TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինը ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ

21:54 01.06.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի հերոս հայազգի Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ և ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին և ընկերներին, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ, նրանք իսկապես երկար տարիներ ընկերներ են եղել, շատ լավ են ճանաչել միմյանց։ Նախագահը ցավակցական հեռագիր […]

̰
Թուրքիայի արտգործնախարարի՝ Չինաստան այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ

21:15 01.06.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Չինաստանում։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ հարաբերությունների քննարկումներ և մտքերի փոխանակում արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»,- հայտնում են նախարարությունից։ Ֆիդանը մտադիր է Չինաստանի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի հակամարտությունների և Կարմիր ծովում փոխադրումների անվտանգության հետ կապված […]

̰
Իրանի նախագահական ընտրություններում գրանցվել է առաջին կին թեկնածուն

20:40 01.06.2024

Զոհրե Էլահիանը դարձել է առաջին կինը, որը, որպես թեկնած, գրանցվել է Իրանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների համար։ Դրանք նշանակվել են ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո, հայտնում է Mehr գործակալությունը։ Գրանցվելուց հետո Զոհրա Էլահիանը նշել է, որ իր կառավարության կարգախոսն է «առողջ կառավարություն, առողջ տնտեսություն և առողջ հասարակություն»։

̰
Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն․ Հեռանկար-բանավեճ՝ Սուրեն Պետրոսյանի և Ռուբեն Մեհրաբյանի մասնակցությամբ

19:17 01.06.2024

Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն: Հայրենասիրական պոռթկո՞ւմ, թե՞ հասարակական կարգը խանգարելու անհաջող փորձ: Ներքաղաքական ճգնաժա՞մ, թե՞ մարելու միտում ունեցող բողոքի հերթական ալիք: Հեռանկար-բանավեճում իրենց տեսակետներն են ներկայացրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

̰
Ռազմական գործողությունները շարունակելու Ուկրաինայի ցանկությունը կհանգեցնի սեփական վախճանի․ Օրբան

18:32 01.06.2024

Հունգարիայի կառավարությունը կարծում է, որ ռազմական գործողությունները շարունակելու Ուկրաինայի մտադրությունը կհանգեցնի սեփական կործանմանը, ուստի նրան, ինչպես բոլորին, անհրաժեշտ են խաղաղ բանակցություններ։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ հանրահավաքում, ի պաշտպանություն Ուկրաինայի հակամարտության սրման դեմ երկրի կառավարության քաղաքականության։ «Խաղաղությունից հրաժարվելը մահ է նշանակում Ուկրաինայի համար»,- ասել է Հունգարիայի վարչապետը՝ կոչ անելով դադարեցնել հրադադարը և […]

̰
ԱՄՆ-ն ամեն ինչ ներում է Ուկրաինայի իշխանություններին․ Լավրով

17:54 01.06.2024

Կիևի իշխանությունները հարմար են ԱՄՆ-ին և Արևմուտքին որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում, և, հետևաբար, նրանց ամեն ինչ ներվում է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այս մարդիկ (Կիևի իշխանությունները) ձեռնտու են Արևմուտքին ու Միացյալ Նահանգներին որպես գործիք Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարում»,- ասել է նա։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են ռուսների հասցեին վիրավորական արտահայտություններ օգտագործում […]

̰
Մենք կողմ ենք, որպեսզի ռուս-հայկական հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների. ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով

13:00 01.06.2024

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար: ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

12:34 01.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու […]

̰
Մետրոյի «Բարեկամություն» կայարանում «իրարանցում» է

12:27 01.06.2024

Այս պահին մետրոյի «Բարեկամություն» կայարանում «իրարանցում» է։ ԻՆչպես հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, այնտեղ են ոստիկաններ, Մինին, Միկին ու շատ երեխաներ:

̰
Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր

12:22 01.06.2024

Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը և Հայաստանը համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրեն, լրագրողներին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում կողմերի անկեղծ ջանքերը։ «Ինչպես ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, խաղաղության հասնելու այս պատմական հնարավորությունը չի կարելի բաց […]

