13:05 04.06.2024
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Ենգոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Բացելով հանդիպումը` Ջանիկ Բազեյանը Ճամբարակում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան` առաջիկա մի քանի տարիների ընթացքում լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով։
Ծրագիրը կիրականանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։
Երրորդ գոտում, որտեղ ընդգրկված են մարզի 39 բնակավայրեր, բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետությունից աջակցություն կստանա 5 միլիոն դրամի չափով։
Ճամբարակ համայնքում երրորդ գոտում ընդգրկված են բոլոր բնակավայրերը՝ բացառությամբ Շողակաթ ու Դրախտիկ բնակավայրերի, որոնք ընդգրկված են երկրորդ գոտում։
Այստեղ բնակարան կառուցել կամ ձեռք բերել ցանկացողներին պետական աջակցություն կտրամադրվի 4 միլիոն դրամի չափով։
Մարզի մնացած բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում, կտարամդրվի 3 միլիոն դրամ։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։
Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։
Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիպոթեքային վարկավորում։
Ծրագրի շուրջ պարզաբանումներ տվեցին նաև ՀՀ միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի տնօրեն Կարեն Ենգոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող ընտանիքների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալին և մյուս բանախոսներին` ստանալով անհրաժեշտ պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։
«Ծրագրի մեկնարկը կտրվի 2024 թվականի հունիսի 15-ից։ Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա, ու մենք սահմանված ժամկետներում ավարտելով ծրագրի առաջին փուլը, արդեն կձեռնարկենք երկրորդ փուլի իրականացումը»,-հանդիպման ավարտին նշեց Ջանիկ Բազեյանը։
13:05 10.06.2025
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել է համերգասրահի տարածքում: Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նորացված դահլիճը՝ փոխված աթոռներով, […] ...
13:00 10.06.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀունիսի 7-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Մատենադարանի մոտ ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրանյութով փաթեթները պահել է իրացնելու նպատակով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
12:53 10.06.2025
Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանաՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա բակի զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 բույս և 310 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը ձերբակալել է և կազմված փաստաղթերի հետ ներկայացվել նախաքննական […] ...
12:45 10.06.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ինԻրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել կիրակի օրը Մասկատում», – նրա խոսքերն է մեջբերում Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Մայիսի 23-ին […] ...
12:35 10.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններինԻրանը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման միջև պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայումս Գազայի հատվածի վերաբերյալ լայնածավալ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։ Իրանը նույնպես ներգրավված է այդ բանակցություններում։ Տեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ»,-ասել […] ...
12:23 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ ՌաշիդինՖրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […] ...