործողի թույլտվություն տրամադրեց «Օրիոն գրուպ» ՓԲ ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու տարածքում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար, կստեղծվի 50 նոր աշխատատեղ` միջինը 140 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ղեկավար անձնակազմի համար՝ միջինը 200 հազար դրամ միջին աշխատավարձով:
13:21 15.08.2019
«Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նպատակով «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը, որը ՀՔԿ-ին էր տրամադրվել սույն թվականի օգոստոսի 7-ին։ Փորձաքննական եզրակացությունը հասանելի է հայերեն […]
13:12 15.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակին: Նա նշեց՝ յուրաքանչյուրը իր գործելաոճի հետ կապված՝ կգա եզրակացությունների ու այդ ուղղությամբ բարելավումներ կլինեն: Հարցին՝ հարի՞ր պահվածք էր, որ հրապարակվում էր փորձառու դասախոսի սնվելու կադրը, այն դեպքում, երբ վերջինս խոստովանել էր՝ օրվա ընթացքում չէր […]
13:10 15.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների […]
13:03 15.08.2019
Կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ խոսել է այն նախագծի մասին, որը ենթադրում է՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը, երբ հրաժարական տա, անկախ նրա տարիքից, կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը:ադա «Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել […]
12:56 15.08.2019
Կառավարության շենքի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները պատահաբար հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Բնապահպանները Սիսեռյանին տեղեկացրել են, որ ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել: Սիսեռյանն իր հերթին նշեց, որ ինքը պատահաբար չի մոտեցել բնապահպաններին, քանի որ քիչ առաջ կարդացել է, որ իր հոր անվան հետ կապված հայտարարություն են […]
12:30 15.08.2019
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Քիչ առաջ բնապահպանները կառավարության ներկայացուցիչներին 5 րոպե տվեցին, որպեսզի վերջիններս թույլ տան, որ 5 բնապահպան մտնի կառավարության շենք և նիստում ներկայացնի հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը: Ոստիկանները փակել էին կառավարության շենքի մուտքը, բնապահպանների հետ տեղի էր ունեցել վիճաբանություն: Քիչ առաջ հավաքվածներին է մոտեցել վարչապետի […]
12:17 15.08.2019
«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանում ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի օրենսդրությունը, ենթաօրենսդրական դաշտը և հատկապես՝ ոլորտի կառավարումն ու վերահսկողությունն իրականացնող ինստիտուցիոնալ շրջանակը դեռևս այնքան բարելավվելու տեղ ունեն, որ ցանկացած նոր ընդերքօգտագործման իրավունք, կամ հանքի վերագործարկում, մեծ, շատ մեծ և անդառնալի ռիսկեր են պարունակում: Այս ամենին պետք է գումարել նաև […]
12:16 15.08.2019
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիան: Բնապահպանները պնդում են, որ հետազոտության փորձագիտական եզրակացությունը լավ չի ներկայացվել և կառավարությունում էլ դա թերի է քննարկվել: «Քանի որ կառավարության նիստում շատ սխալ ու միակողմանի ներկայացվեց այս եզրակացությունները, մենք որոշեցինք ինքներս մտնել կառավարություն և ներկայացնել նրանց էդ փորձաքննության եզրակացությունը»,- այս մասին նշել է ակցիայի մասնակիցներից […]
12:01 15.08.2019
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորությամբ և ամբողջությամբ ուսումնասիրելով ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը վստահաբար արձանագրում եմ. 1. հաստիքների կրճատման հետևանքով օգոստոս ամսին ԱԺ աշխատակազմից պաշտոններից ազատած, պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկած, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ դեպքերն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման: 2. Փոփոխված կառուցվածքով փոփոխված […]
11:45 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ հրդեհների վիճակագրությանը: Նա հայտնեց, որ բուսածածկ տարածքների հրդեհներն այս տարի, նախորդ տարվա համեմատ, աճել են 83․9 տոկոսով: «Այստեղ կա երկու ուղղություն, առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Դա շատ կարևոր է, այս կուլտուրան ընդհանրապես մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: […]
11:40 15.08.2019
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Ուսումնասիրություններ կատարած փորձագիտական խումբը պատասխանել է, որ շրջակա միջավայի ազդեցության գնահատումները թերի են, համապատասխան հետևություններն անվստահելի են: Հետևաբար, հարցին, թե արդյո՞ք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել: Ցուցարարները նշում են, որ եթե փորձագիտական եզրակացությունն այսպիսին է, ապա, ինչպես Քննչական կոմիտեն […]
11:29 15.08.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում խոսեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհի մարման ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Նա տեղեկացրեց, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել: «Գիհիները տակից վառվում են, դա աննկատելի բան է, կրակն անընդհատ տակից անցնում է: Մի օջախն անցնում է, երկրորդն է առաջանում, Խոսրովում էլ է […]
11:19 15.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությանը: Նա զեկուցեց, որ օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 142 տոննա բեռ: Ցոլակյանը նշեց, որ օգնությունն օգոստոսի 22-ին կհասնի Սիրիա, կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով էլ բաշխումը կկատարվի: Նախարարը հայտնեց՝ բեռն ուղարկվել է […]
09:24 15.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 14-ին այցելել է Արդարադատության ակադեմիա: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել «Հայ ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, համակարգչային քննասենյակում, դատական նիստերի դահլիճում: Շրջայցին հաջորդած աշխատանքային քննարկման ընթացքում ռեկտոր Առաքելյանն Ակադեմիայի հնարավորությունների սահմաններում լիակատար աջակցություն է հայտնել Նախարարության բարեփոխումների […]
22:51 14.08.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որ օրերս այցելել է Ուրուգվայ, այսօր հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ։ Վերջինիս տանը կայացած հանդիպման ավարտին Փայլանը հանդես է եկել հետաքրքրիր գրառմամբ։ Նա, մասնավորապես, գրել է «Այսօր մենք եղանք նախկին նախագահի այն համեստ տանը, որտեղ նա ապրում էր նաև իր նախագահության օրերին։ Համեստ մի նախագահ՝ […]
21:57 14.08.2019
Օգոստոսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական դինամիկան՝ համոզմունք հայտնելով, որ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այս այցն առավել կնպաստի հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդմանը և երկրների միջև առավել ընդլայնված համագործակցության հաստատմանը թե՛ երկկողմ և թե՛ […]
20:54 14.08.2019
Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ներին: Միջոցառման համար հատկացվել է 4,941,300.00 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հիմնվելով ԱԺ աշխատակազմին ուղարկված գրավոր հարցման պատասխանների վրա: Իրականացրած աշխատանքների թվում են եղել ձայնային տեխնիկայի վարձակալությունը և տեղափոխումը, երաժշտական խմբի համերգի կազմակերպումը, բաների տպագրությունը, տաղավարների տեղադրումը, ջրի տակառների […]
20:50 14.08.2019
ԱԺ խոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր մասնակցել է մարդու իրավունքների մասին քննարկման: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև: «Այսօր Հոդված 3֊ում քննարկում եղավ մարդու իրավունքների մասին։ Սա առիթ եղավ, որ վերընթերցեմ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Իմ պատկերացմամբ 70 տարի առաջ ստեղծված այս փաստաթուղթը ուղղակի հանճարեղ մտքի, շատ զգայական ու մարդկային խորը ապրումների արգասիք […]