11:54 18.06.2024
Հայաստանի ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) օգնեց պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում: Այս մասին հունիսի 18-ին Комсомольская правда-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։ Երեւանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության առկա համակարգի անհիմն քննադատություններ»,- ասել է […]
08:00 18.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են Տաթև – Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19,5 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Սյունիքում իրականացվող […]
23:24 17.06.2024
ԱՄՆ իշխանությունները մտադիր են ուշադիր հետևել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԿԺԴՀ կատարած այցին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք, անշուշտ, շատ, շատ ուշադիր հետևելու ենք դրան», – մեկնաբանել է նա։ Երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև […]
22:34 17.06.2024
Արևմտյան մամուլը գրում է, որ այսօր Եվրամիության անդամ պետությունների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ կորոշվի, թե ով է լինելու միավորված Եվրոպայի գործադիր իշխանության ղեկավարը: Ամենայն հավանականությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կվերընտրվի այդ պաշտոնում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հեղինակավոր The Guardian և Financial Times պարբերականներն են գրում, Ուրսուլա ֆոն դեր Լայենի […]
21:55 17.06.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ՝ քննարկել Գազայի հատվածում ճգնաժամի լուծումը և հակամարտության ավարտից հետո գործողությունների համակարգումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են Գազայում կայուն հրադադարի հասնելու, բոլոր պատանդների ազատ […]
21:48 17.06.2024
Շվեյցարիան կարծում է, որ Ուկրաինայի հարցով երկրորդ խաղաղության գագաթնաժողովը պետք է անցկացվի Ռուսաստանի մասնակցությամբ, բայց ոչ Եվրոպայում։ Այս մասին հայտնում է Keystone-SDA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գաբրիել Լուչինգերին։ «Շահագրգիռ երկրներն իրենք պետք է քայլեր ձեռնարկեն ուկրաինական հակամարտության հարցով հաջորդ համաժողովի համար։ Այժմ դա Շվեյցարիայի ձեռքում չէ: Այսուհետ Շվեյցարիան կգործի […]
21:38 17.06.2024
ԱԺ-ի շենքը գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով, հունիսի 12-ի ակցիայի մասնակիցները նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել, պարզապես ոստիկանությունը թույլ չտվեց։ «Այս ամենը պարզ էր իրենց տարածած հայտարարություններից։ Իշխանությունը քաղաքական մակարդակով մտածում է, որ […]
21:20 17.06.2024
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին սոցցանցում ԱՄՆ-ին անվանել է «ստի կայսրություն»՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ցանկության մասին նախագահ Ջո Բայդենի խոսքերից հետո, ինչի մասին Բայդենը նշել է Իսլամի երկու կարևորագույն տոներից մեկի՝ Կուրբան բայրամի կապակցությամբ հրապարակված իր շնորհավորական ուղերձում։ «Բայդենը Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ ուղերձում. «Միացյալ Նահանգները հավատարիմ է Գազայում պատերազմին […]
21:15 17.06.2024
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազանգով քննարկել են երկկողմ դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Թրենդ գործակալությունը: «Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման թեման», – ասված է հաղորդագրության մեջ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և […]
20:30 17.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների շուրջ 70 երեխա մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած Երեխաների վազքի բարեգործական օրվան։ «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա […]
15:57 17.06.2024
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիրակ Թորոսյանը նշել է վերջին տարիներին հայ-ավստրիական հարաբերությունների նշանակալի առաջընթացը: «Մեզ համար շատ կարեւոր է Ավստրիան՝ որպես Եվրամիության առանցքային […]
15:49 17.06.2024
Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակին` ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական […]
08:42 17.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․ «Շուռնուխի նոր թաղամասը Գորիսի, Սյունիքի, և ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է»:
08:00 17.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Կապան քաղաքում: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Ողջի և Վաչագան գետերի խառնման հատվածում Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, […]
21:06 16.06.2024
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է մասնակցեր Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին։ «Այս հանդիպումը ուժեղ ազդանշան է ուղարկում Պուտինին (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր)։ Այս սեղանի շուրջ շատերն ասացին, որ Ռուսաստանը պետք է այստեղ լիներ, և ես լիովին համաձայն եմ դրա հետ», – ասել է Ռյուտեն Շվեյցարիայի Բյուրգենշտոկում կայացած համաժողովի ժամանակ: Այնուամենայնիվ, նա […]
20:35 16.06.2024
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած խաղաղության նախաձեռնությունը հակասում է ողջախոհությանը։ «Ոչ մի պատասխանատու երկիր չի կարող ասել, որ սա խաղաղության ողջամիտ հիմք է: Դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է բարոյականությանը, հակասում է հիմնական ողջախոհությանը», – ասել է Սալիվանը: […]
18:30 16.06.2024
Հունիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
18:16 16.06.2024
Ուկրաինան ակնկալում է Դանիայից F-16 կործանիչների վաղաժամ մատակարարումներ, գրել է Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում Դանիայի վարչապետ Մեթ Ֆրեդերիկսենի հետ հանդիպումից հետո։ «Հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու դանիական F-16 ինքնաթիռների տեղափոխման նախապատրաստման ընթացքը։ Դրանք մոտ ապագայում կժամանեն Ուկրաինա»,- նշել է Զելենսկին։
17:30 16.06.2024
Հունիսի 15-16-ին Բյուրգենշտոկում կայացած Ուկրաինայի կոնֆերանսի քննարկումը ցույց տվեց տարբեր տեսակետների առկայություն։ Այս մասին ֆորումի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։ «Վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կան տարբեր տեսակետներ»,- ասել է Ամհերդը։ Նախագահի խոսքով, «շատ ավելի կարևոր էր ըմբռնումը, որ Ուկրաինայում խաղաղության ճանապարհը պետք է հիմնված լինի միջազգային […]
16:13 16.06.2024
Շվեյցարական Բյուրգենշտոկում Ուկրաինայի հարցով համաժողովին ներկա BRICS-ի երկրները բանակցություններից հետո չեն ստորագրել համատեղ կոմյունիկեն։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ շվեյցարական գագաթնաժողովի՝ Ուկրաինայի հարցով հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի բոլոր սկզբունքային դիրքորոշումները։ Եզրափակիչ կոմյունիկեն ստորագրած երկրների ցանկը կազմակերպիչները տեղադրել են Բյուրգենշտոկի մամուլի կենտրոնի էկրաններին։ Այս փաստաթուղթը ստորագրել են […]
15:38 16.06.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները, սակայն դրանց արդյունքը պետք է հաստատի Ուկրաինայի օրինական կառավարությունը։ Վլադիմիր Զելենսկին այս կատեգորիային չի պատկանում, լրագրող Պավել Զարուբինին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, Զելենսկին «այն անձը չէ, ում հետ կարելի է գրավոր համաձայնություն կնքել, քանի որ դե յուրեդա անօրինական կլինի»։ «Այնուամենայնիվ, […]
13:25 16.06.2024
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ դրանում Ռուսաստանը ներկայացված չէ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բուրգենստոկ հանգստավայրում մասնակցում է Ուկրաինային նվիրված համաժողովին։ «Խաղաղություն հաստատելու Շվեյցարիայի ջանքերը միշտ բարձր են գնահատվել և շարունակում են գնահատվել: Բայց, անկեղծ ասած, խաղաղության համաժողովը կարող […]
12:42 16.06.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հունիսի 15-ին լքել է Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովը, որը կտևի ևս մեկ օր։ Այս մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից։ Ցյուրիխից Վաշինգտոն թռչելուց առաջ Հարիսը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչպես է իր կարծիքով անցել Բյուրգենստոկում կայացած հանդիպումը։ «Լավ էր, շատ լավ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Հարիսը չի մասնակցի համաժողովին […]
12:03 16.06.2024
Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս խոստացել է կազմակերպել ԱՄՆ պատմության մեջ անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսումը, ասել է, որ ոչինչ չունի երկիր օրինական մուտք գործածների դեմ։ «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ գան այստեղ, բայց մենք ցանկանում ենք, որ նրանք դա անեն օրինական ճանապարհով: Նրանք պետք է ստուգվեն, երբ նրանք հասնեն այստեղ», – ասել է […]
23:27 15.06.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն է մեղավոր պարենային ապրանքների գների բարձրացման համար: «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արձագանքը հնչում է ամբողջ աշխարհում. Էներգիայի գները կտրուկ աճել են, ինչպես նաև պարենային ապրանքների գները»,- ասել է նա: Ավելի ուշ Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոն, ելույթ […]
23:11 15.06.2024
Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ: «Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ […]
22:48 15.06.2024
Ուկրաինայում հրադադարը՝ հիմնված ներկայիս իրողությունների վրա, առանց բանակցությունների և ճանապարհային քարտեզի, կհանգեցներ սառեցված հակամարտության։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով շվեյցարական համաժողովում։ «Զինադադարն առանց լուրջ բանակցությունների և առանց արդար խաղաղության ճանապարհային քարտեզի, որը հիմնված է միայն նոր իրողությունների վրա, միայն կլեգիտիմացնի Ռուսաստանի Դաշնության գործողությունները»,- ասել է նա։ Շոլցն ասել է, որ […]
22:28 15.06.2024
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: Գագաթնաժողովը կազմակերպել է Շվեյցարիան՝ Կիևի նախաձեռնությամբ։ Ուկրաինական խաղաղության գագաթնաժողովին մասնակցում է 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Ռուսաստանն այս միջոցառմանը հրավիրված չէ։
22:22 15.06.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Սա երկու երկրների ղեկավարների միջև առաջին ուղիղ բանակցություններն են ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր։ Զուրաբիշվիլին, ով կտրուկ քննադատել էր «Վրացական երազանքի» կառավարությանը Կիևին անբավարար աջակցության համար, վերջին երկու տարվա ընթացքում […]
21:54 15.06.2024
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե դրան մասնակցեր Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը` ելույթ ունենալով Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում տեղի ունեցած միջոցառմանը։ «Մեր առջև դրված է ուկրաինական խաղաղության ծրագիրը, Ռուսաստանը վերջերս որոշ պայմաններ է հայտնել: Չնայած ուրվագծված պայմաններին, դրանք կարևոր քայլեր են այն համատեքստում, թե ինչ […]