TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Ռուբինյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

17:00 04.06.2024

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

̰
ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարար

16:45 04.06.2024

Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն պայմանագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, […]

̰
ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ

16:38 04.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյան […]

̰
Նախագծով լրացվում են «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի հասկացությունները

16:04 04.06.2024

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի […]

̰
Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ն այժմ թշնամական երկիր է Ռուսաստանի համար

13:31 04.06.2024

ԱՄՆ-ն այժմ թշնամական երկիր է Ռուսաստանի համար, ինչպես Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի համար։ Այս մասին ճեպազրույցում ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մերժումը երկրից դուրս թողնել նախկին հետախույզ Սքոթ Ռիտերին՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար։ Պեսկովը նշել է, որ հետախուզական ծառայության նախկին աշխատակիցները կարող են ենթարկվել ճանապարհորդության սահմանափակումների «հատկապես […]

̰
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը Ճամբարակում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ

13:05 04.06.2024

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Ենգոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ […]

̰
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Բայդեն

12:38 04.06.2024

Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի տարածաշրջանում բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին հղած ուղերձում, որն ընթերցել է ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի բազմակողմ էներգետիկ դիվանագիտության գծով ավագ խորհրդական Հարի Քեմիանը։ Բայդենի ուղերձում նաև նշված է. […]

̰
Սալիվանն ու Քըլըչն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը

11:52 04.06.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ նրանք ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը, նաև ողջունել Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների բարելավումը։ Սալիվանն ընդգծել է […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

11:33 04.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։ Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների […]

̰
Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում

11:05 04.06.2024

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այd մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով տարբեր երկրների հետ հարաբերություններին: «Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում: Ակնհայտորեն արդեն […]

̰
Աղետի գոտում իրականացվել են անկած անասնագլխաքանակի գույքագրման, վնասների գնահատման աշխատանքներ. Արման Խոջոյան

00:00 04.06.2024

Աղետի գոտում իրականացվել են անկած անասնագլխաքանակի գույքագրման, վնասների գնահատման աշխատանքներ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ «Խստորեն հորդորում ենք հետևել անվտանգության կանոններին»,- նշել է նա։

̰
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ կլինի

23:21 03.06.2024

2024 թվականի հունիսի 2-ին Արեգակի վրա տեղի ունեցավ հզոր բռնկում, որն առաջացրեց արեգակնային նյութի արտանետում: Պլազմային ամպը երկիր կհասնի երեքշաբթի՝ հունիսի 4-ին: Lenta.ru-ն ներկայացրել է մագնիսական փոթորկի հնարավոր հետևանքները մարդկանց և սարքավորումների համար։ Նախնական գնահատականներով՝ հարվածի ուժը կհամապատասխանի G3 կատեգորիային, ինչը նշանակում է ուժեղ մագնիսական փոթորիկ։ G3-ը (ուժեղ փոթորիկը), ինչպես և սպասվում էր այս դեպքում, […]

̰
G7-ի առաջնորդները կողմ են Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին

23:12 03.06.2024

G7 պետությունների և կառավարությունների ղեկավարները աջակցություն են հայտնել Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկին, հայտնում է РИА Новости-ն։ Հայտարարության մեջ ասվում է, որ դրա ընդունումը կհանգեցնի Գազայում կրակի անհապաղ դադարեցմանը, բոլոր պատանդների ազատմանը և անկլավի ողջ տարածքում բաշխվող մարդասիրական օգնության զգալի և կայուն աճին: Համաձայնագիրը, ինչպես նշվում է, հնարավորություն կտա վերջ դնել ճգնաժամին […]

̰
Ախթալայում խմելու ջրի խնդիրը լուծվեց. Արեն Մկրտչյան

22:10 03.06.2024

Ախթալայում խմելու ջրի խնդիրը ևս լուծվեց։ Մինչև այս վերականգնվել էր գազամատակարարումը, էլեկտրասնուցումը, կապի ենթակայանները։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Հետիոտնային ժամանակավոր կամրջով վերականգնված է կապն Մ6-ի հետ։ Մինչ այդ քաղաքը ջրի, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների կարիք չի ունեցել, սնուցումն արագ ապահովվել է։ Ախթալան հրատապ լուծման որևէ խնդիր […]

̰
Լյուդվիգ Գյուլնազարյանը ստանձնեց Փարաքար համայնքի կառավարումը

21:55 03.06.2024

Ազգային ժողովի պատգամավոր գործընկերների, մարզի համայնքների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային կառույցների ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը: Այդ մասին հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց համայնքի […]

