10:06 20.06.2024
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «ՀՀ դեսպանը խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով, մասնավորապես. Ադրբեջանի հետ սահմանազատման, ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ […]
23:54 19.06.2024
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Կանադայի իշխանություններին կոչ է անում դադարեցնել սադրանքները Հարավչինական ծովում։ Այս մասին ասել է Օտտավայում ասիական հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, փոխանցում է РИА Новости-ն։ Դիվանագետը նշել է, որ Կանադան բազմիցս իր ռազմանավերն ու ուղղաթիռներն է ուղարկել Հարավչինական ծով։ Դրանով նա փորձել է ցույց տալ իր ուժը տարածաշրջանում՝ միաժամանակ օգտագործելով նավարկության և թռիչքների ազատության պաշտպանության […]
23:11 19.06.2024
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, […]
23:00 19.06.2024
Առնվազն 12 պաղեստինցի է զոհվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում։ Ենթադրվում է, որ գնդակոծվել է քաղաքի արևելյան մասում գտնվող փողոցը։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն […]
22:15 19.06.2024
Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները բարդ են լինելու, քանի որ կան վիճելի ոլորտներ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԵՄ հարցերով նախարար Ադամ Շլապկան, հայտնում է ուկրաինական Strana հրատարակությունը։ Շլապկան ասել է, որ հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա Ուկրաինայի և ԵՄ-ի միջկառավարական համաժողովը, որտեղ կսկսվեն բանակցությունները։ Սակայն նա նշել է, որ բանակցային գործընթացը բարդ է […]
22:07 19.06.2024
Հունիսի 19-ին Քիշնևում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկել են […]
21:37 19.06.2024
Արգենտինայի կառավարությունը չի պատրաստվում միջամտել ուկրաինական հակամարտությանը և ռազմական օգնություն տրամադրել Կիևին: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ռազմական օգնություն չենք ցուցաբերի: Մենք կառաջարկենք հումանիտար աջակցություն, օգնություն նյութատեխնիկական ապահովման և տարածքի ականազերծման հարցում, բայց ոչ մի կերպ չենք միջամտի ռազմական հակամարտությանը»,- ասել է Ադորնին։ […]
21:25 19.06.2024
Ֆրանսիական Le Point պարբերականը հրապարակել է մի շարք ֆրանսիացի հայտնի գործիչների բաց նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում նրանք նախագահին հորդորել են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան։ Նամակում գրված է զինատեսակներ մատակարարելու մասին, բայց նաև նշված է, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել՝ Ալիևի ռեժիմին ստիպելու՝ հրաժարվել իր զավթողական և հանցավոր նախագծերից։ Արդյո՞ք այս նախաձեռնությունը […]
21:14 19.06.2024
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Անիտա Դեմիտրիուին։ Դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի խոսնակին դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու և Հայաստանին ցուցաբերած աներկբա աջակցության համար, ինչը դրսևորվել է խորհրդարանի […]
20:53 19.06.2024
Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
20:46 19.06.2024
«Հեզբոլլահ» կուսակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլան Կիպրոսի կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ Իսրայելին ռազմակայաններ տրամադրելուց՝ Լիբանանի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Ալ Մանար հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստաուղերձում նա զգուշացրել է, որ նման քայլը բացասական հետևանքներ կունենա Կիպրոսի համար։ «Մենք նախազգուշացնում ենք Կիպրոսի կառավարությանը, որ եթե Իսրայելին թույլ տա օգտագործել կղզում գտնվող ավիաբազաները Լիբանանի վրա հարձակվելու համար, […]
20:25 19.06.2024
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կայցելի Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերը, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք հույս ունենք, որ Զելենսկին կգա և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ կմասնակցի գագաթնաժողովին»,- ասել է նա։ Հունիսի 18-ին The Hill-ը գրել էր, որ […]
20:15 19.06.2024
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք այդ նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին […]
20:05 19.06.2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական խորհրդական Ստեֆան Մարկիզիոն հետ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության բազմաոլորտ օրակարգը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և […]
13:00 19.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ […]
12:38 19.06.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ, հայտնում եմ ՀՀ կառավարությունից։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: Երկուստեք կարևորվել […]
11:30 19.06.2024
Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և […]
23:34 18.06.2024
Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած […]
23:08 18.06.2024
Հունիսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: «Քննարկվել են Կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցեր»,-ասված է հայտարարության մեջ։
22:38 18.06.2024
Վերջին տասնօրյակում առավել շատ խոսվեց Հայաստանի ռազմատեխնիկական ու պաշտպանական բնագավառում համագործակցությունների մասին: Հայաստանն ու Ֆրանսիան նոր պայմանագիր ստորագրեցին: Ինչ ազդեցություն կունենա այդ ամենը Հայաստանի պաշտպանունակության վրա: Այս և այլ հարցեր քննարկվել են ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:
22:14 18.06.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն գերմանական Վիսբադեն քաղաքում ստեղծում է հրամանատարաշտաբային կառույց՝ Ուկրաինային օգնությունը համակարգելու համար։ «Մենք ստեղծում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարություն Վիսբադենում՝ համակարգելով պաշտպանական օգնությունը, սարքավորումների մատակարարումը, վերանորոգումը և սպասարկումը», – ասել է նա Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Բլինքենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ստանձնում […]
21:14 18.06.2024
Շվեյցարիայի խորհրդարանի մեծ պալատի Անվտանգության քաղաքականության հանձնաժողովն առաջարկել է թույլատրել զենքի վերաարտահանումը Ուկրաինա: Այս մասին ասված է հանրապետության խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Նախաձեռնությունը պաշտպանել է տասը խորհրդարանական, ևս տասը դեմ են եղել, չորսը ձեռնպահ են մնացել։ Արդյունքում կոմիտեի նախագահը դաշնային ժողովում գործող ընթացակարգով հաստատել է այն։ Այժմ պատգամավորներն ու սենատորները պետք է քվեարկեն այս […]
21:06 18.06.2024
Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ «Ես արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը […]
19:47 18.06.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Մալթայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Սիլվիո Շեմբրիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։ «Այս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու փոխադարձ շահերը, մտքեր փոխանակելու առևտրի և ներդրումների ընդլայնման վերաբերյալ և ուսումնասիրելու պոտենցիալ գործընկերությունը […]
19:19 18.06.2024
Հունիսի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջովաննի Միչելիին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Միչելիին և մաղթել արգասաբեր աշխատանք նոր պաշտոնում: Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի Հայաստանի և […]
15:15 18.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը: «ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ […]
14:42 18.06.2024
Կիևին երկարաժամկետ ռազմական և տնտեսական օգնության տրամադրումը կնպաստի Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտին։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք հնարավորինս հավատարիմ ենք Ուկրաինային երկարաժամկետ օգնության տրամադրմանը։ Որքան երկար պահպանենք այս պարտավորությունը, որքան մեծ աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային, այնքան ավելի արագ կարող ենք վերջ դնել այս հակամարտությանը»,- ասել է նա։
14:00 18.06.2024
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ փաստաթուղթը մի քանի անգամ քննարկվել է ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների […]
11:54 18.06.2024
Հայաստանի ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) օգնեց պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում: Այս մասին հունիսի 18-ին Комсомольская правда-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։ Երեւանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության առկա համակարգի անհիմն քննադատություններ»,- ասել է […]
08:00 18.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են Տաթև – Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19,5 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Սյունիքում իրականացվող […]