TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը սպառնում է առգրավել բրիտանական վառելիքի տանկեր

17:39 05.07.2019

Ջիբրալթարում իրանական վառելանյութեր տեղափոխող նավի «ձերբակալումից» հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը սպառնացել է առգրավել որևէ բրիտանական տանկեր։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ բրիտանացի իրավապահները կալանել են Պանամայի դրոշի ներքո նավարկող մի նավ, որին նրանք կասկածում են Իրանի նավթը Սիրիա տեղափոխելու մեջ։ Գեներալ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ բրիտանական կողմը պետք է […]

̰
Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան

17:20 05.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգյուետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]

̰
Արթուր Չիլինգարովի օգնականը հերքել է նրան հոսպիտալացնելու մասին լուրերը

17:10 05.07.2019

ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային բևեռներում միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովի օգնական Կոնստանտին Զայցևը հերքել է նրան հոսպիտալացնելու մասին լուրերը, հայտնում է РИА Новости-ն: Դրանից առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որ Չիլինգարովը իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է: «Նա հիմա «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդակցությանն է, դա սուտ տեղեկություն է»,- ասել է Զայցևը:

̰
Տատիկին և պապիկին այցելելիս Արսեն Թորոսյանն ավտոստոպով տարել է չինացի զբոսաշրջիկների

16:26 05.07.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց, որ Վանաձոր՝ տատիկին ու պապիկին այցելության մեկնելիս, հանդիպել ու իր հետ վերցրել է չինացի զբոսաշրջիկների, որոնք գնում էին նույն ուղղությամբ։ Թորոսյանը նրանց խնդրեց ներկայացնել իրենց տպավորությունները Հայաստանի մասին, ինչից հետո չինացիներից մեկը նախ՝ շնորհավորեց ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ու բարեմաղթանքներ հղեց, ապա նաև խոսեց […]

̰
Արմեն Սարգսյանը՝ սյունեցի երեխաների հետ

16:18 05.07.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ սյունեցի երեխաների հետ: Լուսանկարը մակագրված է հետևյալ կերպ. «Ագարակ, Սյունիքի մարզ 05 հուլիս, 2019թ․»:

̰
Արամ Աթեշյանն ընտրվել է Կրոնական ժողովի ատենապետ

16:05 05.07.2019

Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Կրոնական ժողովի մասնակիցները Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ընտրել են Կրոնական ժողովի ատենապետ։ Տեղապահի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող […]

̰
Էրդողանը բացառում է Թուրքիայում խորհրդարանական կառավարման վերադառնալը

16:00 05.07.2019

Թուրքիան այլևս երբեք չի վերադառնա կառավարման խորհրդարանական ձևաչափին։ Այս մասին հայտարարել է երկրի գործող, բազմամյա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա այս խոսքերը հիմնավորել է նրանով, թե Թուրքիայի ժողովուրդն արդեն իսկ հռչակել է իր կամքը, ըստ որի՝ երկիրը պետք է կառավարվի նախագահական մոդելով։ Ու այդ մոդելը, ըստ նախագահի, երկիրը դարձրել է ուժեղ ու հզոր։ «Եթե կառավարման […]

̰
Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

15:55 05.07.2019

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995 թվականին մեր պետությունն ու ժողովուրդը վերահաստատեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Սահմանադրության ընդունումը, իհարկե, ունի նաև բացառիկ պատմական նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից և օրենքի […]

̰
Ռուս մասնագետները արդեն ժամանել են Թուրքիա՝ Ս-400 համակարգերը բացազատելու համար

15:51 05.07.2019

Ռուսաստանում Թուրքիայի համար արտադրված Ս-400 հրթիռային համակարգերը պատրաստ են ու կիրակի օրը կբեռնվեն ռուսական օդուժի բեռնատար ինքնաթիռներ Թուրքիա տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնել է թուրքական լրատվամիջոցներից մեկը։ Ըստ այդ տեղեկությունների՝ արդեն Թուրքիա է ժամանել ռուսաստանցի մասնագետների առաջին խումբը, որը հետևելու է բեռնատար ինքնաթիռներից համակարգերի իջեցմանն ու Թուրքիայի տարածքում դրանց բացազատմանը, գործարկմանը։ Երկուշաբթի՝ համակարգերի հասնելուց հետո, […]

̰
Մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը ծափահարեց․ Միրզոյանը ելույթ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում

15:47 05.07.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ երեք խմբակցությունները ներկայացնող պատգամավորների հետ մեկնել է Կիպրոս, որտեղ ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում։ Միրզոյանը ներկայացրել է իր ելույթի մի մասը։ «Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում։ Նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, և մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը […]

̰
Վալերիյ Օսիպյանը՝ մասիվցի Անդիկի սպանության մասին

15:42 05.07.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին՝ մասիվցի Անդիկի սպանությանը: Հարցին՝ արդյո՞ք ստեղծված է վիճակ, երբ մեր երկրում մարդիկ կարող են անվտանգ չզգալ, Օսիպյանը պատասխանել է, որ այսօր Երևանը, ընդհանրապես՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ վայրն է, և դա է վկայում նաև վիճակագրությունը: Խոսելով բուն սպանության դեպքի մասին, […]

̰
Թբիլիսիում ակցիայի կազմակերպիչները ցույցեր կազմակերպելու համար հաշվեհամար են հրապարակել

15:40 05.07.2019

Թբիլիսյան ցույցերի կազմակերպիչները Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի առջև տեղադրված էկրանին հրապարակել են հաշվեհամար: Հայտարարվել է, որ հավաքվող գումարը կօգնի ցույցերը կազմակերպելու հարցում: Նրանց խոսքով` քաղաքացիներն նման կերպ ևս կարող են իրենց աջակցությունը հայտնել ակցիաների շարունակմանը: Հիշեցնենք՝ «Ամո´թ է» խորագրով բողոքի ցույցերը մեկնարկել են հունիսի 20-ին, շարունակվում են արդեն 15 օր: Այժմ ցուցարարների գլխավոր պահանջը Վրաստանի ՆԳ […]

̰
Գործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետի հետ. Նիկոլ Փաշինյան

15:36 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով Վիետնամում է, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Գործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ»:

̰
Հայաստանի առաջին Սահմանադրության հեղինակն ու փոստատարի աշխատանքը

15:32 05.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Բադալյանը «Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր» վերտառությամբ գրառում է կատարել, որում ներկայացնում է Հայաստանի առաջին Սահմանադրության հեղինակի կյանքից որոշ դրվագներ: «Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ Գրիգոր Չուբարյանը Սիբիրում… փոստատար էր աշխատում: Իրավաբան Գրիգոր Չուբարյանին ձերբակալել էին Նալբանդյան 104 հասցեում գտնվող իր տնից և տեղափոխել կրկին Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՊԱԿ-ի մասնաշենք: Նրա կինը՝ Մարթան, […]

̰
Հանգիստ քնած էի, մեկ էլ ելա, տեսնեմ՝ ի՞նչ. Սոֆյա Հովսեփյան

15:26 05.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր հասցեին հնչող որոշ քննադատությունների: «Ես ինձ համար հանգիստ քնած էի , մեկ էլ ելա, տեսնեմ՝ ի՞նչ … Մանդատդ դի՛ր, մենք քեզ չենք ընտրել, որ դու ասես «Չի անցնելու»: Հարգելինե´րս, հունվար ամսից էդ խնդրի հետ հաշտ չեք: Չհասկացա՞ք, որ էդ առաջարկն ինձ ո´չ վախեցնում […]

̰
Լուկաշենկոյի նախկին օգնականը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել

15:22 05.07.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախկին օգնական Սերգեյ Ռովնեյկոն 12 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դրանից բացի՝ դատարանի որոշմամբ առգրավվելու է նաև նրա ունեցվածքը։ Ազատազրկումը նախկին պաշտոնյան կրելու է խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում, իսկ ազատազրկումից հետո էլ Ռովնեյկոյին 5 տարի արգելվելու է ստանձնել որևէ պաշտոն կամ ղեկավար դիրք, որ կապված է կազմակերպչական աշխատանքների հետ։ Նախկին պաշտոնյան բռնվել […]

̰
Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ ՀՀ քաղաքացու կամքն անշրջելիորեն ուղեկցի մեզ. Արարատ Միրզոյան

15:12 05.07.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ, 2-րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ […]

̰
Ժողովրդավարացումը և իրավականությունն անվերջ կատարելագործման ենթակա մեծություններ են. Արմեն Գրիգորյան

15:05 05.07.2019

ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր դարավոր նպատակադրումն ու երազանքը: Սահմանադրությունն առաջին հերթին տվյալ ժողովրդի մտածողության ճարտարապետության արձանագրումն է և միևնույն ժամանակ այն իդեալը, որին պետք է հավերժ ձգտել: Այս ուղղությամբ […]