̰
Ադրբեջանական լոբբիստը կարող է դառնալ Իսրայելի վարչապետ

21:25 03.06.2024

Իսրայելում կառավարական ճգնաժամ է: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը հավանական է համարվում: Երուսաղեմյան մամուլը գրում է, որ նոր կառավարությունը կարող է ձևավորել նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով: Որքանո՞վ է հավանական, որ Լիբերմանը վարչապետ դառնա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ մասին առայժմ փորձագետներն են խոսում, բայց բավական լուրջ. […]

̰
Նոր հարթակի միջոցով ամբողջությամբ կդիտարկվի Երևանի աղտոտվածության մակարդակը

21:09 03.06.2024

Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի կլինի բոլորին, կբարելավվեն Կենդանաբանական այգու միայնակ փղի՝ Բունկայի պայմանները: Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները

21:05 03.06.2024

Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում: Այդ մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։ «Հայկական կողմից մասնակցեցին Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։ Ուկրաինական կողմը ներկայացնում էր Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են […]

̰
Իտալիան աջակցում է Գազայի հատվածում կրակի դադարեցման ԱՄՆ ծրագրին

20:44 03.06.2024

Իտալիան աջակցում է Մերձավոր Արևելքում հրադադարի և խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագրին։ «Մենք լիովին աջակցում ենք Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկին, քանի որ եկել է հրադադարի ժամանակը, որպեսզի ապահովվի պատանդների ազատ արձակումը և պաղեստինցիներին մարդասիրական օգնության առաքումը: Մենք աջակցում ենք այս միջնորդությանը»,- ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին […]

̰
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների` 2023 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

15:40 03.06.2024

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի, ՍԴ, ԲԴԽ, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Պետական վերահսկողական ծառայության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին

15:32 03.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը և կարևորել պարոն Սարաֆյանի այցը Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս տեղում քննարկել տեղի ունեցող գործընթացները: Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված […]

̰
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Գրիգորյանը․ ՏԱՍՍ

14:57 03.06.2024

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մասնակցում Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը միջոցառման վայրից։ Նշվում է, որ Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությունը հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «Великий камень» չինական-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ անցկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

̰
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

13:22 03.06.2024

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում: Կառույցի ղեկավարը տեղեկացրել է, որ իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում` 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն […]

̰
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին․ քննարկում ԱԺ-ում

11:47 03.06.2024

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի […]

̰
Վրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը

11:34 03.06.2024

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, այն բանից հետո, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է դա անել։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել։ «Ես ստորագրել եմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը»,- երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է բանախոսը։ Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը յոթ ժամ տեւած քննարկումից հետո հաղթահարեց […]

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:35 03.06.2024

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

̰
Առաջարկվել է ձեւավորել կաթ արտադրողների ասոցիացիա, որը կզբաղվի ոլորտի խնդիրների լուծմամբ

12:18 02.06.2024

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի՝ մարզային այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնել են կաթի մթերմանն առնչվող խնդիրների մասին, մասնավորապես, ընդգծել կաթի գնի նվազեցման հարցն ու դրա բացասական հետեւանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Նիկոլ Փաշինյան

11:58 02.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում […]

̰
Եգիպտոսը, ԱՄՆ-ը և Քաթարը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել համաձայնագիր կնքել Բայդենի նշած սկզբունքների հիման վրա

23:27 01.06.2024

Եգիպտոսը, ԱՄՆ-ը և Քաթարը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ուրբաթ օրը նախանշված սկզբունքների շուրջ, ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի հրապարակած համատեղ հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները, Եգիպտոսը և Քաթարը, որոնք միջնորդ են հանդիսանում Գազայի հատվածում հրադադարի ապահովման և պատանդների ու պահվող անձանց ազատ արձակման շարունակական քննարկումների ժամանակ, կոչ են […]

̰
Իսրայելի հազարավոր բնակիչներ Թել Ավիվում մասնակցել են հակակառավարական ցույցին

22:50 01.06.2024

Հազարավոր ակտիվիստներ շաբաթ երեկոյան հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել և անհապաղ գործարք կնքել Գազայի հատվածում գրեթե ութ ամիս պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման համար, հայտնում է РИА Новости-ն։ Ամեն շաբաթ տեղի ունեցող բողոքի ակցիան կառավարական շենքերի համալիրի մոտ է, որտեղ, մասնավորապես, գտնվում է ՊՆ շտաբը։ Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադները և […]

̰
BACK_TO_TOP