TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը

21:35 15.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին: Հանրապետության նախագահն ասել է, որ հիմնադրամը ձեռնամուխ է եղել աջակցել ՀՀ կայացմանը՝ մասնակցելով բազմաբնույթ, հսկայական կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանը։

̰
Ուկրաինան չի գնա տարածքային կամ այլ փոխզիջումների Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելիս. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար

21:10 15.06.2024

Ուկրաինան չի գնա տարածքային կամ այլ փոխզիջումների Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելիս, այլ Ռուսաստանի Դաշնությանը կներկայացնի դրա լուծման ծրագիր Շվեյցարիայում միջազգային համաժողովից հետո, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը։ Նա խոստովանել է, որ առաջարկվող ծրագրի շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ նմանատիպ երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում, սակայն Ռուսաստանի մասնակցությամբ։ «Չկա փոխզիջում անկախության հետ, չկա փոխզիջում […]

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարը խոսել է ուկրաինական հակամարտության սառեցման հետևանքների մասին

21:07 15.06.2024

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության սառեցումը խնդրի լուծում չէ, այլ այն միայն հետագա պատերազմների կհանգեցնի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Շվեյցարիայում ուկրաինական գագաթնաժողովում ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ հակամարտությունը սառեցնելու փոխարեն անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի համապարփակ, արդար և կայուն խաղաղությանը, որը կարող է վերականգնել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային […]

̰
Իտալիայի վարչապետն Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունն անվանել է քարոզչություն

19:10 15.06.2024

Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը քարոզչական նախաձեռնություն է, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ «Ինձ թվում է, որ սա ավելի շատ քարոզչական նախաձեռնություն է, քան բանակցությունների իրական առաջարկ», – ասել է նա G7-ի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Չեմ կարծում, որ դա առանձնապես արդյունավետ է որպես խաղաղության առաջարկ՝ Ուկրաինային ասել, որ նա պետք է […]

̰
Հայտնի է դարձել Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը

18:58 15.06.2024

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին նախատեսված բանավեճի ժամանակ ելույթ կունենան ամբիոնից, հայտնում է CNN-ը, որը կազմակերպում է բանավեճը։ «Երկու թեկնածուներն էլ համաձայնել են ելույթ ունենալ ամբիոնից, բոլոր խոսափողներն անջատվելու են, բացառությամբ այն թեկնածուի, ում հերթը հասել է ելույթին»,-նշել է լրատվամիջոցը։ Նշվում է, որ թեկնածուներին չի թույլատրվի իրենց հետ բերել պատրաստված […]

̰
Իտալիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Չինաստան

18:07 15.06.2024

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ այժմ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում իր՝ Չինաստան մեկնելու համար, որը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին: «Մենք աշխատում ենք առաջիկա շաբաթների այցին նախապատրաստվելու ուղղությամբ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան, թեև ես կցանկանայի դա անել արագ», – ասել է նա «Յոթնյակի» խմբի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մելոնին Պեկին […]

̰
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»

17:11 15.06.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները լուրջ չեն արվել և չեն կարող աշխատել։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Իտալիայում, որտեղ կայացել է Յոթնյակի գագաթնաժողովը։ «Բոլորը գիտեն, որ այս առաջարկը լուրջ չէր արվել, այլ կապված էր Շվեյցարիայի խաղաղության կոնֆերանսի հետ։ Այս առաջարկը չի կարող աշխատել»,- ասել է Շոլցը […]

̰
Նոր սահմանադրության գաղափարը հրատապ անհրաժեշտություն, թե թշնամու պարտադրանք

14:14 15.06.2024

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բացելով խաղաքարտերը, հայտարարեց, որ չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանը չվերանայի իր Սահմանադրությունը ու չհանի գլխավոր օրենքից Արցախին անուղղակիորեն առնչվող կետերը: Ի՞նչ պատասխան պետք է տա դրան Հայաստանը, ինչպե՞ս դա կազդի սահմանադրական բարեփոխման ընթացքի վրա: Բոլոր հարցերի պատասխանները՝ Հեռանկար-բանավեճի հերթական թողարկման շրջանակում:

̰
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները

12:44 15.06.2024

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները հստակեցրել են Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը։ Այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։ «Մշտական ​​ներկայացուցիչները սկզբունքային համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։ Այսպես, Բելգիայի նախագահությունը հունիսի 25-ին կհրավիրի առաջին միջկառավարական համաժողովը

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

11:45 15.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ, […]

̰
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ

09:40 15.06.2024

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր այցելել եմ ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST)։ NIST-ի առաքելությունն է խթանել ամերիկյան նորարարությունը և արդյունաբերական մրցունակությունը: Այս կառույցի գործունեությունը բաղկացած է տարատեսակ հետազոտական ծրագրերից, որոնք կենտրոնացած են նանոմասշտաբի գիտության և տեխնոլոգիայի, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նեյտրոնային հետազոտությունների, նյութերի չափումների և ֆիզիկական չափումների վրա: NIST-ն […]

̰
Յոթնյակի բոլոր երկրները կմասնակցեն Ուկրաինային 50 մլրդ դոլար հատկացնելուն

22:55 14.06.2024

Յոթնյակի բոլոր երկրները կմասնակցեն Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելուն՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։ «Երեկ մենք խոսեցինք այն մասին, թե G7-ի որ երկրները կմասնակցեն գործարքին: Պատասխանն այն է, որ, իրոք, G7-ի բոլոր երկրները դերակատարում կունենան: Որոշ երկրներ կնպաստեն վարկին, որոշները կմասնակցեն մարմանը, մյուսները երաշխիքներ […]

̰
Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովին» կմասնակցի 100 պատվիրակություն

22:36 14.06.2024

Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովին» կմասնակցի 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների ղեկավարներ։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում։ Նշվում է, որ համաժողովը բացելու է Համադաշնության նախագահ Վիոլա Ամհերդը։ 2022 թվականի նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է «խաղաղության բանաձևը», որը բաղկացած է տասը կետից։ Նրա պահանջներից էին ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից, բոլոր […]

̰
Պուտինը «կանխատեսելի» է անվանել Արևմուտքի և Կիևի արձագանքն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման իր նախաձեռնությանը

22:16 14.06.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կանխատեսելի» է անվանել Արևմուտքի և Կիևի արձագանքն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման իր նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի արձագանքը՝   նրա նախաձեռնությանը։ Նախագահի խոսքով, նրանց արձագանքը կանխատեսելի է»,- նշել է մամուլի քարտուղարը։ Նա […]

̰
Մեկ շաբաթում՝ ԱՄՆ փոխպետքարտուղարների երկու այց․ ինչով է պայմանավորված ամերիկյան կողմի ակտիվացումը

22:02 14.06.2024

Երկուշաբթի Երևան կժամանի ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը, որը, թերևս, ամենաներկայացուցչականն է Նենսի Փելոսիի այցից հետո: Այն ղեկավարելու է ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջիկա 10 օրերի ընթացքում Երևան կայցելեն ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի 2 տեղակալներ. ընդամնեը 3 օր առաջ Երևանում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի […]

̰
Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը լուրջ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար. Մեծ յոթնյակի երկրներ

21:53 14.06.2024

Մեծ յոթնյակի երկրները սպառնացել են Ռուսաստանին հետևանքներով, եթե միջուկային զենք օգտագործվի Ուկրաինայի հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը։ «Մեծ յոթնյակի երկրներն ընդգծում են, որ ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային զենքի ցանկացած օգտագործում լուրջ հետևանքներ կունենա»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթի տեքստում G7-ը նաև […]

̰
G7-ի երկրները կոչ են արել լուծել Գազայի հակամարտությունը Պաղեստինի ճանաչման միջոցով

21:32 14.06.2024

Երկու պետությունների լուծումը և Պաղեստինի ճանաչումը որպես դրանցից մեկը՝ Իսրայելի հետ հավասար հիմունքներով, պայման է Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իտալիայում G7-ի գագաթնաժողովի  հայտարարությունը։ «Մենք վերահաստատում ենք մեր անսասան հավատարմությունը երկու պետությունների լուծմանը, որում երկու ժողովրդավարական երկրներ՝ Իսրայելը և Պաղեստինը, կողք կողքի խաղաղ ապրում են ապահով և ճանաչված սահմաններում», […]

̰
Զելենսկին ռազմական գործողությունների դադարեցման Պուտինի պայմանները վերջնագիր է անվանել

21:15 14.06.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ Զելենսկին Վլադիմիր Պուտինի առաջարկներն անվանել է «վերջնագիր» և ասել, որ Ուկրաինան չի կարող վստահել դրանց։ «Ի՞նչ կարող եմ ասել. Այս մեսիջները վերջնագրեր են, դրանք ոչնչով չեն տարբերվում նախկինում նրա տված մյուս վերջնագրերից։ Նա ուզում է, որ մենք զիջենք մեր օկուպացված տարածքների […]

̰
Գևորգ Պապոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

20:51 14.06.2024

Այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման միտում է նկատվում, ինչն՝ ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նաև Ռուսաստանից տուրիստական հոսքի կրճատմամբ:Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով, ցավոք, մեր երկրում զբոսաշրջության իրական վիճակը բնութագրող ցուցանիշում չի հստակեցվում, թե ում ենք համարում զբոսաշրջիկ, ապա հավելեց՝ չնայած զբոսաշրջիկների […]

