11:39 06.07.2019
Հետաքրքիր բացահայտում Իսրայելում: Պեղումներից հետո Իսրայելը ցույց է տվել հնագույն ճանապարհը, որով, ըստ իսրայելական կողմի՝ Հիսուս Քրիստոսն անցել է՝ Երուսաղեմի տաճար հասնելու համար: Այդ ճանապարհը գտնվել է կարտոֆիլի դաշտի տակ: Այդ մասին հաղորդում է Dailymail-ը: Լրատվամիջոցի աղբյուրի հավաստմամբ՝ Երուսաղեմի տաճար տանող ճանապարհը սկիզբ էր առնում աղբյուրից, որտեղ ուխտավորները նախքան տաճար գնալը մաքրում էին իրենց մարմինները: […]
11:06 06.07.2019
6, 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ -ի երկրաբանական ծառայությունը: Ըստ ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Ռիջկրեստ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ խորության վրա: Երկրաշարժի պատճառով Լաս Վենգասում դադարեցվել է բասկետբոլի NBA-ի լիգայի «Նյու Օռլեան Պելիկանս» – «Նյու Յորք Նիկս» խաղը: Սա երկրորդ երկրաշարժն է վերջին 2 […]
10:05 06.07.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք […]
09:36 06.07.2019
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը 2014 թվականին պաշտոնը ստանձնելուց շուրջ 1 տարի անց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանն ունի 10 անշարժ գույք՝ 7 բնակարան և 3 հասարակական նշանակության շինություն: Հարությունյանը հայտարարգրել է նաև 1 ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի: […]
09:06 06.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաև, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ: Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեև հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի […]
08:46 06.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է մեքենաների ներմուծման վերաբերյալ ՀՀ-ի ունեցած արտոնության երկարաձգման հարցը: Սակայն այդ արտոնության երկարաձգմանը դեմ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ղազախստանը, որտեղ ընդհանրապես օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտոնության երկարաձգման […]
08:27 06.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել ԼՀԿ-ի՝ Սահմանադրության օրվան նվիրված խնջույքից: «Լուսավոր ընթրիք». այսպես է Մարուքյան մակագրել լուսանկարը:
23:38 05.07.2019
Թբիլիսիի հունիսի 20-21-ի իրադարձությունների հետաքննությունը կշարունակվի իշխանության տապալման ու բռնազավթման մեղադրանքով: Այդ մասին կայացած ասուլիսում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Նրա հայտարարությամբ՝ ելնելով գործի նկատմամբ հասարակության ունեցած մեծ հետաքրքրությունից՝ դատախազությունը շարունակում է հունիսի 20-21 ընկած ժամանակահատվածի իրադարձությունների ինտենսիվ հետաքննությունը՝ խմբակային բռնության, կազմակերպման ու ղեկավարման փաստերով: «Այս փուլում կատարված լրացուցիչ քննչական գործողությունների հիման վրա ձեռք […]
23:20 05.07.2019
Թբիլիսիում խմբակային բռնության մեղադրանքով ձերբակալվել է 4 երիտասարդ: Երեկ 3 ընդդիմադիրներին հարցաքննության կանչելը՝ որպես ակցիաների կազմակերպիչների, ու այսօր երիտասարդների ձերբակալությունը ընդդիմությունը դիտարկում է որպես քաղաքական հետապնդման տարր: Նրանց հավաստմամբ՝ իշխանությունները ՆԳ նախարար Գեորգի Գախարիային պատասխանատվության ենթարկելու փոխարեն մեղքը բարդում են ընդդիմության վրա՝ նրա պաշտոնը պահպանելու համար: «Ինչ՞ պետական հեղաշրջման մասին է խոսքը: Մե՞նք բերեցինք Գավրիլովին […]
22:39 05.07.2019
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Նախագահը ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։ Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, ընթացիկ իրավիճակն ու նախատեսվող անելիքները։ Մասնավորապես նշվել է, որ առայժմ իրականացվել են միայն առաջին փուլով նախատեսվող աշխատանքները։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ […]
21:19 05.07.2019
Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադվի։ Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի […]
21:07 05.07.2019
Հուլիսի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր: Իր խոսքում նախարարը նշեց, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն […]
19:39 05.07.2019
Իր հերթական ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից զվարճացրել է մամուլն ու սոցցանցերի օգտատերերին՝ հայտարարելով, թե իրենց բանակը ԱՄՆ անկախության համար պայքարում գրավել է օդանավակայաններ, այն էլ 1775 թվականին, երբ օդանավեր բնավ չեն եղել։ «1775 թվականին Կոնգրեսը հեղափոխական ուժերից ստեղծեց միացյալ բանակ … Մեր բանակը գրավեց օդային տարածքը, ոչնչացրեց ամրոցներ, գրավեց օդանավակայաններ, արեց այն […]
19:32 05.07.2019
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետև հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո […]
19:25 05.07.2019
«Նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ սահմանադրական փոփոխություններ». այս թեմայի շուրջ են «Երկխոսություն» մեդիակենտրոնում խոսել, կարծիքներ հայտնել իրավաբանը, փաստաբանն ու պատմաբանը: Նրանց կարծիքով` նորանկախ Հայաստանի պատմության մեջ ընդունված 3 Սահմանադրությունները կամ 1 Սահմանադրության հետագա փոփոխված տարբերակները երբևէ չեն ապահովել իշխանությունների տարանջատման և փոխզատման սկզբունքը, այսինքն` այն, ինչին կոչված են: Փոխարենը, դրանք ընդունված լինելով երկրի 3 նախագահների օրոք, ամեն […]
19:24 05.07.2019
