Անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը. Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը. Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը

23:56 31.12.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սփյուռքի հպա՛րտ հայություն:

Ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, քաղաքացիական արժանապատվության, լավատեսության ու պետականության հաղթանակի տարի:

2018-ը մի տարի էր, երբ հայաստանաբնակ, թե սփյուռքահայ, մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, գյուղաբնակ, թե քաղաքաբնակ, միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ և կերտեցին մեկ ընդհանուր հաղթանակ, որն ի վերջո դարձավ ազգային միասնության մի բացառիկ նվաճում:

2018-2019 թվականների այս սահմանագծին ուզում եմ ձևակերպել այն խնդիրը, որ դրված է  մեր առաջ՝ 2019 թվականը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան ու հաղթառատ, որքան եղավ 2018 թվականը: Եվ հարկ եմ համարում արձանագրել, որ անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը:

2019 թվականին մենք պետք է նվաճենք նոր բարձունքներ, արձանագրենք նոր հաջողություններ և առաջին հերթին մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: 2019 թվականի մեր հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքները ավելի ու ավելի տեսանելի դարձնելը, բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային և պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր:

Սրանում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության առանցքային իմաստը՝ երբ ժողովուրդը հավատում է իր միասնության ուժին, իր անցյալի և ապագայի ուժին: Մենք հավատում ենք մեր ամեն քաղաքացու ստեղծարար տաղանդին, և 2019-ը պիտի դառնա հենց ստեղծարար տաղանդի հաղթանակի տարի, երբ ամեն անհատ, ՀՀ ամեն քաղաքացի, Հայաստան ներգաղթած ամեն մի հայ իրեն տեսնում է ոչ թե սպառողի, այլ արարողի դերում, ոչ թե հետևորդի, այլ առաջնորդի դերում, ոչ թե հարկ թաքցնողի, այլ հարկ վճարողի դերում, ոչ թե գործազուրկի, այլ աշխատողի դերում, ոչ թե աղքատի, այլ աղքատությանը հաղթողի, աղքատության հետ չհաշտվողի, աղքատությունը ստեղծարար մտքով, արդար աշխատանքով հաղթահարողի դերում:

2019 թվականը պետք է դառնա անհատական ջանքի հաղթանակի տարի, մտքի ու աշխատանքի համադրման տարի: Եվ ուրեմն, ամանորյա այս օրերին մեր տրամադրությունը պետք է նոր ուժով ու եռանդով լիցքավորի բոլորիս, նոր լավատեսությամբ և սիրով համակի մեր հայրենիքն ու ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ամանորյա այս երեկոյին ուզում եմ առանձնահատուկ ողջույններ հղել առաջնագծում և սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր աչալուրջ հսկում են մեր ամանորյա անդորրը:

Ողջունում եմ Հայաստանի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարության այն ծառայողներին, ովքեր ամանորյա այս րոպեներին իրենց ծառայական պարտականություններն են կատարում՝ ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունը:

Ողջունում եմ մեր այն բուժաշխատողներին, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորտի այն աշխատողներին և ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմավորում են աշխատանքային պարտավորությունները կատարելիս: Եվ, ի վերջո, ողջունում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Սիրո՛ւմ եմ բոլորիդ, հպարտանո՛ւմ եմ բոլորովդ և խոնարհվո՛ւմ եմ բոլորիդ առաջ: Ժպտացե՛ք իրար սիրելի հայրենակիցներ, որովհետև Նոր տարին ահա եկավ:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP