12:15 01.01.2019
2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և ՀՀ սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խմ-ի համար: Հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող մեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարը: Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է նշված ՀԴՄ-ներ չկիրառող հարկ վճարողների համար: Հունվարի 1-ից ներմուծվող անձնական ապրանքի համար գանձումների փոփոխություններ […]
01:06 01.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատկերված է ընտանիքի անդամների՝ դուստրերի, կնոջ և «Իմ քայլը» դաշինքից Հրաչյա Հակոբյանի հետ: «Ամանորյա զբոսանք»,- լուսանկարն այսպես է մակագրել վարչապետի պաշտոնակատարը:
23:56 31.12.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սփյուռքի հպա՛րտ հայություն: Ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, […]
23:47 31.12.2018
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացնում է, որ այցելել է սահմանն անառիկ պահող զինծառայողներին: «Նրանք զգոն են, վստահ են, հպարտ են, հզոր են ու անպարտ, փա՛ռք մեր զինվորներին»,- գրել է Մխիթար Հայրապետյանը: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
21:10 31.12.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների հետ կապված: Ամանորյա ուղերձում ասվում է. «Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: 2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է, […]
20:31 31.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը: «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ: Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումներին: Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և […]
18:14 31.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է […]
17:57 31.12.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է շփման գիծ՝ շնորհավորելու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Քարտուղարը զինվորականներին մաղթել է տոկունություն և առողջություն. «Մեր հայրենիքի անվտանգությունը սկսվում է ձեզանից յուրաքանչյուրի իրականացրած ծառայությունից։ Հայաստանում տեղի ունեցած ու դեռ սպասղող փոփոխությունները հնարավոր են միայն ձեր հաջողելու պարագայում, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում […]
17:20 31.12.2018
Ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայում այսօր կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Նշվում է, որ ի հավելումն Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև կնքված պայմանագրի՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի […]
17:06 31.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զինծառայողների և սպաների հետ մասնակցում է տարեմուտի դաշտային միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից: «ՀՀ ԶՈւ սպան և շարքայինը տարեմուտի դաշտային միջոցառմանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
15:40 31.12.2018
2019 թվականի սկզբից ուժի մեջ կմտնի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի միջև կնքված ազատ առևտրի հաստատման մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Սեուլում Հարավային Կորեայի արտադրության ու առևտրի նախարարության հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակ ունի երկու երկրների միջև առևտրային նոր կապեր հաստատել: Համաձայնագրի շուրջ բանակցությունները երկու երկրներն սկսել են անցնող տարվա հունվարից, այն […]
15:07 31.12.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում պաշտոնյաներն ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանքներ են հղում հայ ժողովրդին: Տեսաուղերձում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականը տեսնում է որպես 2018 թվականին սկսված բարեփոխումների շարուկանության տարի: «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ, շնորհավորում եմ 2019 թվականը և բոլորիս այս տարի հաջողություն եմ մաղթում»,- ասել է Արայիկ Հարությունյանը: […]
14:40 31.12.2018
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր տարվա […]
14:31 31.12.2018
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Երբեք պատահականությունների չեմ հավատացել, սակայն միշտ վստահ եմ եղել, որ մեր մտքերը, երազանքները, ապագայի մեր տեսիլը ինչ-որ տիեզերական ուժով մի անհավատալի պահի սկսում են վերածվել իրականության: Եվ իսկապես, ինչ էր հեղափոխությունը, եթե ոչ վեհ պայքար, ընդվզման ու արթնության գեղեցիկ ցունամի: […]
14:20 31.12.2018
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկից սկսած՝ Իռլանդիայի քաղաքացիություն ստանալու համար այդ երկրի իշխանություններին դիմած բրիտանացիների թիվը կտրուկ աճ է գրանցել: Այս մասին հայտարարություն է տարածվել այդ երկրի արտաքին գերատեսչության կողմից, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին Իռլանդիայի քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը 20 տոկոսով ավելի շատ […]
13:48 31.12.2018
Հոդածի հեղինակը նաև հիշեցնում է, որ Հայաստանը The Economist պարբերականի կողմից ճանաչվել է տարվա երկիր:
