10:43 09.04.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը երկուշաբթի երեկոյան վերացրել են Գազայի հատվածի կենտրոնական հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման արտակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավարին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Երեկ երեկոյան (երկուշաբթի), Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական տվյալների հիման վրա՝ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարվածներ են հասցրել և սպանել Գազայի կենտրոնական ճամբարներում ՀԱՄԱՍ-ի շտապօգնության կոմիտեի ղեկավար, ահաբեկիչ Հաթեմ […]
09:48 09.04.2024
Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են երկխոսություն սկսել եվրասիական անվտանգության շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Եվրասիական անվտանգության ձևավորման խնդիրը դրված է: Նախագահ Պուտինը դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում նշեց: Եվ ես ու իմ չինացի ընկերները պայմանավորվեցինք երկխոսություն սկսել այս հարցում մեր մյուս համախոհների ներգրավմամբ»,- ասել է Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցություններից […]
09:28 09.04.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին […]
09:25 09.04.2024
Նախորդ շաբաթվա բրյուսելյան հանդիպումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ լարվածության սրում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հարց է ուղղվել ՀՀ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին: Լրագրողը հետաքրքրվել է, թե այն մեղմելու համար արդյո՞ք վաշինգտոնյան հանդիպումների վերսկսման մտադրություն կա: «Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ: […]
09:04 09.04.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հրապարակել է գեղեցիկ լուսանկարներ երեկվա արևի խավարումից:
08:20 09.04.2024
Ապրիլի 8-ին, ժամը 17:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 30-րդ փողոցում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը։ […]
23:22 08.04.2024
Կահիրեում բանակցողները, ովքեր միջնորդ են հանդիսանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև, հակամարտության կողմերին ներկայացրել են Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ, որը պետք է իրականացվի երեք փուլով։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց խոսքով, միջնորդների առաջարկը նախատեսում է, որ առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի Գազայի հատվածում պահվող 40 իսրայելցի պատանդների՝ 900 պաղեստինցի […]
22:30 08.04.2024
Հայտնի բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ովքե՞ր են առաջադրել ու ե՞րբ է քննարկվելու թեկնածությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել են մի խումբ հեղինակավոր մտավորականներ տարբեր երկրներից: Ընդ որում՝ նրանց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի տարիներ առաջ արժանացած գործիչներ: Ըստ […]
21:43 08.04.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային […]
21:39 08.04.2024
Բյուջեի եկամուտներ, Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական առաջնահերթություններ, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում, անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկում, արհեստական ինտելեկտի կիրառում: Այս և բազմաթիվ այլ հարցերին Հեռանկարում անդրադարձել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:20 08.04.2024
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։ Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման […]
15:23 08.04.2024
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ […]
13:43 08.04.2024
Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի վերականգնմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում: «Մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծմամբ՝ լինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության: Մեր ձեռքբերած կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետև դրա […]
13:17 08.04.2024
««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում: Հուշագրով կարգավորվում են անվտանգ կապուղու ենթակառուցվածքների հետ կապի, ինչպես նաեւ կապի սպայի նշանակման հետ […]
12:17 08.04.2024
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում: Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունն անդրազդային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում: […]
11:51 08.04.2024
Թուրքիայի քաղաքային ընտրությունները, որոնցում հաղթեց ընդդիմությունը, բանավեճ սկսվեց այն մասին, թե ով կարող է դառնալ հանրապետության նոր նախագահը` Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, թե Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը: Այս մասին գրում է կառավարամետ Hürriyet թերթը՝ նշելով, որ մարտի 31-ին նոր ժամկետով վերընտրված քաղաքապետերը փաստացի սկսել են նախագահի պաշտոնի համար պայքարը, որի ընտրությունները նշանակված են 2028 թվականին։ […]
11:26 08.04.2024
Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է «Հըզբոլլահ» շարժման Ռադվանի ուժերի հրամանատարին, հաղորդում է հրեական պետության զինված ուժերը Telegram ալիքում։ «Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել և ոչնչացրել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության Ռադվանի ուժերի հրամանատար Ալի Ահմեդ Հասինին: Հարվածը հասցվել է Լիբանանի հարավում»,- ասվում է հրատարակության մեջ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Ալի Ահմեդ Հասինն ուներ բրիգադի […]
11:08 08.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Տավուշի մարզում 2018-ից ի վեր իրականացված շուրջ 114 միլիոն դոլարի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
11:02 08.04.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 6-ին այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ ծանոթանալու «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը։ Նախարարը «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանի և տնօրեն Մհեր Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել է համալիրում, հետևել ընթացիկ շինարարական աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների կառուցմանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։ Ավարտական փուլում «Մայլեռը» […]
10:36 08.04.2024
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի կենսագրությունը Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, Երևանում քաղաքում: 2001թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2001-2002 թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի […]
10:23 08.04.2024
Իրաքի շիա աշխարհազորայինները հայտարարել են Իսրայելի հարավում տեղակայված Յոհանտեն ռազմաբազայի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շիա խմբավորումների Telegram ալիքին։ Հարձակումը, ըստ շիաների, իրականացվել է ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությանը: Հարձակումն իրականացվել է ապրիլի 7-ին Իրաքի իսլամական դիմադրության մարտիկների կողմից իսրայելական Յոհանտեն ռազմաբազայի վրա։ Մինչ այս Սպիտակ […]
09:35 08.04.2024
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
13:28 07.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ. «Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր եւ հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս եւ կարգավորում կյանքի շարունակական ընթացքը: Մեծագույն հաճույք է ականատես […]
23:50 06.04.2024
Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացման գործընթացում ապրիլի 5-ը ոչ սկիզբն էր, ոչ էլ ամենևին ավարտը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հարցազրույցում նա ևս մի շարք շեշտադրումներ է արել, այն է՝ Անհրաժեշտ է նաև վերլուծություն կատարել տնտեսական անվտանգության վերաբերյալ՝ օրինակ պարենային անվտանգության մասին, ինչի մասին […]
23:27 06.04.2024
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ շաբաթ օրը հարձակվել է իսրայելական ութ դիրքերի վրա՝ լիբանանա-իսրայելական սահմանի մոտ: «Իսլամական դիմադրության «Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բանակի անձնակազմի վրա Ռամյա տեղամասի մերձակայքում՝ օգտագործելով հրետանային արկեր, «Բուրկան» հրթիռով ճշգրիտ հարված հասցրել Ալ-Մալիքիի դիրքերին, ինչպես նաև Ջալ ալ Ալամ դիրքերին և տեղակայվածներին»,- շաբաթ օրը թվարկել է շարժումն իր գործողությունները։ Բացի […]
23:17 06.04.2024
Հազարավոր ակտիվիստներ շաբաթ օրը հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից ուղիղ վեց ամիս անց՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում և Գազայի հատվածում ավելի քան 180 օր պահվող պատանդների ազատ արձակման գործարքի անհապաղ կնքում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բողոքի ակցիան ընթացել է կառավարական շենքերի համալիրի մոտ, որտեղ, մասնավորապես, […]
23:00 06.04.2024
Այս գիշեր Ադրբեջանը մի քանի ուղղություններով խախտեց հրադադարը: Եվ սա տեղի ունեցավ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման Ֆոնին: Ինչո՞ւ, ինչպես… հարցեր, որոնք քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
22:48 06.04.2024
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Նիդեռլանդներում՝ հանածո վառելիքի սուբսիդավորման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Telegraaf.nl-ը։ Թունբերգը և մի քանի այլ ցուցարարներ բերման են ենթարկվել, երբ փորձել են փակել Հաագան Ամստերդամի, Ռոտերդամի և Ուտրեխտի հետ կապող A12 մայրուղին: Ապրիլի 6-ին ոստիկանների կողմից խափանված հանրահավաքին մի քանի հարյուր մարդ է մասնակցել։ Բողոքի […]
22:39 06.04.2024
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը պատրաստվում է մոտ 500 AASM ավիառումբերի նոր խմբաքանակ պատվիրել Սաֆրանից՝ պաշարները համալրելու նպատակով՝ խոստանալով 2024 թվականին Ուկրաինային 600 նման ռումբ մատակարարել, հայտնում է Tribune-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հունվարին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարեց, որ Ֆրանսիան 2024 թվականի ընթացքում հունվարից սկսած՝ ամսական 50 AASM ռումբ կտրամադրի Ուկրաինային: «2024 թվականին Ուկրաինային 600 […]