15:57 01.07.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին: Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը […]
12:50 01.07.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 2018 թվականից հետո երկրում իրականացված և իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին, համոզմունք է հայտնել, որ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին են վերագրված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշել է Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթում։ Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, […]
11:02 01.07.2024
Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում: ՊՆՎ-2024-ի շրջանակներում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և 4-րդ […]
10:32 01.07.2024
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել 16-ամյա Սերգեյ Ս.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 198-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սերգեյ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
10:25 01.07.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կմնա դաշինքի և Ուկրաինայի դաշնակիցը, անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կա ուժեղ երկկուսակցական աջակցություն Կիևին։ «ԱՄՆ-ում երկկուսակցական ուժեղ աջակցություն կա Ուկրաինային, ով էլ ընտրվի նախագահ, Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից», – ասել է Ստոլտենբերգը դաշինքի նկատմամբ իր […]
09:29 01.07.2024
Հունգարիան սկսում է իր վեցամսյա նախագահությունը ԵՄ խորհրդում՝ մի շարք հարցերի շուրջ ԵՄ ղեկավարության հետ լուրջ տարաձայնությունների ֆոնին, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը և միգրացիան: Հուլիսի 1-ին Հունգարիան ԵՄ-ում էստաֆետը վերցնում է Բելգիայից, որպեսզի դեկտեմբերի վերջին ռոտացիոն սկզբունքով այն փոխանցի Լեհաստանին։ Բուդապեշտի և Բրյուսելի միջև բարդ հարաբերությունները նույնիսկ արտացոլվել են նախագահության կարգախոսի ընտրության մեջ. «Եկեք դարձնենք […]
09:13 01.07.2024
ՆԱՏՕ-ն Չինաստանին հակառակորդ չի համարում, սակայն դաշինքը կարծում է, որ Պեկինը մարտահրավեր է նետում իր արժեքներին և շահերին: Yomiuri թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը հեռանում է իր պաշտոնից։ «ՆԱՏՕ-ն Չինաստանին հակառակորդ չի համարում, սակայն մարտահրավեր է նետում մեր արժեքներին, շահերին և անվտանգությանը»,- ասել է նա։ Ստոլտենբերգը նաև […]
09:10 01.07.2024
Անցած գիշեր Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը
08:33 01.07.2024
ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդել համագործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ: Այս մասին Yomiuri թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք պետք է իմաստավորենք մեր գործընկերությունը», – ասել է նա: Ըստ Ստոլտենբերգի՝ խոսքը համագործակցության ամրապնդման մասին է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների […]
17:38 30.06.2024
Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։ Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։ Տեխնիկական մանրամասներ ՀՀ ԱԳ նախարարի և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարի […]
12:26 30.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ […]
11:00 30.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շարունակելով տարվեսկզբին ՀՀ ԱԳ նախարարի՝ Խորվաթիա այցի ժամանակ կայացած քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Գորդան Ռադմանը […]
23:46 29.06.2024
Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ընթացքում Ջո Բայդենի թույլ ելույթից հետո ԱՄՆ-ը կարող է քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն Ուկրաինայի հակամարտության դադարեցմանը: Ասել է ԿՀՎ նախկին խորհրդական Ջեյմս Ռիկարդսը։ «Այժմ, երբ Ջո Բայդենը սպառված է, հավանական է, որ Ուկրաինայում հակամարտությունը նույնպես ավարտվի, կան ապացույցներ, որ ԱՄՆ-ը հետ է կանչում հետախուզական և հսկողության միջոցները հակամարտության գոտուց: Սա վերջի […]
22:24 29.06.2024
Իսրայելում զանգվածային բողոքի նոր ալիք է սկսվել՝ ցուցարարները պաղեստինցի արմատականներից պահանջում են անհապաղ ազատ արձակել պատանդներին Գազայի հատվածում և Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նախարարների կաբինետի հրաժարականի պահանջով ամենախոշոր ցույցը սկսվել է Թել Ավիվում՝ քաղաքի արևելքում գտնվող կառավարական շենքերի համալիրի տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանրահավաքի մասնակիցներից շատերի ձեռքում եղել են Գազայում մնացած պատանդների լուսանկարները: […]
21:48 29.06.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահորեն իրականացնում է իր աշխատանքը: Փոխանցում է РИА Новости-ն: Բայդենն ընդգծել է, որ նախագահական հերթական ժամկետի համար չէր առաջադրվի, եթե ամբողջ հոգով ու սրտով չհավատար, որ կարող է անել իր գործը։ Բայդենի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իսկական սպառնալիք է երկրի համար։ Մինչ այս հայտնի էր դարձել, […]
21:36 29.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովիկի միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Դոնիկա Գյորվալա Շվարցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում կայունության վրա ազդող գործոնների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին […]
20:38 29.06.2024
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իշխանությունները ձգտում են եվրաինտեգրման, իսկ ընդդիմությունը երկրի թշնամիներն են։ «Բոլորը պետք է մի բան հասկանան, նրանք (ընդդիմադիրները – խմբ.) երկրի թշնամիներն են, նրանք գործում են՝ ելնելով այլ երկրների շահերից, ունեն իրենց գործընկերները, ովքեր ասում են, թե ինչ անել, և դա չի բխում […]
20:29 29.06.2024
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կարծում է, որ Իսրայելը հոգեբանական պատերազմ է մղում հանրապետության դեմ։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Տյուրի հարավային ռազմական օկրուգի բազա կատարած այցի ժամանակ։ «Լիբանանի դեմ տարվում է անսանձ հոգեբանական պատերազմ, Իսրայելը մեզ ահաբեկում է նոր ագրեսիայի սպառնալիքով, ուստի իմ ուղևորությունը հարավ ուղղված է համերաշխություն հայտնելու լիբանանյան բանակին և անձնուրաց բնակչությանը»,- […]
20:19 29.06.2024
Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի գործընկերների ձևաչափով հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս O’Բրայենը Բաքվում էր և ուշագրավ հայտարարություններ է արել: Միաժամանակ ներսում էլ քաղաքական որոշ գործընթացներ են: Թե ինչ է այս ամենը նշանակում,«Հեռանկարի» տաղավարում քննարկվել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
17:32 29.06.2024
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով […]
12:44 29.06.2024
Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի, Սլովենիայի […]
11:19 29.06.2024
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին 2024 թվականի հուլիսի 1-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում։
11:06 29.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը, որտեղ նրան ողջունել է Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
09:05 29.06.2024
Ռեֆորմիստ Մասուդ Փեզեշկիանը առաջատար է Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում՝ հաղթելով պահպանողական թևի թեկնածու Սայիդ Ջալիլիին, հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը՝ ավելի քան 12 միլիոն ձայների հաշվարկից հետո: «Ընդհանուր առմամբ հաշվվել է 12 միլիոն 58 հազար 843 ձայն, Մասուդ Փեզեշկիանը հավաքել է 5 միլիոն 354 հազար ձայն, Սայիդ Ջալիլին՝ 4 միլիոն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ […]
23:08 28.06.2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հանրահավաքին, ասել է, որ մտադիր է հաղթել նախագահական ընտրություններում։ «Երբ ես վերընտրվեմ ձեր օգնությամբ, ես գիտեմ, որ չեմ հեռացնի նահանգապետ Ռոյ Կուպերին Հյուսիսային Կարոլինայից», – ասել է նա: Մինչ այս Բայդենն ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին իսկական սպառնալիք էր անվանել երկրի, նրա սկզբունքների […]
22:47 28.06.2024
Իրանի ընտրական հանձնաժողովը երրորդ անգամ երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամը: Իրանցիները կարող են քվեարկել մինչև տեղական ժամանակով ժամը 00:00-ն: «Նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև ժամը 00:00-ն»,- ասել է Իրանի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին IRIB հեռուստաալիքի եթերում։ Քվեարկության ժամը երկարացվել է երկու անգամ՝ սկզբում ժամը 18:00-ից 20:00-ն, ապա տեղական ժամանակով 22:00-ն: Երրորդ երկարաձգումը, […]
22:07 28.06.2024
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը բանավեճում նախագահ Ջո Բայդենի անհաջող ելույթից հետո կարծիք է հայտնել, որ երկիրը դե ֆակտո կառավարվում է բոլորովին այլ մարդկանց կողմից, հաղորդում է Fox News-ը։ «Թվում է, որ Բայդենն այն մարդը չէ, ով իրականում որոշումներ է կայացնում Սպիտակ տանը։ Կարծում եմ, որ մեր վարչակազմը ղեկավարում են մեզ բոլորովին անծանոթ […]
21:07 28.06.2024
Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին իր մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ստացել է ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը և եթե այո, ապա ո՞րն է Հայաստանի պատասխանը։ «Հայաստանը ստացել է Վաշինգտոնում […]
21:02 28.06.2024
Ամերիկյան Politico պարբերականը պարզել է, թե արգելված ի՞նչ հնարքներ է բանեցնում ադրբեջանական քարոզչությունն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Նոբելյան խաղաղության մրցանակի ներկայացմանը խանգարելու համար: Բաքվի լոբբիստների գլխավոր զենքը՝ կրկին բացահայտ կեղծիքն է: Politico-ին կոնկրետ ի՞նչ է հաջողվել պարզել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Անցած շաբաթ Politico պարբերականը Եվրոպական փիառ ընկերության կողմից ստացել էր […]
20:41 28.06.2024
Ջո Բայդենի նախընտրական շտաբը 14 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել կողմնակիցներից Բայդեն-Թրամփ հեռուստաբանավեճից հետո: Այս մասին ասվում է պետության ղեկավարի նախընտրական շտաբի տարածած փաստաթղթում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը, ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների շրջանում խուճապ է սկսվել հեռուստաբանավեճում Բայդենի անհաջող ելույթի պատճառով։ Որոշ դեմոկրատներ հույս ունեն գտնել նոր հավակնորդ Դեմոկրատական կուսակցության նախագահի […]