̰
Եվրոպայում հայտարարել են Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման գործընթացի մասին

12:13 01.06.2024

Եվրոպան թևակոխել է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման երեք փուլերից երկրորդը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրա խոսքերը մեջբերում է Hirado-ն։ «Պատերազմն ունի երեք փուլ՝ քննարկում, նախապատրաստում և հետո ոչնչացում։ Մենք արդեն խոսակցություններից այն կողմ ենք անցել, հիմա վերլուծում ենք պատրաստության հարցը, ինչը նշանակում է, որ իրական ոչնչացումից «սանտիմետրերով» ենք հեռու»,- ասել է նա։ Օրբանն […]

̰
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները Ախթալայի կամրջի հարակից տարածքում կատարել են մաքրման աշխատանքներ

08:28 01.06.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները Մ-6 ճանապարհի Ախթալայի կամրջի հարակից տարածքում կատարել են մաքրման աշխատանքներ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:20 01.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրանում գրանցված նախագահի թեկնածուներից ովքե՞ր են ընդունելի Հայաստանի համար

23:02 31.05.2024

Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտություններին մասնակցելու հայտերի ընդունումը: Արդեն գրանցված թեկնածուներ կան: Ե՞րբ հայտնի կլինի թեկնածուների վերջնական ցանկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գրանցումը երեկ է սկսվել: Օրենքի համաձայն 5 օր է տրամադրվում թեկնածուներին՝ հայտեր հանձնելու համար: Դրանից հետո 12 հոգուց բաղկացած «Սահմանադրության պահապանների խորհուրդը» պետք է որոշի՝ հայտ տվածներից ովքե՞ր են […]

̰
ՔՊ-ն հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

19:55 31.05.2024

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

̰
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

14:10 31.05.2024

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

̰
Պետբյուջեի եկամուտները նախորդ տարում ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով, ինչում էական դերակատարություն ունի հարկային վարչարարությունը. Ռուստամ Բադասյան

13:59 31.05.2024

Պետական եկամուտների կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 11 միջոցառում. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […]

̰
Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել Լյուդվիգ Գյուլնազարյանը

13:49 31.05.2024

Փարաքար համայնքի ավագանու քվեարկությամբ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը: Այդ մասին հայտնել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով որոշվել էր, որ 2,5 տարի համայնքի կառավարումն իրականացվելու էր Դավիթ Մինասյանի և նույնքան Լյուդվիգ Գյուլնազարյանի կողմից։

̰
Հնդկաստանում մեկ օրում առնվազն 20 մարդ է մահացել արտակարգ շոգի պատճառով

13:11 31.05.2024

Հնդկաստանում արտակարգ շոգը դարձել է մեկ օրում առնվազն 20 մարդու մահվան պատճառ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է India TV Hindi պարբերականը։ Անցած օրն ամենաշատ թվով՝ 10 զոհ է գրանցվել արևելյան Օդիշայի նահանգում։ Բժիշկների խոսքով՝ նրանցից ութը մահացել է մինչ հիվանդանոց հասնելը: Տապի պատճառով զոհեր են եղել նաև Ջարխանդի և Ռաջաստանի նահանգներում։ Անոմալ շոգը, որը որոշ շրջաններում […]

̰
Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են աղետի գոտի

12:56 31.05.2024

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այսօր այցելել են աղետի գոտի։ Այդ մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնից։ Դեսպաններին դիմավորել են ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացվել են աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը և այս պահին […]

̰
Ալավերդի քաղաքի թաղամասերում մաքրման աշխատանքները շարունակվում են

12:15 31.05.2024

Ալավերդի քաղաքի տարբեր թաղամասերում մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ինչպես հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, ներգրավված են ոչ միայն փրկարար ծառայության աշխատակիցներ, այլ նաև մեծ թվով կամավորական ուժ։

