TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը կուժեղացնի օդանավակայանների պաշտպանությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումներից

10:40 12.04.2024

ՌԴ Տրանսպորտի նախարարությունը կարգադրել է ուժեղացնել ռուսական օդանավակայանների պաշտպանությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումներից։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով հրամանին ծանոթ աղբյուրին։ Խոսքը 50 օդանավակայանների մասին է, որոնք դասակարգվում են որպես տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների առաջին և երկրորդ կատեգորիաներ (TIF), որտեղ հնարավոր հարձակումների դեպքում առկա է արտաքին ազդեցության կամ բարձր պոտենցիալ վնասի ամենամեծ ռիսկը։ […]

̰
Հայաստանը Միացյալ Թագավորությունում կունենա ռազմական կցորդ

10:15 12.04.2024

Հայաստանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կունենա ռազմական կցորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ակնհայտորեն պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, Միացյալ Թագավորության ավագ և կրտսեր […]

̰ ̰
Իրանի արտաքին գործերի նախարարը Գերմանիայի գործընկերոջն ասել է, թե ինչպիսին կլինի Իսրայելի հարձակման պատասխանը

09:56 12.04.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքին ասել է, որ Թեհրանը մտադիր է պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը, սակայն դա կանի սահմանափակ ձևով, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով նախարարների զրույցի մասին անմիջականորեն իրազեկ աղբյուրին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Բերբոքը և Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են իրավիճակը […]

̰
Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպան լինելը պարզապես աշխատանք չէ, այլ կենսակերպ. լրացել է Անահիտ Մանասյանի պաշտոնավարման 1 տարին

09:50 12.04.2024

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլի 12-ին Անահիտ Մանասյանը ստանձնել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։ «Լինել Պաշտպան՝ նշանակում է լինել հոգատար, մարդասեր, կարեկից, ապրումակցող և պրոֆեսիոնալ, և այդ ամենն իրականացնել ոչ թե որպես հերոս երևալու ձգտումով, այլ վերը նշված պաճառները նկատի ունենալով»: Մանրամասները՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ռեպորտաժում:

̰
Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

09:35 12.04.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները:

̰
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են գրեթե չորս ժամ

09:25 12.04.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցություններն ավարտվել են, որոնք տևել են գրեթե չորս ժամ, հայտնում է «Առաջինի լողավազան» տելեգրամյան ալիքը։ «Ընդհանուր առմամբ Պուտինի և Լուկաշենկոյի միջև շփումը տևել է գրեթե չորս ժամ, այսօր, իսկ վաղը (ապրիլի 12-ին-խմնբ) կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Թուրքական ավիաընկերությունը ռուս զբոսաշրջիկներին թույլ չի տվել մեկնել Մեքսիկա

09:16 12.04.2024

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը մերժել է երեք ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայի տարանցումով մեկնել Մեքսիկայի Կանկուն քաղաք, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) փոխնախագահ Արթուր Մուրադյանը: Դեպքը, նրա խոսքով, տեղի է ունեցել ապրիլի 8-ին Ստամբուլում։ «Ուղևորներին ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի տրվել ինքնաթիռ նստելը մերժելու մասին, նրանց մոտ չի եկել ավիաընկերության ներկայացուցիչը, ավիափոխադրողի մոսկովյան ներկայացուցչությունը […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել իր գործընկերներին խնդրել Իրանին կանխել էսկալացիան տարածաշրջանում

08:50 12.04.2024

ԱՄՆ-ը կապ է հաստատել մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայում, Չինաստանում և Թուրքիայում, որպեսզի Թեհրանին կոչ անեն զերծ մնալ Իսրայելի հետ հարաբերությունների սրացումից, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք շարունակում ենք անհանգստացած լինել Մերձավոր Արևելքում էսկալացիայի վտանգի առնչությամբ, մասնավորապես՝ կապված վերջին օրերին Իրանի կողմից Իսրայելի դեմ ուղղված սպառնալիքների հետ», – ասել է […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին

08:38 12.04.2024

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին, ով Հայաստանում է գտնվում ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն աջակցելու նպատակով 2023թ. հոկտեմբերին Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ […]

̰
Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայաստան փախստականների ներհոսքին

23:59 11.04.2024

Եվրոպայի խորհուրդը միջոցառումների համալիր փաթեթով կարձագանքի Հայասատան փախստականների ներհոսքին: Այս առումով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչենովիչ Բուրիչն ասել է, որ այդ նպատակային և հստակ հասցեագրված փաթեթի միջոցով իրենք կաջակցեն ԵԽ անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, որը բախվում է «աննախադեպ դժվարությունների և մարտահրավերների»: Ընդհանուր բյուջեն 2.8 մլն եվրո է: Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները ԵԽ […]

̰
Եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից և կերտենք, զուգահեռաբար ձևակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը. Նիկոլ Փաշինյան

23:03 11.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում կառավարության ծրագրի (2021-26թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շշրջանակում: Վարչապետը ելույթում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի ներկաներ, Սիրելի ժողովուրդ, Նախ՝ ուզում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին շնորհակալություն հայտնել կարևոր և բովանդակային քննարկման համար, որը իրական […]

̰
Ինչ կփոխվի հայ-հնդկական ռազմական համագործակցության հարցում՝ Երևանում ռազմական կցորդի նշանակումից հետո

22:54 11.04.2024

Հնդկաստանը Հայասանում ռազմական հարցերով կցորդ է ունենալու: Որոշումը, ըստ հնդկական լրատվամիջոցների տեղեկությունների, արդեն կայացվել է:  Ինչո՞վ է զբաղվելու զինվորական դիվանագետը Երևանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական Press Trust Of India պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը օրերս 10 նոր ռազմական կցորդ է նշանակել, այդ թվում՝ երկրներում, ուր մինչ այդ Հնդկաստանը ռազմական […]

̰
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթը

20:41 11.04.2024

Ապրիլի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի համանախագությամբ: «Քննարկումներին մասնակցում էին նաև ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդում […]

̰
Այսօր մեր բուհական համակարգը հոգեվարքի մեջ է. Փաշինյան

20:32 11.04.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներկայիս բուհական համակարգին ու նախատեսվող «Ակադեմիական քաղաք»–ի վերաբերյալ քննադատությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով «Ակադեմիական քաղաք»–ի վերաբերյալ ընդդիմության քննադատությանը: «Ոչ մեկ չի ասում, թե այսօր մարզից եկող ուսանողը որտե՞ղ է ապրում, ո՞ւր են բուհական հանրակացարանները: Քանի բուհ է այսօր քանի ուսանողի կարողանում ապահովել հանրակացարանով: Թե՞ բուհական կրթությունը […]

̰
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ է ընտրվել ազգությամբ հայ պատգամավորը

15:31 11.04.2024

Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեպանությունը։ Ընտրությանը նախորդած ելույթներում ուրուգվայցի խորհրդարանականներն առանձնահատուկ ընդգծել են պատգամավորի հայկական ծագումը և վերջինիս ընտրության կապակցությամբ շնորհավորել նաև ուրուգվայահայ համայնքին: Պեդրո Խիսդոնյանն իր ելույթում անդրադարձել է իր հայկական արմատներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին: «‹Բազմաթիվ օրենսդիրներ […]

̰
Ռուսաստանի Դաշնությունը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով

14:36 11.04.2024

Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը առանց Ռուսաստանի անիմաստ է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ հունիսին  ուկրաինական խաղաղության բանաձեւի շուրջ համաժողով անցկացնելու մասին։ «Նախ պետք է հասկանալ, թե այնտեղ ինչի մասին է խոսքը, խաղաղության ինչ բանաձեւի մասին է խոսքը, սա առաջինն է, երկրորդը՝ մենք բազմիցս ասել ենք, որ, […]

̰
Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ․ Կոստանյան

14:19 11.04.2024

Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր վերջին առաջարկների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները։ «Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց Կոստանյանը։ Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՀՀ-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը

14:02 11.04.2024

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով օրեր առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցը և հաջորդիվ ընթացող […]

̰
2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան

13:37 11.04.2024

2023 թվականին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու […]

̰
Երկու օտարերկրացիներ Կենտրոն վարչական շրջանի տարածքում բնակարանային գողություն են նախապատրաստել

11:49 11.04.2024

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ երկու օտարերկրացիներ Կենտրոն վարչական շրջանի տարածքում բնակարանային գողություն են նախապատրաստում։ Նույն օրը՝ ժամը 23.15-ին, Չայկովսկու փողոցում բնակարանային գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 52 և 40 տարեկան օտարերկրացիները։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Տղամարդիկ կալանավորվել են։ Հանգամանքները […]

̰
Բրյուսելում ես վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը աջակցելու Հայաստանին. Սամանթա Փաուեր

11:17 11.04.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։ «Անցյալ շաբաթ Բրյուսելում ես վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը աջակցելու Հայաստանին, երբ նրանք խորացնում են իրենց ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում տնտեսությունը և կառուցում պայծառ ապագա»,- գրել է նա X-ի հարթակում արված […]

̰
Անահիտ Մանասյանն ամերիկացի դատավոր Թոդ Էդինսին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

11:09 11.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին, ընդունել է ԱՄՆ Հավայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Թոդ Էդինսին։ ‼️ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Պաշտպանը ներկայացրել է […]

̰
Թատերական երկամսյակը շարունակվում է

10:52 11.04.2024

Գեղարքունիքի մարզում մեկնարկած «Թատերական երկամսյակ» ծրագիրը շարունակվում է: Ծրագրի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող տարբեր թատերահամերգային կազմակերպություններ։ Թատերական երկամսյակը, մասնավորապես, նշանավորվել է փոքրիկ հանդիսատեսի համար: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Լևոն Քալանթարի անվան թատրոնի բեմում հանդես է եկել «Բարեկենդանը» մանկական ներկայացմամբ: Փոքրիկ հանդիսատեսը […]

̰
Էդմոն Մարուքյանը՝  սահմանազատման և պատերազմի վտանգի մասին

21:42 10.04.2024

Վերջին շրջանում Ադրբեջանը վերսկսել է ապատեղեկատվություններ տարածելու իր քաղաքականությունը: Դա տեղի ունեցավ թե ՛ Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բարձր կարգի բանակցություններից առաջ, թե ՛ դրանից հետո:  Իսկ այսօր վարչապետը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է գնալ սահմանազատման և այն սկսել Տավուշից, բայց չի երաշախավորվում, որ կլինի անվտանգություն: Այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել […]

̰
ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է․ վարչապետ

15:40 10.04.2024

Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Երբ որոշում լինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարենք»,-ասել է Փաշինյանը։  

̰
Արմեն Գրիգորյանը Կիմմո Կիլյունենի և Պիա Կաումայի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա համագործակցությունը

15:34 10.04.2024

Ֆինլանդիա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկումներ է ունեցել մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԽ քարտուղարը: «Աշխատանքային նախաճաշ եմ ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների […]

̰
Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

15:28 10.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Հայաստանում առուվաճառքի գործարքները 1 տարում աճել են 33.3%-ով

15:13 10.04.2024

Հանրապետությունում առուվաճառքի գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33.3%-ով. Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատում արդեն 3 տարի: Արդյոք այս միտումները պահպանվելու են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Էգեյան և Իյոնի ծովերում հունական կողմի մտադրություններին

14:48 10.04.2024

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հունական կողմի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հունաստանը Էգեյան և Իյոնի ծովերում երկու նոր ծովային այգի է ստեղծելու, հայտնում է Ermenihaber–ը։ Նախարարության հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ դրանց հռչակման մասին հունական կողմը բարձրաձայնելու է ապրիլի 16-ից 17-ն Աթենքում կայանալիք «Մեր օվկիանոսների համաժողով»-ում: «Հայտնի է, որ Հունաստանը […]

̰
BACK_TO_TOP