13:22 05.07.2024
Հայաստանը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան ունենալ, թեկնածությունը ներկայացված է արդեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին: «Մենք շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Հուսամ, որ կունենանք: Թեկնածությունը ներկայացված է արդեն, սպասում ենք նշանակմանը»,–ասաց ԱԺ նախագահը: Այլ մեկնաբանությունների համար նա առաջարկեց դիմել Արտաքին գործերի նախարարությանը: Այս […]
13:02 05.07.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան մինչև 2034 թվականը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ «Ես իսկապես հուսով եմ, որ մինչ այդ Ուկրաինան կդառնա դաշնակից»,- ասել է նա DPA-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է դաշինքի կազմը փոխվել մինչև 2034 թվականը։ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում […]
12:52 05.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը Երևանից զգուշացում հղեց Ադրբեջանին, հորդորեց զգույշ լինել, որ Ռուսաստանը կրկին գերիշխող դիրք չզբաղեցնի նախկին Խորհրդային միության հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուիքերն այս ամսին ասաց Հայաստանի ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Մենք Ռումինիայում մասնակցում էինք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին: Եվ առաջին տեղը, որ ընտրեցինք համաժողովից հետո […]
12:28 05.07.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, նաև հայ–թուրքական հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո ԱԺ–ում կազմակերպված համատեղ ասուլիսում: Նա հանդիպումը շատ արդյունավետ որակեց: Կողմերը քննարկել են հայ–ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ: «Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ–ադրբեջանական […]
11:45 05.07.2024
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ քննարկելու միջխորհրդարանական հարաբերություններն ու հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցերը։
11:35 05.07.2024
Իսրայելը մտադիր է պատասխանել իրեն վնասող ցանկացած ուժի։ Այս սկզբունքը սահմանվել է Լիբանանի հետ կապված, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբ կատարած այցի ժամանակ։ «Լիբանանի դեմ բարդ օպերացիայի ժամանակ մենք հաստատեցինք այն սկզբունքը, որ ով մեզ վնասի, կտուժի: Մենք դա իրականացրել ենք: Մենք գիտենք, որ դեռ երկար ճանապարհ կա […]
11:17 05.07.2024
Իրանը վտանգ է ներկայացնում թե՛ Իսրայելի, թե՛ Ուկրաինայի համար, իսկ հրեական պետությունը կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել Թեհրանի նկրտումները։ Այս մասին ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։ «Մենք քննարկել ենք մեր երկու երկրների միջև լավ հարաբերությունները, ինչպես նաև պատերազմը Գազայում և իրավիճակը Իսրայելի հյուսիսային սահմանին, Ուկրաինայում […]
10:55 05.07.2024
Բրիտանական լեյբորիստական կուսակցությունը ընտրատարածքների ավելի քան 70%-ում քվեաթերթիկների հաշվարկից հետո ստացել է խորհրդարանում տեղերի մեծամասնությունը, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։ Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, լեյբորիստները 474 ընտրատարածքներում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով ստանում են 331 պատգամավորական մանդատ։ Երկրորդ տեղում Պահպանողական կուսակցությունն է՝ 72 մանդատով, երրորդում՝ Լիբերալ-դեմոկրատները՝ 45 մանդատով։
10:52 05.07.2024
Իսրայելն ավելի քան երբևէ մոտ է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրին, որը միջնորդների միջոցով բանակցվում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ։ Նման գնահատական է տվել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Մեկ ամիս առաջ ես հոռետեսորեն էի վերաբերվում որքան հնարավոր է շուտ գործարք կնքելու հնարավորությանը։ Մենք ավելի քան երբևէ մոտ ենք գործարքի կնքմանը», […]
22:05 04.07.2024
Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
20:07 04.07.2024
Ֆրանսիայի ՆԳՆ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի օրը անվտանգության ապահովման համար կներգրավի 30 հազար ոստիկան։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանինը։ «Ընտրությունների օրը կաշխատեն 30 հազար ոստիկաններ և ժանդարմներ, որոնցից 5 հազարը կտեղակայվեն Փարիզում և նրա արվարձաններում»,- ասել է նախարարը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին որոշում […]
19:19 04.07.2024
Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովը, որի հետ հանդիպել են նաև ԱԺ քաղաքական ուժերը։ Այդ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Միաժամանակ գործընթացներ ընթանում են նաև հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և այլ հարցեր Հեռանկարի տաղավարում քննարկվել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
15:15 04.07.2024
Հուլիսի 4-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը ներկայացնում է ՀՀ կառավարության տնտեսական և հարկաբյուջետային, այդ թվում՝ պարտքային և ծախսային քաղաքականությունները եռամյա ժամանակահատվածում: 2025-2027թթ. ՄԺԾԾ-ը հիմնվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության այլ ռազմավարական փաստաթղթերի վրա և […]
15:10 04.07.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կքննարկվեն ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:50 04.07.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում համապատասխան գրառում է կատարել։ «Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ ԱՄՆ-ի մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք շարունակական հաջողություններ՝ ակնկալելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն, ի շահ մեր քաղաքացիների, ինչպես նաև ավելի կայուն […]
14:20 04.07.2024
Ադրբեջանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ցանկությունը։ Այս մասին ասված է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին ուղղված՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում։ «Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքների նախաձեռնող, դրսևորում է քաղաքական կամք՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Մենք ողջունում […]
13:55 04.07.2024
Վրաստանի իշխանությունները վերահաստատում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը։ Այս մասին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ X-ում (նախկին Twitter) գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Շնորհավորում եմ մեր ամերիկացի ընկերներին և գործընկերներին Անկախության օրվա առթիվ, երբ մենք նշում ենք այս օրը, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը և […]
13:22 04.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի հուլիսի 4-ի N 637-Ա որոշման համաձայն՝ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
11:35 04.07.2024
Հանրապետական կուսակցության թեկնածու և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հունիսի 27-ին «անհաջող բանավեճից հետո» պետության գործող ղեկավար Ջո Բայդենը հանելու է իր թեկնածությունը, որից հետո փոխնախագահ Քամալա Հարիսը կդառնա դեմոկրատ թեկնածու։ «Նա (Բայդենը) պարզապես դուրս է մնացել մրցավազքից, դուք տեսնում եք, որ նա դուրս է մղվում մրցավազքից», – մեջբերում է Daily Beast-ը քաղաքական […]
11:28 04.07.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Բելառուսի անդամակցության մասին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): «Շանհայի համագործակցության կազմակերպությանը Բելառուսի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունված է»,- ասել է Տոկաևը ՇՀԿ-ին հանրապետության անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Այդ կապակցությամբ Ղազախստանի ղեկավարը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Բելառուսը դարձավ կազմակերպության 10-րդ անդամը։ Հուլիսի 4-ին Աստանայում բացվել է ՇՀԿ […]
10:50 04.07.2024
Ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակներում Մ-1 միջպետական ճանապարհի Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Առաջիկա օրերին կգործարկվի նաև Մ-6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածի արտաքին լուսավորությունը։
22:49 03.07.2024
«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […]
21:49 03.07.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան […]
20:35 03.07.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեծ ծավալի երկկողմ առևտրաշրջանառություն և համագործակցում են բոլոր ոլորտներում: «Մենք զարգացրել ենք առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ, ունենք Չինաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալ, որը կազմել է 200 միլիարդ դոլար»,- նշել է Կրեմլի խոսնակը։ «Կան որոշակի խնդիրներ, բայց նման լայն շրջանակը չի […]
18:48 03.07.2024
Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:41 03.07.2024
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձեւերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը: Հարցս հնչեցնում եմ դեռեւս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության եւ անվտանգային […]
16:55 03.07.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին և Երևանը մեծապես աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վրացի պաշտոնյան այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Վրացի նախարարը նշել է, որ Երևանն ու Թբիլիսին ունեն առանձնահատուկ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, […]
16:37 03.07.2024
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կայանալիք բանակցություններում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկկողմ հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ և, իհարկե, կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նախագահները հազիվ թե շրջանցեն սիրիական և ուկրաինական թեմաները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։