̰
Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին զրույցի մասին

15:04 05.07.2019

Ռուսաստանի նախագահի կայքը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի՝ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այդ զրույցի մասին հակիրճ տեղեկությունները հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվան հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ վերաբերյալ հարցեր, որոնք կապված են եղել այդ կառույցում Հայաստանի ընթացիկ նախագահության հետ։ Խոսք է եղել նաև հոկտեմբերին ԵԱՏՄ […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ 

15:00 05.07.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում:

̰
Վալերիյ Օսիպյանը՝ «բռնության ձայնը» արշավի մասին

14:43 05.07.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սոցկայքերում «բռնության ձայնը» հեշթեգի ներքո ներկայացվող պատմություններին: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վիճակն այս առումով մտահոգիչ է, Օսիպյանը պատասխանեց. «Մտահոգիչ է այնքանով, որ լինում են այդպիսի բաներ, որ հարիր չէ մեզ հայերիս և հայ ավանդական ընտանիքներին»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

14:41 05.07.2019

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը  շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ: «Մայր Հայաստանի սիրելի′ հայրենակիցներ շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացնելով ինքնիշխան պետության վերականգնմանը միտված իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, […]

̰
ԱՄՆ դրոշն այրել են Թրամփի աչքի առաջ

14:37 05.07.2019

ԱՄՆ անկախության օրը Սպիտակ տան մոտ 3 մարդ այրել է Ամերիկայի դրոշն այն ժամանակ, երբ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը, հայտնում է Washington Examiner-ը: Նշվում է, որ դրոշը այրել են Հեղափոխական կոմունիստական կուսակցության անդամները: Նրանք դրոշն այրել են Թրամփի՝ Աբրահամ Լինքոլնի հուշակոթողի մոտ ելույթ ունենալուց մեկ ժամ առաջ: Ակտիվիստները Թրամփի դեմ էին ելույթ ունենում: Կարգազանցներին […]

̰
ԼՂ հիմնահարցի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգային է. ՀՀ ԱԳ նախարար

14:30 05.07.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից: Նա նշել է, որ կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, […]

̰
Զելինսկին և կինը լուսանկարվել են Նիագարայի ջրվեժի ֆոնին

14:20 05.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինը Կանադա կատարած պաշտոնական այցի ընթացքում Նիագարայի ջրվեժի ֆոնին սելֆի են արել: Երկրի ղեկավարը և առաջին տիկինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը նկարվել են Նիագարայի ջրվեժ կատարած էքսկուրսիայի ժամանակ: Նկարը հրապարակվել է Անդրեյ Բոգդանի ֆեյսբուքյան էջում և այն մի քանի ժամվա ընթացքում հավաքել հազարավոր հավանումներ: https://www.facebook.com/photo.php?fbid=2844402775633673&set=a.353761694697806&type=3&theater  

̰
Ռուսական սուզանավի զոհված նավաստիները հետմահու ՌԴ բարձրագույն պարգևներ են ստացել

14:19 05.07.2019

Ռուսական զինված ուժերի հատուկ սուզանավի փրկությանը մասնակցած, սուզանավում զոհված նավաստիները երկրի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են Ռուսաստանի բարձրագույն պարգևներով։ Նավաստիներից 4-ը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Զոհված մյուս նավաստիները պարգևատրվել են «Արիության շքանշանով»։ Նավաստիների անունները հրապարակվել են ՌԴ նախագահի կայքում։ Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի […]

̰
Սահմանադրության օրվա առթիվ նախագահը հյուրընկալել է պետական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն

14:10 05.07.2019

Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն՝ փաստաբան Տիգրան Եգորյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը լուսահոգի Էդուարդ Եգորյանն ունեցել է հայոց անկախ պետականության, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում: Նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝ […]

̰
Այստեղ պաշտամունքի առարկան ոչ թե Աստված է, այլ գիտելիքը, գիտությունը. վարչապետի գրառումը

13:32 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Վիետնամ կատարած այցին: «Վիետնամ պաշտոնական այցս մեկնարկեց Զոհված հերոսների հուշարձանին և Հո Շի Մինի դամբարանին ծաղկեպսակների մատուցմամբ: Տպավորիչ էր նաև շրջայցը Գրականության 1000-ամյա տաճարում: Այստեղ պաշտամունքի առարկան ոչ թե Աստված է, այլ ուսուցիչը, գիտելիքը, գիտությունը, գրականությունը:

̰
«Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն». նախագահի աշխատակազմը ստացել է ՍԴ դատավորի նամակը

13:24 05.07.2019

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: «Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյոք նախագահը կարծո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ

13:03 05.07.2019

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու […]

̰
BACK_TO_TOP