Մայր օրենքի գերակայությունն ապահովող բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է, որի շուրջ վերջին օրերին Հայաստանում ծավալվող զարգացումները տարբեր բնորոշումներ են ստանում, ընդհուպ մինչև Սահմանադրական ճգնաժամ: Ինչո՞ւ և ինչպե՞ս է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը դարձել վիճարկելի, ինչպե՞ս է արձագանքել իրավական դաշտն ու այս պայմաններում ինչպե՞ս է տեղի ունենալու Սահմանադրական արդարադատության ձևավորումը: 24 տարի առաջ այս օրը հանրաքվեի […]
19:17 05.07.2019
Ռուսաստանի զինված ուժերի զորախմբերը զորավարժություն են սկսել Սև ծովի ավազանում, որտեղ զուգահեռաբար SeaBreeze-2019 զորավարժությունն են անցկացնում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ռուսական բանակի զորախաղերին ներգրավված է 10 ռազմանավ, այդ թվում՝ 2 մեծ դեսանտային նավ, 3 փոքր հրթիռային նավ, 3 հրթիռային կատեր։ Վարժանքների ավարտին նախատեսված են հրթիռային ու հրետանային կրակով […]
19:13 05.07.2019
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր: Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին: Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր համար […]
19:02 05.07.2019
Ֆրանսիայում հուլիսի 10-ին տեղի կունենա ակցիա՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Այդ մասին տեղեկացնում է Nouvelles d’Arménie-ն: «Նախորդ ամիս մենք իմացանք, որ ֆրանսիական կառավարության աջակցությամբ ու ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիայի և Արցախի 5 քաղաքների բարեկամության խարտիաները: Դրանք չեղարկվել են տնտեսական ու քաղաքական պատճառներով՝ ադրբեջանական բռնապետության կամքին հետևելով: Որտե՞ղ է Ֆրանսիայի […]
19:00 05.07.2019
Թուրքիայի զինված ուժերում պատրաստվում եմ ԱՄՆ կողմից առաջիկայում սահմանվելիք պատժամիջոցներին, որոնք կապված են Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելու հետ։ Այս մասին հայտնում է անգլիալեզու պարբերականներից մեկը։ Թուրքական բանակը, մասնավորապես, պահեստները լրացնում է ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների պահեստամասերով, որպեսզի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո կարողանա սպասարկել իր այդ ինքնաթիռները։ Թուրքիայի զինված ուժերում 245 հատ նման […]
18:53 05.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ՀՀ Սահմանադրության մասին: Նա նշել է, որ 10 տարին մեկ ՀՀ Սահմանադրությունը ենթարկվել է առանցքային փոփոխությունների: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ 2015թ. Սահմանադրությունը ընդունվել է, որպեսզի ավելի ժողովրդավարական կառավարման համակարգ ունենանք, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգ, սակայն արդյունքում այդ փոփոխությունները «սուպերվարչապետական համակարգ» են ստեղծել: «Խորհրդարանական […]
18:19 05.07.2019
«Հաջորդ շաբաթ Վրաստան կայցելեն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, Եվրամիության և գործընկեր երկրների ութ արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև Մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման եվրահանձնակատար Քրիստ Ստիլիանիդեսը»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այցի շրջանակում հյուրերը կմասնակցեն Բաթումում ծրագրված «Արևելյան գործընկերության» 10-ամյա հոբելյանին նվիրված համաժողովին, որն անցկացվելու է հուլիսի […]
18:09 05.07.2019
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ: Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարևորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց […]
17:48 05.07.2019
ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ռուսական կողմից նորից պահանջել են պահպանել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» համաձայնագիրը, թեև հենց երեկ Ռուսաստանի նախագահի հրամանագրով Մոսկվան դադարեցրեց իր անդամակցությունն այդ համաձայնագրին։ Դաշինքի գլխավոր քարտուղարը նիստից հետո հայտարարել է, թե համաձայնագիրն այժմ վտանգի մեջ է, և իրենց օրակարգում համաձայնագիրը փրկելն է։ Յենս Ստոլտենբերգը, սակայն, […]
17:41 05.07.2019
Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով: Այս մասին Արցախում` լրագրողների հետ ճեպազրույցում, […]
17:39 05.07.2019
Ջիբրալթարում իրանական վառելանյութեր տեղափոխող նավի «ձերբակալումից» հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը սպառնացել է առգրավել որևէ բրիտանական տանկեր։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ բրիտանացի իրավապահները կալանել են Պանամայի դրոշի ներքո նավարկող մի նավ, որին նրանք կասկածում են Իրանի նավթը Սիրիա տեղափոխելու մեջ։ Գեներալ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ բրիտանական կողմը պետք է […]
17:20 05.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգյուետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]
17:10 05.07.2019
ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային բևեռներում միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովի օգնական Կոնստանտին Զայցևը հերքել է նրան հոսպիտալացնելու մասին լուրերը, հայտնում է РИА Новости-ն: Դրանից առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որ Չիլինգարովը իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է: «Նա հիմա «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդակցությանն է, դա սուտ տեղեկություն է»,- ասել է Զայցևը:
16:26 05.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց, որ Վանաձոր՝ տատիկին ու պապիկին այցելության մեկնելիս, հանդիպել ու իր հետ վերցրել է չինացի զբոսաշրջիկների, որոնք գնում էին նույն ուղղությամբ։ Թորոսյանը նրանց խնդրեց ներկայացնել իրենց տպավորությունները Հայաստանի մասին, ինչից հետո չինացիներից մեկը նախ՝ շնորհավորեց ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ու բարեմաղթանքներ հղեց, ապա նաև խոսեց […]