14:13 11.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակին: Նա նշեց, որ կան մեխանիկական մաքրման երեք կայաններ, իրենք ուսումնասիրություններ են կատարել, տվյալներ են վերցրել այդ կայանների վերաբերյալ, կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե ինչ գումար է պետք, որպեսզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ դրվեն: Գրիգորյանը հայտնեց՝ այս […]
14:08 11.07.2019
Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից տրամադրվող բժշկական անվճար օգնության օրենսդրական փաթեթը: Մանրամասների մասին խոսելուց հետո նախարարն ասել է, որ անվճար օգնությունից հատկապես օգտվելու են զինծառայողները, հաշմանդամները և սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը: Արսեն Թորոսյանն ասել է, որ ամուսինները պետք է լինեն 25-38 տարիքային խմբի: Վարչապետ Նիկոլ […]
14:02 11.07.2019
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
13:55 11.07.2019
Կառավարությունն այսօր քննարկում էր կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրել-չտրամադրելու հարցը: Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունից 7 ավտոմեքենա այսուհետ կամրակցվի առողջապահության տեսչական մարմնին: Հենց սա առիթ դարձավ, որ բանավեճ սկսվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջև: Ի վերջո, նախագիծը հանվեց կառավարության օրակարգից: Մանրամասները՝ տեսանյութում:
13:46 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները. «2019թ. հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն թոշակ կամ նպաստ ստացողների թոշակներն ու նպաստները: 2019թ. հունիսի 1-ից բարձրացել է զինվորականների աշխատավարձը: 2019թ. սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները»:
13:30 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, արձագանքելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե էներգետիկ համակարգում գրանցված խափանումների պատճառները պարզելու հանձնարարական է տվել, նշեց. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ևս ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում 20:00-ի շրջանում ամբողջապես վերականգնվել էր հանրապետության ողջ էներգահամակարգի գործունեությունը, ուզում եմ այս կապակցությամբ երեկվա […]
13:09 11.07.2019
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը կառավարության այսօրվա նիստում ՃՏՊ-ներից խուսափելու ուղիների քննարկման ժամանակ առաջարկեց քննարկման հարց դարձնել ևս մեկ գործոն, բացի նշվածներից: Նա նշեց՝ այդ գործոնը Հելսինկիում իրեն ներկայացրել է Ֆինլանդիայի իր գործընկերը: «Նա պատմեց, որ երկրորդ տասնամյակն է՝ երբ մայրաքաղաքում ու խոշոր քաղաքներում զարգացած հանրային տրանսպորտային համակարգ է ներդրվել, որ էապես թեթևացրել է […]
13:07 11.07.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խոսելով երեկ հանրապետությունում էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ խափանումների մասին, զեկուցեց՝ ինչ է արվել: «Երեկվա հետ կապված՝ երբ էլեկտրաէներգիայի համակարգում խնդիրներ առաջացան, դա հանրային շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մեր կողմից հանձնարարական է տրվել, որ նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների հետ կապված, որ […]
13:00 11.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով վերջին օրերին արդիական՝ ՃՏՊ-ներից խուսափելու հնարավորությունների ստեղծման հարցին, տվյալներ ներկայացրեց վերջին ողբերգական վթարներից տուժած անձանց առողջական վիճակի մասին: Թորոսյանը նախ՝ առաջարկեց Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների գերբեռնվածությունը սուգել, ապա ևս մեկ առաջարկով հանդես եկավ: «Ուզում եմ առաջարկ անել, թեպետ մեր մասնագիտական ոլորտը չէ, բայց շատ եմ լսում՝ […]
12:42 11.07.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստում հանդես եկավ առաջարկով՝ ուղղված վթարների թվի նվազեցմանը: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ տեխզննության գործընթացը և ԱՊՊԱ-ի գործընթացը սինքրոնիզացնենք, որ այդ խնդիրն ապահովագրությամբ էլ լուծվի: Դա արդյունավետ լուծում կլինի: Այն մեքենան, որ չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, իսկ ապահովագրություն ստանալ-չստանալու, դա վերահսկելու գործիքակազմ մենք ունենք, այս […]
12:38 11.07.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել […]
12:38 11.07.2019
Սոցցանցերի վրացի օգտատերերն արձագանքել են վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությանը` կապված ռուսական կողմից վրացական արտադրանքի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Օգտատերերը վրդովվել են Գվարամիայի այն խոսքերից, որում նա պատրաստակամություն էր հայտնել միզել Ռուսաստան արտահանվող գինու ու բորժոմիի մեջ: Վրացիները կարծիք են հայտնել, որ նա իրեն նման արտահայտություններ […]
12:28 11.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության այսօրվա նիստում խոսելով վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով վթարների մասին, տվյալներ ներկայացրեց և առաջարկով հանդես եկավ: «Մենք առաջին պատահարով ունենք 7 զոհ, որից 6-ը՝ այրվածքներից, մեկը՝ ոչ, ունենք 3 ծանր վիրավոր: Երկրորդը Վրաստանի դեպքն է, փաստացի ունեինք գերբեռնված մեքենա, 3 զոհ, որից 2-ը՝ երեխա: Այս պահի դրությամբ ունենք […]
12:23 11.07.2019
SHANTNEWS.am-ը երեկվա հոսանքազրկման հնարավոր պատճառների մասին զրուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեցէ, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հոսանքազրկումների իրական պատճառը. «Առավոտյան նախարարը վերադարձել է Բելառուսից, հրատապ խորհրդակցություն է անցկացրել և որոշում կայացրել ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխնախարար Վարդանյանի գլխավորությամբ, որն ուսումնասիրելու է պատճառները: Դրանից […]
