21:26 11.07.2019
Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատումը և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար; Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Վրաստանում հուլիսի 11-ին մեկնարկած Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ […]
21:24 11.07.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 121.5 մլն ՀՀ դրամ, որն ավելի քան 7 անգամ գերազանցում է2018թ. նույն ժամանակահատվածի արդյունքը (17 մլն ՀՀ դրամ): Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության […]
20:24 11.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քաղաքացիների միջև խնդիր է ծագել՝ կապված կեղծ փողի հետ: Ժամը 15.40-ին մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ Հանրապետության հրապարակում իր վարած «Ռենոյի» ուղևորը խաբեությամբ վճարել է ռուսական 5000-անոց կեղծ ռուբլի: […]
19:06 11.07.2019
Ընդդիմությունը հակակառավարական պիկետ է անցկացրել Բաթումի «Շերատոն» հյուրանոցի մոտ, որտեղ այսօր տեղի էր ունենում «Վրաստանի եվրոպական ուղին» միջազգային կոնֆերանսը: Ակցիան կազմակերպել ու անցկացվել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տեղի ու Թբիլիսիից ժամանած ակտիվիստների մասնակցությամբ: Ցույցի գլխավոր պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականին: Այդ մասին հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Ցուցարարները […]
19:02 11.07.2019
Հայկական արտադրության սանտեխնիկա՝ չժանգոտվող պողպատից. ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Մոեֆֆ»-ը տարածաշրջանում չժանգոտվող պողպատից սանտեխնիկա արտադրող միակ ընկերությունն է։ Կառավարությունն ընկերությանը հարկային արտոնություն է տրամադրել։ Նախատեսվում է կատարել 14 մլրդ դրամի ներդրում։ https://www.facebook.com/armgovernment/videos/2307560346228335/?v=2307560346228335
18:48 11.07.2019
ՌԴ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում գրառում է հայտնվել ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի անունից, որտեղ վերջինս հանդիմանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին. «Ցանկանում եմ Տուսկին հիշեցնել, որ ԽՍՀՄ-ի փլուզումը բերել է բազմաթիվ մարդկային ողբերգութունների, երբ տասնյակ միլիոնավոր մեր հայրենակիցները մեկ ժամվա ընթացքում հայտնվեցին արտասահմանում: Ես նկատի ունեմ Մերձբալթյան երկրների ռուսալեզու մարդկանց, որոնց իրավունքները մինչ […]
18:40 11.07.2019
Հայաստան այցը տպավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գլխավոր նկար է ընտրել Սևանավանքում արված լուսանկարը, բացի դրանից՝ հետևյալ գրառումն է արել. «Հայաստանը եվրոպական մշակույթի և ընտանիքի անբաժանելի մասն է: Անկեղծ մարդկանց վայր, մարդկանց, ովքեր գնահատում են ազատությունը: Սևանավանքը հուշարձան է, որ վկայությունն է Եվրոպայի մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության»:
18:31 11.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը։ «Տեղեկացնեմ, որ Մարտունու գործող բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք, որտեղ կլինի 5 սարք, որոնք կսպասարկեն շուրջ 40 պացիենտի Մարտունու և մոտակա տարածաշրջանից։ Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումից հետո հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի այնտեղ»,- գրել […]
17:59 11.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին՝ Բելառուս կատարած աշխատանքային այցի վերջին օրը, այցելել է Մինսկի ավտոմոբիլային գործարան (МАЗ), որը հանդիսանում է ԱՊՀ տարածքում 1944-ից գործող ամենամեծ մեքենաշինական գործարաններից մեկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Շրջայցի ընթացքում ցուցադրվել են գործող ավտոմոբիլային արտադրանքի նմուշները, որից հետո Սուրեն Պապիկյանն […]
17:42 11.07.2019
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Նրանք, ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ […]
17:32 11.07.2019
Աջափնյակի դատարանում շարունակվում է դատավորների ժողովը: Հայտնի է, որ դեռևս ելույթներ չեն ունեցել, հասել են օրակարգի երրորդ հարցի քննարկմանը, ինչպես նաև ձևավորել են Հաշվիչ հանձնաժողով, և արդեն կազմակերպվում է ընտրության գործընթացը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նշեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում ԲԴԽ-ի հետ կապված, ինքն ընտրվել է և իր […]
17:22 11.07.2019
S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է, որ մինչև հուլիս 20-ը պիտի պատրաստվի հարցազրույցի: Նա խնդրել է հարցեր գրել, որոնք ինքը կուղղի մասնագետներին. «Մինչև հուլիսի 20-ը ես պիտի պատրաստվեմ հարցազրույցի, խնդրում եմ հարցեր գրեք, որ մասնագետներին դիմեմ ու զինվեմ գիտելիքով»,- գրել է նա: Հայկ Բարսեղյանը նշել է, որ իր […]
17:13 11.07.2019
ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանը նկատել է, որ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը «Ֆեյսբուքի» պաշտոնական էջի գլխավոր լուսանկար է տեղադրել Հայաստանում արված լուսանկարներից մեկը: «Այն հաճելի պահը, երբ մտնում ես Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ֆեյսբուքյան էջը, որ տեսնես երեկվա Հայաստան այցի ու հանդիպումների մասին ինչ գրառում ունի ու հայտնաբերում, որ պրոֆիլի նկարը Սևանում արված պոզիտիվ լուսանկարն […]
16:40 11.07.2019
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկն իր համար մեծ պատիվ է համարել մասնակցել Բաթումում Արևելյան գործընկերության 100-ամյակին նվիրված համաժողովին: «Ցանկանում եմ բարձրաձայն և հստակ ասել` Խորհրդային Միության կոլապսը, նրա փլուզումը մեծ և դրական երևույթ էր Վրաստանի, Լեհաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների, նույնիսկ Ռուսաստանի համար»,- հայտարարել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը Բաթումում անցկացվող «Արժանի գործընկերության 10 […]
16:25 11.07.2019
ԵՄ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, քանի որ Անկարան Կիպրոսի տարածքում իրականացնում է երկրաբանա-հետախուզական աշխատանքներ, գրում է Reuters-ը: «Քանի որ շարունակվում են անօրինական երկրաբանա-հետախուզական աշխատանքները, ԵՄ-ն ստիպված է անժամկետ դադարեցնել օդային տրանսպորտի հարցով համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրանից բացի` ԵՄ-ն առաջարկում է կրճատել Թուրքիայի ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև, կոչ […]
16:16 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի 8 օրը՝ 2019 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
16:13 11.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն այն մասին, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը, ինչին ի պատասխան ԱԳՆ-ի կողմից ստացել է հետևյալ պատասխանը: ԱԳՆ-ից նշում են, որ ևս մտահոգ են այդ խնդրով և վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ԱԳՆ այդ հարցով: Նշվում […]
16:08 11.07.2019
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է ավելի վաղ Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավի կողմից բրիտանական լցանավը կանգնեցնելու մասին մեղադրանքներին: Արտգործնախարարը հերքել է ամերիկյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները և նշել, որ այդ քայլերն արվում են հարաբերությունների լարման համար: «Այն, ինչ նրանք ասում և պնդում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում և որևէ արժեք չունի»,- հայտարարել […]
16:01 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել Քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:
16:00 11.07.2019
Բրազիլիայի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերն ընդդեմ նախագահ Բոլսոնարոյի առաջարկած կենսաթոշակային համակարգի փոփոխությունների: Սպասվում է կենսաթոշակային միջին տարիքի բարձրացում: Այսինքն` տղամարդիկ կարող են թոշակի գնալ 65, իսկ կանայք՝ 62 տարեկանում: Բոլսոնարոն այս քայլով մտադիր էր թեթևացնել բյուջետային ծախսերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
15:56 11.07.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ […]
15:33 11.07.2019
Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է հրապարակել՝ «Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը, որ երկրներից են մեզ պաշտպանելու» վերտառությամբ, գրում է Ermenihaber-ը։ Բենեջինը նախ նշում է, որ մի քանի օրից Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի ՀՕՊ համակարգերը, որոնք պաշտոնական Անկարայի համար ունեն ռազմավարական նշանակություն։ Ըստ հեղինակի՝ այդ համակարգերի առանձնահատկությունը և կարևորությունը պայմանավորված է դրանցում գոյություն ունեցող […]
15:27 11.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակի փոփոխությանն ուղղված քայլերին: SHANTNEWS.am-ը նախարարին մի շարք հարցեր ուղղեց: Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ կենսաբանական կայանների մասին է խոսում, կարո՞ղ է նշել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը: Բացի այդ, մասնագետները պնդում են, որ իրականում Սևանա լիճ չի մտնում այնքան ջուր, որքան հաշվարկվել է […]
15:15 11.07.2019
Հուլիսի 11-ին Բաթումի 16-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նաև խորհրդարանականների դերը հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում։
15:08 11.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց Սևանում ստեղծված վիճակի համար իրենց հասցեին հնչող որոշ քննադատությունների: «Մեզ որոշակի առումով մեղադրում են, որ անցյալ տարի նույնպես այս ամենը կար, այդ կապտականաչ ջրիմուռները կային, ինչո՞ւ գործողություններ չեն կատարվել: Որոշ գործողություններ կատարվել են, մաքրման աշխատանքների ծավալների մասով բյուջեով կար հաստատված գումար, ծավալ, մի […]
15:00 11.07.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ինքը կրակում էլ չի այրվում. «Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում. Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Գևորգյանն առաջարկել է ինձ «այրել», «մորթել» և «վտարել երկրից»։ Բայց, թե ինչո՞ւ՝ ինձ այրելու իր անսահման մղումը վերջինս չի բացատրել։ Ասեմ, որ այրելու և […]
15:00 11.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության Աջափնյակ դատարանում մեկնարկել է դատավորների ժողովը: Դատավորների ժողովին մասնակցում է 190 դատավոր: Նշենք, որ ըստ կարգի` նիստ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 110 դատավորի ներկայություն: Հայտնի է, որ նիստը կտևի 3 ժամ: Մինչ ժողովի մեկնարկը դատավոր Արսեն Դիլանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ օրակարգային հարցերի մասին դեռ չեն կարող խոսել: Քննարկումից […]
14:58 11.07.2019
Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է: Վարորդի առողջական վիճակի և դատական գործընթացի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Սողոմոն Հակոբյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: «Նրան կայուն ծանր վիճակում պատգարակով բերել են դատարանի դահլիճ, երբ փաստաթուղթ են տվել անգամ, որ այդ մարդու վիրահատությունը 10-օրյա ժամկետում անհրաժեշտություն […]
14:33 11.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Սևանի տարածքների լրացուցիչ մաքրման համար հայտը ներկայացվել է կառավարություն: «Այսօրվա դրությամբ՝ ընդհանուր առմամբ Սևանի հետ կապված այդ «կանաչապատման» գործընթացները զգալիորեն նվազել են, ջրի բարձրությունն էլ անցյալ տարվա համեմատ 1 սմ-ով ավել է: Ջրբացթողնման և ջրահեռացման հետ կապված՝ 25 մլն խմ քիչ է […]