TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մակունցը՝ Սասուն Միքայելյանի ձևակերպած «թավշյա հեռացման» մասին

14:12 12.07.2019

Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նույն խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի պնդմանը, որ ներքին անհամաձայնությունները իրենց կարող են հասցնել «թավշյա հեռացման»։ «Մենք խորհրդարանում հայտնվել ենք քաղաքացու քվեով, և բնականաբար, խորհրդարանում կլինենք կամ չենք լինի ընդգրկված դարձյալ քաղաքացու քվեով»,- ասաց Մակունցը։

̰
Պաշտոնապես հաստատվեց՝ կովերը Սևանա լճի ջրից չեն անկել

14:09 12.07.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն լաբորատոր հետազոտությունների մասով, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել: Ստացվում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ըստ էության, հաստատում է […]

̰
«Իմ քայլը» հստակ դիրքորոշում չունի ՍԴ խնդրի լուծման վերաբերյալ

14:00 12.07.2019

«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է»։ Սահմանադրական դատարանի շուրջ աժիոտաժն այսօր այսպես գնահատեց Ազգային ժողովի կառավարող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Նրա խոսքերով՝ միակարծիք վերաբերմունք չկա։ «Լուծումների տարբերակ առաջարկել է պարոն [Վահե] Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» խմբակցությունը ունի որևէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ»,- ասաց Մակունցը։ […]

̰
ԲԴԽ ընտրության շուրջ տարակուսանքը մտահոգիչ է․ Մակունց

13:50 12.07.2019

Իշխանության մյուս ճյուղերը չեն կարող իրենց թույլ տալ միջամտել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Այն տարակուսանքը, որ մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության կողմից և առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»,- ասաց իշխանական […]

̰
Նույնիսկ բռնապետական իշխանությունները չեն կարող պնդել, որ 40 տարի իշխանության կլինեն․ Եղոյան

13:47 12.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքն ասել է, որ Հայաստանում իրենց քաղաքական թիմը իշխանության է եկել 40 տարով։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նա ասաց, որ նման խոսքեր չի ասել։ «Նույնիսկ բռնապետական իշխանությունները նման պնդում անել չեն կարող»,- ասաց պատգամավորը։

̰
Վաղարշապատի ոստիկանները Էջմիածնի բնակիչներից մեկի բակում կանեփի տունկեր են հայտնաբերել

13:40 12.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։ Տեղեկությունների հիման վրա հուլիսի 11-ին ոստիկանները զննություն են կատարել բակում՝ հայտնաբերելով կանեփի բույսի 10-ից ավելի տնկի, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։ Տանտիրոջ խոսքերով՝ բույսերն […]

̰
ԵԱՀԿ ԽՎ բանաձևում կարողացանք ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքը․ Ռուբինյան

13:29 12.07.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իրենց հանձնաժողովի հաջողություններից է համարում ԵԱՀԿ ԽՎ վերջերս ընդունված բանաձևը։ Ռուբինյանը պնդում է, որ իրենք կարողացել են բանաձևից չեզոքացնել «հակահայկական տարրերը»։ «Մեր պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն հանել հակահայկական, ոչ հայանպաստ ձևակերպումները, այլև առաջին անգամ վերջին 10 տարվա մեջ բանաձևում՝ հռչակագրում, ամրագրել […]

̰
Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ են հարուցել

13:20 12.07.2019

Ռուսաստանի քննչական կոմիտեն հետմահու քրեական գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ: «Ռուսաստանի քննչական կոմիտեն առանձին վարույթ է ընդունել և փաստեր է հավաքում Միխայիլ Խաչատուրյանի մասին՝ հիմնվելով այն փաստերի վրա, որ նա հանցագործություններ է կատարել իր աղջիկների նկատմամբ: Քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի […]

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար անհերքելի պետք է լինեն․ Քոչարյան

13:03 12.07.2019

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը լուրջ աշխատանքներ է տանում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակներում։ Այս մասին այսօր հայտնեց հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ հանձնաժողովն իրականացրել է նախապատրաստական աշխատանքները, և ամռան ու աշնան առաջին ամիսները շատ հագեցած կլինեն։ «Քննիչ հանձնաժողովի արդյունքները պետք է լինեն հասարակության համար անհերքելի, որովհետև նրանք պետք է կառուցված լինեն […]

̰
«Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ»․ «Իմ քայլը» ներկայացրեց վերջին ամիսների աշխատանքը

13:03 12.07.2019

Ազգային ժողովի իշխող խմբակցության ներկայացուցիչներն այսօր ըստ հանձնաժողովների պատմեցին, թե ինչ աշխատանքներ են տարել այս 6-7 ամիսների ընթացքում։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի զեկույցից հայտնի դարձավ, որ ինչպես նախկինում, հիմա էլ ԱԺ-ում քննարկված հարցերի գերակշիռ մեծամասնությունը կառավարության նախաձեռնություններն են։ «Դա բնական է։ Միշտ այդպես եղել է, և միշտ այդպես պետք է լինի, որովհետև գործադիրն […]

̰
ԲԴԽ այս կազմը խայտառակ կազմ է. Էդմոն Մարուքյան

12:46 12.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԲԴԽ նոր անդամների ընտրությանը: «Մեծ ակնկալիքներ կային, որ հրաժարական տված դատավոր-անդամների փոխարեն կարող էին ավելի լավերն ընտրվել, բայց ավելի վատերն են ընտրվել իմ կարծիքով: Տիկին Նախշուն Տավարացյանն ընտրված է եղել՝ որպես ԲԴԽ անդամ, սակայն որոշել է, որ պիտի չերդվի, մոտ 9 ամիս չի […]

̰
Առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ

12:44 12.07.2019

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար 606 օտարերկրյա զբոսաշրջիկ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելությունները, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019 թ.-ի առաջին կիսամյակում աճել են 68.5 %-ով։ «Արցախում գործող […]

̰
Երևանում նոր էլեկտրակայանի կառուցումը կբերի էլեկտրաէներգիայի սակագնի 1-1,5 դրամ նվազման. Գարեգին Բաղրամյան

12:38 12.07.2019

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար: «Հրազդանի ՋԷԿ-ը բավական հին կայան է, շատ ցածր ՕԳԳ-ով և արդեն իսկ իր ռեսուրսը սպառում է, մեկ-երկու տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն՝ այդ հզորությունը գալիս է նաև իրեն փոխարինելու»,- ասաց նա: Բաղրամյանն ասաց, […]

̰
«Վերակառուցվող Գյումրի: Հույս». Արթուր Մեսչյանի գրառումը

12:25 12.07.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Instagram-ի իր էջում Գյումրի կատարած այցից լուսանկար է հրապարակել: «Վերակառուցվող Գյումրի։ Հունիս, 2019 թվական։ Հույս»,- այսպես է լուսանկարը մեկնաբանել Մեսչյանը: Ճարտարապետը նկարում մենակ չէ, նրան Գյումրիի Շիրազի փողոցում ուղեկցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սահակյանը: Նշենք, որ այժմ այդ փողոցում շինարարական աշխատանքներ են ընթանում:   View this post on […]

̰
NASA-ի ռոբոտը Մահվան հովտում բացառիկ առաքելություն է իրականացրել

12:22 12.07.2019

LEMUR ռոբոտը, որը ստեղծվել է NASA-ի լաբորատորիայի ինժեներների կողմից, կալիֆորնիական Մահվան հովիտում անցել է բոլոր փորձարկումները, գրում է Engadget-ը: Նշվում է, որ ռոբոտն է ընտրել իր ուղին: Ռոբոտը գործի է դրել իր 16 մատների մեջ ներկառուցված կեռիկները, որպեսզի հաղթահարի բարձրությունը: Ռոբոտը հասել է նպատակակետին և կարողացել է գտնել ծովային բույսերի բրածոներ: Այդ բույսերն ավելի քան […]

̰
Սուդանում հեղափոխության փորձ է արվել

12:12 12.07.2019

Սուդանում հեղափոխության փորձ է արվել: Այս մասին գրում է Ria Novosti-ին՝ հղում անելով տեղի հեռուստաալիքներից մեկին: «Փորձը կանխվել է»,-հայտնել է Սուդանի ռազմական խորհուրդը: Նշվում է, որ դեռևս մանրամասներ չկան, թե ով և ինչ եղանակով է ցանկացել երկում հեղափոխություն իրականացնել:

̰
Նախագահը Ջոզեֆ Դոուլին պարգևատրել է Պատվո շքանշանով

12:10 12.07.2019

Նախագահը Ջոզեֆ Դոուլին պարգևատրել է Պատվո շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք նախագահի հրամանագրից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով»,- ասվում է […]

̰
«Իմ քայլի» պատգամավորը խոստացավ մինչև վերջ լինել Պղնձամոլիբդենայինի բողոքող աշխատողների կողքին

12:03 12.07.2019

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլ անող աշխատողների հետ հանդիպման համար Ագարակ է մեկնել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։ Նա մասնակցել է աշխատողների ու կոմբինատի ղեկավարության հանդիպմանը։ «Ես ցանկանում եմ լինել ձեր կողքին այս շոգին, լինել այս զալում և մինչև վերջ լինել ձեր կողքին … ես կհետևեմ այս ամբողջ ընթացքին, և եթե համաձայնության նշույլներ […]

̰
Կոնգրեսն արգելեց Ադրբեջանին վաճառել Արցախի քաղաքացիական ինքնաթիռներին սպառնացող զենքեր

11:31 12.07.2019

Կալիֆոռնիացի պատգամավոր Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունեց բանաձևը, որով Նահանգների իշխանությանն արգելվում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։ Կոնգրեսում իր ելույթում Շերմանը նախ մի քանի դեպք նշեց, երբ աշխարհի տարբեր ծայրերում զինվորականները խոցել են քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ապա կոնգրեսականը […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր էլեկտրակայանի կառուցման մեկնարկին

11:24 12.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր՝ 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետին հայտնեցին, որ շինարարությունը տևելու է 25 ամիս: «Աշխատանքի հայտարարությունները տրվա՞ծ են արդեն»,- հետաքրքրվեց վարչապետը: Նրան տեղեկացրին, որ արդեն իսկ գործող HR բաժինը զբաղվում է աշխատակազմի հավաքագրմամբ. սրանով կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 250-300 հազար դրամ աշխատավարձով:

̰
Վերամշակող արդյունաբերություն, Hi-Tech արդյունաբերություն՝ մեր ապագան սա է. Փաշինյան

11:19 12.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ապագան սա է՝ վերամշակող արդյունաբերություն, սարքաշինություն, Hi-Tech արդյունաբերություն, IT, տուրիզմ: «Մօեֆֆ» ընկերությունն, ի դեպ, այս պահին ունի 90 թափուր աշխատատեղ»: Նա գրառմանը կցել է «Մոեֆֆ» ընկերության մասին պատմող տեսանյութ: Այն տարածաշրջանում չժանգոտվող պողպատից սանտեխնիկա արտադրող միակ ընկերությունն է:   https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2359444501042598?__xts__[0]=68.ARANc7KZD2D6HS9VEAEuVXDcMUaI0RJFQoI7p8CxPaBZv2I28gB3Fq9i5PMM1DzPFYDYWPeaU1Ug4_lJK7p–9JzuA8VI5HilHYPrvKpUZBClWifxh8i1g6OOic1Q-5Ds567KwMAbLmczDmyQWv-r7G-l1OzspB-rGHe2qsS_58gNIuA057CZlPURHhlba4NzzxxchImH3FGzb6RGaNSm28VLpjeNLxDZNPCHQQXXQnhjHKadhMn4hLLIsMF_8id3wRuO9DskLVm4afwxVXJb1EY_TF6VLe82c-lcnTf54t_yblLH7W5vpCDNCBoS3L3dN2UoUqsM8Elnw4h7i0FZ9ADdb6GJqJZSgpThWJUgtbD-SDnVs878IZakdwfvn0dwmu3c2S20-0cOUM-I1P-LHBqzVtuGUQiH-SwzP4NhSQHFHAAIG5h583Q40s8OrfQVOshEqDEHWszQ1u_fNPbloCTNXWSfpHan6hCdrT296yisXV_Msz3STnHH5C_AEFoHLegCmPP&__tn__=-R