13:00 31.12.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը: Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում […]
12:50 31.12.2018
Գազի գնի թանկացման վերաբերյալ քննարկումներին քիչ առաջ անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի ժամանակ հայտարարեց, թե սպառողների համար գազը չի թանկանա: «Նման բան տեղի չի ունենա, առնվազն առաջիկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկ ինքը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Այդ հեռախոսազրույցների […]
12:46 31.12.2018
ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել Սիրիայի տարածքից այդ երկրի զորքերի դուրսբերման գործընթացում դադար վերցնել, հայտնում է Washington Examiner-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է սենատոր Լինդսի Գրեմը՝ այն բանից հետո, երբ հանդիպում է ունեցել Թրամփի հետ: «Նախագահի և (Գլխավոր շտաբի նախագահ Ջոզեֆ-խմբ.) Դանֆորդի հետ հանդիպումից հետո ես երբեք ավելի լավ չեմ զգացել մեր բռնած ուղու առումով», […]
12:33 31.12.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում պաշտոնյաներն ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանքներ են հղում հայ ժողովրդին: Տեսաուղերձում զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը հույս է հայտնել, որ գալիք տարին հնարավորությունների իրականացման տարի կլինի, ու սպասվող ներդրումների արդյունքում Հայաստանն առավել գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար: «Գալիք տարում շարունակելու ենք ամրապնդել մեր դիրքերը՝ որպես աշխարհում ամենացանկալի զբոսաշրջային […]
11:36 31.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալվել է Սուրենավանցի Հովսեփյանների բազմազավակ օջախում: Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հովսեփյանների զավակներից ավագի՝ 12-ամյա Միշայի ծննդյան օրվա արարողությանը, շնորհավորել ընտանիքին գալիք տոների առթիվ և նվերներ հանձնել ընտանիքի բոլոր փոքրիկներին։ Ընտանիքն ունի 8 անչափահաս երեխա, որոնցից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ մեկ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ հրապարակելով լուսանկարներ […]
11:29 31.12.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են պաշտոնյաների ամանորյա շնորհավորական ուղերձները՝ տեսաուղերձի տեսքով: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մաղթել է, որ գալիք տարին լինի «ձեռքբերումների և հաղթանակների, սիրո, երջանկության և համերաշխության տարի»: «Համոզված եմ՝ 2019 թվականը կլինի նոր ձեռքբերումների և հաղթանակների, սիրո, երջանկության և համերաշխության տարի»,- մաղթել է Տիգրան Ավինյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը […]
21:32 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ:
20:56 30.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Վարդան Խաչատրյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Պրոֆեսիոնալիզմը պետք է հաշվի առնվի, պետք է ժողովրդի համար ճանաչելի լինի: Ինչքան էլ հանճարեղ լինի նոր նշանակված մարդը, Նապոլեոն Բոնապարտն ասում էր, որ այդ մարդը դեռ չգիտի լծակների ամպլիտուդը: Մեզանում անհրաժեշտ է երկրի զգացողություն ու խորը պրոֆեսիոնալիզմ»: Քաղաքագետի խոսքով՝ ԵՊՀ-ում, որտեղ ինքը դասավանդում […]
19:56 30.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Վարդան Խաչատրյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Նախորդող էլիտայի որակը հարմարվողականությունն էր, իշխող կուսակցության մեջ չէինք հիշի հակադրվող միտումներ: Վիճակը հասել է ժառանգական ավտորիտարիզմի մակարդակին, ինչն անթույլատրելի է ընդհանրապես բոլոր ժողովուրդների համար։ Օրինակ՝ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր ունեցվածքը չի թողնելու իր ժառանգներին»: Քաղաքագետի խոսքով՝ մենք այսօր նոր մարտահրավերների […]
19:20 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր […]
18:43 30.12.2018
«Դավադրություններ արվել են միշտ, բայց տեկտոնիկ անցումները դավադրություններով հնարավոր չէ անել»,- ասել է քաղաքագետ Վարդան Խաչատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Քաղաքագետի խոսքով՝ երկրիս երեսին և անգամ երկրից դուրս ոչ մեկ չէր կարող նման շրջաբերում, նման ոգեղեն լիցք դուրս բերել։ Այդ կերպ նա հերքել է արտաքին ազդեցությունը հեղափոխության վրա։ Նրա խոսքով՝ այդ ոգեղեն լիցքը տեսանք նաև […]
18:02 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ: «Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում […]
17:43 30.12.2018
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը շնորհավորել է համայն հայությանը։ Ուղերձը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանների բարեկամներ, Հայաստանի և Արցախի քույրեր ու եղբայրներ: Սիրելի հայրենակիցներ, հայության ուժը հսկայական է, եթե օգտագործվի արտերկրի, Մայր հայրենիքի և Արցախի հայրենասեր զանգվածների ներուժը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից: Մեր երկիրը կլինի հիրավի հզոր, եթե […]