̰
Չինաստանը կշարունակի նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին

12:01 31.05.2024

Չինաստանը կշարունակի նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին՝ պահպանելով փոխգործակցությունը բոլոր կողմերի հետ, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը։ «Մենք կշարունակենք խթանել խաղաղ բանակցությունները մեր ձևով՝ պահպանելով փոխգործակցությունը բոլոր կողմերի հետ և համատեղ պայմաններ ստեղծելով ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման համար», – նշել է նա։

̰
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղության հարցը

10:52 31.05.2024

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պրահայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Նրանք քննարկել են Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, որոնք կապահովեն ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև պաղեստինյան հատվածում մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունությունը կանխելու կարևորությունը, ասվում է Պետդեպարտամենտի […]

̰
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

10:34 31.05.2024

Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում այսօր անցկացվող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ Նրա խոսքով, հայկական կողմը տեղեկացրել է, որ դեմ չէ որոշումների ընդունմանը սահմանափակ ձևաչափով։

̰
Քննարկվել են ՀՀ և Ղրղզստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

09:46 31.05.2024

2024թ․ մայիսի 29-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար, հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի ղրղզական կողմի նախագահ Դանիյար Ամանգելդիևի հետ, հայտնում են Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից։ «Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ […]

̰
Ֆիցոյին հիվանդանոցից տեղափոխել են տուն՝ հետագա ապաքինման համար

23:58 30.05.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին Բանսկա Բիստրիցայի հիվանդանոցից, որտեղ նա գտնվում էր մայիսի կեսերից մահափորձից հետո, տեղափոխել են ոչ թե մեկ այլ բժշկական հաստատություն, այլ Բրատիսլավայի իր տուն, հաղորդում է սլովակական Dennik N հրատարակությունը: «Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն տեղափոխվել է Բանսկա Բիստրիցայի հիվանդանոցից, նա կվերականգնվի տանը, այլ ոչ թե հիվանդանոցում», – ասվում է պորտալում: Բուժհաստատության ղեկավարությունը հաստատել […]

̰
ՆԱՏՕ-ն պետք է պատասխան տա Ռուսաստանի տարածքին ուկրաինական զինված ուժերի հարվածների համար. Զախարովա

23:32 30.05.2024

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Տելեգրամ ալիքում գրել է, որ եթե Ուկրաինան հարվածի ռուսական տարածքին ՆԱՏՕ-ի զենքով, դրա պատասխանատվությունը կրելու է Հյուսիսատլանտյան դաշինքը։ Նա նշել է, որ Ուկրաինան ի վիճակի չէ ինքնուրույն օգտագործել արևմտյան զենքը, և դրանք կառավարվում են ՆԱՏՕ-ի երկրներում։ «Կարիք չկա, որ արևմուտքից փուջ խոսքեր հնչեն. նրանք կարիք չունեն Ուկրաինային տալ […]

̰
ՌԴ ԱԳ փոխնախարարը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դաշնակցային հռչակագրի իրագործումը

23:05 30.05.2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանդիպել են՝ քննարկելու դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի դրույթների կատարման հարցը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման […]

̰
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը

22:40 30.05.2024

Սլովենիայի կառավարությունը մտադիր է ճանաչել Պաղեստինը: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածվել է Սլովենիայի Հանրապետության կառավարության X-ի միկրոբլոգում: «Կառավարությունն այսօր ընդունել է Պաղեստինի անկախության և ինքնիշխանության ճանաչման մասին որոշման առաջարկը  և ուղարկել Ազգային ժողով»,–ասված է հայտարարությունում:

̰
Ինչի՞ վերաբերյալ է լինելու հայ-ամերիկյան նոր համաձայնագիրը

22:07 30.05.2024

Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են մաքասային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել: Հարցը քննարկվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստում: Ի՞նչ է ենթադրելու համաձայնագիրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի ու ԱՄՆ-ի համապատասխան կառույցները մշակել են համաձայնագրի նախագիծ, որը պետք է կանոնակարգի մաքսային ոլորտի ատյանների միջև համագործակցությունը: Եվ ահա այդ համաձայնագրի նախագծին հավանություն տվեց […]

̰
BACK_TO_TOP