17:17 28.06.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ուրբաթ օրը հայտարարել է՝ հավատում է, որ 2030 թվականին երկիրը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ միասին կդառնա Եվրամիության անդամ։ «Առաջիկա չորս տարիները շրջադարձային են Վրաստանի զարգացման գործում. մենք ունենք երկու հիմնական խնդիր՝ վերջապես հաղթահարել աղքատությունը մեր երկրում, և միավորել երկիրը, կարելի է ասել, որ դա շատ համարձակ է։ Բանն այն է, […]
16:58 28.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթում մեծ ջանքեր և պատասխանատվություն պահանջող Ձեր լիազորությունների իրականացման ընթացքում։ Այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի 75-ամյակն ուղեկցվում է Եվրոպայում և դրանից անդին […]
14:03 28.06.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ «Ջեյմս Օ՛Բրայենն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ […]
12:46 28.06.2024
Հունիսի 28-ի առավոտյան աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպում ունեցանք Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Քննարկեցինք Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը: Կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը: Զրույցի առանցքում էր […]
11:52 28.06.2024
Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպման օրակարգը ներառում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթացի վերանայում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին Միացյալ Նահանգների աջակցության քննարկում։ Բացի այդ, Օ’Բրայենը […]
23:53 27.06.2024
Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: Քննարկվել են Կուսակցության մարմինների ընտրությունների կարգի հետ կապված հարցեր։ Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
23:30 27.06.2024
Կիևն ակնկալում է, որ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշումներ կկայացվեն դաշինքի երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների պատրաստման գործում դաշինքի դերի ուժեղացման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։ «Հանդիպում ունեցանք Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի […]
22:40 27.06.2024
Հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում ունեցանք ԳԴՀ Բունդեսթագի Ազատ Դեմոկրատներ խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաև ֆորումի այլ անդամների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Հանդիպմանը ներկա էին Սոցիալ-Դեմոկրատական խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, Քրիստոնեա-Դեմոկրատական խմբակցությունից Կնուտ Աբրահամը, Կանաչների խմբակցությունից […]
22:22 27.06.2024
Վաղն Իրանում կկայանան արտահերթ նախագահական ընտրությունները: Այսօր հարևան երկրում լռության օր է: Ամենավերջին պահին իրենց թեկնածությունները հանելու մասին հայտարարեցին վեց թեկնածուներից երկուսը: Ովքե՞ր են ու ինչո՞ւ են հանել իրենց թեկնածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ի սկզբանե, 80 թեկնածու է գրանցվելու հայտ ներկայացրել, սակայն «Սահմանադրության պահապանների խորհուրդը» թույլ տվեց գրանցվելու նրանցից ընդամենը 6-ին, […]
22:02 27.06.2024
Եմենի հութիները Անսար Ալլահ ապստամբ շարժումից Իրաքի իսլամական դիմադրության հետ հերթական համատեղ գործողությունն են իրականացրել Իսրայելի դեմ՝ հարձակվելով Հայֆա քաղաքի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Մեր զինված ուժերը համատեղ գործողություն են իրականացրել Իրաքի իսլամական դիմադրության հետ, որի ընթացքում մի քանի հրթիռ խոցել են Հայֆայում կենսական նշանակության թիրախը», – ասել է […]
21:51 27.06.2024
ՆԱՏՕ-ի երկրներն աշխատում են նոր նախաձեռնության վրա, որն ուղղված է Ուկրաինային մատակարարվող օգնությունը համակարգելուն, այն քննարկման կդրվի Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում: Այս մասին հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ՆԱՏՕ-ում նոր նախաձեռնություն ենք մշակում, որը դաշինքին թույլ կտա համակարգել այն օգնությունը, որը հասնում է Ուկրաինային, ինչպես նաև […]
21:36 27.06.2024
Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է անվտանգության երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։ «Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք երկկողմանի անվտանգության համաձայնագիրը, որ մենք դեռ ժամանակ ունենք վերջնական տարբերակին հասնելու: Համաձայնագիրը հավանաբար կստորագրվի այս տարվա հուլիսին։ Վարչապետի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները ցանկանում են սլովենական կողմից կոնկրետ […]
21:22 27.06.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին: Անդրադարձ է եղել օրերս «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքական, թե տնտեսական ընտրություն» թեմայով քննարկումներին, որոնց մասնակցել է նաև Թաթուլ Մանասերյանը: Մեզ համար կարո՞ղ են ԵԱՏՄ-ում լավ գործընկերներ լինեն, իսկ ՀԱՊԿ-ում հակառակորդ. արդյո՞ք այսօրվա վիճակը մոտ է դրան: Իսկ կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից բայց մնալ ԵԱՏՄ-ում: Պատասխանելով այս […]
20:43 27.06.2024
ԵՄ-ն պետք է պատրաստվի լրացուցիչ 500 միլիարդ եվրո ներդնել ռազմական արդյունաբերության մեջ հաջորդ տասնամյակի ընթացքում՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, այս մասին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ֆոն դեր Լեյենը գագաթնաժողովում «հաստատել է ավելի վաղ հաղորդագրությունները, որ Եվրահանձնաժողովը գնահատում է պաշտպանական […]
18:57 27.06.2024
Կիևի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը, որը ԵՄ-ն և Ուկրաինան արդեն իսկ ստորագրել են, ներառում է երկրին ռազմական, ֆինանսական և դիվանագիտական օգնություն։ Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին ժամանելուն պես լրագրողներին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Այս գագաթնաժողովը հատկապես կարևոր է, քանի որ մենք նախագահ Զելենսկու հետ ստորագրում ենք անվտանգության երաշխիքներ, որոնք վերաբերում են ռազմական, ֆինանսական […]
18:50 27.06.2024
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, և Հայաստանի ապագան Եվրոպայում է․ ինչպես հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, այս մասին ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը այսօր տեղի ունեցած մեր հանդիպման ժամանակ: «Բեռլինում այսօր հանդիպեցինք Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին: Քննարկեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները: Երկուստեք […]
17:40 27.06.2024
Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ չի ցանկանում երկարացնել հակամարտությունը Կիևի կորուստների պատճառով։ «Մի քանի ամսվա ընթացքում մենք պետք է սեղանին դնենք կարգավորման ծրագիրը: Մենք շատ ժամանակ չունենք, որովհետեւ մարտի դաշտում ունենք բազմաթիվ վիրավորներ ու զոհեր։ Դրա համար մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարիներ շարունակվի»,-ասել է նա ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես:
17:25 27.06.2024
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք ձեռք ենք բերել բացման հստակ պայմանավորվածություններ, ուրվագծել ենք կոնկրետ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիակատար կարգավորման հասնելու համար։ Քննարկվել […]
17:18 27.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Մենք բանակցություններ ենք վարել նաև այդ ուղղությամբ, և պետք է նշեմ, որ գրեթե ավարտել ենք աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ցավոք, պետք է նշեմ, […]
15:35 27.06.2024
Չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլու հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Դարչիաշվիլիի համոզմամբ էլ տարածաշրջանի բարեկեցության համար կարևոր է Թբիլիսիի և Բաքվի ռազմավարական համագործակցությունը: «Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում և հարգում են միմյանց […]
15:26 27.06.2024
Հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան և ժամը 12:00-ին Օհանավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
14:24 27.06.2024
Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ և հույս ունի, որ խաղաղությանն ուղղված քայլերը կշարունակվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտատարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Էստոնիայի ԱԳ նախարարը, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշեց, որ այս հանդիպումը վերջին 6 ամսվա ընթացքում արդեն 2-րդ պաշտոնական հանդիպում է, […]
13:47 27.06.2024
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: «Մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ զեկուցողներ, հարգելի՛ գործընկերներ, Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, որոնցով ՀՀ-ն անցնել եւ անցնում է, պարզ է, որ Հայաստանի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Մենք ուզում ենք լինել ժողովրդավարական […]
13:23 27.06.2024
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 26-ին Մատենադարանում մասնակցել է «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության» (ASOF) երրորդ տարեկան համաժողովին: «Հայաստանը ցանկանում է լինել հաջողակ եւ մրցունակ երկիր: Այդ նպատակին հասնելու համար մենք մշակում ենք մի շարք ծրագրեր»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասել է Հակոբ Արշակյանը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության […]
13:13 27.06.2024
Կառավարությունը հաստատել է «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը»։ Համաձայն նախագծի՝ կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նպատակն է՝ աջակցել կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին՝ մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի […]
12:03 27.06.2024
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: «Մեր երկու երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, […]
11:25 27.06.2024
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին հայտնում ն ՀՀ ԱԺ-ից։ «Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ […]