TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ և ՌԴ ԿԲ նախագահները քննարկել են ԵԱՏՄ ինտեգրացիայի շրջանակում համագործակցության հարցեր

12:54 05.07.2019

Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի […]

̰
Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա` խուզի. Էդմոն Մարուքյան

12:51 05.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ սահմանադրության օրը: «Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա` խուզի: Շնորհավոր Մայր օրենք»,- գրել է նա:

̰
Զախարովան չբացառեց Արցախյան հակամարտության քննարկումը Սլովակիայում ԵԱՀԿ միջոցառմանը

12:46 05.07.2019

Կարելի՞ է սպասել, որ Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կքննարկվեն նաև հետխորհրդային տարածքի հակամարտությունները, մասնավորապես Արցախյան հակամարտությունը։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարցրին նրա հերթական ասուլիսի ժամանակ։ Զախարովան հայտարարեց, որ այս դեպքում պետք է խոսքը տալ միջոցառման կազմակերպիչներին՝ տանտերերին, որպեսզի նրանք հայտնեն՝ ինչ թեմաներ են քննարկվելու որպես առաջնահերթություն։ Խոսնակն ասել […]

̰
Դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն. նախագահը շնորհել է բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ

12:40 05.07.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառա­­յու­թյան պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առա­ջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ […]

̰
Քիչ առաջ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի. Նիկոլ Փաշինյան

12:38 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ […]

̰
Սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար․ Բադասյան

12:20 05.07.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիներին շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Վերջին շրջանում մեր կյանքը կազմակերպելու սկզբունքների շուրջ համաձայնությունը նոր իմաստ է ստանում, քանի որ սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիները ունեն ընտրելու իրավունք և դա արձանագրվում է գործնականում: ՀՀ քաղաքացիները կատարում են հարկ վճարելու իրենց սահմանադրական պարտականությունը և […]

̰
Հե՞շտ տրվեց Վալերիյ Օսիպյանին գեներալի կոչումը

12:15 05.07.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումների արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսեց գեներալի կոչում ստանալու, պատասխանատվության մեծացման մասին: Նա բոլոր բարեխիղճ ծառայողներին մաղթեց՝ լինեն գեներալ: Հարցին՝ շատ հեշտ չտրվե՞ց այդ կոչումն իրեն, քանի որ մեկ տարվա ընթացքում ստացվեց, մինչդեռ ուրիշները տարիների ընթացքում են արժանանում նման կոչման, Օսիպյանն ասաց. «Ես մոտ 10 տարի […]

̰
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

12:06 05.07.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ներկայացնում ենք ուղերձը ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ ժողովուրդը, իրեն ուղեցույց դարձնելով հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, հետամուտ լինելով ազատատենչ նախնիների երազանքին՝ հայրենիքը դարձնել հզոր, ինքնիշխան, բարեկեցիկ և սերունդների համար ապահով երկիր, դեռևս երկու տասնամյակ առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին, […]

̰
Սասուն Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

11:41 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ […]

̰
ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները խորհրդակցությունների պլան են ստորագրել

11:40 05.07.2019

Հայասստանի Հանրապետության և Արցախի արտաքին գործերի նախարարներն այսօր ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է 2019-2020 թթ. Անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156007172432434

̰
Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան

11:32 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- նշված […]

̰
Վրաստանն ու Ռուսաստանը համամիտ են՝ պետք է պահպանել ժնևյան բանակցությունները

11:29 05.07.2019

Հուլիսի 2-3-ին Ժնևում կայացած վրաց- ռուսական միակ բանակցային ձևաչափը չէր կարող շրջանցել հունիսի 20-ի գիշերը Թբիլիսիում  ծավալված իրադարձությունները: «Հանդիպման մթնոլորտը մթագնեցին հունիսի 20-21-ը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները: Տվեցինք համարժեք արձագանք ու պատշաճ գնահատական: Կոչ արեցինք լրացուցիչ խնդիրներ չստեղծել ժնևյան բանակցությունների համար, թույլ տալ շարունակել ոչ դյուրին, բայց այդքան պահանջված բանակցային գործընթացը: Շեշտը դրվեց ժնևյան ձևւաչափի […]

̰
Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

11:23 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի ՎԱՆԵՑՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում:

̰
Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

11:22 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Օնիկ Գասպարյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական […]

̰
Արմեն Սարգսյանը զինվորական կոչումներ է շնորհել

11:11 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թեմուր Շահնազարյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին շնորհել […]

̰
Արմեն Սարգսյանը գլխավոր դատախազին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան է շնորհել

11:05 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական […]

̰
«Լուսավոր Հայաստանը» սկսել է հանդիպումներ` առանց փողկապի

10:26 05.07.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը հուլիսի 4-ին մեկնարկել է «Հանդիպումներ` առանց փողկապի» հանդիպումների շարքը` ԼՀԿ պատգամավորների և Երևանի խորհրդի անդամների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Թումանյանի անվան (Թումոյի) այգում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միշտ էլ կազմակերպել է լսումներ և հանդիպումներ քաղաքացիների շրջանում, սակայն այս նոր ձևաչափը առավել հնարավորություն կտա քաղաքացիների հետ կենդանի շփվելու, մարդկանց […]

̰
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ

10:15 05.07.2019

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ: Մայրաքաղաք Հանոյ վարչապետը ժամանել է ուշ երեկոյան: Այսօր արդեն վարչապետ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ծաղկեպսակ է դրել  Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշարձանին: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի դամբարանում, Գրականության տաճարում: Պաշտոնական հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 13։00-ից: Առաջին […]

̰
Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև, բոլորս պետականության կրողն ենք, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները․ Արմեն Սարգսյան

10:10 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․ ««Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի […]

̰
ԱՄՆ-ին ուրախացրել է Ջիբրալթարում իրանական նավթատարի կալանումը. Բոլթոն

09:57 05.07.2019

ԱՄՆ նախագահի՝ ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնաբանել է Ջիբրալթարում իրանական նավթ տեղափոխող նավթատար տանկերի կալանումը: Նա հայտարարել է, որ դա գերազանց նորություն է: Նա հայտարարել է, որ իրանական նավթով լցված տանկերը գնում էր Սիրիա: Բոլթոնի խոսքով՝ ԱՄՆ -ն կշարունակի խանգարել Իրանին նավթ վաճառել: Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակը Ջիբրալթարում կանգնեցրել է Grace 1 նավթակիր […]

̰
Փաշինյանը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ-ն փաստացի չունի ներկայացուցիչ․ «Փաստ»

09:46 05.07.2019

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Վիետնամ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս այցը բավականին հապշտապ ու հանպատրաստից է եղել: Ուշագրավ է, որ դեռևս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, որքան էլ զարմանալի […]

̰
Ավիացիոն շքերթ՝ԱՄՆ-ի անկախության օրը

09:43 05.07.2019

ԱՄՆ-ում անկախության օրվա ավիացիոն շքերթը բացել է նախագահական առաջին ինքնաթիռը: Ապա նախագահ Դոմալդ Թրամփը ելույթ է ունեցել և շնորհավորել հայտարարելով, որ ոգին, խիզախությունը, վեհությունը, վստահությունն ու հավատարմությունը ԱՄՆ -ը դարձրել են բացառիկ երկիր: Նրա ելույթից հետո օդ են բարձրացել  բազմաֆունկցիոնալ կործանիչները, ռմբակոծիչները, հարվածային ուղղաթիռները: Թրամփի խոստացած ցամաքային տեխնիկան առավել համեստ է եղել: Ռազմական շքերթին հաջորդել […]

̰
Գագիկ Հարությունյան․ Սահմանադրության մեկնաբանությունն իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի. «Ժողովուրդ»

09:42 05.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարևոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն: Այսօր ևս, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ջանքերով, կրկին արդիական է դարձել հարցը, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրը

09:15 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրը։ «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց […]

̰
Ի՞նչ էր մինչև Սահմանադրությունը և ի՞նչ եղավ դրանից հետո

09:00 05.07.2019

Եթե Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, ապա մինչ այդ ի՞նչն է ծառայել որպես Հայաստանի մայր օրենք` 1978 թվականին Հայաստանի իններորդ գումարման գերագույն խորհրդի ընդունած սահմանադրությունը։ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որ կատարեցին Ռուսաստանի բանվորներն ու գյուղացիները` Վ. Ի. Լենինի գլխավորած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, հայ ժողովրդի համար, ինչպես և երկրի մյուս ժողովուրդների համար, նշանավորեց պատմական շրջադարձ […]

̰
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Երևանի բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս. Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն

23:59 04.07.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Համազգային թատրոնի արդեն նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը․ «2015 թվականին Երևանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո ինձ պատկանող ընկերությունը դարձավ այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը: 5 ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական […]

̰
ԼՂ հիմնահարցը մեզ համար եղել և մնում է կարևորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան

23:46 04.07.2019

Մեր կարևորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝  նշելով, որ հարցը վերաբերում է Լեռնային  Ղարաբաղի բնակչության անվտանգությանը: «Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները: Սեփականության   զգացումի […]

̰
Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վիճակն ամենավատն է Եվրոպայի տարածքում. ԵԽԽՎ

23:23 04.07.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել Հայաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարության հեղինակ, բելգիացի դիվանագետ Պիտեր դը Սյութերը, անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին, ասել է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վիճակն ամենավատն է Եվրոպայի տարածքում: Նման ցուցիչ է դարձել 2018 թվականի […]

̰
Վրաստանում ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են

23:13 04.07.2019

Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիաների 15-րդ օրը ցուցարարները որոշել են ակցիան անցկացնել առանց քաղաքական հայտարարությունների: Հնարավորություն են ընձեռել բոլոր տարիքի ու ժամանակների արվեստագետներին արվեստի միջոցով արտահայտելու իրենց բողոքն այն նույն վայրում, որտեղ կես ամիս առաջ տեղի ունեցան արյունոտ իրադարձությունները: Վրաստանի դատախազությունն ընթացիկ հետաքննությամբ պարզել է, որ հունիսի 20-21-ի գիշերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ որոշ անձինք […]

̰
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել. «Փաստինֆո»

22:57 04.07.2019

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ և 314-րդ հոդվածներով։ Մասնավորապես, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը և հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով […]

̰
BACK_TO_TOP