̰
Ռուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար փոխհատուցի. G7-ի  հայտարարությունը

20:05 14.06.2024

Ռուսաստանը պետք է փոխհատուցի Ուկրաինային 486 միլիարդ դոլարի չափով հասցված վնասի համար: Այս մասին նշված է G7-ի երկրների հայտարարության մեջ։ Բացի այդ, G7 երկրները խոստանում են շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի՝ հումքի և էներգառեսուրսների առևտրի եկամուտների վրա: Գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Մեծ յոթնյակի երկրների հայտարարության մեջ խոսվում է Ուկրաինային աջակցություն տրամադրելու մասին: Կիևը կշարունակի ստանալ ռազմական, […]

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

12:16 14.06.2024

ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: «Այցի շրջանականերում նաև կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

̰
ՀՀ կառավարությունը թույլ չի տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտային ԼՂ ժողովրդին օգտագործել իր կլանային նպատակների համար. Փաշինյան

11:02 14.06.2024

Հայաստանի կառավարությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, սակայն թույլ չի տա, որ ԼՂ–ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու հարցի քննարկման ժամանակ: «Հայաստանի կառավարությունն, ինչպես […]

̰
Կառավարության 2024 թվականի հունիսի 14–ի հերթական նիստը

10:04 14.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 58 հարց, որից չի զեկուցվում 55-ը: Եվս 3 հարց գաղտնի է:

̰
ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա, համաձայնագիրը դա չի նախատեսում. Բայդեն

23:30 13.06.2024

Վաշինգտոնի և Կիևի կողմից ստորագրված անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը չի ենթադրում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ այս փաստաթղթի նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը և Ռուսաստանին զսպելու նրա կարողությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Դա պետք է արվի զենքի ու զինամթերքի մատակարարման միջոցով։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ուկրաինայի […]

̰
Հայաստան կայցելի ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալը

23:20 13.06.2024

ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Ռ. Վերման հունիսի 17-19-ը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման ժողովրդավարության ֆորումին և հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու […]

̰
Հռոմի պապը ծրագրում է G7-ում Բայդենի հետ քննարկել ՌԴ-ի հետ բանակցությունները

22:35 13.06.2024

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծրագրում է G7-ում հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցությունները և կոչ անել դադարեցնել ռազմական գործողություններն Օլիմպիական խաղերից առաջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ ունեցած անձնական զրույցը։ «Հռոմի պապը վաղը կգնա G7-ին, […]

̰
Բայդենն ու Զելենսկին 10-ամյա անվտանգության համաձայնագիր են ստորագրել

22:20 13.06.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին 10-ամյա անվտանգության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Կողմերը գիտակցում են, որ այս համաձայնագիրը կամուրջ է ծառայում Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին»,- ասվում է փաստաթղթի տեքստում։ Վաշինգտոնը և Կիևը պայմանավորվել են, որ «Ուկրաինայի դեմ հարձակման կամ հարձակման սպառնալիքի» դեպքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն […]

̰
Իրանը մտադիր է հասնել Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը

22:10 13.06.2024

Իրանը վճռական է հասնելու Ռուսաստանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսլամական հանրապետության նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը։ «Բոլոր գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացումը, ներառյալ առևտուրը, էներգետիկան և ապրանքների տարանցումը, կազմում են երկկողմ հարաբերությունների հիմնական օրակարգը, և Իրանը վճռական է այն կյանքի կոչելու հարցում», – ասել է […]

̰
Ստեփանակերտի հայերի բնակարանները վերանորոգում են ադրբեջանցի ուսանողներին տրամադրելու համար

21:57 13.06.2024

Ստեփանակերտում վերանորոգում են հայերին պատկանող բնակարանները՝ այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնելու նպատակով: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որն ապացուցում է դա: Դրանք ի՞նչ շենքեր են ու ո՞ւմ են պատրաստվում այնտեղ բնակեցնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հաջողվել է պարզել, որ դա բազմաբնակարան շենք է, որը գտնվում է Արցախի պետական համալսարանից ոչ հեռու և պարզվել է, […]

̰
Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից. Հակոբ Բադալյան

21:22 13.06.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և մասնավորապես վերջին օրերի իրադարձություններին՝ Հայաստանի դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների հետ կանչելու փաստին, վարչապետի երեկվա և այսօրվա ելույթներին, ՀԱՊԿ-ի և բազմաթիվ այլ թեմաների: Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն տեղեկության մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա, […]

̰
BACK_TO_TOP