̰
Թրամփը վիրավորել է իր մրցակիցներին, իսկ իրեն հանճար կոչել

11:06 12.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում շարունակում է վիրավորել նախագահական ընտրությունների իր մրցակիցներին, գրում է Izvestia-ն: Հուլիսի 11-ին նա գրառմամբ հայտնել է, թե ինչով են կեղծ լուրերը տարբերվում սոցիալական մեդիայից: Նրա խոսքերով՝ երբ ինքը դադարեցնի լիազորությունները, որոշ լրատվական ընկերություններ կսնանկանան: Այդ իսկ պատճառով Թրամփը կարծում է, որ ամերիկացիները հիասթափված են կեղծ լուրերից և մտադիր […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

10:29 12.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, […]

̰
Ցնցումներից խուսափելու համար Մերկելը փոխել է դիմավորման պաշտոնական արարողության ձևաչափը

00:07 12.07.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոփոխություն է մտցրել արտասահմանյան հյուրերի դիմավորման պաշտոնական արարողության անցկացման ձևաչափում: Ինչպես հայտնում է Европейская правда-ն՝ գերմանիայի ղեկավարը Դանիայի նոր վարչապետ Մետտե Ֆրեդերիքսոնին է դիմավորել, իսկ երկու երկրների հիմները լսելու ժամանակ նրանք ոչ թե կանգնած են եղել, այլ նստած: Լրատվամիջոցները սա կապում են նախկինում գրանցված մի քանի դեպքերի հետ, երբ մի քանի […]

̰
Թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 2 քաղաքացի

23:50 11.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին`ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Կոմիտասի պողոտայից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Սիլիկյան թաղամասի և Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչ, 22-ամյա երկու երիտասարդի, երկուսն էլ խոհարար: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստվարաթղթով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և բժշկական կաթոցիչ, որոնք առգրավվել են: Նշանակվել […]

̰
Նավալնին կալանքից ազատ է արձակվել

23:39 11.07.2019

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կալանքից ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը: Նա 10 օրով կալանավորվել էր «ապօրինի ցույցերի մասնակցելու» համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ կալանավայրից դուրս գալիս նա հայտարարել է, որ ոստիկանությունն իրեն ապօրինի է կալանավորել՝ լրագրողներին կեղծ մեղադրանքներից պաշտպանելու նպատակով տեղի ունեցած ցույցերին մասնակցելու համար: Նա նաև ասել է, որ առաջիկայում պատրաստվում է […]

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը

22:46 11.07.2019

Արցախի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի […]

̰
Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է Արման Կիրակոսյանին

22:32 11.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրելու վերաբերյալ․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»։

̰
Քալիֆորնիոյ Նահանգային Խորհուրդը վաւերացուց Քալիֆորնիա-Հայաստան առեւտուրի գրասենեակին վերաբերող բանաձեւը

22:20 11.07.2019

Քալիֆորնիոյ Նահանգային Խորհուրդը  վաւերացուցած է  Քալիֆորնիա-Հայաստան առեւտուրի գրասենեակին վերաբերող բանաձեւը։ Այս մասին կը հաղորդէ    Լոս Անճելոս   հրապարակուող  «Ասպարէզ»ը։  Աղբիւրը նաեւ կը նշէ, թէ վաւերացուած բանաձեւը  պատրաստուած է  ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոյի կողմէ, որ կ՛առաջարկէ վերաբանալ Քալիֆորնիա-Հայաստան առեւտուրի գրասենեակը: Բանաձեւին ի նպաստ նշեալ յանձնախումբին առջեւ վկայութիւն տուած Լոս Անճելըսի մօտ Հայաստանի գլխաւոր հիւպատոս դոկտ. Արմէն Բայբուրդեան […]

̰
Մամուկա Բախտաձեն և Դոնալդ Տուսկը քննարկել  են Վրաստանի եվրաինտեգրման նոր հնարավորությունները

22:15 11.07.2019

«Վրաստանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է, որն ասոցացվում է ազատության և քաջության հետ»-, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են «Արևելյան գործընկերության» գոյության  10 տարիների ընթացքում ձեռք բերված նվաճումներին, որտեղ Վրաստանը եղել է  հարթակի առաջատար երկիրը: Ընդգծվել է Վրաստանի Եվրաինտեգրման ճանապարհին ունեցած նվաճումները, ներառյալ ասոցացման համաձայնագրերի ակտիվացնելը, […]

̰
BACK_TO_TOP