Քննարկվել են ՀՀ և Ղրղզստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Քննարկվել են ՀՀ և Ղրղզստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

09:46 31.05.2024

2024թ․ մայիսի 29-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար, հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի ղրղզական կողմի նախագահ Դանիյար Ամանգելդիևի հետ, հայտնում են Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից։

«Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում համաձայնեցված մեխանիզմների գործարկմամբ։

Քննարկվել են Հանձնաժողովի՝ Երևանում կայացած նախորդ նիստի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն, ինչպես նաև հաջորդ նիստի նախապատրաստման հարցերը։ Տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման հարցի շուրջ մտքերի փոխանակման շրջանակներում ներկայացվել է Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է Հանձնաժողովի հետևողական գործունեության, ինչպես նաև համատեղ ջանքերի պահանջվածությունն՝ ի շահ երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների՝ փոխշահավետ երկկողմ նախագծերի վերհանման ու առաջմղման հարցերում ներգրավման»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին

12:45 10.06.2025

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին

Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել կիրակի օրը Մասկատում», – նրա խոսքերն է մեջբերում Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Մայիսի 23-ին […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններին

12:35 10.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Գազայի կարգավորման բանակցություններին

Իրանը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման միջև պատանդների փոխանակման վերաբերյալ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայումս Գազայի հատվածի վերաբերյալ լայնածավալ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների, ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։ Իրանը նույնպես ներգրավված է այդ բանակցություններում։ Տեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ»,-ասել […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին

12:23 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […] ...

Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի

12:20 10.06.2025

Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում, որի հետևանքով զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։ Մահացած ֆոտոլրագրողն աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։ Al Jazeera-ն […] ...

2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքին

12:09 10.06.2025

2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքին

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […] ...

SHANTNEWS

12:00 10.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP