14:30 10.04.2024
Կառավարությունը շուտով կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ծրագրի վերաբերյալ մանրամասներ։ Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է տուն գնելու կամ կառուցելու նպատակով 3-ից մինչև 5 միլիոն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։ «Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում […]
13:43 10.04.2024
Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը չպետք է ենթարկվի այլ պետությունների միջամտության կամ դատապարտման։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը, չինական կողմը «չի հանդուրժի ճնշումը»։ «Ուզում եմ ասել՝ Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը իրավունք ունեն նպաստելու նորմալ առևտրատնտեսական համագործակցությանը: Այդ համագործակցությունը չպետք է ենթարկվի միջամտության կամ զսպման, չինական կողմը չի ընդունում դատապարտումն […]
13:31 10.04.2024
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ առանց օգնության ավելացման՝ Ուկրաինան կարող է ստիպված լինել նահանջել այս գարնանը։ Ինչպես ասել է վարչապետը, ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում), Ռուսաստանը դեռ «պատերազմում չի հաղթել, բայց չի էլ պարտվել»։ «Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ եթե մենք չմեծացնենք մեր աջակցությունը Ուկրաինայի կառավարությանը, ուկրաինական ճակատը կարող է նահանջել […]
12:51 10.04.2024
Ազգային ժողովն այսօր քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների մասին՝ Փաշինյանը նշել է. «Որպես ՀՀ վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել եւ բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման […]
12:38 10.04.2024
Ազգային ժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնական ելույթում նախ խոսել է պատմական եւ իրական հայաստանների վերաբերյալ մեր հանրության ընկալումների ու դրա վտանգների վերաբերյալ: «Կառավարությունը եւ անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը […]
12:20 10.04.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, որոշ պետություններ այդ հարցը օգտագործել են Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության գործողությունները կաշկանդելու և հետագայում այդ անկախությունը բացառելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) […]
11:58 10.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը: Կենդանիները Իրանի տարածքով պետք է անցնեն առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։ Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, այստեղ:
11:47 10.04.2024
Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել […]
11:20 10.04.2024
այաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո հասկացել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) […]
10:07 10.04.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները: Նշվել է, որ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության և ԲՏ ու ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է, որոնք […]
10:02 10.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է․ ներկայացնում են Կառավարության ծրագրի կատարողականը։
22:51 09.04.2024
Ապրիլի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական և կազմակերպչական հարցեր։
22:43 09.04.2024
Իլհամ Ալիևը հրամանագրով նշանակել է Ստեփանակերտի քաղաքային դատարանի անդամներին ու դատարանի նախագահին: Իրավապաշտպանները կարծում են, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները հիմքեր են նախապատրաստում արցախցիներին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքը վերանայելու համար: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Նախ բնական հարց է առանում՝ ինչո՞վ է զբաղվելու դատարանը մի քաղաքում, որը քաղաքացիական բնակչություն չունի. այնտեղ […]
21:46 09.04.2024
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխհամագործակցության հետեւողական զարգացումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԵԽ քաղաքական եւ […]
21:00 09.04.2024
Դոնեցկի ուղղությամբ Պերվոմայսկոե բնակավայրն ազատագրվել է, ռուս զինվորականները դրոշ են բարձրացրել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ռազմաքաղաքական փորձագետ Յան Գագինը։ «Այո, նրանք իսկապես ազատագրեցին (Պերվոմայսկոյե – խմբ.), մեր մարտիկները բարձրացրին Ռուսաստանի Դաշնության դրոշը», – գործակալությանը ասել է Գագինը: Նրա խոսքով, «դա խոսում է ռուսական բանակի դինամիկ առաջխաղացման, հանրապետության տարածքի ազատագրման մասին»։
20:50 09.04.2024
Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ լրագրող, ռադիոհաղորդավար և վավերագրող Վիկ Գերամին ապրիլի 4-20-ը Հայաստանում է։ Վերջինս հեղինակել է 44-օրյա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի մասին պատմող փաստավավերագրական «Motherland» («Մայր Հայրենիք») ֆիլմը, որը բացահայտում է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության և հայերի դեմ գործած հանցագործությունները, ցեղասպան գործողությունները։ Հայաստան այցելության նպատակն է ներկայացնել Վիկ Գերամիի վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքները: «Մայր […]
20:44 09.04.2024
2024 թվականի ապրիլի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հարգանքի տուրք է մատուցել 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Դեսպանը ծաղիկներ է խոնարհել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց` Ռուսթավելիի պողոտայում տեղադրված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին: Թբիլիսիի ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 34 տարի: […]
20:34 09.04.2024
Վրաստանի բնակիչները երթ են անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայի երկայնքով, ակցիան ուղղված է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Սկզբում ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, ապա շարժվել դեպի Վրաստանի խորհրդարան։ Ակցիային մասնակցում են հասարակական կազմակերպությունների անդամներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ, ուսանողներ և օրինագծի այլ հակառակորդներ։ Նախկինում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […]
18:34 09.04.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը: Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Մասնավորապես՝ քննարկումների արդյունքում խորհրդի անդամները հաստատել են խորհրդի գործող աշխատակարգում կատարված փոփոխությունները: Քննարկվել և հաստատվել է Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության բաշխման մասին ս.թ. մարտի 5-ի […]
18:07 09.04.2024
Ապրիլի 9-ին Երևանում անց է կացվել հայ-ղազախական գործարար համաժողով, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը, Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։ «Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության բարձր ներուժի […]
15:32 09.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել անձամբ տիկին Վասալի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև առկա է համագործակցության նոր շունչ ու մակարդակ, և այդ գործում իրենց ներդրումն […]
15:17 09.04.2024
Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկել է փակ ձևաչափով անցկացնել քննարկումը՝ հաշվի առնելով այն, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնք պարունակում են պետական գաղտնիքներ։ «Հաշվի առնելով, որ հարցը ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնց հրապարակային քննարկումները կարող են որոշակի ռիսկեր […]
14:54 09.04.2024
2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից մեր երկրին տրամադրել 60 մլն 90 հզր եվրոյի չափով վարկ: Վարկի ժամկետը 27 տարի է, մարման ժամկետը՝ 17: Նախատեսված է 10 տարի արտոնյալ ժամկետ: Վարկի տոկոսագումարը […]
14:01 09.04.2024
Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով: Խրախուսելու համար առեւտրային կազմակերպություններում վերաներդրումների կատարումը եւ կապիտալացման […]
13:54 09.04.2024
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր կարծիքը, թե ինչ սկզբունքով և հաջորդականությամբ պետք է իրականացվի սահմանագծման և սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը սահմանագծման և սահմանազատման գործընթացի հաջորդականության երեք կետ առանձնացրեց։ «Առաջինը՝ երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ դառնում են հարևան պետություններ՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղ […]
13:44 09.04.2024
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է եւս դարձնել ծանուցվող գործունեության տեսակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում իրականացնելով համապատասխան փոփոխություններ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԺ ապրիլի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական նախաձեռնության […]
13:26 09.04.2024
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին օրերի ադրբեջանական սադրանքներին: Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշումը մեծացնել, այս դեպքում դա արտահայտվում է ոչ թե բուն սպառնալիքների կամ բանակցային […]
12:58 09.04.2024
Եվրոպայի խորհուրդն ապրիլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ին Հայաստան այցի արդյունքների հիման […]
12:43 09.04.2024
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումներն եւ փոփոխություններն առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են ապրիլի 9-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները: Դրանք կհամապատասխանեցվեն Կենտրոնական […]