12:13 11.07.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստում անդրադարձավ մեքենաների՝ տեխզննություն անցնելու ընթացակարգին: Նա հայտնեց, որ լրջագույն աշխատանք է տարվել ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ, նաև՝ որոշ դետալների անսարքության դեպքում մեքենայի շահագործումն արգելելու համար, այն է՝ պարբերական տեխզննության տրամաբանության և այլ միջոցների հետ կապված: Արշակյանն ասաց, որ նախագիծը պատրաստ է, օնլայն հսկողության ու առանց տեխզննության կտրոնների […]
12:03 11.07.2019
Երեկվա մասշտաբային հոսանքազրկումից հետո արտակարգ իրավիճակ էր ստեղծվել երկրում: SHANTNEWS.am-ը զրուցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցչի հետ՝ պարզելու, թե ի՞նչ վիճակ է հիմա, արդյո՞ք երկրով մեկ էներգամատակարարումը վերականգնված է, թե՞ ոչ , և որն է եղել արտակարգ դրության իրական պատճառը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսանքազրկման […]
12:01 11.07.2019
Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի, դրանց զուգահեռ աճում են նաև զոհերի ու վիրավորների թիվը: Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, եղել է 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ՝ 342 դեպքով ավել, զոհերի թիվը՝ 19-ով […]
11:50 11.07.2019
Իրանական հինգ զինված մոտորանավեր Հորմուզի նեղուցում փորձել են կալանել բրիտանական նավթակիրը, սակայն դա չի հաջողվել, քանի որ միջամտել է նավթակրին ուղեկցող բրիտանական ռազմանավը: Հաղորդում է CNN հեռուստաալիքը։ Իրանական կողմը բրիտանական նավթակրին հրահանգել է փոխել ուղղությունը և կանգ առնել իրանական տարածքային ջրերում: Սակայն բրիտանական ռազմանավը, ի պատասխան իրանական կողմի պահանջի, իր զենքերն ուղղել է իրանական մոտորանավերի […]
11:39 11.07.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ առաջարկվում է դիպուկահարների հետ քաշում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։ Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, […]
11:36 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում և պատրաստ ձեռնարկել՝ շոշափելի փոփոխություններից, ՃԵ խախտումներից խուսափելու համար: «Ցավում ենք վերջին դեպքերի համար: Պարո՛ն վարչապետ, Ձեր մտահոգությունը տեղին է: Ես Ձեզ ասեմ՝ վերջին տարիներին նման դեպքեր եղել են. 2011 թ. Արցախի փողոցում 4 զոհ ունեցանք, վթարի հետևանքով հրդեհ էր բռնկվել, 2014 […]
11:24 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: Նա ընդգծեց՝ ողբերգական այդ իրադարձությունների հետևանքով մեծ թվով զոհեր ունեցանք: «Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես […]
11:01 11.07.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Երեկ «Իմ Քայլը» ԱԺ խմբակցության պատգամավոր, իմ գործընկեր Էդգար Առաքելյանը հրապարակավ դժգոհություն հայտնեց այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված #2 հարցի վերաբերյալ՝ պնդելով, թե սույն որոշմամբ կառավարությունը ավելացնում է պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների թիվը 73-ով։ Իրականում նման […]
10:46 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ»:
10:33 11.07.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվում է հասկանալ որևէ տրմաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում: ««Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից […]
00:00 11.07.2019
Ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցում է ԱՄՆ նախագահի 4 թեկնածու, հայտնում է Rusarminfo-ն: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էմի Կլոբուշարը, ով ԱՄՆ նախագահի թեկնածու է դարձել է Միննեսոտա նահանգի չորրորդ նահանգապետը, որը միացել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին, գրում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գրասենյակը: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը 2019 թ. մարտին ներկայացրել […]
23:41 10.07.2019
Կրեմլն այս պահին Վրաստան թռիչքների վերսկսման մասին զրույցը համարում է ժամանակավրեպ խոսակցություններ: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակի վրա կատարվելու է մշտական մոնիթորինգ և այն պահին, երբ Ռուսաստանի իշխանությունները կհամոզվեն, ռուս զբոսաշրջիկների համար ստեղծվել է նորմալ իրավիճակ, նույն պահին կգնահատեն ստեղծված իրավիճակը և կընդունեն […]
23:15 10.07.2019
Էներգետիկ ենթակառուցվածքի խափանումները ավարտվել են, համակարգը մեծ մասով վերականգնել է աշխատանքը, մետրոն աշխատում է, ատոմակայանը չի վնասվել։ Քանի որ այս ամենն արդեն պարզ է ու անհերքելի, կարելի է հիշել, թե օրվա ընթացքում ինչ հումորներ ծնվեցին այս առիթով։ Էներգետիկ բոլոլա https://www.facebook.com/hellnews.am/posts/2482722345302596 https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/2803381146402166 https://www.facebook.com/papikyan.taron/posts/1045968112273445 https://www.facebook.com/papikyan.taron/posts/1046077215595868 Ատոմային բոլոլա https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/2892141004145735 https://www.facebook.com/hakob.avchyan/posts/10217566891117182 https://www.facebook.com/hellnews.am/posts/2482863851955112 Քաղաքական բոլոլա https://www.facebook.com/gevorg.atchemyan.7/posts/2694196147300008 https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/2891960154163820 https://www.facebook.com/h.barkhudaryan/posts/2214020988695497 […]
22:31 10.07.2019
Վթարի հետևանքով տուժած Մ.Մ. արդեն գտնվում է Երևանում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հիշեցնենք, որ նույն վթարից ևս երկու վիրավորներ շարունակում են բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը։
22:17 10.07.2019
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ գարիկ Սարգսյանը։ «Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»,- գրել է նա։
21:50 10.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով: Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի […]